Վույադին Բոշկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վույադին Բոշկով
Անձնական տվյալներ
Ազգությունը Սերբ
Քաղաքացիությունը  Սերբիա և  ՀՍՖՀ
Մականուն Պրոֆեսոր
Ծննդյան ամսաթիվ մայիսի 16, 1931(1931-05-16) (92 տարեկան)
Ծննդավայր Բեգեչ, Հարավսլավիա Հարավսլավիա
Մահվան ամսաթիվ ապրիլի 27, 2014(2014-04-27) (82 տարեկան)
Մահվան վայր Նովի Սադ, Սերբիա
Հասակ 170 սմ
Քաշ 68 կգ
Դիրք Կիսապաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1950-1960 Հարավսլավիա Վոյվոդինա 185 (15)
1961-1962 Իտալիա Սամպդորիա 13 (1)
1962-1964 Շվեյցարիա Յանգ Բոյզ ? (?)
Ազգային հավաքական
1951-1958 Հարավսլավիա Հարավսլավիա 57 (0)
Մարզչական կարիերա
1962-1964 Շվեյցարիա Յանգ Բոյզ
1964-1971 Հարավսլավիա Վոյվոդինա
1971-1973 Հարավսլավիա Հարավսլավիա
1974-1976 Նիդերլանդներ Դեն Հաագ
1976-1978 Նիդերլանդներ Ֆեյենորդ
1978-1979 Իսպանիա Ռեալ Սարագոսա
1979-1982 Իսպանիա Ռեալ Մադրիդ
1983-1984 Իսպանիա Սպորտինգ Խիխոն
1985-1986 Իտալիա Ասկոլի
1986-1992 Իտալիա Սամպդորիա
1992-1993 Իտալիա Ռոմա
1994-1996 Իտալիա Նապոլի
1996-1997 Շվեյցարիա Սերվետ
1997-1998 Իտալիա Սամպդորիա
1998-1999 Իտալիա Պերուջջա
1999-2001 Հարավսլավիա Հարավսլավիա
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Վույադին Բոշկով (սերբ.՝ Vujadin Boškov, 1931 թ. մայիսի 16, Բեգեչ, Հարավսլավիայի Թագավորություն - 2014 թ. Ապրիլ 27), Սերբ նախկին ֆուտբոլիստ և մարզիչ, ով հանդես է եկել Վոյվոդինա, Սամպդորիա և Յանգ Բոյզ ֆուտբոլային ակումբներում։ Մարզչական կարիերայի ընթացքում մարզել է այնպիսի ակումբներ, ինչպիսիք են Ռեալ Մադրիդը, Սամպդորիաը, Ռոման և Նապոլին, ինչպես նաև Հարավսլավիայի ազգային հավաքականը։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վույադին Բոշկովը ֆուտբոլային կարիերան սկսել է Վոյվոդինա ակումբում, որտեղ հանդես է եկել 1950-ից 1960 թթ., հարավսլավական ակումբի կազմում անցկացրել է 512 հանդիպում, որում խփել է 182 գնդակ։ 30 տարեկան հասակում Բոշկովը արտերկրում հանդես գալու իրավունք ստացավ և տեղափոխվեց իտալական Սամպդորիա, սակայն այնտեղ նա ստացավ ծանր վնասվածք, ինչը նրան թույլ չտվեց ցուցադրել իր ողջ ունակությունները։ Բոշկովը կարիերան ավարտեց շվեյցարական Յանգ Բոյզում, որտեղ հանդես էր գալիս որպես խաղացող-մարզիչ։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1951 թվականի հունիսի 25-ին Բոշկովը իր անդրանիկ հանդիպումն անցկացրեց Հարավսլավիայի ազգային հավաքականում, մրցակիցը Շվեյցարիայի ազգային հավաքականն էր, հանդիպումը տեղ էր ունենում Բելգրադում։ 1952 թվականին Հարավսլավիայի հավաքականը մասնակցեց Հելսինկիում կայացած օլիմպիական խաղերին, հավաքականի կազմում ընդգրկված էր նաև Բոշկովը, թիմը հասավ մինչև եզրափակիչ որտեղ պարտվեց Հունգարիայի հավաքականին, որի առաջատարն էր Ֆերենց Պուշկաշը։ Բոշկովը երկու անգամ մասնակցել է աշխարհի առաջնություններին, որտեղ անցկացրել է 7 հանդիպում, հավաքականի վերջին հանդիպումը Վույադինը անցկացրեց 1958 թվականի աշխարհի առաջնությանը, մրցակիցը Գերմանիայի հավաքականն էր։

1955 թվականի օգոստոսի 13-ին Իռլանդիայի ֆուտբոլային ասոցիացիայի 75 ամյակի կապակցությամբ Բելֆաստում կայացավ Եվրոպայի և Մեծ Բրիտանիայի հավաքականների հանդիպումը, Բոշկովը հանդես եկավ առաջինի կազմում, խաղը ավարտվեց 4։ 1 հաշվով։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]