Ռիվելինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիվելինո
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 1, 1946(1946-01-01) (78 տարեկան)
Ծննդավայր Սան Պաուլո, Բրազիլիա[1]
Հասակ 169 սանտիմետր
Քաշ 73 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Ռոբերտո Ռիվելինո (պորտ.՝ Roberto Rivellino, հունվարի 1, 1946(1946-01-01), Սան Պաուլո, Բրազիլիա[1]), բրազիլացի ֆուտբոլիստ։ 1970 թվականի աշխարհի չեմպիոն։ Մեկ այլ հայտնի ֆուտբոլիստի՝ Զե Սերխիոյի զարմիկն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտո Ռիվելինոն հայտնի էր ձախ ոտքի չափազանց հզոր հարվածով, արհեստավարժ հեռահար տուգանային հարվածներով, հիանալի երկար անցումներով, արագ մտածողությամբ և հիանալի տեխնիկայով։ Նա նաև ներկայացրեց «elastico» կամ «flip flap» ֆուտբոլային հնարքները, որոնք օգտագործվում են այնպիսի խաղացողների կողմից, ինչպիսիք են Ռոմարիոն, Ռոնալդինյոն, Զլատան Իբրահիմովիչ, Կրիշտիանու Ռոնալդուն։ Մինչև 1970 թվականի աշխարհի առաջնությունը համարվում էր աշխարհի լավագույն պահեստայինը, քանի որ աստղերով լեփ-լեցուն Բրազիլիայի հավաքականում նրա համար միշտ չէ, որ տեղ կար։

Նա աշխարհի ամենահիասքանչ ֆուտբոլիստներից մեկն էր։ Շատ մասնագետների կողմից համարվում է չորրորդ լավագույն բրազիլացի ֆուտբոլիստը Պելեից,Գարինչայից և Զիկոյից հետո և համաշխարհային ֆուտբոլի պատմության լավագույն կիսապաշտպաններից մեկը։ Համարվում է նաև այս ակումբների պատմության մեջ «Կորինթիանսի» և «Ֆլումինենսեի» լավագույն ֆուտբոլիստներից մեկը։

Ռիվելինոն կարիերան սկսել է որպես մինի ֆուտբոլի խաղացող «Ատլետիկո Ինդիանո» ակումբում (Սան Պաուլո)։ Դրանից հետո նա շարունակեց կարիերան մեծ ֆուտբոլում՝ պայմանագիր կնքելով «Կորինտիանսի» հետ, որտեղ ստացավ «O Rei de Parque» (այգու արքա) մականունը։

1974 թվականի Սան Պաուլու նահանգի առաջնության Պալմեյրասին պարտվելուց հետո Ռիվելինոն հեռացավ ակումբից՝ միանալու «Ֆլումինենսե» Ռիո դե Ժանեյրոն։ Նոր ակումբում Ռոբերտոն դարձավ կուռք՝ 1975 և 1976 թվականներին հաղթելով Կարիոկայի լիգայում։ 1970-ականների վերջին Ռոբերտոն գնաց Սաուդյան Արաբիայում խաղալու «Ալ-Հիլալում», որտեղ 1981 թվականին ավարտեց ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան։

Մեծ ֆուտբոլից հեռանալուց հետո Ռիվելինոն սկսեց կարիերան որպես ֆուտբոլային մեկնաբան և մարզիչ (նա Ճապոնիայի ազգային հավաքականի մարզիչն էր)։

Ռիվելինոն այն խաղացողներից էր, որը 2004 թվականին Պելեն անվանվեց 125 ամենամեծ կենդանի ֆուտբոլիստների շարքում։

Ներկայումս բնակվում է Սան Պաուլոյում։ Ֆուտբոլի մասին հայտնի «Cartão Verde» («կանաչ քարտ») ծրագրի հաղորդավարն ու փորձագետը, որն իր անունը ստացել է ի հակակշիռ խաղի «Կարմիր և դեղին քարտերի»։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռիո — Սան Պաուլոյի Մրցաշարի Հաղթող՝ 1966
  • Կարիոկա Լիգայի Հաղթող՝ 1975, 1976, 1977
  • Սաուդյան Արաբիայի Չեմպիոն՝ 1978/79
  • Սաուդյան Արաբիայի թագավորի գավաթակիր՝ 1980
  • Աշխարհի չեմպիոն 1970
  • Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 1978
  • Ռոքի Գավաթակիր՝ 1971, 1976
  • Օսվալդո Կրուզի Գավաթակիր՝ 1968, 1976

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Արծաթե գնդակի» դափնեկիր (ըստ «Պլակար» ամսագրի)՝ 1971
  • Ընդգրկվել է 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստների ցանկում World Soccer
  • Հայտնի է նաև որպես «ամենաարագ գոլի» հաղթող՝ տեսնելով, որ մրցակիցների դարպասապահը դեռ ողջունում է լուսանկարչին, Ռոբերտոն 3 վայրկյան գոլ խփեց՝ գնդակը խաղի մեջ մտնելուց անմիջապես հետո, դաշտի կենտրոնից առաջին փոխանցումից։
  • Член символической сборной чемпионата мира 19701970 թվականի աշխարհի առաջնության խորհրդանշական հավաքականի անդամ
  • Golden Foot՝ 2005 («ֆուտբոլի լեգենդներ» անվանակարգում)
  • Ընդգրկված է ՖԻՖԱ 100 ցուցակում
  • Մտնում է բրազիլական ֆուտբոլի Փառքի սրահ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #1033154245 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիվելինո» հոդվածին։