Նաիմ Կրիեզիու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Նաիմ Կրիեզիու
Անձնական տվյալներ
Ազգությունը Ալբանացիներ
Քաղաքացիությունը Flag of Albania.svg Ալբանիա
Ծննդյան ամսաթիվ 1918 հունվարի 4
Ծննդավայր Ջյակովիցա, Ալբանիա Ալբանիա
Մահվան ամսաթիվ մարտի 20, 2010({{padleft:2010|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:20|2|0}}) (92 տարեկանում)
Մահվան վայր Հռոմ, Իտալիա Իտալիա
Հասակ 170 սմ
Քաշ 73 կգ
Դիրք Հարձակվող
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1933–1939 Ալբանիա Տիրանա ՖԱ ? (?)
1939–1947 Իտալիա Ռոմա 122 (27)
1947–1952 Իտալիա Նապոլի 168 (39)
Ազգային հավաքական
1943-1950 Ալբանիա Ալբանիա 45 (32)
Մարզչական կարիերա
1956-1962 Իտալիա ԱԼՄԱՍ Ռոմա
1963 Իտալիա Ռոմա
1972-1973 Իտալիա ԱԼՄԱՍ Ռոմա
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Նաիմ Կրիեզիու (սերբ.՝ Најим Кријезију, 1918 թ. հունվարի 4, Ջյակովիցա, Ալբանիա - 2010 թ. մարտի 20, Հռոմ, Իտալիա), ալբանացի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ, ով հանդես է եկել մասնավորապես իտալական ակումբներում։ Իր մարզչական կարիերայի ընթացքում մարզել է Ռոմա ֆուտբոլային ակումբը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ջյակովիցա քաղաքում, Կրիեզիուն խաղում էր աջ հարձակվողի դիրքում և ունակ էր 100 մետր տարածությունը հաղթահարելու 11 վայրկյանում[1] ː Նա լքելով իր հարազատ քաղաքը տեղափոխվեց Տիրանա, որտեղ միացավ իր եղբորը և արդեն 15 տարեկան հասակում իր անդրանիկ հանդիպումը անցկացրեց տնային առաջնությունում, իսկ մեկ տարի անց իր նորամուտը նշեց արդեն Ալբանիայի ազգային հավաքականում[2] ː 1939 թվականին, պատերազմական շրջանում իտալացիների մուտքը Ալբանիա, հնարավորություն տվեց նաև ուսումնասիրելու տեղի ֆուտբոլիստներին, Նաիմին նկատեցին Ռոմայի գործակալները, նույն թվականին նա տեղափոխվեց Հռոմ, արդեն 1941/42 մրցաշրջանում թիմի հետ առաջին անգամ նվաճեց Իտալիայի չեմպիոնի կոչումըː Կրիեզիուն Ռոմայում մնաց մինչև 1948 թվականը, որից հետո տեղափոխվեց մեկ այլ իտալական ակումբ՝ Նապոլի, որը եղավ նրա կարիերայի վերջին ակումբը, 1953 թվականին նա ավարտեց ֆուտբոլային կարիերանː

Կրիեզիուն մի քանի տարի զբաղվեց մարզչական գործունեությամբ, այնուհետև դարձավ Ռոմայի գործակալը, նրա ամենահանրահայտ բացահայտումը եղավ Ջուզեպպե Ջանինին, ով դարձավ թիմի խորհրդանիշներից մեկը[2] ː

Կրիեզիուն մահացավ 2010 թվականի մարտի 20-ին, 92 տարեկան հասակում, նա վերջին ապրող ֆուտբոլիստն էր Ռոմայի առաջին չեմպիոնական կազմիցː Այդ տարի Ռոմայի հերթական հանդիպումը նշանակված էր Ուդինեզեի դեմ, այդ խաղին թիմը ներկայացավ սև թևկապներով, ի պատիվ լեգենդար ֆուտբոլիստի[3] ː

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Naim Krieziu» (իտալերեն)։ ASR Talenti։ Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 1–ին 
  2. 2,0 2,1 «Intervista a Naim Krieziu» (իտալերեն)։ AS Roma Ultras։ 2001-02-11։ Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 1–ին 
  3. «Morto Naim Krieziu: con i suoi gol la Roma vinse il primo scudetto» (իտալերեն)։ Il Messaggero։ մարտի 20, 2010։ Վերցված է 2010 թ․ մարտի 20