Կարեկա
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 5, 1960[1][2] (64 տարեկան) | ||
Ծննդավայր | Araraquara, Սան Պաուլու, Բրազիլիա | ||
Հասակ | 182 սանտիմետր | ||
Քաշ | 76 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Անտոնիո դե Օլիվերա Ֆիլո (պորտ.՝ Antônio de Oliveira Filho), առավել հայտնի է Կարեկա (պորտ.՝ Careca) անվամբ, հոկտեմբերի 5, 1960[1][2], Araraquara, Սան Պաուլու, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, հարձակվող, հայտնի է դարձել «Գուարանի», «Սան Պաուլու» և «Նապոլի» ակումբներում հանդես գալու ընթացքում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարեկան եղել է 1980-ական թվականների Բրազիլիայի լավագույն հարձակվողներից մեկը։ Ֆուտբոլային կարիերան սկսել է 1976 թվականին՝ «Գուարանի» ակումբում, և արդեն երեք տարի անց ակումբը դարձել է Բրազիլիայի չեմպիոն։ Վնասվածքի պատճառով չի մասնակցել Իսպանիայում տեղի ունեցած 1982 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։ 1983 թվականին նա տեղափոխվել է «Սան Պաուլու» ակումբ, որտեղ մի քանի հաջող մրցաշրջան անցկացնելուց հետո, 1986 թվականին ակումբի կազմում դարձել է Բրազիլիայի չեմպիոն՝ եզրափակչում հաղթելով իր նախկին ակումբին՝ «Գուարանիին»։
1987 թվականին Կարեկան տեղափոխվել է իտալական «Նապոլի», որտեղ նա դարձել է 1986 թվականի աշխարհի չեմպիոն Դիեգո Մարադոնայի[3] և իր հայրենակից Ալեմանի ակումբակիցը։ Առաջին մրցաշրջանում նա դարձել է 13 գոլի հեղինակ։ 1989 թվականին Կարեկան դարձել է Իտալիայի և ՈւԵՖԱ-ի գավաթակիր։ ՈւԵՖԱ-ի եզրափակչում «Նապոլիի» մրցակիցը եղել է գերմանական «Շտուտգարտը», և հաղթական գոլի հեղինակը դարձել է ինքը՝ Կարեկան։ 1989/90 մրցաշրջանում Կարեկան դարձել է Իտալիայի չեմպիոն։ «Նապոլիում» հանդես գալու ընթացքում բրազիլացին դասվել է ֆուտբոլային աստղերի շարքին։
1993 թվականին 33-ամյա Կարեկան տեղափոխվել է ճապոնական «Քասիվա Ռեյալ» ակումբ։ 1997 թվականին նա տեղափոխվել է հայրենիք և խաղացել «Սանթոսում» և ցածր դիվիզիոնում հանդես եկող «Կամպինաս» և «Սան-Ժոզե» ակումբներում։
Ֆոտբոլային կարիերան ավարտել է մոտ 40 տարեկանում։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բրազիլիայի չեմպիոն, 1978, 1986
- Բրազիլիայի «B» սերիայի չեմպիոն, 1981
- Պաուլիստա լիգայի չեմպիոն, 1985, 1987
- Ֆուտբոլի Իտալիայի գավաթի գավաթակիր, 1989
- ՈՒԵՖԱ-ի գավաթակիր, 1989
- Իտալիայի չեմպիոն, 1990
Անձնական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բրազիլիայի «Ոսկե գնդակի» մրցանակակիր, 1986 («Պլակար» ամսագրի վարկածով)
- Բրազիլիայի «Արծաթե գնդակի» մրցանակակիր, 1982, 1985 («Պլակար» ամսագրի վարկածով)
- Սան-Պաուլու նահանգի լավագույն ֆուտբոլիստ, 1985
- Բրազիլիայի լավագույն ֆուտբոլիստ, 1986 («Պլակար» ամսագրի վարկածով)
- Բրազիլիայի լավագույն ռմբարկու, 1986
- 1986 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության «Արծաթե խաղակոշիկի» մրցանակակիր[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ «МАРКО ВАН БАСТЕН ('МИЛАН') - ЗВЕЗДА И ЛЕГЕНДА ГОЛЛАНДИИ». www.severs.sitecity.ru. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.(չաշխատող հղում)
- ↑ связи, © ИноСМИ ru 2000-2019При полном или частичном использовании материалов ссылка на ИноСМИ Ru обязательна Сетевое издание — Интернет-проект ИноСМИ RU зарегистрировано в Федеральной службе по надзору в сфере (2013 թ․ հունիսի 6). «Футбол и шоу, все вместе». ИноСМИ.Ru (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 19-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարեկա» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 5 ծնունդներ
- 1960 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բրազիլիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բրազիլացի ֆուտբոլիստներ
- Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Նապոլիի ֆուտբոլիստներ
- Սան Պաուլուի ֆուտբոլիստներ
- Սանտոսի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Գուարանիի ֆուտբոլիստներ