Էմիլիո Բուտրագենիո
![]() | ||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 22, 1963 (61 տարեկան) | |||||||||||
Ծննդավայր | Մադրիդ, Իսպանիա | |||||||||||
Հասակ | 168 սանտիմետր | |||||||||||
Քաշ | 68 կիլոգրամ | |||||||||||
Դիրք | հարձակվող | |||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||
Ներկա ակումբ | Ավարտել է կարիերան | |||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||
| ||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||
| ||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||
| ||||||||||||
| ||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Էմիլիո Բուտրագենիո Սանտոս (իսպ.՝ Emilio Butragueño Santos, հուլիսի 22, 1963, Մադրիդ, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, որ հանդես է եկել 1980-1990-ական թվականներին։ Եղել է «Ռեալ Մադրիդի» կենտրոնական հարձակվող, խաղացել է Իսպանիայի հավաքականի կազմում, մասնակցել երկու աշխարհի առաջնությունների։ Ընդգրկվել է ՖԻՖԱ 100-ի ցանկում։
Երկրպագուների շրջանում ունեցել է Գիշանգղ մականունը (իսպաներեն՝ El Buitre[1]). Էմիլիոյի խաղը՝ սպասել վտանգավոր պահի, որը կարելի է վերածել գոլի, հիշեցրել է գիշատիչ թռչունի խաղ։ Ակումբում հայտնվելով 1984 թվականին՝ Էմիլիոն եղել է նրա վառ խաղացողներից մեկն ընդհուխ մինչև 1995 թվականը, երբ տեղափոխվել է «Ատլետիկո Սելայա», որտեղ անցկացրել է երեք մրցաշրջան։
1980-ական թվականներին Բուտրագենիոն խաղացել է Մեքսիկայի հավաքականի հայտնի ֆուտբոլիստ Ուգո Սանչեսի հետ։ Նրա խաղընկերներից է եղել նաև Միչելը։ Ընդհանուր առմամբ նա «Ռեալի» կազմում անցկացրել է 341 հանդիպում և խփել 123 գոլ։ 1984 թվականից մինչև 1992 թվականը Բուտրագենիոն հանդես է եկել Իսպանիայի հավաքականում։ Մասնակցել է 1986 և 1990 թվականների աշխարհի առաջնություններին, 1988 թվականի Եվրոպայի առաջնությանը։ 1985 և 1986 թվականներին դարձել է ՈՒԵՖԱ գավաթակիր, 1986, 1987, 1988, 1989, 1990, 1995 թվականներին՝ Իսպանիայի չեմպիոն։
Էմիլիո Բուտրագենիոն նկարահանվել է հինգ ֆիլմերում (կամեո)։ Եղել է «Ռեալ Մադրիդի» փոխնախագահը։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1981 թվականին Էմիլիո Բուտրագենիոն միացել է Մադրիդի «Ռեալի» երիտասարդական կազմին՝ խաղալով նախ պահեստային կազմում։ Հիմնական կազմում նորամուտը նշել է Ալֆրեդո դի Ստեֆանո գլխավորությամբ 1984 թվականի փետրվարի 5-ին՝ «Քադիսի» դեմ խաղում[2]։ Այդ խաղում նա կատարել է վայրկենական հարված, խփել երկու գոլ և կատարել գոլային փոխանցում այն բանից հետո, երբ «Ռեալը» պարտվում էր 0։2 հաշվով։ Նույն թվականի դեկտեմբերի 12-ին նա կատարել է նորամուտը եվրոպական մրցություններում՝ իր հեղինակած հեթ-տրիկով ներդրում ունենալով ՈՒԵՖԱ գավաթի խաղարկության երրորդ փուլի՝ «Անդերլեխտի» դեմ հաղթական խաղում, որտեղ «Ռեալը» հաղթել է 6:1 հաշվով (Բրյուսելում անցկացված առաջին հանդիպման 0։3 հաշվով պարտությունից հետ)։ Այդ հաղթանակը կարևոր դեր է ունեցել իսպանական թիմի հաղթարշավում 1984/85 մրցաշրջանում[3][4]։
1991 թվականին արժանացել է Պիչիչի մրցանակի[5]։
1995 թվականի հունիսին Էմիլիո Բուտրագենիոն, որը կորցրել էր իր տեղը թիմում (1994/95 մրցաշրջանում՝ ութ խաղ և մեկ գոլ) գլխավորապես 17-ամյա Ռաուլ Գոնսալեսի հետ մրցակցության պատճառով, տեղափոխվել է մեքսիկական «Ստլետիկո Սելայա» և առաջին մրցաշրջանում թիմի հետ հասել MX լիգայի եզրափակիչ։ Ակումբում երեք մրցաշրջան անցկացնելուց հետո՝ 1998 թվականի ապրիլին, Էմիլիո Բուտրագենիոն որոշել է ավարտել կարիերան[4]։
Ելույթների վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցաշրջան | Ակումբ | Առաջնություն | Գավաթ | Մայրց. | Այլ | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
1983/84 | ![]() |
10 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 2 |
1984/85 | 29 | 10 | 2 | 0 | 11 | 4 | 2 | 0 | |
1985/86 | 31 | 10 | 6 | 2 | 12 | 2 | 0 | 0 | |
1986/87 | 35 | 11 | 3 | 3 | 7 | 5 | 0 | 0 | |
1987/88 | 32 | 12 | 3 | 1 | 8 | 2 | 2 | 1 | |
1988/89 | 33 | 15 | 6 | 2 | 8 | 4 | 0 | 0 | |
1989/90 | 32 | 10 | 6 | 2 | 2 | 2 | 2 | 2 | |
1990/91 | 35 | 19 | 2 | 0 | 4 | 4 | 0 | 0 | |
1991/92 | 35 | 14 | 6 | 4 | 9 | 1 | 0 | 0 | |
1992/93 | 34 | 9 | 3 | 1 | 6 | 1 | 0 | 0 | |
1993/94 | 27 | 8 | 2 | 1 | 4 | 2 | 0 | 0 | |
1994/95 | 8 | 1 | 0 | 0 | 4 | 0 | 0 | 0 | |
1995/96 | ![]() |
34 | 17 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
1996/97 | 26 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | |
1997/98 | 31 | 10 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեալ Մադրիդ
- Իսպանիայի չեմպիեն – 1986, 1987, 1988, 1989, 1990, 1995
- Իսպանիայի Սուպերգավաթի դափնեկիր – 1988, 1990, 1993
- Իսպանիայի լիգայի գավաթակիր – 1985
- Իսպանիայի գավաթակիր – 1989, 1993
- ՈՒԵՖԱ գավաթակիր – 1985, 1986
Անձնական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բրավո մրցանակ –1985, 1986
- Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկու – 1991 (19 գոլ)
- Աշխարհի առաջնության «Արծաթե մարզակոշիկ» – 1986[6]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «La Quinta entra en los 50» [The Cohort hits 50] (Spanish). El Mundo. 2013 թ․ մարտի 23. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 5-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Edición del Monday 6 February de 1984, Página 13
- ↑ Butragueño (3 goles) fue el gran heroe (Butragueño (3 goals) was the big heroe); Mundo Deportivo, 13 December 1984 (in Spanish)
- ↑ 4,0 4,1 Real Madrid Fans biography (in Spanish)
- ↑ «Spain – List of Topscorers ("Pichichi") 1929–2015». RSSSF. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ Կարեկայի և Դիեգո Մարադոնայի հետ միասին։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլիո Բուտրագենիո» հոդվածին։ |
|
- Հուլիսի 22 ծնունդներ
- 1963 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մադրիդ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- ՖԻՖԱ 100
- Իսպանացի տղամարդ ֆուտբոլիստներ
- Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Իսպանիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Ռեալ Մադրիդ Կաստիլիայի ֆուտբոլիստներ
- Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ