Ժոակին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Ժոակին
իսպ.` Joaquín Sánchez Rodríguez
Joaquín Sánchez Rodríguez VCF.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ժոակին Սանչես Ռոդրիգես
Ազգությունը իսպանացի
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 21, 1981({{padleft:1981|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:21|2|0}})[1] (36 տարեկան)
Ծննդավայր Էլ Պուերտո դե Սանտա Մարիա, Cádiz Province, Անդալուզիա, Իսպանիա
Հասակ 179 սմ
Քաշ 75 կգ
Դիրք վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Բետիս
Համար 17
Պատանեկան կարիերա
1994-1999 Իսպանիա Բետիս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1999-2006 Իսպանիա Բետիս 218 (18)
1999-2000   Իսպանիա Բետիս B 27 (2)
2006-2011 Իսպանիա Վալենսիա 158 (18)
2011-2013 Իսպանիա Մալագա 57 (6)
2013-2015 Իտալիա Ֆիորենտինա 49 (4)
2015-ներկա Իսպանիա Բետիս 65 (7)
Ազգային հավաքական
2002-2007 Իսպանիա Իսպանիա 51 (4)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 1, 2017:

Ժոակին Սանչես Ռոդրիգես (իսպ.` Joaquín Sánchez Rodríguez, հուլիսի 21, 1981, Էլ Պուերտո դե Սանտա Մարիա, Կադիս, Իսպանիա), հայտնի է որպես Ժոակին (իսպ.` Joaquín), իսպանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան: Հանդես է գալիս իսպանական «Բետիս»-ի կազմում:

Իր կարիերան Ժոակին հիմնականում անցկացրել է իսպանական թիմերում: Լա Լիգայի շրջանակներում անցկացրել է 14 մրցաշրջան, որոնց ընթացքում մասնակցել է ավելի քան 450 հանդիպման և դարձել է 55 գոլի հեղինակ:

Իսպանիայի հավաքականի կազմում մասնակցել է 51 հանդիպման: Հավաքականի կազմում մասնակցել է Աշխարհի առաջնության երկու և Եվրոպայի առաջնության մեկ խաղարկության:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բետիս»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժոակինը ծնվել է Կադիս շրջանի Էլ Պուերտո դե Սանտա Մարիա քաղաքում: Իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1999/2000 մրցաշրջանում` «Բետիս B»-ի կազմում:

Հաջորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը սկսել է հանդես գալ թիմի հիմնական կազմում: Նա իր նորամուտը նշել է 2000 թվականի օգոստոսի 26-ին:

Հաջորդ հինգ տարիների ընթացքում Ժոակինը թիմի կազմում մասնակցել է 200 հանդիպման: 2004/05 մրցաշրջանի ընթացքում իսպանացին մասնակցել է առաջնության բոլոր խաղերին և դարձել է 5 գոլի հեղինակ, իսկ Իսպանիայի գավաթի խաղարկության շրջանակներում դարձել է 3 գոլի հեղինակ: Ժոակինը ամբողջությամբ մասնակցել է 2005 թվականի հունիսի 11-ին «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում կայացած գավաթի խաղարկության եզրափակչին: Եզրափակչում «Բետիս»-ը մրցել է «Օսասունա»-ի հետ և հաղթել է 2-1 հաշվով[2]:

Հաջորդ մրցաշրջանում Ժոակինը մասնակցել է ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում կայացած բոլոր 6 հանդիպումներին:

«Վալենսիա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին Ժոակին Սանչեսը տեղափոխվել է «Վալենսիա»: Տրանսֆերն արժեցել է 25 միլիոն եվրո, դառնալով թիմի պատմության ամենաթանկ տրանսֆերը[3]: Ֆուտբոլիստը թիմի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր: Իր առաջին մրցաշրջանում իսպանացին մասնակցել է 35 հանդիպման և դարձել է 5 գոլի հեղինակ:

2010 թվականին` Դավիթ Վիլյայի «Բարսելոնա» տեղափոխությունից հետո Ժոակինը ստացել է 7 համարի մարզաշապիկը: 2010/11 մրցաշրջանում ֆուտբոլիստը իր առաջին գոլը խփել է «Մալագա»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 3-1 հաշվով` «Վալենսիա»-ի հաղթանակով[4]: 2011 թվականի փետրվարի 12-ին Ժոակինը գոլի հեղինակ է դարձել «Ատլետիկո Մադրիդ»-ի դեմ խաղում: Հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով` վալենսիական թիմի հաղթանակով[5]:

Մրցաշրջանի արդյունքում «Վալենսիա»-ն գրավել է 3-րդ հորիզոնականը և ստացել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր:

«Մալագա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հունիսի 24-ին Ժոակին Սանչեսը 4 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Մալագա»: Նա թիմի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր[6]:

Թիմի կազմում իր նորամուտը Ժոակինը նշել է օգոստոսի 28-ին` «Սևիլիա»-ի դեմ խաղում[7]: Հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով` «Սևիլիա»-ի հաղթանակով: Իսպանական թիմի կազմում Սանչեսը իր առաջին գոլը խփել է «Գրանադա»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 4-0 հաշվով[8]:

2012 թվականի հոկտեմբերի 20-ին «Ռեալ Վալյադոլիդ»-ի դեմ խաում Ժոակինը դարձել է գոլի հեղինակ և օգնել է իր թիմին հաղթել 2-1 հաշվով[9]: Հոկտեմբերի 24-ին Չեմպիոնների լիգայի շրջանանակներում կայացած «Միլան»-ի դեմ խաղում իսպանացին դարձել է գոլի հեղինակ[10]:

Դեկտեմբերի 8-ին «Գրանադա»-ի դեմ խաղում Ժոակինը դարձել է գոլի հեղինակ և օգնել է իր թիմին վստահ հաղթանակ տանել 4-0 հաշվով[11]:

«Ֆիորենտինա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հունիսի 13-ին մոտ 32 տարեկան հասակում Ժոակին տեղափոխվել է Իտալիայի առաջանությունը ներկայացնող «Ֆիորենտինա»[12]: Իտալական թիմի կազմում ֆուտբոլիստը իր դեբյուտը նշել է օգոստոսի 29-ին` Եվրոպայի լիգայի որակավորման փուլի շրջանակներում կայացած «Գրասհոպեր»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 1-0 հաշվով` իտալական թիմի պարտությամբ[13]:

Ժոակինը իր առաջին գոլը խփել է 2013 թվականի հոկտեմբերի 20-ին` «Յուվենտուս»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 4-2 հաշվով` «Ֆիորենտինա»-ի հաղթանակով[14]: Մրցաշրջանի իր երկրորդ գոլ իսպանացին խփել է 2014 թվականի մարտի 23-ին` «Նապոլի»-ի դեմ խաղում[15]:

Վերադարձ «Բետիս»[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի օգոստոսի 31-ին Ժոակինը ազատ գործակալի կարգավիճակով վերադարձել է իսպանական «Բետիս»[16]: Նա թիմի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր: Նրա շնորհանդեսին ներկա է եղել 19 հազար երկրպագու:

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանաիայի ազգային հավաքականի կազմում Ժոակինը իր նորամուտը նշել է 2002 թվականի փետրվարի 13-ին` Բարսելոնայում կայացած Պորտուգալիայի հավաքականի դեմ ընկերականա խաղում, որն ավարտվել է 1-1 հաշվով:

Իսպանիայի հավաքականի կազմում ֆուտբոլիստը մասնակցել է 2002 թվականի Աշխարհի առաջնությանը: Առաջնության շրջանակներում Ժոակին դաշտ է դուրս եկել 2 անգամ:

2004 և 2006 թվականներին հավաքականի կազմում մասնակցել է Աշխարհի և Եվրոպայի առաջնություններին[17]: Երկու մրցաշարերում ընդհանուր առմամաբ մասնակցել է 5 հանդիպման:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժոակինն ապրել է մեծ ընտանիքում: Նա ունի 8 եղբայր և մեկ քույր: Ժոակինն ընտանիքի երրորդ զավակն է և ունի երկու ավագ եղբայր: Ութ եղբայրներից երեքը սկսում են զբաղվել ֆուտբոլով: Բացի Ժոակինից նրա եղբայրներից Լուկասը հանդես է եկել «Կադիս» ֆուտբոլային ակումբում, իսկ Ռիկարդոն «Բետիս»-ի երկտասարդական թիմում:

2005 թվականի հուլիսի 8-ին Ժոակինը ամուսնացել է ընկերուհու` Սուսաննայի հետ[18]:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իսպանիայի գավաթակիր - 2004/05, 2007/08
  • Իտալիայի գավաթի խաղարկության փոխչեմպիոն - 2013/14

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իսպանիայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ - 2002
  • Կոպա դել Ռեյի լավագույն ռմբարկու - 2007/08

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt — 2000.
  2. Dani delivers for Betis; UEFA.com, 12 June 2005
  3. «Joaquín ficha por el Valencia» [Joaquín signs for Valencia] (Spanish)։ El Mundo (Spain)։ 24 August 2006։ Վերցված է 8 April 2014 
  4. «Valencia shrug off departures»։ ESPN Soccernet։ 28 August 2010։ Վերցված է 7 March 2011 
  5. «Joaquin shines to pile misery on Atletico»։ ESPN Soccernet։ 12 February 2011։ Վերցված է 7 March 2011 
  6. «Joaquín: "Es un sueño poder participar en este proyecto tan bonito"» (իսպաներեն)։ Sitio oficial del Málaga Club de Fútbol։ 27.06.2011։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-22-ին։ Վերցված է 27 June 2011 
  7. «Севилья - Малага 2:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 07.11.2011։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-11-20-ին։ Վերցված է 07.11.2011 
  8. «Малага - Гранада 4:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 07.11.2012։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-11-20-ին։ Վերցված է 07.11.2012 
  9. Малага VS. Вальядолид 2:1
  10. Малага VS. Милан 1:0
  11. «Малага - Гранада 4:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 07.11.2012։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-12-08-ին։ Վերցված է 07.11.2012 
  12. «Joaquin signs for Fiorentina»։ Football Italia։ 13 June 2013։ Վերցված է 14 June 2013 
  13. «Fiorentina-Grasshopper 0–1: Ben Khalifa spaventa il Franchi ma è la 'Viola' a staccare il pass per la fase a gironi» [Fiorentina-Grasshopper 0–1: Ben Khalifa scares the Franchi but it's 'Viola' who goes through to group stage] (Italian)։ Goal.com։ 29 August 2013։ Վերցված է 8 April 2014 
  14. «Fiorentina 4–2 Juventus»։ BBC Sport։ 30 October 2013։ Վերցված է 13 February 2015 
  15. «Napoli 0–1 Fiorentina: Joaquin downs 10-man hosts»։ Goal.com։ 23 March 2014։ Վերցված է 13 February 2015 
  16. Rincón Jaime (31 August 2015)։ «Joaquín bound for Betis»։ Marca։ Վերցված է 31 August 2015 
  17. «Sáez selects Spain squad»։ UEFA.com։ 20 May 2004։ Վերցված է 7 May 2016 
  18. «17. Joaquín Sánchez, un junco fino de cintura» [17. Joaquín Sánchez, a rush with a thin waist] (Spanish)։ Diario AS։ 30 May 2006։ Վերցված է 13 June 2014 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]