Կլաս Յան Հունտելար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլաս Յան Հունտելար
հոլ.՝ Klaas-Jan Huntelaar
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Կլաս Յան Հունտելար
Քաղաքացիությունը  Նիդերլանդների Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 12, 1983(1983-08-12)[1][2][3] (40 տարեկան)
Ծննդավայր Վոր Դրեմպ, Նիդերլանդներ Նիդերլանդներ
Հասակ 186 սմ
Քաշ 78
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Շալկե 04
Համար 25
Պատանեկան կարիերա
2000 - 2002 Նիդերլանդներ ՊՍՎ

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002 - 2004 Նիդերլանդներ ՊՍՎ Էյնդհովեն 1 (0)
2011 - 2012 Նիդերլանդներ Հերենվեն 46 (34)
2006 - 2008 Նիդերլանդներ Այաքս 92 (76)
2008 - 2009 Իսպանիա Ռեալ Մադրիդ 20 (8)
2009-2010 Իտալիա Միլան 25 (7)
2010 - Գերմանիա Շալկե 04 112 (66)
Ազգային հավաքական
2004 - 2006 Նիդերլանդներ Նիդերլանդներ Մ-21 24 (18)
2006 - ներկա Նիդերլանդներ Նիդերլանդներ 69 (38)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 29 նոյեմբեր 2014:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 16 նոյեմբեր 2014

Դիրկ Կլաս Յան Հունտելար, (հոլ.՝ Dirk Klaas-Jan Huntelaar, մականունը՝ Հունտեր, օգոստոսի 12, 1983(1983-08-12)[1][2][3], Վուր-Դրեմպթ, Հումմելո էն Կեպպել, Խելդեռլանդ, Նիդերլանդներ), հոլանդացի ֆուտբոլիստ, գերմանական «Շալկե 04» ակումբի և Հոլանդիայի ազգային հավաքականի հարձակվող։ Հոլանդիայի ֆուտբոլի առաջնության 2005-06 և 2007-08 մրցաշրջանների լավագույն ռմբարկու, խփել է 33 գոլ։

2006 թվականին, երբ Հունտելարը հանդես էր գալիս հոլանդական «Այաքս»-ում, Հոլանդիայի ազգային հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը և դարձել առաջնության լավագույն ռմբարկուն[4]։ Առաջնությունից հետո Հունտելարը ճանաչվել է այդ առաջնության լավագույն հարձակվողը։ 21 տարեկանում Հունտելարը ճանաչվել է Հոլանդիայի հավաքականի լավագույն ռմբարկուն, 22 խաղում խփել է 18 գոլ[5]։ Հունտելարը նախկինում հանդես է եկել «ՊՍՎ»-ում, «Դե Գրաֆսհապ»-ում, «Հերենվեն»-ում, «Այաքս»-ում, «Ռեալ Մադրիդ»-ում[6] և «Միլան»-ում[7], «Շալկե» տեղափոխվել է 2010 թվականի օգոստոսին, ակումբի կազմում 2011-12 թվականների մրցաշրջանում դարձել է Բունդեսլիգայի լավագույն ռմբակու, խփելով 29 գոլ[8]։

2010 թվականի աշխարհի առաջնությունում, Հոլանդիայի հավաքականի հետ միասին գրավել է 2-րդ հորիզոնականը և 2014 թվականի աշխարհի առաջնությունում 3-րդ հորիզոնականը։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունտելարը ծնվել է Վոր Դրեմպտում։ Երբ նա դարձել է 6 շաբաթական նրա ընտանիքը տեղափոխվել է Հեմմելո[9]։ Նա ապրել է իր ծնողների (Դիրկոմ Յանի և Մոդ Հունտելարի) և երկու եղբայրների (Նիկի և Իյելլի) հետ[9]։ Հունտելարը 5 տարեկանում եղբայրների հետ միասին սկսել է խաղալ «ՎՎՀ էն Կ» ակումբում, որտեղ խաղացել է մինչև 6 տարեկանը[9]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականի ապրիլի 6-ին, երբ Հունտելարը 11 տարեկան էր, տեղափոխվեց «Դե Գրաֆսհապ» ակումբ[9]։ Հունտելարը ակումբում 2 տարի խաղաց գրեթե բոլոր դիրքերում՝ ձախ հարձակվող, հարձակվողական ոճի կիսապաշտպան, ձախ պաշտպան և նույնիսկ դարպասապահ։ 3 տարի Հունտելարը խաղաց կենտրոնական հարձակվողի դիրքում[9]։

14 տարեկան Հունտելարը, խաղալով կենտրոնական հարձակվողի դիրքում, 1997-98 մրցաշրջանում 20 խաղում խփել է 33 գնդակ[9]։ Հաջորդ մրցաշրջանում Հունտելարը տեղ գտավ հիմնական կազմում և խփելով 31 գոլ՝ դարձավ առաջնության լավագույն ռմբարկու[9]։

ՊՍՎ[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին Հունտելարը տեղափոխվեց ՊՍՎ-ի երիտասարդական ակումբ։ Հունտելարը ՊՍՎ-ի կազմում հիանալի էր հանդես գալիս կենտրոնական հարձակվողի դիրքում[10], 23 խաղում խփել է 26 գոլ և ճանաչվել երիտասարդական լիգայի լավագույն ռմբարկու[9]։ Երկրորդ մրցաշրջանում ՊՍՎ-ն սկսեց գլխավորել Գուս Հիդինգը։ Մարզչի դեբյուտը տեղի ունեցավ 2002 թվականի նոյեմբերի 23-ին «Ռոզենդալ»-ի դեմ խաղում։ Հունտելարը երկրորդ խաղակեսի 76-րդ րոպեին թողեց խաղադաշտը[11], նրա փախարեն պահեստային խաղացողներից խաղադաշտ մտավ Մատեյա Կեժմանը։

Վարձավճարով «Դե Գրաֆսհապ» և «AGOVV»[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին Հունտելարը ՊՍՎ-ից[12][13] վարձավճարով տեղափոխվում է «Դե Գրաֆսհապ»[14]։ Նոր ակումբում Հունտելարը իր առաջնախաղը խաղաց 2003 թվականի փետրվարի 8-ին, ըննդեմ «Ռոզենդալ»-ի, փոխարինելով Հանսա վան դե Հարին[15]։ 2003 թվականի փետրվարի 16-ին Հունտելարը հանդես էր գալիս թիմի մեկնարկային կազմում։ Այդ խաղում «Դե Գրաֆսհապ»-ը մրցում էր «Հերենվեն»-ի դեմ[16]։ Հաջորդ խաղում «Դե Գրաֆսհապ»-ը հաղթեց «Զվոլե» թիմին[17]։

2003-04 մրցաշրջանին Հունտելարը վարձավճարով տեղափոխվեց մեկ այլ ակումբ՝ «AGOVV»[18]: Առաջին խաղում Հունտելարը խփեց մեկ գնդակ, «Օսա» թիմի դարպասը[19], իսկ հաջորդ խաղում, ընդդեմ «Հարակլես»-ի Հունտելարը ձևակերպեց հետ-թրիկ[20]։ Այդ մրցաշրջանոմ Հունտելարը խաղաց 35 խաղ և դարձավ 26 գոլի հեղինակ, ճանաչվելով և առաջնության լավագույն ռմբարկու և լավագույն ֆուտբոլիստ[21]։

«Հերենվեն»[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ ավարտվեց վարձավճարով խաղալու ժամանակը, ՊՍՎ-ի[22] հետ պայմանագիր կնքեց «Հերենվեն»-ը, ըստ որի Հունտլեարը պետք է տեղափոխվեր «Հերենվեն», Հունտելարի նոր ակումբը ՊՍՎ-ին Հունտելարի ահմար վճարեց 100 հազար եվրո[23][24]։ «Հերենվեն»-ի մարզիչ Ռիմեր վան դեր Վելդը Հունտելարի տրանսֆերի մասին ասել է.

Նա շատ լավ հարձակվող է, նա կարող է մեզ օգնել խաղալ ավելի լավ առաջիկա մրցաշրջաններում, քան խաղացել ենք մինչև նրա գալը։ Եթե Հունտելարը կարող է մեկ մրցաշրջանում խփել 15 գոլ, ես չեմ կարող դժգոհել նրանից[25]։
- Ռիմեր վան դեր Վելդ
Հունտելարը, Նիդերլանդների առաջնության գավաթը ձեռքին

Հունտելարը մրցաշրջանը սկսեց գոլով, «ԱԶ Ալկմարու»-ի դարպասը[26]։ Երկրորդ գոլը Հունտելարը խփել է «Ռադնոյ» թիմի դարպասը, որի շնորհիվ «Հերենվեն»-ը հաղթել է։ Մեկ ամիս հետո Հունտելարը ձևակերպեց հետ-թրիկ, որտեղ Հունտելարի ակումբը մրցում էր «ՀԱԿ Բրեդա» ակումբի դեմ, խաղը ավարտվեց «Հերենվեն»-ի հաղթանակով[27][28]։ Հոկտեմբերին Հունտելարը ձևակերպեց ևս 3 հետ-թրիկ. ընդդեմ «Ուտրեխտոմ»-ի, «Դեն Բոսխ»-ի[29][30]։ Մինչև ձմեռը Հունտելարը 17 խաղում խփել էր 10 գոլ։ Գարնանը հարձակվողը սկսեց խփել գոլեր «Դեն Բոսխ»-ին և «ՀԱԿ Բրեդի»-ին[31][32]։ Վերջին 7 խաղերում Հունտելարը խփեց 1 գոլ։ Ապրիլի վերջին խաղում Հունտելարը ձևակերպեց հետ-թրիկ, ըննդեմ «Ռոզենդալ»-ի[33]։ Ընդհանուր առաջնությունում, 31 խաղում Հունտելարը խփել է 17 գոլ, այդ արդյունքի շնորհիվ «Հերենվեն»-ը հնարավորություն ստացավ խաղալու ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում[34][35]։

2005-06 մրցաշրջանը Հունտելարը լավ սկսեց, առաջին տուրում գրավեց «Վիտեսա»-ի դարպասը, սակայն խաղը ավարտվեց ոչ-ոքի, 2:2 հաշվով[36]։ Հունվարին Հունտելարը գրավեց «Ռոդի» ակումբի և «Էրակլես» ակումբի դարպասները[37][38]։ Հոկտեմբերին Հունտելարը «Հերենվեն»-ի կազմում դուրս եկավ խաղադաշտ և խփեց 3 գոլ, «Հերենվեն»-ի մրցակիցն էր «Բրեդոյ»-ը, խաղը ավարտվեց 3:0 հաշվով[39][40][41]։ Հաջորդ ամսին Հունտելարը հիանալի մարզավիճակում էր, 4 խաղում չփեց 7 գոլ[42][43][44]։

Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Հունտելարը տեղափոխվեց «Այաքս»[45][46]։ Առաջնության հաջորդ խաղում Այաքսը մրցում էր «Հերենվեն»-ի հետ, այդ խաղում Հունտելարը դարձավ գոլի հեղինակ[23]։

«Այաքս»[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի հունվարին Հունտելարը կնքեց պայմանագիր «Այաքս»-ի հետ։ Պայմանագրի արժեքը կազմեց 9 միլիոն եվրո[47][48]։ Հունտելարը իր նոր թիմում առաջնախաղը խաղաց 2006 թվականի փետրվարի 5-ին, ընդդեմ «Հերենվեն»-ի[49]։ Հունտելարը փետրվար ամսին 7 խաղում խփեց 9 գոլ։ «Այաքս»-ը խաղում էր Չեմպիոնների Լիգայում և մրցում էր «Ինտեր»-ի հետ[50], այդ խաղում մեկնարկային կազմից էր նաև Հունտելարը։ Հունտելարը Չեմպիոնների Լիգայում գրավել է «Գրոնինգեն» թիմի դարպասը[51]։ Նիդերլանդների գավաթի առաջնությունում դուբլի հեղինակ է դարձել «Ռոդի» թիմի հետ խաղում[52]։ Առաջին մրցաշրջանում Հունտելարը խաղացել է 47 խաղ և խփել 44 գոլ։ Այաքսը առաջնությունում գրավել է 2-րդ հորիզոնականը։ Հունտելարը ճանաչվել է առաջնության ամենահեռանկարային ֆուտբոլիստը և արժանացել առաջնության լավագույն ռմբարկույի մրցանակին[23]։

Հունտելարը մարզումների ժամանակ

2006 թվականի հուլիսին Հունտելարը ճանաչվեց «Արսենալ»-«Այաքս» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը, այդ խաղը Դենիս Բերգկամպի հրաժեշտի խաղն էր[53]։ 2006-07 մրցաշրջանին Հունտելարը կրում էր ավագի թևկապը[54]։ Հունտելարը Չեմպիոնների Լիգայի խաղերից մեկում 2 գոլ ուղարկեց «Կոպենհագեն»-ի դարպասը։ Առաջին խաղում «Այաքս»-ը հաղթեց 2:1 հաշվով, սակայն պատասխան խաղում «Կոպենհագեն»-ը հաղթեց 2:0 հաշվով։ «Այաքս»-ը շարունակեց խաղալ ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգաում, որտեղ Հունտելարը 7 խաղում խփեց 7 գոլ։ Նիդերլանդների առաջնությունում Հունտելարը այդ մրցաշրջանում խփեց 21 գոլ։ «Այաքս»-ը Չեմպիոնների Լիգայում խաղալու համար պայքարում էր «Հերենվեն»-ի հետ, Հունտելարը այդ խաղում խփեց 2 գնդակ[55]։ «Այաքս»-ը 2 խաղի արդյունքում հաղթեց 4:2 հաշվով[56]։ Ներլանդների գավաթի խաղարկությունում Հունտելարը 6 խաղում խփել էր 4 գոլ, «Այաքս»-ը եզրափակիչ դուրս եկավ «ԱԶ»-ի հետ, հիմնական ժամանակը ավարտվեց 1:1 հաշվով։ Հունտելարը խփեց որոշիչ 11 մետրանոցը, «Այաքս»-ը հաղթեց 8:7 հաշվով[23]։ Հունտելարը ամբողջ մրցաշրջանում խփեց 36 գոլ, խաղալով 51 խաղ։

2007-08 մրցաշրջանում «Այաքս»-ը խաղում էր Չեմպիոնների Լիգայում։ Առաջին խաղում «Այաքս»-ը հաղթեց «Պրագա»-ին[57]։ «Այաքս»-ը խմբային փուլում գրաավելով 3-րդ հորիզոնականը, տեղափոխվեց ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա։ «Դինամո Զագրեբ»-ի դեմ խաղերում Հունտելարը խփեց 2 գոլ, այդ գոլերը օգնեցին «Այաքս»-ին բարձր դիրք զբաղեցնել խմբային փուլում[58]։ Նիդերլանդների առաջնության առաջին խաղում Հունտելարը 4 գնդակ ուղարկեց «Դե Գրաֆսհապ»-ի դարպասը, խաղը ավարտվեց 8:1 հաշվով[59]։ Երբ Յապա Ստաման 2007 թվականի հոկտեմբերին ավարտեց իր կարիերան թիմի ավագ վերջնականապես դարձավ Հունտելարը[60]։ 2008 թվականի ապրիլի 6-ին «Դե Գրաֆսհապ»-ի դեմ խաղում Հունտելարը ձևակերպեց հետ-թրիկ, դրա շնորհիվ Հունտելարը խփեց իր 100-րդ գնդակը Նիդերլանդների առաջնությունում։ Այդ արդյունքը Հունտելարից առաջ ձևակերպել էին միայն Դենիս Բերգկամպը և Դիրկ Կայտը[61]։ Հունտելարը մրցաշրջանը ավարտեց հետևյալ արդյունքով՝ 34 խաղում խփելով 33 գոլ, դառնալով առաջնության լավագույն ռմբարկուն[23]։ Այդ արդյունքը գրանցել էր միայն Վան Բաստենը, 21 տարեկան հասակում դառնալով առաջնության լավագույն ռմբարկու[62][63]։

2008-09 մրցաշրջանի սկզբում «Այաքս»-ը սկսեց որպես մարզիչ գլխավորել Մարկո վան Բաստենը, իսկ Հունտելարը դարձավ փոփոխված թիմի ավագ[64]։ Հունտելարը առաջին 15 խաղում խփեց 9 գոլ։ 2008 թվականի նոյեմբերի 9-ին, «Սպարտա»-ի դեմ խաղում, Հունտելարը վանասվածք է ստացել ջլի հատվածում[65]։ Նա լիովին ապաքինվել է 7 շաբաթ հետո և դուրս է եկել մարզումների ձմեռը[66]։

«Ռեալ Մադրիդ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունտելարը Ռեալ Մադրիդի կազմում:

2008 թվականի դեկտեմբերին «Ռեալ»-ը պայմանագիր է կնքում «Այաքս»-ի հետ, սակայն Հունտելարը տեղափոխվում է հունվարին։ Ռեալը Հունտելարի դիմաց վճարում է 20 միլիոն եվրո[67][68]։ Հունտելարը իր նոր թիմում առաջնախաղը խաղում է 2009 թվականի հունվարի 4-ին, ընդդեմ «Վիլյառեալ»-ի։ Առաջին խաղում Հունտելարը դառնում է գոլի հեղինակ[69]։ Հունտելարը գոլի հեղինակ է դառնում նաև «Սպորտինգ Խիխոն»-ի դեմ խաղում[70]։ «Ռեալ»-ի ղեկավարությունը որոշեց, որ Լասսանա Դիարրան և Հունտելարը պետք է խաղան Չեմպիոնների Լիգայի խաղերին և չմասնակցեն Լա Լիգայի խաղերին[71][72], Դիարրան դժգոհեց այդ որոշման համար[73]։ Հունտելարը այդ մրցաշրջանում խաղաց 20 խաղ և խփեց 8 գոլ, (13 խաղը խաղալով մեկնարկային կազմում և 7 խաղը մտնելով խաղադաշտ որպես պահեստային ֆուտբոլիստ)[23]։

«Միլան»[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի օգոստոսին Հունտելարը պայմանագիր է կնքում իտալական «Միլան»-ի հետ, Հունտելարի դիմաց «Միլան»-ը վճարում է 15 միլիոն եվրո, ըստ պայմանագրի Հունտելարը «Միլան»-ում պետք է մնար 4 տարի[74][75]։ 2009 թվականի օգոստոսի 14-ին Հունտելարը իր առաջնախաղն է խաղում ընկերական խաղում։ Առաջնության սկզբի մի քանի խաղերին Հունտելարը չէր կարող մասնակցեր, քանի որ ուներ վնասվածք։ Հունտելարը Սերիա Ա-ում իր առաջնախաղը անցկացրեց օգոստոսի 29-ին, ընդդեմ «Ինտեր»-ի։ 2009 թվականի նոյեմբերի 29-ին նա դուբլ ձևակերպեց «Կատանիա»-ի դեմ խաղում, որը նրա նորամուտի գոլն էր Իտալիայի առաջնությունում[76]։

Երբ Լեոնարդոն դարձավ «Միլան»-ի մարզիչը, Հունտելարը ավելի շատ խաղաժամանակ էր ստանում թիմում։ Դա պայմանավորված էր նրանով, որ թիմի հարձակվող Մարկո Բորրելլոն վնասվածք ստացավ։ Հունտելարը հաջորդ խաղում խփեց մեկ գոլ, ընդդեմ «Ջենոա»[77]։ Հունտելարը «Ուդինեզե»-ի դեմ խաղում խփեց որոշիչ գնդակ[78], որի շնորհիվ «Միլան»-ը հաղթանակ տարավ։ «Ֆիորենտինա»-ի դեմ խաղում Հունտելարը փոխարինվեց և նրա փոխարեն խաղադաշտ մտավ Բորրելլոն[79]։ Ապրիլի 3-ին Հունտելարը սկսեց խաղալ մեկնարկային կազմում և խփեց շատ գեղեցիկ գոլ 30 մետր հեռավորությունից, «Միլան»-ի մրցակիցն էր «Կալյարի»-ն։

«Շալկե 04»[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունտելարը Շալկե 04-ի մարզումների ժամանակ

2010 թվականի օգոստոսի 31-ին գերմանական «Շալկե 04» ակումբը պայմանագիր է կնքում «Միլան»-ի հետ, այն մասին, որ Հունտելարը պետք է տեղափոխվի գերմանական ակումբ, Հունտելարի դիմաց «Շալկե 04»-ը վճարել է 14 միլիոն եվրո[80][81]։ 2010 թվականի սեպտեմբերի 19-ին, Հունտելարը իր առաջին գնդակը խփեց «Շալկե 04»-ի կազմում, «Բորուսիա Դորտմունդ»-ի դարպասը[82]։ 2010 թվականի նոյեմբերի 24-ին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում Շալկեն մրցում էր «Օլիմպիկ Լիոն»-ի հետ, այդ խաղում Հունտելարը դուբլ ձևակերպեց։ 2011 թվականի մայիսի 21-ին Հունտելարը գոլ խփեց Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում։ Դա «Շալկե»-ի առաջին մրցանակն էր վերջին 10 տարիների ընթացքում[83]։

2011 թվականի հուլիսի 31-ին նա հարցակման գծում գործում էր Ռաուլի հետ, «Շալկե»-ն խաղում էր «Տենինգենա»-ի դեմ։ Այդ խաղում Հունտելարը 4 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը, խաղը ավարտվեց 11:1 հաշվով[84]։ «Շտուտգարտ»-ին 3:0 պարտվելուց հետո՝ մրցաշրջանի սկզբի խաղերից հետո Հունտելարը իր խաղով ցույց տվեց, որկորուստը շատ մեծ չէ։ «Շալկե»-ն հաղթեց «Քյոլն»-ին 5:1 հաշվով, «Քյոլն»-ը առաջին րոպեներին կազմակերպեց շատ լավ գրոհ, որը եզրափակեց Լուկաշ Պոդոլսկին, Հունտելարը ձևակերպեց հետ-թրիկ[85]։ Հունտելարը շարունակում էր խփել գոլեր. «Մայնց»-ի հետ հանդիպման ժամանակ Ռաուլի փոխանցումից հետո գրավեց դարպասը[86]։ 2011 թվականի օգոստոսի 25-ին Հունտելարը պոկեր ձևակերպեց, 2 գոլ խփելով 11 մետրանոց հարվածից, ըննդեմ ֆիննական «Խիկա» ակումբի։

Հունտելարը Չելսիի դեմ խաղում

2011-12 մրցաշրջանի սկզբում ակումբի գլխավոր մարզիչ Խուբ Ստևենսը լքեց ակումբը, նրա փոխարեն գլխավոր մարզիչ նշանակվեց Ռալֆա Ռանգինկան[87][88]։ Հունտելարը առաջին խաղում, 73-րդ րոպեին, տուգանային հարվածից գրավեց «Համբուրգ»-ի դարպասը[89]։ Հունտելարը լավ մարզավիճակում էր և ՈՒԵՖԱ լիգայի խաղարկությունում, երբ «Շալկե»-ն մրցում էր «Տվենտե»-ի հետ, նա հետ-թրիկ ձևակերպեց։ Խաղը ավարտվեց 4:1 հաշվով[90]։ Այդ մրցաշրջանում Հունտելարը խաղաց 37 խաղ և խփեց 38 գոլ[91]։ Հունտելարը խփեց հաղթական գնդակը «Կայզերսլաուտերն»-ի դեմ խաղում[92]։ Մարտի 24-ին «Բայեր Լեվերպուզեն»-ի դեմ խաղում Հունտելարը խփեց 2 գոլ։ Խաղը ավարտվեց 2:0 հաշվով[93]։ Հունտելարը շարունակում էր խփել գոլեր Եվրոգավաթային առաջնություններում։ Հունտելարը գրավեց նաև «Վերդեր»-ի դարպասը։ Այդ տարի «Շալկե»-ն հնարավորություն ստացավ մասնակցելու Չեմպիոնների Լիգային[94]։ Հունտելարը մրցաշրջանում խաղալով 48 խաղ, խփեց 48 գոլ, «Շալկե»-ն Բունդեսլիգայում գրավեց 3-րդ հորիզոնականը[95]։ Հունտելարը ճանաչվեց առաջնության լավագույն ռմբարկու։ Դա առաջին նվաճումն էր հոլանդացու համար Բունդեսլիգայում[96]։

Հունտելարը 2011 թվականին

2012-13 մրցաշրջանի առաջին 2 խաղերում Հունտելարը իրեն հիանալի դրսևորեց[97][98]։ 2012 թվականի սեպտեմբերի 18-ին, Չեմպիոնների լիգայի խաղում, «Շալկե»-ն ընդդեմ «Օլիմպիակոս»-ի, Հունտելարը գրավել է հունական ակումբի դարպասը[99]։ Սեպտեմբերի 28-ին Հունտելարը շատ լավ խաղաց «Ֆորտունա»-ի դեմ խաղում[100]։ Հոկտեմբերի 3-ին գրավեց «Մոնպելե»-ի դարպասը[101], իսկ հոկտեմբերի 24-ին «Արսենալ»-ի դարպասը[102]։ Հունտելարը հիանալի էր հանդես գալիս նաև Գերմանիայի գավաթի խաղարկության խաղերում[103]։ «Արսենալ»-ի հետ պատասխան խաղում նույնպես Հունտելարը դարձավ գոլի հեղինակ[104]։ Դեկտեմբերի 23-ին Հունտելարը «Շալկե»-ի հետ պայմանագիրը երկարաձգեց մինչև 2015 թվական[105]։ Հունտելարը գոլի հեղինակ դարձավ նաև «Բորուսիա»-ի դեմ խաղում[106], խաղի ընթացքում Հունտելարը ստացավ վնասվածք[107]։ Ապրիլի 28-ին Հունելարը վերադարձավ խաղադաշտ։ Բունդեսլիգայի 31-րդ տուրում «Շալկե»-ն մրցում էր «Համբուրգ»-ի հետ, այդ խաղում հոլանդացին դարձավ հետ-թրիկի հեղինակ, խաղը ավարտվեց 4:1 հաշվով[108]։

2013-14 մրցաշրջանի առաջին խաղում «Շալկե»-ն մրցում էր «Համբուրգ»-ի հետ, այդ խաղում Հունտելարը դարձավ դուբլի հեղինակ, խաղը ավարտվեց ոչ-ոքի՝ 3:3 հաշվով[109]։ Փետրվարի 5-ին Հունտելարը խփեց հաղթական գնդակը «Բայեր»-ի հետ խաղում[110]։ Չեմպիոնների Լիգայի խաղարկությունում, երբ «Շալկե»-ն մրցում էր իսպանական «Ռեալ»-ի հետ Հունտելարը խփեց միակ գոլը և հաղթանակ պարգևեց իր թիմին[111]։ Այդ մրցաշրջանին Հունտելարը Բունդեսլիգայում խաղաց 18 խաղ և խփեց 12 գոլ։

2015 թվականի հունվարի 31-ին, Հունտելարը ստացավ կարմիր քարտ «Հաննովեր»-ի դեմ խաղում։ Գերմանական ֆուտբոլի ֆեդերացիան որոշեչ, որ Հունտելարին պետք է որակազրկի 6 խաղով[112]։ Մարտի 10-ին Հունտելարը խաղաց Չեմպիոնների Լիգայի շատ կարևոր խաղում, որտեղ «Շալկե»-ն մրցում էր Հունտելարի նախկին թիմերից մեկի՝ «Ռեալ»-ի հետ։ Հոլանդացին Սանտյագո Բերնաբեու մարզադաշտում դուբլ ձևակերպեց, որի շնորհիվ գերմանական ակումբը հաղթեց 4:3 հաշվով, սակայն պատասխան խաղում հաղթեց «Ռեալ»-ը, 4:5 հաշվով[113]։ Հունտելարին մարզիչը այդ խաղից հետո քիչ խաղաժամանակ էր տալիս, այդ իսկ պատճառով երկրպագուները սկսեցին դժգոհել մարզիչի աշխատանքից[114]։ 2015 թվականի մայիսի 2-ին Հունտելարը դարձավ գոլի հեղինակ, «Շտուտգարտ»-ի դեմ խաղում։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունտելարը հավաքականի կազմում

Երիտասարդական հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունտելարը մասնակցել է աշխարհի 2001 թվականի երիտասարդական առաջնությանը, առաջնությունում դարձել է 2 գոլի հեղինակ[9]։ Հունտելարը շատ անգամներ դարձել է երիտասարդական հավաքականի լավագույն ռմբարկուն[115], 2006 թվականի հունիսի 4-ին նա դարձել է դուբլի հեղինակ, եզրափակչի խաղում[116]։ Դա առաջին տիտղոսն էր հավաքականի կազմում։ Հունտելարը մեկ մրցաշրջանում խաղալով 22 խաղ խփել է 18 գոլ[117], մրցաշրջանից հետո ճանաչվել է երիտասարդական հավաքականի լավագույն ռմբարկու[118]։

Առաջին հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունտելարը Հոլանդիայի հավաքականում, իր առաջին խաղում խփել է 2 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։ Խաղը ավարտվել է 4:0 հաշվով[119]։ Այդ ժամանակ հոլանդացի ֆուտբոլիստը 28 տարեկան էր[120]։

Հունտելարը մասնակցել է Եվրոպայի 2008 թվականի առաջնության Ռումինիայի և Սլովենիայի դեմ խաղերին[121]։ Երբ վնասվածք ստացավ թիմի ֆուտբոլիստ Ռուդ Վան Նիսթեյլորռը, Հոլանդիայի ազգային հավաքականը պետք է մրցեր Սլովենիայի ազգային հավաքականի հետ, այդ խաղում Հունտելարը առաջին րոպեներից մտավ խաղադաշտ և խփեց խաղի առաջին գոլը և պաշտոնական խաղում իր առաջին գոլը հավաքականի կազմում[122]։ Նա գրավեց նաև Ռումինիայի հավաքականի դարպասը[123]։

Հունտելարը հավաքականի կազմում, մարզումների ժամանակ

Երբ Վան Նիսթեյլոռը ավարտեց իր կարիերան, Հունտելարը դարձավ հավաքականի մեկնարկային կազմի ֆուտբոլիստ և որպես այդպիսին խաղաց Իսլանդիայի հավաքականի դեմ խաղում[124]։ Նա ռեկորդ գրանցեց հավաքականի կազմում, խաղալով 25 խաղ Հունտելարը խփեց 14 գոլ։ Հունտելարը Հոլանդիայի հավաքականի հետ միասին մասնակցեց 2010 թվականի աշխարհի առաջնությանը[125]։ 2010 թվականի մայիսի 27-ին հավաքականի մարզիչ Բերտ վան Մարվեյկը հայտարարեց, որ Հունտելարը կա այն հավաքականում, որը նա է պատրաստել աշխարհի առաջնության համար[126]։

Հունտելարը պահեստայինների նստարանից էր հետևում աշխարհի առաջնության 2-րդ տուրի խաղին, որտեղ Հոլանդիայի հավաքականը մրցում էր Ճապոնիայի հավաքականի հետ։ Խաղը ավարտվեց 1:0 հաշվով, միակ գոլի հեղինակը դարձավ Ուեսլի Սնեյդերը[127]։ 2010 թվականի հունիսի 24-ին Կամերունի դեմ խաղում, Հունտելարը դուրս եկավ խաղադաշտ Ռոբին վան Պերսիի փոխարեն և 83-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ, խաղը ավարտվեց 2:0 հաշվով[128]։ Հունտելարը փոխարինել է Պերսիին նաև Սլովակիայի դեմ խաղում և մեկ քառորդ եզրափակչում Բրազիլիայի հավաքականի դեմ խաղերում[129][130]։ Պահեստայինների նստարանից հետևել է եզրափակչի՝ Հոլանդիա-Իսպանիա խաղին։ Խաղը ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով և թիմերը խաղացել են լրացուցիչ ժամանակում։ 116-րդ րոպեին Անդրես Ինիեստան խփել է խաղի միակ և որոշիչ գոլը[131]։

2010 թվականի սեպտեմբերի 3-ին Սան Մարինոյի դեմ խաղում Հունտելարը ձևակերպել է հետ-թրիկ։ Խաղը ավարտվել է 5:0 հաշվով[132]։ 2010 թվականի սեպտեմբերի 7-ին Հունտելարը իրեն հիանալի դրսևորեց Ֆինլանդիայի հավաքականի դեմ խաղում[133]։ 2010 թվականի հոկտեմբերի 12-ին Հունտելարը դարձավ դուբլի հեղինակ, Շվեդիայի հավաքականի դեմ խաղում[134]։ Հունտելարը ճանաչվեց առաջնության լավագույն ռմբարկուն, խփած 12 գոլերով[135]։

Խաղերը Հոլանդիայի հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր.՝ 76 խաղ / 42 գոլ, 48 հաղթանակ, 15 ոչ-ոքի, 13 պարտություն։

Ոչ պաշտոնական խաղերը հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր։ 1 խաղ / 1 գոլ, 1 պարտություն

Խաղաոճը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունտելարը արդյունավետ հարձակվող է[136] և հաճախ է դառնում գոերի հեղինակ[137]։ Հոլանդացին լավ է խաղում գլխով, կարողանում է գնդակը շրջել դարպասի մոտակա անկյունը, լավ է կարողանում կիրառել տուգանային հարվածներից հետո։ Հունտելարը ունի բարձր արդյունքներ[136][138]. նա դարձել է Նիդերլանդների առաջնության լավագույն ռմբարկու, 2005-06 մրցաշրջանին (31 խաղում խփել է 33 գոլ), 2007-08 (34 խաղում խփել է 33 գոլ), 2006 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել և Բունդեսլիգայի լավագույն ռմբարկու 2011-12 մրցաշրջանում (32 խաղում խփել է 29 գոլ)։ Հունտելարի մականունն է «որսորդ» (անգլ.՝ Hunter)[139][140][141]: Լուի Վան Գալը Հունտելարի խաղի մասին ասել է.

Ստանդարտ դիրքերի ժամանակ նա լավագույնն է աշխարհում, առանց բացառության։
- Լուի Վան Գալ[8][142][143]


Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունտելարը 2015 թվականին

2000 թվականին Հունտելարի և Մեդի Սհոլդերմանի միջև ստեղծվեցին հարաբերություններ[144], 2001 թվականի հունվարի 28-ին նրանք ամուսնացան։ Մինչև ամուսնանալը Մեդին աշխատել է Ամստերդամի դպրոցներից մեկում[145]։ 2009 թվականի ապրիլի 9-ին Մադրիդում ծնվեց իր առաջին երեխան, տղայի անունն է Սեբ[144]։ 2011 թվականի հուլիսի 20-ին ծնվեց Հունտելարի երկրորդ տղան, որի անունն է Աքսել[146]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիդերլանդներ «Այաքս»[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հաղթել է Նիդերլանդների գավաթի խաղարկությունում (2). 2006, 2007
  • Հաղթել է Նիդերլանդների Սուպերգավաթը (2)։ 2006, 2007

Գերմանիա «Շալկե 04»[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հաղթել է Գերմանիայի գավաթի խաղարկությունում. 2010-11
  • Հաղթել է Գերմանիայի Սուպերգավաթը. 2011

Նիդերլանդներ Հոլանդիայի հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր. 2010
  • Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր. 2014

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նիդերլանդների ֆուտբոլի առաջնության լավագույն ռմբարկու (2). 2006, 2008
  • Բունդեսլիգայի լավագույն ռմբարկու. 2012
  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի լավագույն ռմբարկու. 2012[147]
  • Նիդերլանդների երիտասարդական կազմի պատմության լավագույն ռմբարկու. 18 գոլ

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթներ[148] Եվրոգավաթներ[149] Այլ[150] Արդյունք
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
ՊՍՎ Էյնդհովեն 2002-03 1 0 0 0 0 0 0 0 1 0
2003-04 0 0 0 0 0 0 0 0 0 0
Արդյունք 1 0 0 0 0 0 0 0 1 0
 Դե Գրաֆսհապ 2002-03 9 0 1 0 0 0 0 0 10 0
Արդյունք 9 0 1 0 0 0 0 0 10 0
 AGOVV 2003-04 35 26 2 1 - - 0 0 37 27
Արդյունք 35 26 2 1 0 0 0 0 37 27
Հերենվեն 2004-05 31 17 1 0 7 3 0 0 39 20
2005-06 15 17 1 1 6 2 0 0 22 20
Արդյունք 46 34 2 1 13 5 0 0 61 40
Այաքս 2005-06 16 16 3 5 2 1 4 2 25 24
2006-07 32 21 6 4 9 9 4 2 51 36
2007-08 34 33 2 1 4 2 5 0 45 36
2008-09 10 6 1 1 4 2 0 0 15 9
Արդյունք 92 76 12 11 19 14 13 4 136 105
Ռեալ Մադրիդ 2008-09 20 8 0 0 0 0 0 0 20 8
Արդյունք 20 8 0 0 0 0 0 0 20 8
Միլան 2009-10 25 7 2 0 3 0 0 0 30 7
Արդյունք 25 7 2 0 3 0 0 0 30 7
Շալկե 04 2010-11 24 8 3 2 8 3 0 0 35 13
2011-12 32 29 3 5 12 14 1 0 48 48
2012-13 26 10 2 2 7 4 0 0 35 16
2013-14 18 12 1 1 2 1 0 0 21 14
2014-15 27 9 1 0 8 5 0 0 36 14
2015-16 10 4 2 1 3 3 0 0 15 8
Արդյունք 137 72 12 11 40 30 1 0 190 113
Ամբողջ կարիերայում 365 223 31 24 75 49 14 4 485 300

Վիճակագրությունը հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիճակագրությունը հավաքականում
Հավաքական տարի Ֆուտբոլի աշխարհի առաջնություն Ֆուտբոլի աշխարհի առաջնություն ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնություն ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնություն Ընկերական խաղ Արդյունք
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Նիդերլանդներ 2006 - - 0 0 2 0 - - 2 2 4 2
2007 - - - - 2 1 - - 3 0 5 1
2008 3 1 - - - - 1 1 5 5 9 7
2009 5 2 - - - - - - 6 2 11 4
2010 - - 4 1 4 8 - - 4 2 12 11
2011 - - - - 4 4 - - 4 1 8 5
2012 2 2 - - - - 3 0 5 2 10 4
2013 0 0 - - - - - - 1 0 1 0
2014 - - 3 1 3 3 - - 3 0 9 4
2015 - - - - 5 2 - - 2 2 7 4
Ամբողջ կարիերայում 10 5 7 2 20 18 4 1 35 16 76 42

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Argentine Soccer Database (իսպ.)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  4. «The Hunter's pursuit of excellence»։ FIFA.com։ հունվարի 23, 2007։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-09-ին։ Վերցված է ապրիլի 7, 2008 
  5. Hodges Vicki (հունվարի 11, 2008)։ «Man United keen on Dutch striker Huntelaar»։ London: The Telegraph։ Վերցված է օգոստոսի 4, 2009 
  6. «Huntelaar swaps Madrid for Milan»։ UEFA.com։ օգոստոսի 7, 2009։ Վերցված է օգոստոսի 7, 2009 
  7. «Real Madrid C.F. and AFC Ajax reach agreement for transfer of player»։ Realmadrid.com։ դեկտեմբերի 2, 2008։ Վերցված է հունվարի 1, 2009 
  8. 8,0 8,1 Harris Nick (մարտի 28, 2009)։ «Huntelaar, the new Dutch goal machine»։ London: The Independent։ Վերցված է մարտի 28, 2009 
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 9,8 «Biografie van Klaas-Jan Huntelaar» (հոլանդերեն)։ Official website of Klaas-Jan Huntelaar։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-02-ին։ Վերցված է սեպտեմբերի 24, 2007 
  10. Scholten Berend (մարտի 24, 2006)։ «An original Dutch master»։ UEFA.com։ Արխիվացված օրիգինալից 2013-02-02-ին։ Վերցված է մայիսի 5, 2011 
  11. «RBC Roosendaal» (հոլանդերեն)։ PSV Eindhoven։ նոյեմբերի 23, 2002։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-02-ին։ Վերցված է սեպտեմբերի 24, 2007 
  12. «PSV looking to loan out kids»։ Sky Sports։ ապրիլի 28, 2003։ Արխիվացված օրիգինալից 2013-02-02-ին։ Վերցված է մարտի 22, 2009 
  13. «Huntelaar class shines through»։ UEFA.com։ հունվարի 13, 2006։ Արխիվացված օրիգինալից 2007-10-13-ին։ Վերցված է հոկտեմբերի 15, 2007 
  14. «De Graafschap herdenkt Cor Huntelaar groots» (հոլանդերեն)։ Soccernews.nl։ մարտի 15, 2008։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-02-ին։ Վերցված է մարտի 16, 2008 
  15. «RBC Roosendaal – De Graafschap (1–0)» (հոլանդերեն)։ De Graafschap։ փետրվարի 8, 2003։ Արխիվացված օրիգինալից 2007-10-13-ին։ Վերցված է սեպտեմբերի 24, 2007 
  16. «De Graafschap – SC Heerenveen (1–5)» (հոլանդերեն)։ De Graafschap։ փետրվարի 16, 2003։ Արխիվացված է օրիգինալից 2007-10-13-ին։ Վերցված է սեպտեմբերի 24, 2007 
  17. «FC Zwolle – De Graafschap (2–1)» (հոլանդերեն)։ De Graafschap։ մայիսի 29, 2003։ Արխիվացված է օրիգինալից 2007-10-13-ին։ Վերցված է սեպտեմբերի 24, 2007 
  18. «Klaas-Jan Huntelaar profiel» (հոլանդերեն)։ NOS Studio Sport։ սեպտեմբերի 10, 2007։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-11-ին։ Վերցված է սեպտեմբերի 24, 2007 
  19. «AGOVV Club historie» (հոլանդերեն)։ AGOVV։ Արխիվացված է օրիգինալից 2007-12-12-ին։ Վերցված է դեկտեմբերի 16, 2007 
  20. «Huntelaar brengt eerste zege AGOVV» (հոլանդերեն)։ vi.nl։ օգոստոսի 22, 2003։ Արխիվացված օրիգինալից 2013-03-21-ին։ Վերցված է հոկտեմբերի 17, 2007 
  21. «Maxwell krijgt hoofdprijs op VVCS-gala» (հոլանդերեն)։ Sport1։ օգոստոսի 23, 2004։ Արխիվացված օրիգինալից 2013-03-21-ին։ Վերցված է մարտի 16, 2013 
  22. «Classy Huntelaar thinking big»։ FIFA.com։ հոկտեմբերի 1, 2007։ Արխիվացված օրիգինալից 2013-02-11-ին։ Վերցված է հոկտեմբերի 19, 2007 
  23. 23,0 23,1 23,2 23,3 23,4 23,5 «Клас-Ян Хунтелар»։ Sports.ru։ Վերցված է փետրվարի 9, 2013 
  24. «Huntelaar delighted with move to Heerenveen»։ PSV։ հունիսի 22, 2004։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-29-ին։ Վերցված է հունիսի 12, 2011 
  25. «Huntelaar a Heerenveenhez igazolt (holland nyelven)»։ frieschdagblad.nl։ 2004-06-29։ Արխիվացված է օրիգինալից 2008-06-22-ին։ Վերցված է 2008-06-18 
  26. «Heerenveen-AZ Alkmaar 1–1 (holland nyelven)»։ sc-heerenveen.nl։ 2004-08-14։ Արխիվացված է օրիգինալից 2008-12-02-ին։ Վերցված է 2008-06-18 
  27. «Heerenveen-Roda 3–4 (holland nyelven)»։ sc-heerenveen.nl։ 2004-08-21։ Արխիվացված է օրիգինալից 2009-08-02-ին։ Վերցված է 2008-06-18 
  28. «Heerenveen-NAC Breda 3–0 (holland nyelven)»։ sc-heerenveen.nl։ 2004-09-18։ Արխիվացված է օրիգինալից 2009-08-02-ին։ Վերցված է 2008-06-18 
  29. «Heerenveen-Utrecht (holland nyelven)»։ sc-heerenveen.nl։ 2004-10-24։ Արխիվացված է օրիգինալից 2009-08-02-ին։ Վերցված է 2008-06-18 
  30. «Den Bosch-Heerenveen 2–4 (holland nyelven)»։ sc-heerenveen.nl։ 2004-10-31։ Արխիվացված է օրիգինալից 2009-08-02-ին։ Վերցված է 2008-06-18 
  31. «Heerenveen-Den Bosch 2–1 (holland nyelven)»։ sc-heerenveen.nl։ 2005-01-22։ Արխիվացված է օրիգինալից 2007-08-04-ին։ Վերցված է 2008-06-18 
  32. «NAC Breda-Heerenveen 1–1 (holland nyelven)»։ sc-heerenveen.nl։ 2005-01-30։ Արխիվացված է օրիգինալից 2007-08-04-ին։ Վերցված է 2008-06-18 
  33. «Heerenveen-Roosendaal 7–1 (holland nyelven)»։ sc-heerenveen.nl։ 2005-04-22։ Արխիվացված է օրիգինալից 2009-08-02-ին։ Վերցված է 2008-06-23 
  34. «Groningen-Heerenveen 1–2 (holland nyelven)»։ sc-heerenveen.nl։ 2005-05-14։ Արխիվացված է օրիգինալից 2007-08-04-ին։ Վերցված է 2008-06-23 
  35. «Heerenveen-NEC 2–1 (holland nyelven)»։ sc-heerenveen.nl։ 2005-05-22։ Արխիվացված է օրիգինալից 2007-08-04-ին։ Վերցված է 2008-06-23 
  36. «Heerenveen-Vitesse 2–2 (holland nyelven)»։ sc-heerenveen.nl։ 2005-08-13։ Արխիվացված է օրիգինալից 2009-02-02-ին։ Վերցված է 2008-06-23 
  37. «Heerenveen-Roda 5–4 (holland nyelven)»։ sc-heerenveen.nl։ 2005-08-20։ Արխիվացված է օրիգինալից 2009-08-02-ին։ Վերցված է 2008-06-23 
  38. «Heerenveen-Heracles 1–2 (holland nyelven)»։ sc-heerenveen.nl։ 2005-08-13։ Արխիվացված է օրիգինալից 2009-08-02-ին։ Վերցված է 2008-06-23 
  39. «NAC Breda-Heerenveen 0–3 (holland nyelven)»։ sc-heerenveen.nl։ 2005-10-15։ Վերցված է 2008-06-23 (չաշխատող հղում)
  40. «Heerenveen-Groningen 4–0 (holland nyelven)»։ sc-heerenveen.nl։ 2005-11-06։ Արխիվացված է օրիգինալից 2009-02-20-ին։ Վերցված է 2008-06-23 
  41. «Sparta Rotterdam-Heerenveen 1–2 (holland nyelven)»։ sc-heerenveen.nl։ 2005-11-20։ Արխիվացված է օրիգինալից 2009-02-20-ին։ Վերցված է 2008-06-23 
  42. «Heerenveen-Willem II: 0–3-as vendég vezetés után 3–3 (holland nyelven)»։ sc-heerenveen.nl։ 2005-12-10։ Արխիվացված է օրիգինալից 2009-08-02-ին։ Վերցված է 2008-06-23 
  43. «Huntelaar vezetésével nyert a Heerenveen (holland nyelven)»։ sc-heerenveen.nl։ 2005-12-17։ Արխիվացված է օրիգինալից 2009-08-02-ին։ Վերցված է 2008-06-23 
  44. «RKC Waalwijk-Heerenveen 2–2 (holland nyelven)»։ sc-heerenveen.nl։ 2005-12-27։ Արխիվացված է օրիգինալից 2009-08-02-ին։ Վերցված է 2008-06-23 
  45. «Chase is on for Huntelaar»։ Sky Sports։ դեկտեմբերի 2, 2005։ Արխիվացված օրիգինալից 2013-02-11-ին։ Վերցված է դեկտեմբերի 2, 2005 
  46. «Ajax heading Klaas chase»։ Sky Sports։ դեկտեմբերի 19, 2005։ Արխիվացված օրիգինալից 2013-02-11-ին։ Վերցված է դեկտեմբերի 19, 2005 
  47. «sc Heerenveen en Ajax ronden transfer Huntelaar af.»։ sc Heerenveen (հոլանդերեն)։ դեկտեմբերի 29, 2005։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-28-ին։ Վերցված է հունիսի 12, 2011 
  48. «Ajax en sc Heerenveen agree on Huntelaar transfer»։ AFC Ajax։ դեկտեմբերի 29, 2005։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-25-ին։ Վերցված է հունիսի 12, 2011 
  49. «Ajax naar halve finale Gatorade Cup door zege op Heerenveen» (հոլանդերեն)։ Ajax Online։ փետրվարի 2, 2006։ Արխիվացված է օրիգինալից 2007-06-07-ին։ Վերցված է օգոստոսի 23, 2007 
  50. «Inter recovery pegs back Ajax»։ UEFA.com։ փետրվարի 22, 2006։ Արխիվացված օրիգինալից 2013-02-26-ին։ Վերցված է օգոստոսի 23, 2007 
  51. «Ajax plaatst zich in slotfase voor voorronde Champions League» (հոլանդերեն)։ Ajax Online։ մայիսի 3, 2006։ Արխիվացված է օրիգինալից 2007-06-07-ին։ Վերցված է օգոստոսի 23, 2007 
  52. «Ajax naar bekerfinale na zinderend duel tegen Roda» (հոլանդերեն)։ Ajax Online։ մարտի 22, 2006։ Արխիվացված է օրիգինալից 2007-06-07-ին։ Վերցված է օգոստոսի 23, 2007 
  53. «Bergkamp given rousing farewell»։ BBC Sport։ հուլիսի 22, 2006։ Վերցված է օգոստոսի 23, 2007 
  54. «Stam nieuwe aanvoerder Ajax, Perez vice-captain» (հոլանդերեն)։ Ajax Online։ հուլիսի 11, 2006։ Արխիվացված է օրիգինալից 2008-01-27-ին։ Վերցված է նոյեմբերի 1, 2007 
  55. «Ajax boekt ruime overwinning op Heerenveen» (հոլանդերեն)։ Ajax Online։ մայիսի 13, 2007։ Արխիվացված է օրիգինալից 2007-09-28-ին։ Վերցված է օգոստոսի 23, 2007 
  56. «Ajax wint play-offs na goede zege op AZ» (հոլանդերեն)։ Ajax Online։ մայիսի 27, 2007։ Արխիվացված է օրիգինալից 2007-08-24-ին։ Վերցված է օգոստոսի 23, 2007 
  57. «Slavia make Ajax pay the penalty»։ UEFA.com։ օգոստոսի 15, 2007։ Արխիվացված օրիգինալից 2013-02-26-ին։ Վերցված է օգոստոսի 23, 2007 
  58. «Ajax follow French pair out of Europe»։ UEFA.com։ հոկտեմբերի 4, 2007։ Արխիվացված օրիգինալից 2013-02-26-ին։ Վերցված է հոկտեմբերի 5, 2007 
  59. «Timely boost for four-goal Huntelaar»։ UEFA.com։ օգոստոսի 20, 2007։ Արխիվացված օրիգինալից 2013-02-26-ին։ Վերցված է օգոստոսի 20, 2007 
  60. «Huntelaar leader in cup game»։ AT5 News (հոլանդերեն) (Амстердам)։ հոկտեմբերի 31, 2007։ Արխիվացված օրիգինալից 2007-11-02-ին։ Վերցված է մայիսի 14, 2012։ «Door het wegvallen van aanvoerder Jaap Stam begint Klaas Jan Huntelaar in het bekerduel tegen Heerenveen als aanvoerder (С уходом капитана Яапа Стама Клас-Ян Хюнтелаар начнёт кубковый матч против «Херенвена» с капитанской повязкой)» 
  61. «Strikers toast milestone moments»։ FIFA.com։ ապրիլի 9, 2008։ Արխիվացված օրիգինալից 2013-03-21-ին։ Վերցված է մարտի 25, 2009 
  62. «Klass Jan Huntelaar factfile»։ ESPN։ դեկտեմբերի 3, 2008։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-26-ին։ Վերցված է մարտի 25, 2009 
  63. «Topscorers (2)» (հոլանդերեն)։ AFC Ajax։ մայիսի 31, 2008։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-26-ին։ Վերցված է մայիսի 31, 2008 
  64. «Huntelaar to captain Ajax»։ AFC Ajax։ հուլիսի 16, 2008։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-26-ին։ Վերցված է հուլիսի 16, 2008 
  65. «Huntelaar tears ankle ligament»։ AFC Ajax։ նոյեմբերի 10, 2008։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-26-ին։ Վերցված է ապրիլի 3, 2009 
  66. Gerrit van Leeuwen (նոյեմբերի 10, 2008)։ «Ajax confirm Huntelaar blow»։ Sky Sports։ Արխիվացված օրիգինալից 2013-02-26-ին։ Վերցված է փետրվարի 24, 2013 
  67. «Madrid to sign Ajax goal machine Huntelaar»։ UEFA.com։ դեկտեմբերի 2, 2008։ Վերցված է օգոստոսի 6, 2009 
  68. «'Onvergetelijke jaren bij Ajax'» (հոլանդերեն)։ AFC Ajax։ դեկտեմբերի 3, 2008։ Վերցված է օգոստոսի 6, 2009 
  69. «Klaas Jan Huntelaar Game Logs»։ SI.com։ մարտի 2, 2009։ Վերցված է ապրիլի 3, 2009 
  70. «Sporting Gijon 0–4 Real Madrid»։ ESPN Soccernet։ փետրվարի 15, 2009։ Արխիվացված օրիգինալից 2013-03-10-ին։ Վերցված է մարտի 23, 2009 
  71. «UEFA decision on Real Madrid»։ UEFA.com։ հունվարի 8, 2009։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-10-ին։ Վերցված է հունվարի 4, 2011 
  72. «UEFA appeals body decision on Real Madrid»։ UEFA.com։ հունվարի 13, 2009։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-10-ին։ Վերցված է հունվարի 4, 2011 
  73. «Definitive Champions League list»։ Realmadrid.com։ փետրվարի 2, 2009։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-10-ին։ Վերցված է փետրվարի 2, 2009 
  74. «Huntelaar transferred to AC Milan»։ Real Madrid official site։ օգոստոսի 6, 2009։ Վերցված է օգոստոսի 6, 2009 
  75. «Huntelaar signs 4-year contact with AC Milan»։ USA Today։ օգոստոսի 7, 2009։ Վերցված է հունվարի 4, 2011 
  76. «Catania 0–2 AC Milan»։ ESPN Soccernet։ նոյեմբերի 30, 2009։ Արխիվացված է օրիգինալից 2010-09-23-ին։ Վերցված է դեկտեմբերի 1, 2009 
  77. «Милан - Дженоа 5:2. Протокол»։ footballfan.com.ua։ 07.01.2010։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-10-ին։ Վերցված է 2016-01-29 
  78. «Милан - Удинезе 3:2. Обзор»։ udinesecalcio.ru։ 13.02.2010։ Արխիվացված օրիգինալից 2013-03-10-ին։ Վերցված է 2016-01-29 
  79. name="Milan">«Класс Ян Хюнтелар»։ milan-fk.ru։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-10-ին։ Վերցված է 2016-01-29 
  80. «AC Milan Group 2010 Annual Report»։ AC Milan (Italian)։ ca. April 2011։ Արխիվացված օրիգինալից 2013-03-10-ին։ Վերցված է հունիսի 11, 2011 
  81. «Клас-Ян Хунтелар перешел в «Шальке 04»»։ italyfootball.ru։ օգոստոսի 31, 2010։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-21-ին։ Վերցված է փետրվարի 16, 2013 
  82. «Dortmund dominate derby»։ ESPN Soccernet։ սեպտեմբերի 19, 2010։ Արխիվացված օրիգինալից 2013-03-10-ին։ Վերցված է սեպտեմբերի 30, 2010 
  83. «Schalke's cup runneth over»։ ESPN Soccernet։ մայիսի 21, 2011։ Արխիվացված օրիգինալից 2013-03-10-ին։ Վերցված է մայիսի 28, 2011 
  84. «FC Teningen 1 – 11 Schalke 04»։ ESPN Soccernet։ հուլիսի 31, 2011։ Արխիվացված օրիգինալից 2013-03-10-ին։ Վերցված է հուլիսի 31, 2011 
  85. «Schalke 04 5–1 FC Cologne»։ ESPN Soccernet։ օգոստոսի 13, 2011։ Արխիվացված օրիգինալից 2013-03-10-ին։ Վերցված է օգոստոսի 13, 2011 
  86. «Schalke rally for victory»։ ESPN soccernet։ օգոստոսի 21, 2011։ Արխիվացված օրիգինալից 2013-03-10-ին։ Վերցված է օգոստոսի 21, 2011 
  87. «Rangnick steps aside at Schalke»։ UEFA.com։ սեպտեմբերի 22, 2011։ Արխիվացված օրիգինալից 2013-03-10-ին։ Վերցված է հոկտեմբերի 3, 2011 
  88. «Hamburg SV 1–2 Schalke 04»։ ESPN Soccernet։ հոկտեմբերի 2, 2011։ Արխիվացված օրիգինալից 2013-03-10-ին։ Վերցված է հոկտեմբերի 3, 2011 
  89. «Stevens enjoys a Royal welcome back»։ bundesliga.de։ հոկտեմբերի 2, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-10-ին։ Վերցված է հոկտեմբերի 3, 2011 
  90. «Huntelaar treble sees Hamburg through»։ ESPN Soccernet։ մարտի 15, 2012։ Արխիվացված օրիգինալից 2013-03-10-ին։ Վերցված է մարտի 19, 2012 
  91. «Schalke determined to keep Huntelaar»։ ESPN Soccernet։ մարտի 20, 2012։ Արխիվացված օրիգինալից 2013-03-10-ին։ Վերցված է մայիսի 31, 2012 
  92. «Schalke steamroller Lautern»։ bundesliga.de։ մարտի 18, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-10-ին։ Վերցված է մայիսի 31, 2012 
  93. «Schalke 04 2–0 Bayer Leverkusen»։ ESPN Soccernet։ մարտի 24, 2012։ Արխիվացված օրիգինալից 2013-03-10-ին։ Վերցված է մայիսի 31, 2012 
  94. «Werder Bremen 2–3 Schalke 04»։ ESPN Soccernet։ մայիսի 5, 2012։ Արխիվացված օրիգինալից 2013-03-10-ին։ Վերցված է մայիսի 31, 2012 
  95. Hesse Uli (մարտի 28, 2012)։ «The headline makers»։ ESPN Soccernet։ Արխիվացված օրիգինալից 2013-03-10-ին։ Վերցված է մայիսի 31, 2012 
  96. «Soccer-Hunter Huntelaar finishes as Bundesliga top scorer»։ Chicago Tribune։ մայիսի 5, 2012։ Վերցված է մայիսի 31, 2012 
  97. «Ганновер-Шальке 04»։ Sports.ru։ Արխիվացված օրիգինալից 2013-03-10-ին։ Վերցված է մարտի 4, 2013 
  98. «Шальке 04 - Аугсбург»։ Sports.ru։ Արխիվացված օրիգինալից 2013-03-10-ին։ Վերցված է մարտի 4, 2013 
  99. «Олипиакос - Шальке 04»։ Sports.ru։ Արխիվացված օրիգինալից 2013-03-10-ին։ Վերցված է մարտի 4, 2013 
  100. «Фортуна - Шальке 04»։ Sports.ru։ Արխիվացված օրիգինալից 2013-03-10-ին։ Վերցված է մարտի 4, 2013 
  101. «Шальке 04 - Монпелье»։ Sports.ru։ Արխիվացված օրիգինալից 2013-03-10-ին։ Վերցված է մարտի 4, 2013 
  102. «Арсенал - Шальке 04»։ Sports.ru։ Արխիվացված օրիգինալից 2013-03-10-ին։ Վերցված է մարտի 4, 2013 
  103. «Шальке 04 - Сандхаузен»։ Sports.ru։ Արխիվացված օրիգինալից 2013-03-10-ին։ Վերցված է մարտի 4, 2013 
  104. «Шальке 04 - Арсенал»։ Sports.ru։ Արխիվացված օրիգինալից 2013-03-10-ին։ Վերցված է մարտի 4, 2013 
  105. «Хюнтелар продлил контракт с «Шальке» до 2015 года»։ Sports.ru։ 23.12.2012։ Արխիվացված օրիգինալից 2013-03-10-ին։ Վերցված է մարտի 4, 2013 
  106. «Шальке 04 - Боруссия Дортмунд»։ eurosport.ru։ Արխիվացված օրիգինալից 2013-03-21-ին։ Վերցված է մարտի 17, 2013 
  107. «Хюнтелар получил травму колена»։ soccer.ru։ մարտի 10, 2013։ Վերցված է մարտի 17, 2013 
  108. ««Шальке» поиздевался над «Гамбургом»»։ sportbox.ru։ 2013-04-28։ Արխիվացված օրիգինալից 2013-05-10-ին։ Վերցված է 2013-05-01 
  109. Дмитрий Колодиец (2013-08-12)։ «Несговорчивые «динозавры». «Гамбург» увез ничью из Гельзенкирхена» (ռուսերեն)։ Eurosport։ Վերցված է 2013-08-13 
  110. «Байер на своем поле уступает Шальке»։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-09-ին։ Վերցված է 2015-04-04 
  111. «Шальке-04 - Реал. 1/8 финала. ЛИГА ЧЕМПИОНОВ УЕФА»։ Спорт-экспресс։ Վերցված է 2015-04-04 
  112. «Klaas-Jan Huntelaar: Schalke striker banned for six games»։ BBC Sport։ փետրվարի 2, 2015։ Վերցված է փետրվարի 2, 2015 
  113. «Реал Мадрид-Шальке-04»։ UEFA։ 11.03.2015։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-23-ին։ Վերցված է 2016-01-29 
  114. Visscher Martijn (ապրիլի 7, 2015)։ «Klaas-Jan Huntelaar wacht al 918 minuten op een treffer in de Bundesliga. De spits van Schalke 04 aakte zijn laatste doelpunt op 29 november van het vorige jaar.»։ Goal.com (Dutch)։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-13-ին։ Վերցված է ապրիլի 11, 2015 
  115. «Striking star gains personal acclaim»։ UEFA.com։ հունիսի 4, 2006։ Արխիվացված օրիգինալից 2007-12-21-ին։ Վերցված է նոյեմբերի 15, 2007 
  116. «Huntelaar thrives in Dutch triumph»։ UEFA.com։ հունիսի 1, 2006։ Արխիվացված օրիգինալից 2007-02-28-ին։ Վերցված է նոյեմբերի 15, 2007 
  117. «uefa.com's Team of the Tournament»։ UEFA.com։ հունիսի 6, 2006։ Արխիվացված օրիգինալից 2007-06-22-ին։ Վերցված է սեպտեմբերի 16, 2007 
  118. name="independent">Harris Nick (մարտի 28, 2009)։ «Huntelaar, the new Dutch goal machine»։ London: The Independent։ Վերցված է մարտի 28, 2009 
  119. «Republic of Ireland 0–4 Holland»։ BBC Sport։ օգոստոսի 16, 2006։ Վերցված է սեպտեմբերի 16, 2007 
  120. «Huntelaar scoort tweemaal bij debuut» (հոլանդերեն)։ Ajax.nl։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-16-ին։ Վերցված է մարտի 15, 2013 
  121. «Huntelaar and Robben recalled»։ Sky Sports։ հոկտեմբերի 5, 2007։ Արխիվացված օրիգինալից 2013-03-10-ին։ Վերցված է հոկտեմբերի 6, 2007 
  122. «Netherlands near finals goal with win»։ UEFA.com։ հոկտեմբերի 17, 2007։ Արխիվացված օրիգինալից 2007-10-19-ին։ Վերցված է հոկտեմբերի 18, 2007 
  123. Chowdhury Saj (հունիսի 17, 2008)։ «France 0–2 Italy & Netherlands 2–0 Romania»։ BBC Sport։ Վերցված է հունիսի 18, 2008 
  124. «Dutch double too much for Iceland»։ UEFA.com։ հոկտեմբերի 11, 2008։ Արխիվացված օրիգինալից 2013-03-10-ին։ Վերցված է հոկտեմբերի 11, 2008 
  125. «Van Marwijk trims Dutch squad to 27»։ AFP։ մայիսի 15, 2010։ Արխիվացված օրիգինալից 2013-03-10-ին։ Վերցված է մայիսի 18, 2010 
  126. «Holland coach Bert van Marwijk finalises World Cup squad»։ The Guardian։ Press Association։ մայիսի 27, 2010։ Վերցված է մայիսի 27, 2010 
  127. «Netherlands 1–0 Japan»։ BBC Sport։ հունիսի 19, 2009։ Վերցված է հունիսի 24, 2010 
  128. «Robben returns as Dutch stay perfect»։ FIFA.com։ հունիսի 24, 2010։ Արխիվացված օրիգինալից 2010-06-27-ին։ Վերցված է հուլիսի 23, 2010 
  129. «Returning Robben helps sink Slovakia»։ FIFA.com։ հունիսի 28, 2010։ Արխիվացված օրիգինալից 2013-03-21-ին։ Վերցված է հուլիսի 23, 2013 
  130. «Dutch fightback buries Brazil»։ FIFA.com։ հուլիսի 2, 2010։ Արխիվացված օրիգինալից 2010-07-02-ին։ Վերցված է հուլիսի 23, 2010 
  131. «Netherlands-Spain»։ FIFA.com։ հուլիսի 11, 2010։ Արխիվացված օրիգինալից 2010-07-11-ին։ Վերցված է հուլիսի 23, 2010 
  132. «Huntelaar hits hat-trick»։ ESPN Soccernet։ սեպտեմբերի 2, 2010։ Արխիվացված օրիգինալից 2013-03-10-ին։ Վերցված է սեպտեմբերի 30, 2010 
  133. «Huntelaar brace sees off Finland»։ FIFA.com։ սեպտեմբերի 7, 2010։ Արխիվացված է օրիգինալից 2010-09-12-ին։ Վերցված է սեպտեմբերի 8, 2010 
  134. «Perfect Netherlands see off Sweden»։ UEFA։ հոկտեմբերի 12, 2010։ Վերցված է հունվարի 4, 2011 
  135. Steffen Potter and Berend Scholten։ «Resurgent Huntelaar finds Schalke the perfect fit»։ UEFA.com։ Արխիվացված օրիգինալից 2013-03-10-ին։ Վերցված է նոյեմբերի 28, 2011 
  136. 136,0 136,1 Fabrizio Ponciroli (7.8.2009)։ «Filippo Galli: “Huntelaar? Sarà il nuovo Inzaghi”»։ Արխիվացված օրիգինալից 2013-03-10-ին։ Վերցված է հոկտեմբերի 26, 2009 
  137. Dario Ricci։ «Klaas Jan Huntelaar - Olanda»։ Il Sole 24 ORE։ Արխիվացված օրիգինալից 2013-03-10-ին։ Վերցված է սեպտեմբերի 9, 2008 
  138. «Milan, ecco chi è Huntelaar il bomber che si è fatto da solo»։ Il Giornale։ 7.8.2009։ Արխիվացված օրիգինալից 2013-03-10-ին։ Վերցված է հոկտեմբերի 26, 2009 
  139. Enrico Turcato։ «La rinascita di Klaas-Jan Huntelaar»։ Sport Mediaset։ Վերցված է հունիսի 5, 2011 
  140. «Klaas-Jan Huntelaar» (անգլերեն)։ realmadrid.com։ Արխիվացված օրիգինալից 2013-03-10-ին։ Վերցված է հունիսի 5, 2011 
  141. Pietro Mazzara։ «Huntelaar, da The Hunter a The Ghost»։ milannews.it։ Արխիվացված օրիգինալից 2013-03-10-ին։ Վերցված է հունիսի 5, 2011 
  142. «Эликсир жизни Хунтелаара»։ UEFA.com։ նոյեմբերի 19, 2012։ Արխիվացված օրիգինալից 2013-04-04-ին։ Վերցված է նոյեմբերի 22, 2013 
  143. Hodges Vicki (հունվարի 11, 2008)։ «Man United keen on Dutch striker Huntelaar»։ London: The Telegraph։ Վերցված է օգոստոսի 4, 2009 
  144. 144,0 144,1 «Klaas-Jan Huntelaar vader» (հոլանդերեն)։ Telegraaf.nl։ ապրիլի 9, 2009։ Արխիվացված օրիգինալից 2013-03-16-ին։ Վերցված է հուլիսի 23, 2010 
  145. «Maddy»։ huntelaar-online.net։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-21-ին։ Վերցված է 2016-01-29 
  146. «Klaas-Jan Huntelaar» (անգլերեն)։ klaas-janhuntelaar.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-16-ին։ Վերցված է մարտի 23, 2013 
  147. Որակավորման փուլի խաղերի հաշվով
  148. Նիդերլանդների գավաթ, Իտալիայի գավաթ, Գերմանիայի գավաթ։
  149. ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգա, ՈւԵՖԱ գավաթ, ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա։
  150. Նիդերլանդների սուպերգավաթ, Գերմանիայի սուպերգավաթ, Եվրոգավաթների գոտում տեղի համար Նիդերլանդների առաջնության փլեյ օֆֆի խաղեր։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]