Պատմական աջեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատմական աջեր
իտալ.՝ Destra
Տեսակparliamentary group? և քաղաքական ֆրակցիա
Երկիր Իտալիայի թագավորություն և  Սարդինիայի թագավորություն
ԱռաջնորդԿամիլլո Բենսո Կավուր, Բետտինո Ռիկասոլի, Մարկո Մինգետի, Անտոնիո Ստարաբբա և Սիդնեյ Սոնինո
ՀիմնադիրԿամիլլո Բենսո Կավուր
Հիմնադրված1849
Լուծարված1912
Գաղափարախոսությունclassical liberalism?, լիբերալ պահպանողականություն, ազատականություն և պահպանողականություն
Քաղաքական հայացքաջակենտրոն
ՇտաբՀռոմ, Իտալիա
ՀաջորդLiberal Union?

«Աջեր» (իտալ.՝ Destra), «Պատմական աջեր» (իտալ.՝ Destra storica), լիբերալ պահպանողական[1] կուսակցություն, որը գործել է Իտալիայի թագավորությունում 1849 թվականից մինչև 1922 թվականը։ Անվանվել է նաև կոնստիտուցիոնալիստներ։ Հետագայում միացել է Իտալիայի լիբերալական կուսակցությանը, պատմական հետազոտություններու ստացել է «Պատմական աջեր» անվանումով, 20-րդ դարում ստեղծված աջ շարժմանը և համանունուն կուսակցության անվանումներից տարանջատելու համար[2]։

Հիմնադրվել է 1849 թվականին Կամիլլո Բենսո Կավուրի կողմից[3], ով հետո դարձավ Սարդինիայի թագավորության պրիմիեր մինիստր։ 1850 թվականին Կավուրը նշանակվեց հողագործության և առևտրի նախարար, և նրա ջանքերի շնորհիվ պայմանագրեր կնքվեցին Ֆրանսիայի, Անգլիայի և Բելգիայի հետ, որոնք հիմնված էին ազատ առևտրի հիմքի վրա։

«Պատմական ձախեր» կուսակցության հետ Իտալիայի 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբի ամենամեծ կուսակցություններն էին[4][5] :

1861 թվականից մինչև 1874 թվականը «Աջերի» կուսակցությունն էր ստանում դեպուտատների պալատի ընտրություններում ձայների մեծամասնություն։ 1870 -ական թթ. կեսից արդեն «Ձախերի» կուսակցությունը սկսեց ստանալ առավելություն և մինչև 1900 թվականը «Աջերը» ընտրությունների արդյունքում մշտապես զբաղեցնում էին 2-րդ տեղը պառլամենտում[2]

Չնայած տարաձայնություններին, երբեմն այնպես է ստացվել որ այդ կուսակցությունները համատեղ են ձևավորել կառավարություն։

1904 թվականին պառլամենտում երկրորդ կուսակցությունը դարձավ Սոցիալիստականը, իսկ 1909 թվականին «Աջերը» գրավեցին 4-րդ տեղը, 3-րդ տեղում հայտնվեց Ռադիկալ կուսակցությունը։ Ի վերջո նրանք կոալիցիա կազմեցի «Ձախերի» հետ, իսկ արդեն 1922 թվականին դրանք վերջնականապես միացան իրար ձևավորելով Իտալիայի լիբերալիստական կուսակցություն։

Ընտրությունների արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

բաց կապույտ գույնով նշված են այն տարիներ են, երբ «Աջերը» դեպուտատների պալատի ընտրություններում ստացած մանդատներով առաջին տեղն են եղել

տարի ցանկ ձայներ % տեղեր փոփոխություն
1861 «Աջեր»
46,1 342
1865 «Աջեր» 34,5 183 Decrease161
1867 «Աջեր» 35,7 200 17
1870 «Աջեր» 37,2 211 11
1874 «Աջեր» 33,3 276 65
1876 Ընդդիմություն 12,4 94 Decrease182
1880 Ընդդիմություն 20,7 177 83
1882 Ընդդիմություն 19,8 147 Decrease30
1886 Ընդդիմություն 22,5 145 Decrease2
1890 Ընդդիմություն 6,9 48 Decrease97
1892 Ընդդիմություն 11,5 93 45
1895 Կոնստիտուցիոնալիստներ 20,47 104 11
1897 Կոնստիտուցիոնալիստներ 19,49 99 Decrease5
1900 Կոնստիտուցիոնալիստներ 22,83 116 17
1904 Կոնստիտուցիոնալիստներ 14,96 76 Decrease40
1909 Կոնստիտուցիոնալիստներ 10,8 60 Decrease16
1913 Լիբերալներ 51,0 260
1919 Լիբերալներ 490 384 8,6 41
1921 Լիբերալներ 470 605 7,1 43 2

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Voce in Dizionario Storico Treccani
  2. 2,0 2,1 Donovan, Mark; Newell, James L. (2008). «Centrism in Italian politics». Modern Italy. 13 (4): 381–397. doi:10.1080/13532940802367554.
  3. Romeo, Vita di Cavour, Bari, 2004, p. 213.
  4. Herb, Guntram H.; Kaplan, David H. (2008 թ․ մայիսի 22). Nations and Nationalism: A Global Historical Overview [4 volumes]. ABC-CLIO. ISBN 9781851099085.
  5. Pirett (October 1999). Una voce per l'Opposizione Costituzionale di Sua Maestà: Alle origini del "Giornale d'Italia" (Italian). Contemporanea. էջեր 699–712.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)