Բետտինո Ռիկասոլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բետտինո Ռիկասոլի
իտալ.՝ Bettino Ricasoli
Bettino Ricasoli.jpg
 
Կուսակցություն՝ Պատմական աջեր
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ և լրագրող
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր մարտի 9, 1809(1809-03-09)[1][2]
Ծննդավայր Ֆլորենցիա, Ֆրանսիա
Վախճանի օր հոկտեմբերի 23, 1880(1880-10-23)[1][2] (71 տարեկան)
Վախճանի վայր Castello di Brolio, Գայոլե ին Կիանտի, Սիենա, Տոսկանա, Իտալիա
Քաղաքացիություն Flag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն և Flag of the Kingdom of Sardinia.svg Սարդինիայի թագավորություն
Ի ծնե անուն իտալ.՝ Bettino Ricasoli
 
Ինքնագիր Bettino Ricasoli Signature.svg

Բետտինո Ռիկասոլի (իտալ.՝ Bettino Ricasoli մարտի 9, 1809(1809-03-09)[1][2], Ֆլորենցիա, Ֆրանսիա - հոկտեմբերի 23, 1880(1880-10-23)[1][2], Castello di Brolio, Գայոլե ին Կիանտի, Սիենա, Տոսկանա, Իտալիա), բարոն, իտալացի քաղաքական գործիչ և պետական գործիչ, երկու անգամ դարձել էԻտալիայի վարչապետ, երկու անգամն էլ նրան փոխարինել է Ուրբանո Ռատացին:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բետտինո Ռիկասոլին ծնվել է Տոսկանա նահանգի Ֆլորենցիա քաղաքում:

Բետտինոն գյուղատնտեսությամբէր զբաղվում Բրիոլիոյի իր նախնիների ունեցվածքում՝ Սիենա քաղաքի մերձակայքում, բայց Պիոս IX-ի պապական գահին անդամակցելուց հետո նա հանդես է եկել սոցիալական գործունեության ոլորտում և շուտով դարձել է Տուսկանայում լիբերալ կուսակցության առաջնորդը: Ռիկասոլին Լեոպոլդի մեծ դուքսին առաջարկել է բարեփոխումների երկրորդ պլան՝ շեշտը դնելով խոսքի ազատության վրա, սակայն Բետինոյի առաջարկը չի ընդունվել:

Հետագայում Ռիկասոլին ընտրվել է Ֆլորենցիայի քաղաքապետ: 1848 թվականին պատգամավոր է ընտրվել Տոսկանայի պալատում։ Որպես պատգամավոր նա հիմնել է «Patria» թերթը: 1849 թվականին նա ժամանակավոր կառավարության անդամ էր, բայց անցել է ոչ թե հանրապետականների, այլ Լեոպոլդ II-ի կողմնակիցների կողմը։

Բետտինո Ռիկասոլին որոշ ժամանակ, դուրս է եկել քաղաքականությունից: Սակայն 1857 թվականին Բետինոն կրկին սկսել է գործուն մասնակցություն ունենալ հրապարակախոսությանը և կրկին փորձել է ազդել անձամբ Մեծ Դքսության վրա՝ համոզելով նրան դաշինք կնքել Պիեմոնտի հետ և վերականգնել Սահմանադրությունը։

1859 թվականին Ռիկասոլին, Լեոպոլդի փախուստից հետո, ժամանակավոր կառավարության ղեկավարն էր և նպաստել է Տոսկանայի ընդգրկմանը Իտալիայի կազմում։ Այդ դեպքից հետո, Վիկտոր Էմանուիլ II-ը նրան նշանակել է Տոսկանայի գեներալ-նահանգապետ:

1860 թվականից պատգամավոր է եղել իտալական խորհրդարանում։

Կամիլլո Բենսո դի Կավուրի մահից հետո Ռիկասոլին ստեղծել է մի նախարարություն, որում նա վերցրել է արտաքին գործերի ժամանակավորապես նաև ռազմական, այնուհետև ներքին գործերի պորտֆոլիոն նախարարությունը գոյատևել է 9 ամիս (1861-1862) և նրան հաջորդել է Ուրբանո Ռատացին:

1866 թվականից մինչև 1867 թվականներին Ռիկասոլին դարձել է նախարար և Ավստրիայի հետ պատերազմի ժամանակ նա դեմ էր արտահայտվել Պրուսիայից անջատ, Ավստրիայի հետ խաղաղ պայմանագիր կնքելու բոլոր ծրագրերին: Երբ նրա պատրաստած բարեփոխման նախագիծը, որը ներառում էր կառավարման ապակենտրոնացում, հաջողություն չունեցավ Ռիկասոլին նորից թոշակի անցավ և նրան փոխարինեց նորից Ուրբանո Ռատացին:

Պալատում նա շարունակում է մնալ «Աջ» կուսակցության կազմում, բայց 1876 թվականին «Ձախ» կուսակցության, հետ միասին քվեարկել է Մարկո Մինգետտի օգտին: Այդ ժամանակվանից նա հիմնականում բնակվում էր իր ունեցվածքի վրա՝ զերծ մնալով հասարակական գործունեությանը մասնակցելուց:

Բետտինո Ռիկասոլին վախճանվել է 1880 թվականի հոկտեմբերի 23-ին Կաստելո դի Բրոգլիոյում:

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բետտինո Ռիկասոլիի նամակագրությունը տպագրվել է Ֆլորենցիայում 1886-1895 թվականներին «Lettere e documenti del b. В. R.». См. Passerini, «Genealogia e storia della famiglia R.» (Ֆլորենցիա, 1861); «Gotti, Vita del barone B. R.» ( Ֆլորենցիա, 1894).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Энциклопедия Брокгауз (գերմ.)