Ալեսանդրիա
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Ալեսանդրիա | |||||
Alessandria | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Մարզ | Պիեմոնտ | ||||
Գավառ | Ալեսանդրիա | ||||
Մակերես | 204 կմ² | ||||
ԲԾՄ | 95±1 մետր | ||||
Խոսվող լեզուներ | իտալերեն | ||||
Բնակչություն | 90 532 մարդ | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 0131 | ||||
Փոստային դասիչ | 15121–15122 | ||||
Ավտոմոբիլային կոդ | AL | ||||
Պաշտոնական կայք | comune.alessandria.it(իտալ.) | ||||
| |||||
Ալեսանդրիա (իտալերեն՝ Alessandria, պիեմ.՝ Lissandria), ոչ մեծ քաղաք, Պիեմոնտ մարզի Ալեսանդրիա գավառի կենտրոնը[1]։ Գտնվում է Թուրին քաղաքից 90 կմ հեռավորության վրա՝ Տանարո գետի ափին,Պիեմոնտում (Իտալիա)։ Տարածքը՝ 143,2 կմ2։ Բնակչությունը՝ 82 201 (2001)։ Տղամարդիկ՝ 38 663 և կանայք՝ 43 538։ Քաղաքում ապրում է 36 477 ընտանիք։
Կարևոր երկաթգծային հանգույց է։
Քաղաքի հովանավորն է Բաուդոլի (San Baudolino) սուրբը։ Քաղաքի օրն է նոյեմբերի 10-ը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեսանդրիան հիմնվել է 1168 թ.` նախկինում գոյություն ունեցող բնակության վայրում։ Քաղաքն իր անվանումն ստացել է պապ Ալեքսանդր III-ի պատվին, և այդ փաստն ինքնին խոսում է քաղաքի ի հայտ գալու պատճառների մասին։ Քաղաքը կառուցվեց որպես բերդ` պապական գահի մոլեգին թշնամի՝ Ֆրիդրիխ Բարբարոսի կայսերական նկրտումներից Լոմբարդյան լիգան պաշտպանելու նպատակով։ Ալեսանդրիան գտնվում է մի տարածքում, որն այն ժամանակ պատկանում էր կայսեր հավատարիմ դաշնակից՝ մարկիզ Մոնֆերատոյին (Monferrato)։ 1174-1175 թթ. քաղաքը ենթարկվեց կայսերական զորքերի դաժան պաշարմանը։ 1198 թ. Ալեսանդրիան հռչակվեց որպես ազատ համայնք, ինչից հետո մշտապես ներգրավվում էր կոնֆլիկտների մեջ տարածաշրջանի ավելի հին համայնքների հետ։ 1348 թ. Ալեսանդրիան անցավ Միլանի Վիսկոնտի դքսերի ձեռքը, այնուհետև, իրենց սեփականությունների հետ միասին՝ Սֆորցին։ Մինչև 1707 թ. գտնվում էր Միլանի տիրապետության տակ, մինչև որ հանձնվեց Սավոյան տանը և դարձավ Պիեմոնտի մի մաս։
Մարենգոյի մարտի ժամանակ (Marengo, 1800) Նապոլեոնի հաղթանակի արդյունքում քաղաքն անցավ Ֆրանսիայի տիրապետության տակ և վերածվեց Մարենգոյի նապոլեոնյան դեպարտամենտի կենտրոնի։ Ամեն տարի հունիսի 14-ին Ալեսանդրիայի արվարձանում՝ Սպինետտա Մարենգոյում (Spinetta Marengo) իրականացվում է այդ մարտի ռեստավրացիան։
1814 թվականից Ալեսանդրիան միացավ Սավոյայի տարածքին, որը համարվում է Սարդինիա Թագավորության մի մաս։
Իտալիայի պատմության մեջ Ալեսանդրիան համարվում է առաջին գավառը, որը ղեկավարեց սոցիալիստ՝ ժամագործ Պաոլո Սակոն (Paolo Sacco) (1899 թ. հուլիսի 25-ին)։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում քաղաքն իրենից ներկայացնում էր կարևորագույն ստրատեգիական վայր և հակաֆաշիստական զորքերի կողմից բազմիցս ենթարկվել է ուժգին ռմբակոծությունների։ 1944 թ. ապրիլի 30-ին նման ռմբակոծության արդյունքում մահացավ 238, իսկ 1945 թ. ապրիլի 5-ին՝ 160 բնակիչ, որոնց թվում կար 60 երեխա։
1994 թ. նոյեմբերի 30-ին Տանարո գետի վարարման արդյունքում քաղաքը ջրով ծածկվեց և զգալիորեն վնասվեց։
Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության աճը

Հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ջուզեպե Վերմիլիո — «Կարավաջո» դպրոցի նկարիչ
- Ումբերտո Էկո — գիտնական, փիլիսոփա, պատմաբան (միջնադարի պատմաբան), Սեմիոթիկայի (բառակազմության) մասնագետ, գրող, գրական քննադատ
- Ջովաննա Միլիարա — նկարիչ
- Անջելո Մորբելի — նկարիչ
- Ուրբանո Ռատացի — Ռիսորջիմենտո ժամանակների գործիչ
- Ֆաուստո Կոպի — խճուղային հեծանվորդ
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թանգարան՝ Մարենգոյի ճակատամարտ (իտալերեն՝ Marengo Museum — Il Museo della Battaglia).
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia (search key: Alessandria)»։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-11-ին։ Վերցված է 2017 հուլիսի 7
- ↑ «Քույր քաղաքներ՝ Ալեսանդրիա-Ռյազան»։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-08-ին։ Վերցված է 2015-03-14
|