Կոստաս Լամպրու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոստաս Լամպրու
Քաղաքացիությունը  Հունաստան
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 18, 1991(1991-09-18)[1][2] (32 տարեկան)
Ծննդավայր Աթենք, Հունաստան
Հասակ 176 սանտիմետր
Քաշ 64 կիլոգրամ
Դիրք դարպասապահ

Կոստաս Լամպրու (հունարեն՝ Κώστας Λάμπρου; սեպտեմբերի 18, 1991(1991-09-18)[1][2], Աթենք, Հունաստան), հույն ֆուտբոլիստ, նիդեռլանդական «Վիտես» ֆուտբոլային ակումբի դարպասապահ[3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

13 տարեկանում «Այաքս» հայտնի ֆուտբոլային ակադեմիայի մարզիչների հրավերով Կոստաս Լամպրուն տեղափոխվել է Նիդերլանդներ։ Ավելի ուշ կարիերան շարունակել է «Ֆեյենորդ» ֆուտբոլային ակումբում, որտեղ հետագայում դարձել է երիտասարդական հավաքականի հիմնական դարպասապահը։ «Էրեդիվիզիում» մի քանի մրցաշրջան անցկացնելուց հետո 15 հանդիպում է անցկացրել ռոտերդամյան ակումբի համար։ Լամպրուին չէր բավարարում թիմի ոչ հիմնական դարպասապահի դերը, և նա որոշել է վարձակալությամբ աշխատել «Վիլլեմ II» ֆուտբոլային ակումբում։ Այս թիմի կազմում Կոստասն արագորեն գրավել է հիմնական դարպասապահի տեղը և նույնիսկ ճանաչվել մրցաշրջանի լավագույն խաղացող[4]։

Երեք մրցաշրջան անցկացնելով «Վիլլեմ II» -ի կազմում և «Էրեդիվիզիում» իրեն լավ դրսևորելուց հետո «Այաքս» ֆուտբոլային ակումբից նկատել են դարպասապահին։ 2017 թվականից Կոստաս Լամպրուն «Այաքսի» կազմում հանդես է գալիս որպես խաղացող[5]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Այաքս»
«Ֆեյենորդ»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Kostas Lamprou» (անգլերեն). worldfootball.net. Վերցված է 2020 թ․ փետրվարի 13-ին.
  4. «Костас Лампру. Маленький Геракл в «Аяксе»» (ռուսերեն). Sports.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 19-ին.
  5. «Лампру Костас / Kostas Lamprou» (ռուսերեն). news.sportbox.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 19-ին.
  6. «Feyenoord U17 - Club Profile 06/07» (անգլերեն). www.transfermarkt.com. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոստաս Լամպրու» հոդվածին։