Մինի ֆուտբոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մինի ֆուտբոլ
Futebol Salao Pan2007.jpg
Տեսակ ֆուտբոլ
Այլ անուններ Ֆուտզալ
Մարմին ՖԻՖԱ և ԱՄՖ
Ստեղծվել է 1930
Թիմ փոքր 10
Օլիմպիական խաղեր ոչ
Պարօլիմպիկ խաղեր ոչ
Futsal Վիքիպահեստում

Մինի ֆուտբոլը կամ ֆուտզալը ֆուտբոլի տեսակ է, որը խաղում են ավելի փոքր դաշտում և հիմնականում փակ տարածության մեջ:

Մինի ֆուտբոլը խաղում են երկու թիմերի միջ, յուրաքանչյուրը հինգ խաղացող, որոնցից մեկը դարպասապահն է: Փոխարինումները անսահմանափակ է: Ի տարբերություն մյուս փակ տարածությունում խաղացվող ֆուտբոլի տեսակներից, մինի ֆուտբոլը խաղում են կոշտ դաշտում, որը անջատված է գծերով և պատերը կամ պատնեշները չեն օգտագործվում: Մինի ֆուտբոլը խաղում են նաև ավելի փոքր գնդակով քան սովորական ֆուտբոլում է[1] Մինի ֆուտբոլում խաղացողները աչքի են ընկնում կարճ փոխանցումների և կարճ տարածությունում մանևրելու արվեստով[2]:

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինի ֆուտբոլ թարգմանվում է փոքր ֆուտբոլ, քանի որ մինի ֆուտբոլ խաղում են ավելի փոքր դաշտում, նաև անվանում են Ֆուտզալ, ինչը գալիս է իսպաներեն fútbol sala or fútbol de salón և պորտուգալերեն futebol de salão բառերից: Այս տերմինը բառացի թարգմանվում է փակ տարածության ֆուտբոլ, սակայն ժամանակակից թարգմանությամբ նշում են դահլիճի ֆուտբոլ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմատներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինի ֆուտբոլ սկսեցին խաղալ 1930 թվականից, երբ Ուրուգվայի Մոնտեվիդեո քաղաքի ուսուցիչ Խուան Կառլոս Կարիանին առաջարկեց խաղալ փակօթյա ֆուտբոլ: Նոր սպորտաձևով սկզբնական շրջանում խաղում էին բասկետբոլի դաշտերում[3], իսկ կանոնները թողարկվեցին 1933 թվականին: Այս սպորտաձևը դարձավ ճանաչված, երբ Ուրուգվայը հաղթեց 1930 թվականի աշխարհի առաջնությունում և ոսկե մեդալակիր դարձավ 1924 և 1928 թվականների Ամառային օլիմպիական խաղերում:

Կարիանին կանոնների գիրքը գրելիս որոշ բաներ վերցրել է ֆուտբոլի կանոններից (գնդակին կարելի է դիպչել մարմնի ցանկացած մասով բացի ձեռքից), ինչպես նաև բասկետբոլից (խաղին մասնակցում է հինգ խաղացող և խաղի տևողությունը 40 րոպե), ջրագնդակից (դարպասապահին առնչվող կանոններ) և հանդբոլից (դարպասի և դաշտի չափսեր): Արդյունքում ստացվել է դինամիկ, հետաքրքիր, ակտիվ և ճանաչված սպորտաձև:

Սպորտը արագորեն տարածվեց Լատինական Ամերիկայում` ունենալով մեծաթիվ երկրպագուներ: Այն հեշտությամբ կարող էր խաղալ ցանկացած ոք, ամենուրեք և եղանակի ցանկացած պայմանում:

Սակայն կանոնները տարբեր տեղերում տարբեր էին: 1956 թվականին կանոնները թարմացերց բրազիլացի Հաբիբ Մֆուզը և Լուիս Գոնսագա դե Օլիվեյրա ՖերնանդեսըԼ Նրանց կանոնների գիրքը հաստատվեց միջազգային մակարդակով:

1965 թվականին ստեղծվեց Հարավային Ամերիկայի մինի ֆուտբոլի կոնֆեդերացիան, որի մեջ մտան Ուրուգվայը, Պարագվայը, Պերուն, Արգենտինան և Բրազիլիան:

Կարճ ժամանակ հետո սկսվեցին անցկացվել առաջնություններ, որը հետաքրքրություն առաջացրեց մեդիա ոլորտում: Հատկապես լրագրող Խոսե Անտոնիո Ինգլեսը սկսեց օգտագործել ֆուտզալ տերմինը, որը հետագայում դարձավ սպորտաձևի անվանումներից մեկը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Comparison between FUTSAL and SOCCER»։ Արխիվացված օրիգինալից-ից 2007-09-29-ին։ Վերցված է 2007-03-02 
  2. «How will English football develop?»։ BBC News։ 2007-12-17։ Վերցված է 2007-12-18 
  3. http://www.futsal.com/index.php/history-of-futsal-