Զբիգնև Բոնեկ
Զբիգնև Բոնեկ լեհ.՝ Zbigniew Boniek | |||
---|---|---|---|
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 3, 1956[1] (64 տարեկան) | ||
Ծննդավայր | Բըդգոշչ, Լեհաստան | ||
Հասակ | 180 սանտիմետր | ||
Քաշ | 76 կիլոգրամ | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Զբիգնև Կազիմեժ Բոնեկ (լեհ.՝ Zbigniew Kazimierz Boniek ('zbigɲɛf 'bɔɲɛk)) մարտի 3, 1956[1], Բըդգոշչ, Լեհաստան, լեհ ֆուտբոլիստ, մարզիչ, մարզական գործիչ, Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ: Պելեի կողմից դասվել է հարյուրամյակի 125 լավագույն ֆուտբոլիստների շարքին:
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆուտբոլ սկսել է խաղալ «Զավիշա» ակումբում, այնուհետև տեղափոխվել է «Վիդզև» ակումբ: Բոնեկը այն առաջին լեհերից էր, որ հանդես է եկել եվրոպական առաջատար ակումբներում: 1982 թվականին վերադառնալով Յուվենթուս, Բոնեկն անմիջապես ընդգրկվում է թիմի հիմնական կազմում: Նրա խաղընկերը եղել է Միշել Պլատինին:
Ջովաննի Տրապատոնիի ղեկավարության ժամանակ Բոնեկը 1984 թվականին դարձել է ՈՒԵՖԱ-ի գավաթակիրների գավաթի հաղթող, իսկ 1985 թվականին՝ ՈՒԵՖԱ-ի Սուպեր գավաթի հաղթող: Պատմության մեջ Յուվենթուսը դարձավ առաջին ակումբը, որի թանգարանը միաժամանակ զարդարվել է միաժամանակ երեք «ռազմավարով»․ մինչ այդ «Ծեր Սինյորաները» նվաճել էին միայն 1979 թվականի ՈՒԵՖԱ-ի գավաթը:
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
1982 թվականի աշխարհի առաջնության ժամանակ թիմի կազմում նվաճել է բրոնզե մեդալ։ Նույն առաջնությունում Բելգիայի հավաքականի խաղի ժամանակ դարձել է հեթ-տրիկի հեղինակ։ Լեհասատանի ազգային հավաքականի կազմում անց է կացչել 80 հանդիպում, դարձել 24 գոլի հեղինակ։
Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Պրոֆեսիոնալ կարիերայի ավարտից հետո Զբիգնև Բոնեկը մի քանի տարի մարզել է իտալական ոչ հայտնի ակումբներ, որից հետո դարձել է Լեհական ֆուտբոլի միության փոխնախագահը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
|