Պատրիկ Կլյուվերտ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Պատրիկ Կլյուվերտ հոլ.՝ Patrick Kluivert | |||
---|---|---|---|
![]() | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Պատրիկ Ստեֆան Կլյուվերտ | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Մականուն | սև հովազ | ||
Ծննդյան ամսաթիվ | 1 հուլիսի 1976 | ||
Ծննդավայր | Ամստերդամ, Նիդեռլադներ, Հոլանդիա | ||
Հասակ | 189 սմ | ||
Քաշ | 79 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1994-1997 1997-1998 |
Այաքս |
97(50) | |
Ազգային հավաքական | |||
1994-2004 | Հոլանդիայի ՖԱՀ | 79 (40) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Պատրիկ Կլյուվերտ (հոլ.՝ Patrick Kluivert, ( արտասանություն), Պետրիկ Կլայվերթ, հուլիսի 1, 1976[1][2], Ամստերդամ, Նիդերլանդներ),հոլանդացի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ, «Բարսելոնա» ֆուտբոլային ակադեմիայի տնօրեն։ Նախկինում եղել է ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ՖԱ տնօրենը, Կամերունի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի օգնականը[3], Նիդերլանդների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վան Գալի օգնականը:։
Որպես ֆուտբոլիստ՝ հանդես է եկել հոլանդական «Այաքս»-ում, իսպանական «Բարսելոնա»-ում, Հոլանդիայի ազգային հավաքականում[4][5][6]։ Եղել է 1990-ական թվականների «Այաքս»-ի այն «ոսկե սերնդի» ներկայացուցիչներից մեկը, որին հաջողվել է 1995 թվականին նվաճել ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի գավաթը։ Այնուհետև վեց տարի հանդես է եկել իսպանական «Բարսելոնա»-ում, որի կազմում անց է կացրել 249 խաղ, խփել 124 գոլ[4][7], 1998-1999 տարեշրջանում դարձել Լա Լիգայի չեմպիոն։
1994-2004 թվականներին ընդգրկված է եղել Հոլանդիայի ազգային հավաքականում, որի կազմում անց է կացրել 79 հանդիպում, խփել 40 գոլ, դարձել բոլոր ժամանակների լավագույն հոլանդացի հարձակվողներից մեկը[8][9]։ 2004 թվականին ընդգրկվել է ՖԻՖԱ-ի 100 մեծագույն ֆուտբոլիստների ցանկում, որը կազմվել էր աշխարհահռչակ Պելեի կարծիքների հաշվառմամբ։
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է նաև Պատրիկի որդին՝ Ջասթինը. հանդես է եկել «Այաքս»-ի երկրորդ թիմում, իտալական «Ռոմա»-ում, ներկայումս վարձավճարով խաղում է ֆրանսիական OGC Nice ակումբի թիմում[10][11]։
Մարզական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես խաղացող[խմբագրել | խմբագրել կոդը]
Այաքս[12]
- Նիդերլանդների բարձրագույն խմբի առաջնության (Eredivisie) հաղթող . 1994–95, 1995–96
- Սուպերգավաթակիր. 1994, 1995
- ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի գավաթակիր. 1994–95
- ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր. 1995
- Միջմայրցամաքային գավաթի խաղարկության հաղթող. 1995
Բարսելոնա[12]
- Լա Լիգա-ի հաղթող. 1998–99
PSV[12]
- Eredivisie. 2006–07
Նիդերլանդների ազգային հավաքական[12]
- ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի խաղարկություն. չորրորդ տեղ՝ 1998
- Եվրոպայի ֆուտբոլի առաջնություն. բրոնզե մեդալ՝ 2000[13]
Անհատական նվաճումներ
- Ոսկե գնդակ։ 5-րդ տեղ (1995)
- Ոսկե խաղակոշիկ՝ 2000 թ. (5 գոլ)[14]
- Եվրո-2000 առաջնության խորհրդանշական հավաքականի անդամ[15]
- ՖԻՖԱ 100
- Նիդերլանդների հավաքականի կազմում ռեկորդային թվով գոլերի հեղինակ. 2003–2013[16]
- Հոլանդական ֆուտբոլի «Տարվա տաղանդ». 1995[17]
- Բրավո մրցանակ. 1995
Որպես մարզիչ[խմբագրել | խմբագրել կոդը]
Jong FC Twente[12]
- Beloften Eredivisie: 2011–12
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Enciclopèdia de l'esport català (կատ.) — Grup Enciclopèdia, 2012.
- ↑ Okeleji Oluwashina (4 August 2018)։ «Cameroon appoint Seedorf & Kluivert as deal for Eriksson falls through»։ BBC Sport։ Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27
- ↑ 4,0 4,1 «Patrick Kluivert:Profile»։ Eurosport.com
- ↑ «Patrick Kluivert: 'Als vader ben ik erg trots'»։ www.ajaxshowtime.com(չաշխատող հղում)
- ↑ «Kluivert alaba a Valverde | Barça»։ Mundo Deportivo։ 5 December 2017
- ↑ «Kluivert, the nine»։ FC Barcelona.com
- ↑ «Ons Oranje stats»։ Voetbal.nl
- ↑ «Patrick Kluivert and a lesson in scoring goals»։ These Football Times
- ↑ Er komt een nieuwe Kluivert aan: Justin
- ↑ «Kluivert en Muric strijden voor Ajax in de Aegon Copa Amsterdam»։ 22 May 2015
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 12,4 «Patrick Kluivert – Career Honours»։ Soccerway
- ↑ https://www.uefa.com/uefaeuro/season=2000/matches/round=1460/match=65184/index.html
- ↑ «Torres receives adidas Golden Boot»։ UEFA։ Վերցված է 28 April 2014
- ↑ «2000 team of the tournament»։ UEFA։ Վերցված է 28 April 2014
- ↑ «Patrick Kluivert»։ RSSSF.com
- ↑ «Dutch Football Talent of the year»։ RSSSF.com։ Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 17-ին
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Պատրիկ Կլյուվերտ Վիքիպահեստում |
---|
- Վիճակագրություն FIFA-ի կայքում(անգլ.)
- Patrick Kluivert.com Archived 22 October 2019 at the Wayback Machine.
- FootballDatabase provides Patrick Kluivert's profile and stats
- Patrick Kluivert at PSV by Tvw
- Netherlands profile at OnsOranje
|
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Հուլիսի 1 ծնունդներ
- 1976 ծնունդներ
- Ամստերդամ քաղաքում ծնվածներ
- ՖԻՖԱ 100
- Հոլանդացի ֆուտբոլիստներ
- Բարսելոնայի ֆուտբոլիստներ
- Այաքսի ֆուտբոլիստներ
- Վալենսիայի ֆուտբոլիստներ
- Միլանի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի հարձակվողներ
- Նյուքասլ Յունայթեդի ֆուտբոլիստներ
- Լիլի ֆուտբոլիստներ
- Նիդերլանդների հավաքականի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով
- ՊՍՎ Էյնդհովենի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ