Ֆրենկի դե Յոնգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ֆրենկի դե Յոնգ
Frenkie de Jong
Frenkie de Jong (2019).jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Նիդերլանդներ Նիդերլանդներ
Ծննդյան ամսաթիվ մայիսի 12, 1997(1997-05-12)[1] (22 տարեկան)
Ծննդավայր Arkel, Molenlanden, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ, Նիդերլանդներ
Հասակ 180 սմ
Քաշ 70 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան, կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Նիդերլանդներ Այաքս
Համար 21
Պատանեկան կարիերա
2005-2015 Նիդերլանդներ Վիլեմ II
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015 Նիդերլանդներ Վիլեմ II 1 (0)
2015-ներկա Նիդերլանդներ Այաքս 26 (1)
2015   Նիդերլանդներ Վիլեմ II 2 (0)
2016-ներկա Նիդերլանդներ Յոնգ Այաքս 46 (8)
Ազգային հավաքական
2012 Նիդերլանդներ Նիդերլանդներ Մ15 1 (0)
2014-2015 Նիդերլանդներ Նիդերլանդներ Մ18 5 (1)
2015-2017 Նիդերլանդներ Նիդերլանդներ Մ19 6 (0)
2017-ներկա Նիդերլանդներ Նիդերլանդներ Մ21 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մարտի 31-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ մարտի 31-ի, 2018

Ֆրենկի դե Յոնգ (հոլ.՝ Frenkie de Jong, մայիսի 12, 1997(1997-05-12)[1], Arkel, Molenlanden, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ, Նիդերլանդներ), հոլանդացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Այաքսի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի և կենտրոնական պաշտպանի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Այաքս[խմբագրել | խմբագրել կոդը]

Դե Յոնգը Վիլեմ II-ի ակադեմիայի սան է։ Իր դեբյուտը նշեց 2015 թվականի մայիսի 10-ին՝ ԱԴՕ Դեն Հաագի դեմ խաղում[3]։ 2015 թվականի ամռանը նա միացավ Այաքսին[4], սակայն մինչև 2016 թվականի հունվարը վարձավճարով տեղափոխվեց Վիլեմ II[5]:

Իր դեբյուտը Յոնգ Այաքսի կազմում նշեց 2016 թվականի հունվարի 15-ին՝ Ախիլես '29-ի դեմ խաղում[6]։ Իր դեբյուտը Այաքսի առաջին թիմի կազմում նշեց 2016 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Նիդերլանդների գավաթի Վիլեմ II-ի դեմ խաղում[7]։ Եվրոպական առաջնություններում իր դեբյուտը նշեց 2016 թվականի նոյեմբերի 24-ին՝ Եվրոպայի Լիգայի Պանատինաիկոսի դեմ խաղում[8]։ Էրեդիվիզիում իր առաջին հանդիպումը անցկացրեց 2017 թվականի փետրվարի 12-ին՝ Սպարտա Ռոտերդամի դեմ խաղում[9]։ Իր առաջին գոլը խփեց 2017 թվականի մայիսի 7-ին՝ Գո Ըհեդ Իգլսի դեմ խաղում[10]։ 2016-17 մրցաշրջանում Այաքսը Դե Յոնգի հետ հասավ Եվրոպայի Լիգայի եզրափակիչ, սակայն այստեղ պարտվեց Մանչեսթեր Յունայթեդին 2-0 հաշվով[11]։ Այս մրցաշրջանում նա ճանաչվեց Յուպիլեր Լիգայի տարվա տաղանդ[12][13]։ 2017 թվականի դեկտեմբերի 22-ին Դե Յոնգը երկարաձգեց իր պայմանագիրը Այաքսի հետ մինչև 2022 թվականը[14][15]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դե Յոնգը Նիդերլանդների մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց 2015 թվականի Եվրոպայի առաջնությանը[16]՝ խաղադաշտ դուրս գալով իր թիմին բոլոր 3 խաղերում[17]։ Նիդերլանդների մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում իր դեբյուտը նշեց 2017 թվականի մարտի 24-ին՝ Ֆինլանդիայի դեմ խաղում[18]։ Իր առաջին գոլը խփեց 2017 թվականի նոյեմբերի 10-ին՝ Անդորայի դեմ խաղում[19]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մարտի 31-ի դրությամբ[20]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Վիլեմ II 2014–15 Էրեդիվիզի 1 0 0 0 1 0
2015–16 1 0 1 0 2 0
Ընդհանուր 2 0 1 0 0 0 3 0
Յոնգ Այաքս 2015–16 Յուպիլեր Լիգա 15 2 15 2
2016–17 31 6 31 6
Ընդհանուր 46 8 0 0 0 0 46 8
Այաքս 2016–17 Էրեդիվիզի 4 1 3 0 4 0 11 1
2017–18 22 0 2 1 2 0 26 1
Ընդհանուր 26 1 5 1 6 0 37 1
Կարիերայի ընդհանուր 74 9 6 1 6 0 86 9

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Այաքս

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt — 2000.
  2. «Netherlands - F. de Jong - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-04-01 
  3. «Willem II Tilburg - ADO Den Haag, May 10, 2015 - Eredivisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-01 
  4. «Europe’s Rising Stars: Frenkie De Jong | Football Whispers»։ Football Whispers (անգլերեն)։ Վերցված է 2018-04-01 
  5. «Frenkie De Jong - The Bright Spark at AFC Ajax»։ World Football Index (en-US)։ 2017-12-14։ Վերցված է 2018-04-01 
  6. «Ajax Amsterdam U21 - Achilles '29, Jan 15, 2016 - Jupiler League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-01 
  7. «Ajax Amsterdam - Willem II Tilburg, Sep 21, 2016 - TOTO KNVB beker - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-01 
  8. «Ajax Amsterdam - Panathinaikos Athens, Nov 24, 2016 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-01 
  9. «Ajax Amsterdam - Sparta Rotterdam, Feb 12, 2017 - Eredivisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-01 
  10. «Ajax Amsterdam - Go Ahead Eagles Deventer, May 7, 2017 - Eredivisie - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-01 
  11. 11,0 11,1 Steinberg Jacob (2017-05-24)։ «Manchester United beat Ajax 2-0 to win Europa League – as it happened»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2018-04-01 
  12. «De Jong could be 'better than Beckenbauer'»։ ESPN.com։ Վերցված է 2018-04-01 
  13. 13,0 13,1 «Proud of you lads!»։ Twitter (անգլերեն)։ Վերցված է 2018-04-01 
  14. «De Jong extends the contract at Ajax until mid 2022 | Sports of the Day»։ Sports of the Day (en-US)։ 2017-12-22։ Վերցված է 2018-04-01 
  15. «Frenkie de Jong verlengt contract tot medio 2022»։ Ajax (nl-nl)։ Վերցված է 2018-04-01 
  16. «OnsOranje | Voorlopige selectie Onder 19 EK 2015»։ www.onsoranje.nl։ Վերցված է 2018-04-01 
  17. uefa.com։ «Under-19 - Technical report - Team analysis - Netherlands – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-04-01 
  18. «Netherlands U21 - Finland U21, Mar 24, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-01 
  19. «Netherlands U21 - Andorra U21, Nov 10, 2017 - UEFA European Under-21 Championship qualification - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-01 
  20. «Frenkie de Jong»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-04-01 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]