Խավիեր Սավիոլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Խավիեր Պեդրո Սավիոլա
Javier Saviola - S.L. Benfica player.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Argentina.svg Արգենտինա և Flag of Spain.svg Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 11, 1981(1981-12-11)[1] (36 տարեկան)
Ծննդավայր Բուենոս Այրես, Արգենտինա
Հասակ 168 սմ
Քաշ 60 կգ
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
1990—1998 Արգենտինա Ռիվեր Փլեյտ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1998—2001 Արգենտինա Ռիվեր Փլեյտ 86 (44)
2001—2007 Իսպանիա Բարսելոնա 123 (49)
2004—2005  Ֆրանսիա Մոնակո 29 (7)
2005—2006  Իսպանիա Սևիլյա 29 (9)
2007—2009 Իսպանիա Ռեալ Մադրիդ 17 (4)
2009—2012 Պորտուգալիա Բենֆիկա 69 (24)
2012—2013 Իսպանիա Մալագա 26 (8)
2013—2014 Հունաստան Օլիմպիակոս 26 (12)
2014—2015 Իտալիա Էլլաս Վերոնա 15 (1)
2015 Արգենտինա Ռիվեր Փլեյտ 13 (0)
1998—2015 Ընդհանուր կարիերայում 421 (159)
Ազգային հավաքական
2001 Արգենտինա Արգենտինա (մինչև 20) 7 (11)
2004 Արգենտինա Արգենտինա (օլիմպ.) ? (?)
2001—2007 Արգենտինա Արգենտինա 39 (11)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Խավիեր Պեդրո Սավիոլա (իսպ.՝ Javier Pedro Saviola; դեկտեմբերի 11, 1981(1981-12-11)[1], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի նախկին ֆուտբոլիստ, հարձակվող: 2005 թվականին ընդգրկվել է ներկայում ապրող 125 մեծագույն ֆուտբոլիստների՝ ՖԻՖԱ 100 ցանկում: Դարձել է 2004 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն Արգենտինայի հավաքականի կազմում: 2006 թվականի աշխարհի առաջնության մասնակից է:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռիվեր Փլեյտ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Սավիոլան «Ռիվեր Փլեյթում» իր նորամուտը կատարել է 16 տարեկանում: Կարիերայի սկզբում Խավիերը շատ գոլեր է խփել՝ մի քանի անգամ մրցաշրջանի ավարտին ճանաչվելով «Ռիվեր Փլեյթի» լավագույն ռմբարկու[2]: 1999 և 2000 թվականներին նրա անմիջական մասնակցությամբ «Ռիվեր Փլեյթը» հաղթել է Կլաուսուրայում և Ապերտուրայում: Սավիոլան 18 տարեկան հասակում արժանացել է Հարավային Ամերիկայի «Տարվա ֆուտբոլիստ-99» կոչմանը:

Կարիերան Իսպանիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սավիոլան «Բարսելոնայի» կազմում

2001 թվականին Սավիոլան 19 տարեկան հասակում պայմանագիր է կնքել իսպանական «Բարսելոնա» ակումբի հետ: Տրանսֆերի արժեքը կազմել է 15 000 000 ֆունտ[3]: Տեղափոխությունից կարճ ժամանակ անց նա ստացել է Իսպանիայի քաղաքացիություն և նրա վրա չի տարածվել սահմանափակման կանոնը: Իր առաջին մրցաշրջանում Սավիոլան խփել է 17 գոլ՝ զբաղեցնելով 4-րդ տեղը Լա Լիգայի ռմբարկուների ամփոփիչ ցուցակում: Երկրորդ մրցաշրջանում նրա գործերը վատ էին Իսպանիայի առաջնության առաջին կեսում, և Խավիերը խփել է ընդհանուր առմամբ 2 գոլ: «Կապտանռնագույնների» ամբավարար արդյունքների պատճառով Լուի վան Գալը հեռացվել է պաշտոնից, և նրան փոխարինել է Ռադորմիր Անտիչը, որը սկսել է թիմում հաճախ ընդգրկել արգենտինացի հարձակվողին: Արդարացնելով մարզչի վստահությունը՝ Սավիոլան լավ արդյունք է ցուցաբերել՝ գրավելով հակառակորդի դարպասը 11 անգամ: 2003/04 մրցաշրջանում Անտիչին փոխարինել է Ֆրանկ Ռայկարդը: Նոր մարզչի հետ Խավիերը շարունակել է հանդես գալ նույն հաջողությամբ՝ խփելով 14 գոլ, սակայն թիմում եղած հարձակվողների պատճառով, ինչպես նաև մարզչի՝ հիմնական հարձակվող Պատրիկ Կլյուվերտի տաղանդը բարձր գնահատելու պատճառով արգենտինացին ստիպված է եղել հեռանալ թիմից:

2004 թվականի ամռանը Սավիոլան վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է«Մոնակո» ակումբի կազմ: Ֆրանսիայում, Խավիերը չի ցուցաբերում նույն արդյունավետությունը՝ իսպանական Լիգա 1-ի շրջանակներում անցկացնելով 29 խաղ և խփելով 7 գոլ: 2005 թվականի ամռանը նա վերադարձել է «Բարսելոնա», սակայն Ռեյքարդը հասկացրել է, որ նրա կարիքը չունի: Սավիոլան վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Սևիլյա»: Նա փոխարինել է «Ռեալ» տեղափոխված Ժուլիո Բապտիստային: «Սևիլյայի» կազմում Խավիերը նվաճել է իր առաջին տիտղոսը՝ ՈՒԵՖԱ-ի գավաթ: 2006/07 մրցաշրջանի սկզբում նա վերադարձել է «Բարսելոնա», որտեղ մասնակցել է 18 խաղի և խփել 5 գոլ: Այդքան խաղաժամանակ նա ստացել է այն պատճառով, որ թիմում կային վնասվածքներ ստացած բազմաթիվ հարձակվողներ:

«Բարսելոնան» որոշել է չերկարաձգել պայմանագիրը արգենտինացու հետ և վերջինս, դժգոհ լինելով ստեղծված իրավիճակից, պայմանագիր կնքել «Մադրիդի Ռեալի» հետ: Չնայած շահավետ պայմանագրին՝ Սավիոլան կրկին բախվել է մեծ մրցակցության հարձակման գծում: Ձմռանը «Ռեալը» պայմանագիր է կնքել Հունտելարի հետ: Դրանից հետո Խավիերին ավելի քիչ խաղաժամանակ է հասել: Ընդհանուր առմամբ արգենտինացին թիմի կազմում անցկացրել է 28 խաղ և խփել 5 գոլ:

«Բենֆիկա»[խմբագրել | խմբագրել կոդը]

Սավիոլան «Բենֆիկա» ակումբի կազմում
Սավիոլան նշում է իր գոլը «Բենֆիկա» ակումբի կազմում

2009 թվականի հունիսի 27-ին Սավիոլան դարձել է «Բենֆիկա» ակումբի խաղացող. տրանսֆերի արժեքը կազմել է 5 մլն եվրո[4]: Հունվարի 2-ին Սավիոլան «Բենֆիկայի» հետ պայմանագիրը երկարաձգել է մինչև 2013 թվականը 5 մլն եվրո աշխատավարձով[5]: Նույն թվականի հուլիսի 16-ին շվեյցարական «Սիոն» ակումբի դեմ ընկերական խաղում խփել է իր առաջին գոլը «Բենֆիկայում»՝ իրացնելով 11 մետրանոցը:

2009 թվականի հոկտեմբերի 26-ին Եվրոպա Լիգայի «Էվերթոն» ակումբի դեմ խաղում Սավիոլան դուբլ է ձևակերպել[6], ինչպես նաև աչքի է ընկել պատասխան խաղում, իսկ չորս օր անց գրավել է «Նասիոնալ» ակումբի դարպասը Պորտուգալիայի առաջնության շրջանակներում[7]: Դեկտեմբերի 20-ին Խավիերի գոլը եղել է միակը «Պորտու» ակումբի դեմ դերբիի ընթացքում[8]: Մինչ մրցաշրջանի ավարտը հարձակվողը 27 խաղում խփել է 11 գոլ:

2011 թվականին թիմ է եկել իսպանացի հարձակվող Ռոդրիգոն, որը դարձել է Սավիոլայի գլխավոր մրցակիցը հիմնական կազմում տեղ գրավելու համար: 2012 թվականի ամռանն ավարտվել է Խավիերի պայմանագրի ժամկետը, և «Բենֆիկան» որոշել է չերկարաձգել այն

«Մալագա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի ամառային տրանսֆերի վերջին օրերին Խավիերը պայմանագիր է կնքել իսպանական «Մալագայի» հետ: 2012 թվականի սեպտեմբերին Սավիոլան կատարել է իր նորամուտը «Մալագայի» կազմում: Նույն թվականի սեպտեմբերի 15-ին «Լևանտեի» դեմ խաղում Խավիերը խփել է իր առաջին գոլը նոր ակումբում և կատարել գոլային փոխանցում Ժոակինին[9]: Սեպտեմբերի 18-ին Չեմպիոնների Լիգայում «Մալագայի» նորամուտային՝ Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» ակումբի դեմ խաղում Սավիոլան խփել է իր թիմի երկրորդ գոլը[10]: Սեպտեմբերի 29-ին խփել է իր երկրորդ գոլը «Բետիսի» դարպասը և օգնել թիմին հաղթել խոշոր հաշվով՝ 4:0:[11]: Նոյեմբերի 24-ին «Վալենսիայի» դեմ խաղում Սավիոլան գոլ է խփել և օգնել թիմին հաղթել 4:0 հաշվով[12]: Դեկտեմբերի 8-ին Խավիերը նորից գոլի հեղինակ է դարձել «Գրանադայի» դեմ խաղում, իսկ նրա թիմը հաղթել է 4:0 հաշվով[13]:

«Օլիմպիակոս»[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին Սավիոլան՝ որպես ազատ գործակալ, պայմանագիր է կնքել հունական «Օլիմպիակոս» ակումբի հետ[14]:

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականի Աշխարհի երիտասարդական առաջնությունում Սավիոլան ճանաչվել է մրցաշարի լավագույն ռմբարկու, ինչպես նաև լավագույն ֆուտբոլիստ: Մրցաշարի 7 խաղերում խփելով 11 գոլ` նա սահմանել է ռեկորդ և Արգենտինայի երիտասարդական հավաքականին օգնել նվաճել ոսկե մեդալներ: Չնայած մրցաշարից հետո Խավիերը բազմաթիվ հրավերներ է ստացել եվրոպական ակումբներից և ակումբային մակարդակում ցուցադրել վստահ խաղ, նա չի ընդգրկվել Արգենտինայի հավաքականի հայտացուցակում` մասնացելու 2002 թվականի աշխարհի առաջնությանը՝ իր տեղը զիջելով Կլաուդիո Կանիջային:

Երկու տարի անց Սավիոլան արժանացել է ոսկե մեդալի 2004 թվականի Օլիմպիական խաղերում: 2006 թվականին նա ընդգրկվել է հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Գերմանյայում կայանալիք աշխարհի առաջնությանը: Մրցաշարում նա գոլ է խփել Կոտ դ'Իվուարի հավաքականի դեմ խաղում և կատարել գոլային փոխանցումներ Սերբիայի և Չերնոգորիայի հետ հանդիպումներում:

2009 թվականի դեկտեմբերի 5-ին Սավիոլան որոշել է ավարտել կարիերան երկրի հավաքականում, որպեսզի կարողանա ավելի շատ ուշադրություն դարձնել ակումբային կարիերային:

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելույթներ Առաջնություն Գավաթներ[15] Մայրցամաք.[16] Այլ[17] Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Իսպանիա Բարսելոնա Պրիմերա 2001/02 36 17 0 0 12 4 0 0 48 21
2002/03 36 13 0 0 12 7 0 0 48 20
2003/04 33 14 0 0 7 3 0 0 40 17
2006/07 18 5 3 2 1 0 0 0 22 7
Ընդհանուր 123 49 3 2 32 14 0 0 158 65
Ֆրանսիա Մոնակո (վարձավճար) Լիգա 1 2004/05 29 7 0 0 7 4 0 0 36 11
Ընդհանուր 29 7 0 0 7 4 0 0 36 11
Իսպանիա Սևիլյա (վարձավճար) Պրիմերա 2005/06 29 9 0 0 12 5 0 0 41 14
Ընդհանուր 29 9 0 0 12 5 0 0 41 14
Իսպանիա Ռեալ Մադրիդ Պրիմերա 2007/08 9 3 4 0 2 0 1 0 16 3
2008/09 8 1 2 1 4 0 0 0 14 2
Ընդհանուր 17 4 6 1 6 0 1 0 30 5
Պորտուգալիա Բենֆիկա Սագրիշ Լիգա 2009/10 27 11 6 2 11 6 0 0 44 19
2010/11 24 9 10 4 12 1 1 0 47 14
2011/12 18 4 7 2 6 0 0 0 31 6
Ընդհանուր 69 24 23 8 29 7 1 0 122 39
Իսպանիա Մալագա Պրիմերա 2012/13 26 8 4 0 6 1 0 0 36 9
Ընդհանուր 26 8 4 0 6 1 0 0 36 9
Հունաստան Օլիմպիակոս Սուպերլիգա 2013/14 25 12 4 0 5 2 0 0 34 14
2014/15 1 0 0 0 0 0 0 0 1 0
Ընդհանուր 26 12 4 0 5 2 0 0 35 14
Իտալիա Վերոնա Սերիա Ա 2014/15 15 1 1 1 0 0 0 0 16 2
Ընդհանուր 15 1 1 1 0 0 0 0 16 2
Արգենտինա Ռիվեր Պլեյտ Պրեմիերա Դիվիսիոն 2015 12 0 0 0 2 0 0 0 14 0
Ընդհանուր 12 0 0 0 2 0 0 0 14 0
Ամբողջ կարիերա 346 114 41 12 99 33 2 0 488 159

2015 թվականի նոյեմբերի 21 տվյալներով

Գոլերն Արգենտինայի հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցաշար
01. 20 ապրիլի, 2003 Հունիսի 11 մարզադաշտ, Տրիպոլի, Լիբիա Լիբիա Լիբիա 0:1 1:3 Ընկերական խաղ
02. 8 հունիսի, 2003 Նագայ, Օսակա, Ճապոնիա Ճապոնիա Ճապոնիա 0:1 1:4 Ընկերական խաղ
03. 11 հունիսի, 2003 Աշխարհի գավաթի մարզադաշտ, Սեուլ, Հարավային Կորեա Հարավային Կորեա Հարավային Կորեա 0:1 0:1 Ընկերական խաղ
04. 30 հունիսի, 2004 Ջայենթս Սթեդիում, Նյու Ջերսի, ԱՄՆ Պերու Պերու 0:2 1:2 Ընկերական խաղ
05. 7 հուլիսի, 2004 Էլիաս Ագիրեի մարզադաշտ, Չիկլայո, Պերու Էկվադոր Էկվադոր 1:2 1:6 Ամերիկայի գավաթ-2004
06. 1:3 1:6 Ամերիկայի գավաթ-2004
07. 1:4 1:6 Ամերիկայի գավաթ-2004
08. 17 նոյեմբերի, 2004 Մոնումենտալ, Բուենոս Այրես, Արգենտինա Վենեսուելա Վենեսուելա 3:1 3:2 ԱԱ-2006 որակավորման փուլ
09. 15 հունիսի, 2005 Ռեյն Էներգի, Քյոլն, Գերմանիա Թունիս Թունիս 2:0 2:1 Կոնֆեդերացիաների գավաթ 2005
10. 10 հունիսի, 2006 Իմտեխ Արենա, Համբուրգ, Գերմանիա Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար 2:0 2:1 Աշխարհի առաջնություն 2006
11. 7 փետրվարի, 2007 Ստադ դե Ֆրանս, Սեն Դենի, Ֆրանսիա Ֆրանսիա Ֆրանսիա 1:0 1:0 Ընկերական խաղ

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

Արգենտինա «Ռիվեր Պլեյտ»

  • 1st Արգենտինայի առաջնություն — Ապերտուրա 1999
  • 1st Արգենտինայի առաջնություն — Կլաուսուրա 2000

Իսպանիա «Սևիլյա»

  • ՈՒԵՖԱ-ի գավաթակիր — 2005/06

Իսպանիա «Ռեալ Մադրիդ»

  • 1st Իսպանիայի առաջնություն — 2007/08

Պորտուգալիա «Բենֆիկա»

  • 1st Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնություն — 2009/10
  • Պորտուգալիայի լիգայի գավաթակիր — 2009/10
  • Պորտուգալիայի լիգայի գավաթակիր — 2010/11
  • Պորտուգալիայի լիգայի գավաթակիր — 2011/12

Հունաստան «Օլիմպիակոս»

  • 1st Հունաստանի ֆուտբոլի առաջնություն — 2013/14

Միջազգային

Արգենտինա Արգենտինա

  • 1st Մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնություն — 2001
  • 1st Օլիմպիական խաղեր — 2004

Անհատական

Արգենտինա «Ռիվեր Պլեյտ»

  • Արգենտինայի առաջնության լավագույն ռմբարկու — Ապերտուրա 1999

Արգենտինա Արգենտինա

  • Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբլիստ — 1999
  • Ֆուտբոլի երիտասարդական առաջնության հաղթող - 2001
  • 2001 թվականի ֆուտբոլի երիտասարդական առաջնության լավագույն ռմբարկու
  • 2001 թվականի ֆուտբոլի երիտասարդական առաջնության լավագույն խաղացող

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt — 2000.
  2. Interview with Javier Saviola; The Argentina Independent, 10 October 2008
  3. Sky Sports profile
  4. Савиола перешёл из «Реала» в «Бенфику» за 5 млн
  5. «Бенфика» продлила контракт с Савиолой
  6. Europa League: Everton humbled, Fulham denied; ESPN Soccernet, 22 October 2009
  7. Unstoppable Benfica crush Nacional; PortuGOAL, 26 October 2009
  8. Saviola fires Benfica to victory in classico; PortuGOAL, 20 December 2009
  9. Обзор 4-го тура чемпионата Испании
  10. Лига чемпионов. Группа С. «Малага» громит «Зенит», «Милан» играет с «Андерлехтом»
  11. МАЛАГА VS. РЕАЛ БЕТИС 4 — 0
  12. «Малага - Валенсия 4:0»։ soccerway.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-11-30-ին։ Վերցված է 24 November 2012 
  13. «Малага - Гранада 4:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 07.11.2012։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-12-08-ին։ Վերցված է 07.11.2012 
  14. Javier Saviola completes switch to Olympiacos; Sky Sports, 24 July 2013
  15. Իսպանիայի գավաթ, Պորտուգալիայի գավաթ, Լիգայի գավաթ, Հունաստանի գավաթ, Իտալիայի գավաթ:
  16. ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգա, ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգա, Լիբերտադորեսի գավաթ, Հարավամերիկյան գավաթ:
  17. Իսպանիայի Սուպերգավաթ, Պորտուգալիայի Սուպերգավաթ:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]