Ուրբանո Ռատացի
| Ուրբանո Ռատացի իտալ.՝ Urbano Rattazzi | |
| Կուսակցություն՝ | Ձախ |
|---|---|
| Կրթություն՝ | Թուրինի համալսարան |
| Գիտական աստիճան՝ | դափնեկիր[1] |
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, դիվանագետ և փաստաբան |
| Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
| Ծննդյան օր | հունիսի 30, 1808[2] |
| Ծննդավայր | Ալեսանդրիա, Պիեմոնտ, Իտալիա[2] |
| Վախճանի օր | հունիսի 5, 1873[3][4][2] (64 տարեկան) |
| Վախճանի վայր | Ֆրոզինոնե, Լացիո, Իտալիայի թագավորություն[2] |
| Քաղաքացիություն | |
| Ի ծնե անուն | իտալ.՝ Urbano Rattazzi |
| Ամուսին | Laetitia Marie Wyse Bonaparte? |
| Ինքնագիր | |
| Պարգևներ | |
Ուրբանո Ռատացի (իտալ.՝ Urbano Pio Francesco Rattazzi, հունիսի 30, 1808[2], Ալեսանդրիա, Պիեմոնտ, Իտալիա[2] - հունիսի 5, 1873[3][4][2], Ֆրոզինոնե, Լացիո, Իտալիայի թագավորություն[2]), իտալիացի քաղաքական և պետական գործիչ, երկու անգամ ընտրվել է Իտալիայի վարչապետ, և երկու անգամ էլ այդ պաշտոնում փոխարինել է Բետտինո Ռիկասոլին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուրբանո Ռատացին ծնվել է Հյուսիսային Իտալիայում՝ Ալեսանդրիա քաղաքում։ Ռատտացիի հայրը եղել է Պիեմոնտում գտնվող Արդարադատության խորհրդի քարտուղարը։
Ուրբանո Ռատացին իր իրավաբանական կրթությունը ստացել է Թուրինում և մեծ ճանաչում է ձեռք բերել որպես փաստաբան։
1848 թվականին ընտրվել է պատգամավոր թուրինյան խորհրդարանում, տեղ է գրավել լիբերալների շրջանում, դարձել է «Ձախ» կուսակցության ղեկավար, նպաստել է Բալբոյի նախարարության անկմանը, ստացել է հանրային կրթության նախարարի պաշտոնը, այնուհետև եղել է ներքին գործերի նախարար, որից հետո՝ վարչապետ։
Նովարի ճակատամարտում Կառլ Ալբերտի զորքերի պարտությունից հետո հրաժարական է տվել, ինչպես նաև դուրս եկել «Ձախ» կուսակցությունից։
1852 թվականին Ռատացիի և Կամիլլո Բենսո Կավուրի միջև համաձայնագիր է կնքվել, որի արդյունքում Ուրբանոն դարձել է պալատի նախագահ։ 1854 թվականին Ուրբանոն ստացել է արդարադատության նախարարի պաշտոնը Կավուրի գրասենյակում, իսկ 1855-1858 թվականներին եղել է ներքին գործերի նախարար։
Այս ընթացքում Ուրբանոն իրականացրել է մի շարք կարևոր բարեփոխումներ Իտալիայում (որոշ վանական համայնքների ոչնչացում, քրեական օրենսգրքի վերափոխում, քաղաքական հանցագործությունների համար մահապատժի վերացում և այլն)։ Դուրս է եկել նախարարությունից Կավուրի արտաքին քաղաքականության հետ անհամաձայնության պատճառով։
1859 թվականին Կավուրի հրաժարականից հետո՝ 1862 թվականի մարտին Ուրբանոն դարձել է Իտալիայի վարչապետը, բայց Ֆրանսիայի նկատմամբ չափազանց մեծ համակրանքը և և Գարիբալդիի Հռոմ կատարած արշավին (որն ավարտվել է Ասպրոմոնեի ճակատամարտով) հակազդեցությունը պատճառ է դարձել նրա անկմանը նույն թվականի օգոստոսին։
1867 թվականի ապրիլից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Ուրբանո Ռատացին կրկին ղեկավարել է կաբինետը, որն իրեն չափազանց երկիմաստ է պահել Ջուզեպպե Գարիբալդիի նկատմամբ, որը կրկին արշավ էր ձեռնարկել Հռոմի դեմ և չափազանց ստրկամիտ էր Նապոլեոն III-ի նկատմամբ, ում համակրանքը Ռատացիի նկատմամբ զգալիորեն աճել էր 1864 թվականին նրա ամուսնությունից ի վեր Նապոլեոն III-ի ազգական Մարիա Լետիցիա Բոնապարտ Վեյզի հետ, որը, խայտառակվելով Փարիզում, ստիպված է եղել բնակվել Սավոյում։ Ունեցել են մեկ դուստր` Իզաբելլա Ռոման[5][6][7][8]։
Ուրբանո Ռատացիի՝ որպես պետական պաշտոնյայի համբավը խաթարվել է նրա բնավորության թուլության և ամուր հայացքների բացակայության պատճառով։
Ուրբանո Ռատացին պալատի փայլուն հռետորներից էր։ Նրա ելույթները հրատարակել է Սկորացին (Հռոմ, 1876-80)։
Ուրբանո Ռատացցին մահացել է 1873 թվականի հունիսի 5-ին 64 տարեկանում Ֆրոզինոնե քաղաքում լյարդի քաղցկեղից[9], թաղվել է իր հայրենի քաղաքի մոնումենտալ գերեզմանատանը։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սանտիսիմա Անունզիատայի Գերագույն շքանշանի ասպետ. 1867 թվական
- Սուրբ Մավրիկիոսի և Ղազարոսի շքանշանի Մեծ խաչի ասպետ. 1867 թվական
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 storia.camera.it (իտալ.)
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Malandrino C. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 2016. — Vol. 86.
- ↑ 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- ↑ «Isabella Roma Rattazzi» (իտալերեն). Վերցված է 2022 թ. հունիսի 12-ին.
{{cite web}}: Unknown parameter|sito=ignored (|website=suggested) (օգնություն) - ↑ «Isabel Roma Villanova De La Cuadra» (իտալերեն). Վերցված է 2022 թ. հունիսի 12-ին.
{{cite web}}: Unknown parameter|sito=ignored (|website=suggested) (օգնություն) - ↑ «Luis Villanova Rattazzi» (իտալերեն). Վերցված է 2022 թ. հունիսի 12-ին.
{{cite web}}: Unknown parameter|sito=ignored (|website=suggested) (օգնություն) - ↑ «Luis Villanova Rattazzi Barrera, marqués de Irache» (իտալերեն). Վերցված է 2022 թ. հունիսի 12-ին.
{{cite web}}: Unknown parameter|sito=ignored (|website=suggested) (օգնություն) - ↑ Fausto Bima, Maria Rattazzi Bonaparte Wyse, in La provincia di Alessandria. Amministrazione provinciale, Alessandria, 1961.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ուրբանո Ռատացի». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրբանո Ռատացի» հոդվածին։ |
| ||||||||||||