Ծնվել է 1933 թվականին Պաու-Գրանդի քաղաքում, բազմազավակ ընտանիքի 5-րդ երեխան էր։ Գարինչան ծնվել էր բնական մի քանի արատներով, նա շեղաչք էր, ողնաշարը ծռվածք ուներ, կոնքերի ոսկորները խառնված էին, իսկ նրա ձախ ոտքն աջ ոտքից կարճ էր 6 սմ-ով։ Վիրահատական միջամտություն իրականացվեց բուժելու տղայի հիվանդությունը, բայց ապարդյուն։ Ըստ այլ աղբյուրների նրա այդ հիվանդությունը առաջացել է Պոլիոմելիտ հիվանդությունից։
Նրա հայրը՝ Ամարոն, ով պահակ էր աշխատում քաղաքի գործարաններից մեկում տառապում էր ալկոհոլիզմով և արդյունքում մահացավ լյարդի ստացած հիվանդությամբ։ Մայրը նույնպես մահացավ վաղաժամ հերթական ծննդաբերության ժամանակ։ Գարինչան շատ ծանր է տանում մոր մահը։
Գարինչային ժառանգապես փոխանցվել էր հոր ալկոհոլիզմը և 4 տարեկանում նա արդեն տարված էր ալկոհոլով, իսկ 10 տարեկանից սկսած ծխում էր։
«Գարինչա» մականունը նա ստացել է դեռ մանկուց, երբ նա սիրում էր բռնել քաղաքի մոտ գտնվող անտառում տարածված թռչնի մի տեսակ, որոնց անվանում էին գարինչաներ։ Նրա քույրը իրեն անվանել է գարինչա 4 տարեկանում, ասելով, որ այնքան շատ կբռնես այդ թռչունից, մինչև դու ինքդ կդառնաս գարինչա։
Պատանի տարիքից Գարինչան հետաքրքրվում է ֆուտբոլով և ժամանակի մեծ մասը անցկացնում է ֆուտբոլ խաղալով։ 16 տարեկան հասակում արդեն մեծահասակների հետ խաղում է «Կրուզեյրո դու Սուլ» թիմի կազմում։ Հենց մեկնարկային խաղում աչքի է ընկնում խփած մի քանի գոլով և իր թիմը հաղթում է 8։1 հաշվով։
Հիմնականում հանդես է եկել Ռիո-դե-Ժանեյրոյի «Բոտոֆագո» թիմի և Բրազիլիայի հավաքականի կազմում։
Ֆուտբոլի բոլոր ժամանակների լավագույն աջ եզրային հարձակվողներից է։
2000 թվականին Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի կողմից արված հարցման արդյունքում կազմված լավագույն ֆուտբոլիստների ցանկում 8-րդն է, իսկ Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստների ցանկում 4-րդը։ «The Times» թերթի վարկածով Գարինչան զբաղեցնում է 6-րդ տեղը ֆուտբոլի աշխարհի առաջնությունների պատմության մեջ և նրա անունը ներառված է Ամերկայի գավաթի առաջնությանների պատմության բոլոր ժամանակների խորհրդանշանական հավաքականի մեջ։ Բրազիլիայում Գարինչան համարվում է 2-րդ լավագույն ու սիրված ֆուտբոլիսը Պելեից հետո։
1953-1965 թվականներին նա «Բոտոֆագո» ակումբի կազմում մասնակցել է 579 խաղի և խփել 249 գոլ։ 1962 թվականի աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուն է 5 գնդակով[7]։