Դենիս Բերգկամպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Դենիս Բերգկամպ
հոլ.՝ Denis Bergkamp
Dennis Bergkamp 2014.jpg
Բերգկամպը Էմիրեյթս մարզադաշտում
իր արձանի բացման ժամանակ, փետրվարի 22, 2014
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Դենիս Նիկոլաս Մարիա Բերգկամպ[1]
Ազգությունը հոլանդացի
Քաղաքացիությունը Նիդերլանդներ Նիդերլանդներ
Մականուն Բերգի, Չթռչող հոլանդացի, Սառցե մարդ
Ծննդյան ամսաթիվ մայիսի 10, 1969({{padleft:1969|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:10|2|0}}) (48 տարեկան)
Ծննդավայր Ամստերդամ, Նիդերլանդներ
Հասակ 183 սմ[2]
Քաշ 75 կգ
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Նիդերլանդներ Այաքս
Պատանեկան կարիերա
1981-1988 Նիդերլանդներ Այաքս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1986-1993 Նիդերլանդներ Այաքս 185 (103)
1993-1995 Իտալիա Ինտեր 52 (11)
1995-2006 Անգլիա Արսենալ 312 (87)
Մարզչական կարիերա
2011 - մ. հ. Նիդերլանդներ Այաքս մարզչի օգնական
Եվրոպայի առաջնություն
Բրոնզ Շվեդիա 1992
Բրոնզ Բելգիա/Նիդերլանդներ 2000
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Դենիս Նիկոլաս Մարիա Բերգկամպ (հոլ.՝ Denis Nicolaas Maria Bergkamp, Նիդերլանդերեն արտասանություն` [ˈdɛnəs ˈbɛrxkɑmp] ( ), մայիսի 10, 1969, Ամստերդամ), հոլանդացի նախկին ֆուտբոլիստ, հետագայում ֆուտբոլային մարզիչ։ Սկզբում խաղացել է որպես կիսապաշտպան, իսկ հետո որպես հարձակվող, ինչից հետո էլ հայտագրվել է որպես ենթահարձակվող։ Հոլանդացի նախկին ֆուտբոլիստ Յան Մյուլդերը ասել է, որ Բերգկամպը «պատմության մեջ տեխնիկապես ամենազարգացած հոլանդացին է»[3]: Դենիսի նախկին խաղընկեր Թիերի Անրին ասել է, որ նա «երազանքների հարձակվող է»[4]:

Բերգկամպը նորամուտը կատարել է «Այաքսի» կազմում 1986 թվականին։ 1993 թվականին նա համալրել է «Ինտերի» կազմը։ Բերգկամպը «Ինտեր»-ի կազմում խաղաց ընդամենը երկու մրցաշրջան, ինչից հետո եկավ «Արսենալ», որի կազմում մի քանի անգամ դարձավ Անգլիայի չեմպիոն և հաղթեց երկրի գավաթը։ Ազգային հավաքականում նորամուտը կատարել է 1990 թվականին և այնտեղ խաղացել է շուրջ 10 տարի։ Ազգային հավաքականում նա երրորդն է խփած գոլերի քանակով։ Պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2006 թվականին։

Բերգկամպը ընդգրկվել է լավագույն 125 ֆուտբոլիստների ցուցակի մեջ, որը կազմել էր լեգենդար Պելեն: Ինչպես նաև նա Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության լավագույն ֆուտբոլիստներց մեկն է։ 2007 թվականին Բերգկամպը ընդգրկվել է Անգլիական ֆուտբոլի փառքի սրահում՝ այդպիսով դառնալով առաջին և միակ հոլանդացի ֆուտբոլիստը, ով արժանացել է նման պատվի։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենիս Բերգկամպը ծնվել է 1969 թվականի մայիսի 10-ին Ամստերդամում: Նա Ուիմ և Տոննի Բերգկամպների 4 երեխաներից ամենակրտսերն է[5][6]: Մեծացել է Ամստերդամի միջին խավի ընտանիքում[6]: Նրա հայրը աշխատել է որպես էլեկտրատեխնիկ և երբեմն խաղացել է սիրողական առաջնություններում[7]: Բերգկամպի անունը դրվել է ի պատիվ Դենիս Լոուի[7]: Բերգկամպը դաստիարակվել է որպես կաթոլիկ և հաճախ է իր ընտանիքի հետ միասին այցելել եկեղեցի[8]: 12 տարեկան հասակում Բերգկամպին նկատել են «Այաքս» ակումբից, և նա սկսել է մարզվել ակումբի ակադեմիայում[9]. մինչև այդ նա հանդես է եկել «Վիլսկրախտ/ՍՆԼ» ակումբի կազմում[10] և անգամ խաղացել է իր ապագա ակումբի դեմ[11]:

Ֆուտբոլային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Այաքս»[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենիս Բերգկամպը 1998 թվականին՝ Այաքսի կազմում:

Բերգկամպը մարզվել է ակումբի երիտասարդական համակարգում և սկսել է հանդես գալ ակումբի կազմում 17 տարեկանից[6]: Ակումբի գլխավոր մարզիչ Յոհան Կրոյֆը առաջին անգամ ընդգրկել է ակումբի կազմում 1986 թվականի դեկտեմբերի 14-ին։ Խաղում 2-0 հաշվով հաղթեց Այաքսը[12]: Բերգկամպն իր առաջին գոլը խփել է 1987 թվականի փետրվարի 22-ին, ընդդեմ «Հարլեմ» ֆուտբոլային ակումբի։ Այդ խաղում Այաքսը հաղթեց 6-0 հաշվով[13]: 1986-87 մրցաշրջանում նա անցկացրեց 23 խաղ։ Այս առաջնությունում՝ «Մալմյո» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում, նա նշեց նաև իր նորամուտը միջազգային հարթակում[6]: Այաքսը հաղթեց Գավաթակիրների գավաթի խաղարկությունում՝ վերջին որոշիչ խաղում հաղթելով Լայպցիգի «Լոկոմոտիվին»[14]:

Հաջորդ մրցաշրջաններում նա արդեն հանդես էր գալիս որպես մեկնարկային կազմի ֆուտբոլիստ։ 1989-1992 թվականներին Այաքսը հաղթեց 4 տիտղոս։ 1990-91 մրցաշրջանում Բերգկամպը 36 խաղում 29 գոլ խփեց։ 1992 թվականին Այաքսը հաղթեց ՈՒԵՖԱ Գավաթ մրցաշարում։ Այդ հաղթանակին հետևում է հաղթանակը երկրի գավաթում, «Հերենվեն»-ի դեմ խաղում[15][16]: Բերգկամպը դարձավ 1991-1993 թվականների լավագույն ռմբարկուն Նիդերլանդների առաջնությունում, ինչպես նաև ճանաչվեց 1992 և 1993 թվականների Նիդերլանդների առաջնության լավագույն ֆուտբոլիստ[17]: Այաքսի կազմում Բերգկամպը 239 խաղերում հեղինակեց 122 գոլ (ներառյալ ոչ պաշտոնական խաղերը և նրանցում խփված գոլերը)։

«Ինտեր»[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականի ամառային տրանսֆերային պատուհանում Բերգկամպը շատ պահանջված էր։ Յոհան Կրոյֆը խորհուրդ տվեց, որ նա շարունակի իր ֆուտբոլային կարիերան «Ռեալ Մադրիդ»-ում[18], սակայն նա ցանկանում էր խաղալ Իտալիայում[19]: Նա Իտալիայի առաջնությունը համարում էր աշխարհի լավագույն առաջնություններից մեկը և ցանկանում էր համալրել «Յուվենտուս»-ի կամ «Ինտեր»-ի կազմը։ 1933 թվականի փետրվարի 13-ին «Ինտեր»-ը համաձայնեց գնել Բերգկամպին։ Բերգկամպի տրանսֆերի գինը կազմեց 7,1 միլիոն ֆունտ ստերլինգ[20]:

Ինտերի կազմում Բերգկամպի նորամուտը տեղի ունեցավ 1993 թվականի օգոստոսի 29-ին[21], և նա խփեց իր առաջին գոլը նույն թվականի սեպտեմբերին։ Բերգկամպի համար շատ դժվար եղավ խաղալ ընդդեմ առաջնության փորձառու պաշտպանների, և առաջնությունում նա սահմանափակվեց ընդամենը 7 գոլով։ Դա պայմանավորված էր նաև նրանով, որ հարձակման գծում նա չուներ իրեն օգնող բարձրակարգ ֆուտբոլիստ։ Նրա հետ հարձակման գծում խաղում էին Ռուբեն Սոսոն և Սալվադորե Սկիլլաչին[22]: 1994 թվականի փետրվարին ակումբի մարզչի պաշտոնից հեռացվեց Օսվալդո Բանոլին։ Նրան փոխարինեց Ջամպերո Մարինին[23]: «Ինտեր»-ը Սերիա A մրցաշարն ավարտեց 13-րդ հորիզոնականում։ Սակայն հաղթանակ տոնեց ՈՒԵՖԱ-ի Գավաթի խաղարկությունում[24]: Բերգկամպը դարձավ այդ մրցաշարի լավագույն ռմբարկուն, ինչպես նաև ձևակերպեց հեթ-տրիկ «Ռապիդ» ակումբի դեմ խաղում[25]:

Նոր մրցաշրջանի սկզբում Ինտերի տնօրինությունը նոր մարզիչ նշանակեց Օտտավիո Բյանկային։ Բերգկամպը մրցաշրջանն անցկացրեց թերի, հիմնականում 1994 թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի պատճառով։ Նրան հաջողվեց հեղինակել ընդամենը 5 գոլ 26 խաղում։ Ինչպես նաև ձևավորվեցին վատ հարաբերություններ երկրպագուների հետ[26]: Որոշ իտալական թերթեր գրեցին նրա վատ խաղի մասին։ «Ինտեր»-ը Իտալիայի առաջնության 1994-1995 մրցաշրջանն ավարտեց 6-րդ հորիզոնականում։ Ակումբը չկարողացավ շարունակել պայքարը ՈՒԵՖԱ գավաթում՝ դուրս մնալով մրցաշարից հենց առաջին փուլում։ 1995 թվականին ակումբի նախագահը դարձավ իտալացի հայտնի գործարար Մասսիմո Մորատիին, ով կենտրոնացել էր ակումբի կազմի թարմացման վրա[27]: Մաուրիսիոյին գնելուց հետո Բերգկամպը կորցրեց իր տեղը հիմնական կազմում և ցանկություն հայտնեց հեռանալու ակումբից[28]:

«Արսենալ»[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականի հունիսին Արսենալը ձեռք բերեց Բերգկամպին արդեն 7,5 միլիոն ֆունտ ստերլինգով[29]: Նա դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով համալրեց ակումբի կազմը Բրյուս Ռիոկի գլխավորության ժամանակ[29]: Նորամուտը ակումբում կայացավ «Միդլսբրո»-ի հետ խաղում, որում նա գոլով աչքի չընկավ։ Բերգկամպը երկար ադապտացվեց Անգլիայում և խփեց իր առաջին գոլը 6 խաղերից հետո[30]: Այդ խաղը կայացավ 1995 թվականի սեպտեմբերի 23-ին ընդդեմ «Սաութհեմփթոն»[31]: Առաջին տարում նա Արսենալում 33 խաղում խփեց 11 գոլ՝ օգնելով Արսենալին ձեռք բերել մասնակցություն ՈՒԵՖԱ գավաթում[32]:

Դենիս Բերգկամպը 2001 թվականին՝ Արսենալի կազմում:

1996 թվականին Արսեն Վենգերը, դառնալով ակումբի գլխավոր մարզիչ, շրջադարձային փոփոխություն կատարեց Բերգկամպի ֆուտբոլային կարիերայում[33]: Նա սկսեց Բերգկամպին օգտագործել որպես կենտրոնական հարձակվող[34]: Այդ մրցաշրջանում Բերգկամպը կատարեց 13 գոլային փոխանցում։ Նոյեմբերի 24-ին նա «Տոտենհեմ»-ի դարպասը խփեց ակումբի հաղթական գոլը[35]: Հունվարի 11-ին Բերգկամպը «Սանդերլենդի» խաղում ստացավ իր կարիերայի առաջին կարմիր քարտը[36]: Արսենալը ավարտեց առաջնությունը՝ գրավելով 3-րդ տեղը[37]:

Հաջորդ մրցաշրջանում Բերգկամպն օգնեց Արսենալին հաղթել առաջնությունում և երկրի գավաթի խաղարկությունում, չնայած նրան, որ հիմնական հավակնորդ համարվում էր «Մանչեսթեր Յունայթեդ»[38][39]: Նա դարձավ ակումբի լավագույն ռմբարկուն իր խփած 22 գոլով։ Մրցաշրջանի սկզբում նա ձևակերպեց իր առաջին հեթ-տրիկը Արսենալի կազմում ընդդեմ «Լեսթեր Սիթի»[40]: Երրորդ գոլը Բերգկամպը համարեց իր ամենագեղեցիկ գոլը Արսենալի կազմում[41]: Հակառակորդ ակումբի մարզիչ Մարտին Օ'Նիլն այդ հեթ-տրիկն անվանեց «իր տեսած ամենագեղեցիկ հեթ-տրիկը»[42]: Անգլիայի գավաթի մեկ քառորդ եզրափակչում «Վեստ Հեմ Յունայթեդ»-ի դեմ խաղում Բերգկամպը հեռացվեց խաղադաշտից և որակազրկվեց, ինչի պատճառով բաց թողեց մի քանի խաղ[43]: 1998 թվականին նա ստացավ վնասվածք և մինչ մրցաշրջանի ավարտը չմասնակցեց ոչ մի խաղի։ Մրցաշրջանի ավարտին նա ճանաչվեց մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ[44]:

1998-1999 մրցաշրջանում Արսենալը չկարողացավ պաշտպանել չեմպիոնությունը՝ վերջին տուրում պարտվելով «Մանչեսթեր Յունայթեդ»-ին։ Այդ մրցաշրջանում Յունայթեդը դարձավ երկրի չեմպիոն։ Անգլիայի գավաթի մրցաշարում Արսենալը կիսաեզրափակչում նույնպես պարտվեց «Կարմիր սատանաներին»: Մրցաշրջանում Բերգկամպը դարձավ 16 գոլի հեղինակ։ Անգլիայի գավաթի մրցության ժամանակ Բերգկամպն անհաջող իրացրեց 11 մետրանոցը, ինչը ճակատագրական եղավ Արսենալի համար։ Ավելացված երկրորդ ժամանակում Ռայան Գիգզը խփեց հաղթական գոլը[45][46]:

1999-2000 թվականների մրցաշրջանը հիասթափություն առաջացրեց երկրպագուների մոտ։ Ակումբը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը առաջնությունում և ՈՒԵՖԱ գավաթի եզրափակչում 11 մետրանոց հարվածաշարի արդյունքում պարտվեց «Գալաթասարայ» ֆուտբոլային ակումբին[47]: Մրցաշրջանի միջնամասում ակումբից հեռացան Մարկ Օվերմարսը և Էմմանուել Պետին[48]: 2000 թվականին Բերգկամպը երկարաձգեց պայմանագիրը Արսենալի հետ[49]: Չնայած նրան, որ Արսենալը գնել էր մի քանի հեռանկարային ֆուտբոլիստների, այս անգամ ևս նրանց չհաջողվեց հաղթել Անգլիայի առաջնությունում, և նրանք կրկին զբաղեցրին 2-րդ հորիզոնականը[50]: Թիերի Անրիի և Սիլվեն Վիլտորի հայտնվելուց հետո Բերգկամպը սկսեց հազվադեպ հայտնվել ակումբի հիմնական կազմում[51]:

Դուք չեք կարող մեղադրել պաշտպաններից ոչ մեկին այս գոլի համար: Դուք պարտավոր եք ուղղակի խոստովանել, որ Բերգկամպը հիանալի գործեց:

«
»
Բոբբի Ռոբսոնը Բերգկամպի՝ «Նյուքասլ Յունայթեդ»-ի դարպասը խփած գոլի մասին[52]

2001-02 մրցաշրջանում Արսենալը կատարեց ոսկե դուբլ։ Առաջնությունում ակումբը նախավերջին տուրում հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին, իսկ Անգլիայի գավաթի եզրափակչում հաղթեց «Չելսի»-ին[53]: Բերգկամպը խաղաց 33 խաղ և խփեց 15 գոլ։ 2002 թվականի հունվարի 27-ին Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչում Բերգկամպը կարմիր քարտ ստացավ[54] և դրա հետևանքով որակազրկվեց 3 խաղով (2-ը՝ լիգայի խաղում, 1-ը՝ գավաթային խաղում)[55]: Բերգկամպը բողոքարկեց այս որոշումը, սակայն ապարդյուն[56]: Նա դուրս եկավ խաղադաշտ միայն 2002 թվականի մարտի 3-ին «Նյուքասլ Յունայթեդ»-ի դեմ խաղում։ Խաղի սկզբում նա դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ։ Վենգերը այդ գոլը համարեց անհավանական[57]՝ ավելացնելով. «Սա ոչ միայն գեղեցիկ գոլ էր, այլ նաև կարևոր»[57]: Մրցաշրջանի ավարտին նա և Ֆրեդի Յունգբերգը կազմեցին ֆուտբոլային հարձակվողական զույգ[58]:

Բերգկամպը 2003 թվականին:

2003 թվականի հունվարի 4-ին Անգլիայի գավաթի խաղարկությունում նա խփեց իր 100-րդ գոլը Արսենալի կազմում[59][60]: Այդ մրցաշրջանում ակումբին չհաջողվեց պահպանել չեմպիոնական տիտղոսը, չնայած նրան, որ մարտ ամսին նրանք 2-րդ հորիզոնականում գտնվող ակումբից ունեին 8 միավորի առավելություն[61]: Բացի դրանից, նրանք հաղթանակ տարան Անգլիայի գավաթում՝ եզրափակչում հաղթելով «Սաութհեմփթոն»-ին[62]: 2003 թվականի հուլիսի 20-ին Բերգկամպը մեկ տարով երկարաձգեց պայմանագիրը[63]: 2003-04 մրցաշրջանում Արսենալը վերադարձրեց չեմպիոնական տիտղոսը, ինչպես նաև դարձավ հարյուրամյակի միակ ակումբը, որը մրցաշրջանում հաղթեց՝ չկրելով ոչ մի պարտություն։ Մրցաշրջանի վերջին՝ «Լեսթեր Սիթիի» դեմ խաղում, Բերգկամպը կատարեց գոլային փոխանցում Պատրիկ Վիերային․ նա շրջանցեց դարպասապահին և խփեց հաղթական գնդակը[64]: Խաղը ավարտվեց 2-1 հաշվով։ Արսենալին անվանեցին անհաղթ։ Բայց Եվրոպայում Արսենալը հաջողության չհասավ։ Ակումբը 1/4 եզրափակչում պարտվեց «Չելսի»-ին[65], չնայած նրան, որ մինչ այս խաղը երեք անգամ արդեն հանդիպել էր այս ակումբի հետ և բոլոր երեք խաղերում էլ հաղթել էր։ Մրցաշրջանի ավարտին Արսենալը երկարաձգեց պայմանագիրը Բերգկամպի հետ[66]:

2004-05 մրցաշրջանում Բերգկամպը Արսենալի կազմում խաղաց 29 խաղ։ Ակումբը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը՝ ետ մնալով «Չելսի»-ից 12 միավորով։ 2004 թվականի օգոստոսի 22-ին «Միդլսբրո»-ի դեմ խաղում Բերգկամպը դուրս եկավ խաղադաշտ արդեն որպես ակումբի ավագ[67]: 2005 թվականի փետրվարի 19-ին Անգլիայի գավաթի մրցության ժամանակ «Շեֆիլդ Յունայթեդ»-ի դեմ խաղում նա կարմիր քարտ ստացավ[68], ինչի պատաճառով էլ առաջնությունում բաց թողեց 3 խաղ[69]: Մրցաշրջանի վերջին խաղում՝ «Էվերթոն»-ի դեմ խաղում Բերգկամպը ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստ[70]: Երկրպագուները ցանկանում էին, որ Բերգկամպը երկարաձգեր պայմանագիրը[71]: Անգլիայի գավաթի եզրափակչից հետո, երբ Արսենալը 11 մետրանոց հարվածաշարում հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ին, Բերգկամպը երկարաձգեց պայմանագիրը[72]:

Բերգկամպի վերջին մրցաշրջանում Արսենալը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը[73]: Չեմպիոնների լիգայի առաջին տուրում Բերգկամպը փոխարինման դուրս եկավ և դարձավ գոլի հեղինակ[74]: «Վեստ Բրոմվիչ Ալբիոն»-ի դեմ խաղը, որը կայացավ 2006 թվականի ապրիլի 15-ին, նվիրված էր Դենիս Բերգկամպի հրաժեշտին[75]: Երկրպագուներին, որոնք եկել էին Արսենալի մարզադաշտ, նվիրեցին Բերգկամպի անվամբ մարզաշապիկներ[75]: Երկրորդ խաղակեսում նա փոխարինման դուրս եկավ և 89-րդ րոպեին խփեց իր կարիերայի վերջին գոլը[76]: Մայիսի 7-ին Բերգկամպը Արսենալի կազմում մասնակցեց ընկերական խաղի[73], այս խաղը դարձավ իր կարիերայի վերջին խաղը։ Չեմպիոնների լիգայի եզրափակչում՝ «Բարսելոնայի» դեմ խաղում Բերգկամպը մնաց պահեստայինների նստարանին[77]:

2006 թվականի հուլիսի 22-ին Բերգկամպը խաղաց իր հրաժեշտի խաղը, որում «Արսենալը» հանդիպեց Բերգկամպի նախկին ակումբի՝ «Այաքս»-ի հետ։ Խաղի սկիզբն ազդարարեց Բերգկամպը իր հոր և որդու հետ։ Առաջին խաղակեսում խաղացին ակումբների գործող ֆուտբոլիստները (Այաքսի կողմից հանդես էր գալիս հետագայում Արսենալի ավագ Թոմաս Վերմալենը), իսկ երկրորդ խաղակեսում ակումբների լեգենդները։ Օրինակ՝ Արսենալի կազմից խաղացին Ռայթը, Վիերան, Օվերմարսը, Պետին և Դավիդ Սիմենը, իսկ Այաքսի կազմում հանդես եկավ Մարկո Վան Բաստենը, Դաննի Բլինդը, Յոհան Կրոյֆը, Ֆրանկ և Ռոնալդ դե Բուրերը։ Այս խաղում հաղթեց Արսենալը 2-1 հաշվով Անրիի և Նվանկո Կանուի գոլերի շնորհիվ։ Այդ խաղում Կլաաս-Յան Հունտելարը դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով գրավեց Արսենալի դարպասը Արսենալի նոր մարզադաշտում՝ «Էմիրեյթս»-ում[78]:

Ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդական հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդական հավաքականում Բերգկամպը հանդես եկավ ընդամենը 1 տարի։ Նրա նորամուտը հավաքականում տեղի ունեցավ 1989 թվականի մարտի 21-ին ԽՍՀՄ-ի երիտասարդական հավաքականի դեմ խաղում։ Խաղն ավարտվեց 1-0 հաշվով՝ հօգուտ ԽՍՀՄ-ի հավաքականի[79]: 1990 թվականի մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Իսլանդիայի հավաքականի դեմ խաղում նա խաղաց իր վերջին խաղը երիտասարդական հավաքականում։ Այս խաղում Նիդերլանդների հավաքականը 3-2 հաշվով պարտություն կրեց։ Բերգկամպի հավաքականը խմբում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը՝ շրջանցելով Ֆինլանդիայի հավաքականին ընդամենը մեկ միավորով։ Խմբում առաջին տեղը գրավեց Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության երիտասարդական հավաքականը:

Նիդերլանդների ֆուտբոլի ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենիս Բերգկամպը ազգային հավաքականի կազմում:
Դենիս Բերգկամպը Շոտլանդիայի հավաքականի դեմ խաղից առաջ:

Բերգկամպի նորամուտը հավաքականում կայացել է 1990 թվականի սեպտեմբերի 26-ին Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղում, երբ նա փոխարինեց Ֆրանկ դե Բուրին[80]: Իր առաջին գոլը հավաքականի կազմում նա խփել է Հունաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում 1990 թվականի նոյեմբերի 21-ին[81]: Բերգկամպը հավաքականի հետ մասնակցեց ՈՒԵՖԱ Եվրո 1992-ին, որի ժամանակ խփեց 3 գոլ և դարձավ առաջնության լավագույն ռմբարկուներից մեկը։ Նիդերլանդների հավաքականը դուրս մնաց կիսաեզրափակչից՝ պարտվելով Դանիայի հավաքականին[82]:

1994 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլում Բերգկամպը դարձել էր 5 գոլի հեղինակ և մրցաշարի վերջնամասում հանդես էր գալիս հավաքականի հիմնական կազմում։ Մունդիալի խմբային փուլում նա գոլի հեղինակ դարձավ Մարոկկոյի հավաքականի դեմ խաղում, ինչպես նաև 1/8 եզրափակչում Իռլանդիայի հավաքականի դեմ խաղում։ 1/4 եզրափակչում նա առաջնությունում խփեց իր 3-րդ գոլը՝ Բրազիլիայի հավաքականի դեմ խաղում, սակայն այդ խաղում Նիդերլանդների հավաքականը պարտվեց 2:3 հաշվով[83]: ՈՒԵՖԱ Եվրո 1996-ում Բերգկամպը խփեց մեկ գնդակ Շվեյցարիայի հավաքականի դարպասը խմբային փուլում, ինչպես նաև դարձավ գոլային փոխանցման հեղինակ Անգլիայի հավաքականի դեմ խաղում[84][85]: Նիդերլանդների հավաքականը դուրս մնաց 1/4 եզրափակչից՝ 11 մետրանոց հարվածաշարի արդյունքում պարտվելով Ֆրանսիայի հավաքականին[86]:

1996 թվականի նոյեմբերի 9-ին Ուելսի հավաքականի դեմ խաղում Բերգկամպը հեղինակեց իր առաջին հեթ-տրիկը ազգային հավաքականի կազմում[87]: 1998 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլում Նիդերլանդների հավաքականը զբաղեցրեց առաջին հորիզոնականը իր խմբում և ձեռք բերեց Մունդիալ 1998-ին մասնակցելու հնարավորություն։ Առաջնության եզրափակիչ փուլում Բերգկամպը դարձավ 3 գոլի հեղինակ, այդ թվում նաև Արգենտինայի հավաքականի դեմ խաղում դարձավ առաջնության ամենագեղեցիկ գոլերից մեկի հեղինակը։ Ֆրանկ դե Բուրը կատարեց երկար փոխանցում Բերգկամպին, իսկ վերջինս երկու հպումով շրջանցեց Ռոբերտո Այալային և ճշգրտորեն հարվածելով գնդակն ուղարկեց դարպասի հեռավոր անկյունը[88]: Այս գոլը Բերգկամպը նշել է որպես «Կարիերայի լավագույն գոլ»[89]: Այս գոլի շնորհիվ Բերգկամպը առաջ անցավ Ֆասա Վիլեկսայից ազգային հավաքականում խփած գոլերի թվով[90]: Կիսաեզրափակչում Նիդերլանդների հավաքականը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի արդյունքում պարտվեց Բրազիլիայի հավաքականին[19][91]: Բերգկամպը ընդգրկվեց Աշխարհի առաջնության խորհրդանշական հավաքականում[92]:

1999 թվականի հոկտեմբերի 9-ին Բրազիլիայի հավաքականի դեմ խաղում Բերգկամպը խփեց իր վերջին գոլը ազգային հավաքականի կազմում[93]: Քանի որ Նիդերլանդները համարվում էր ՈՒԵՖԱ Եվրո 2000-ի ընդունող երկիր, երկրի հավաքականը իրավունք ստացավ մասնակցել առաջնությանը առանց որակավորման փուլի։ Նիդերլանդների հավաքականը բուքմեյքերների կարծիքով համարվում էր առաջնության գլխավոր ֆավորիտը[94]: Կիսաեզրափակչում հոլանդացիները պարտվեցին Իտալիայի հավաքականին[95]: Որոշելով կենտրոնանալ ակումբային կարիերայի վրա՝ պարտությունից հետո Բերգկամպը հայտարարեց, որ հեռանում է ազգային հավաքականից[96]: 2003 թվականի հունիսին Պատրիկ Կլյուվերտը առաջ անցավ Բերգկամպից ազգային հավաքականի կազմում խփած գոլերի քանակով[97]:

Բերգկամպի խաղերը Նիդերլանդների երիտասարդական հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերգկամպի խաղերը Նիդերլանդների ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտելով ֆուտբոլային կարիերան՝ Բերգկամպը հավաստիացրեց, որ որպես մարզիչ հանդես չի գալու։ Նա չընդունեց Արսենալի սկաուտ դառնալու առաջարկը՝ ասելով, որ ցանկանում է իր ժամանակն անցկացնել ընտանիքի հետ[98]: Այնուամենայնիվ Բերգկամպն անցավ նախկին նիդերլանդացի ֆուտբոլիստների համար նախատեսված մարզչական պատրաստվածության կուրսը[99][100]: Քանի որ Բերգկամպը վախենում էր ճանապարհորդել ինքնաթիռով, նրան թույլ տվեցին մասնագիտանալ Արսեն Վենգերի ղեկավարությամբ, Զեյստ մեկնելու փոխարեն[101]: Այս ամենի ավարտից հետո նա դարձավ Յոհան Նեսկենսի օգնականը[102]: Բերգկամպը վերադարձավ Այաքս, որպեսզի սկսի իր մարզումները մանկական և մանկապատանեկան թիմերի հետ։ Ֆրանկ դե Բուրի՝ «այաքսցիների» գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո Բերգկամպը դարձավ մանկական ակումբի մարզչի օգնականը[103]:

2011 թվականի օգոստոսին Բերգկամպը դարձավ դե Բուրի օգնականը արդեն Այաքսում[104]:

Խաղերի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային խաղերի վիճակագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

[105][106]

Վիճակագրությունը ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղաոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այաքսի ակադեմիայում Բերգկամպը սովորում էր համընդհանուր ֆուտբոլ։ Այդ ձևով նա հասցնում էր փորձել իրեն բոլոր դիրքերում, բացի դարպասապահից, դրա փոխարեն Բերգկամպը սովորում էր ավելի լավ շրջանցել պաշտպաններին[6]: Այդ ակադեմիայում բոլոր տարիքային խմբերը խաղում էին 4-3-3 տակտիկական սխեմայով, որը թույլ էր տալիս ֆուտբոլիստներին առանց վնասի փոխել իրենց դիրքերը ավելի հարձակվողական ոճի։ Մինչև հարձակման կենտրոնական դիրքեր գալը՝ կարիերայի սկզբում նա շուրջ 3 տարի խաղաց աջ թևում։ Ինտերում նա խաղում էր որպես կենտրոնական հարձակվող, բայց չկարողացավ հարթել իր հարաբերությունները Ռուբեն Սոսոյի հետ և դրա պատճառով նրան անվանեց եսասեր[6]: Երբ Բերգկամպը միացավ Արսենալին, նա Ռայթի հետ սկսեց փոխկապակցված խաղալ, իսկ հետագայում արդեն Թիերի Անրիի և Նիկոլա Անելկայի: Օվերմարսի՝ որպես Դենիսի ասիստենտի տեղափոխությունը Արսենալ օգնեց նրան 1997-98 մրցաշրջանում 7 խաղում խփել 7 գնդակ[107]: Այդպես եղավ նաև Ֆրեդի Յունբերգի հետ 2001-02 մրցաշրջանում[58]:

Խաղային կարիերայի ընթացքում Բերգկամպին անվանել էին «անարդար» և «կեղտոտ» խաղացող, սակայն նրա մարզիչ Արսեն Վենգերը անհեթեթություն է համարել այդ ամենը, քանի որ Բերգկամպը այդպիսի ֆուտբոլիստ չէր[108][109][110]: 2004 թվականի «The Times»-ին տված հարցազրույցի ժամանակ նա ասաց, որ ֆուտբոլում պետք է լինել հոգեպես պատրաստված և չպետք է կոպտություն ցուցաբերել հակառակորդի դիտավորյալ արարքի դեմ, այս եզրակացության Դենիսը հանգել էր Ինտերի կազմում հանդես գալու ժամանակ։ Խաղերում իր ագրեսիայի մասին Բերգկամպը ասել է, որ նա շատ հիասթափություններ է ապրում[6]:

Aquote1.png Բերգկամպը գոլ խփելու համար կատարում է մինիմալ չափով հպումներ: Երբեմն նրան հարկավոր է լինում մեկ հպում, երբ, օրինակ, ուրիշներին պետք է երկուսը կամ երեքը[111]:
- Արսեն Վենգեր
Aquote2.png


Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիդերլանդներ Այաքս[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիա Ինտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիա Արսենալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես մարզչի օգնական[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիդերլանդներ Այաքս

Անհատական ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերգկամպը շատ մրցանակներ է ստացել իր կարիերայի ընթացքում։ Նա երկու անգամ զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը ՖԻՖԱ-ի տարվա ֆուտբոլիստ անվանակարգում և մտել է ՖԻՖԱ 100-ի մեջ[112]: 1991 և 1992 թվականներին Բերգկամպը դարձել է Նիդերլանդների առաջնության լավագույն ֆուտբոլիստը, ինչպես նաև 1990-91 և 1992-93 մրցաշրջաններին եղել է առաջնության լավագույն ռմբարկուն։ 1997/98 մրցաշրջանում նա ՊՖԱ-ի և ԱՖԺ-ի արդյունքներով ընտրվեց որպես տարվա լավագույն ֆուտբոլիստ և ընդգրկվեց տարվա ակումբի մեջ[113]: ՈՒԵՖԱ Եվրո 1992-ում Բերգկամպը դարձավ լավագույն ռմբարկու և ընդգրկվեց ԱԱ 1998-ի տարվա ակումբի կազմում։

2007 թվականի ապրիլին Բերգկամպը հայտնվեց անգլիական ֆուտբոլի փառքի սրահում[114], նա նաև երկրորդ տեղում էր Արսենալի պատմության լավագույն ֆուտբոլիստների շարքում[115]: Բերգկամպի պատվին 2013 թվականին կանգնեցվեց արձան[116]:

Ստորև ներկայացվում է նրա մրցանակների ամբողջական ցանկը՝

  • Նիդերլանդների ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու - 1998-2003[117]
  • Տարվա ֆուտբոլային տաղանդ Նիդերլանդներում (1) - 1990[118]
  • Տարվա ֆուտբոլիստ Նիդերլանդներում (2) - 1991[118], 1992[118]
  • ՈՒԵՖԱ Եվրոյի լավագույն ռմբարկու (1) - 1992[119]
  • Նիդերլանդների առաջնության լավագույն ռմբարկու (3) - 1990-91, 1991-93, 1992-93
  • Եվրոպայի առաջնության խորհրդանշային հավաքական (1) - 1992[120]
  • ՈՒԵՖԱ գավաթ մրցաշարի լավագույն ռմբարկու (1) - 1993-94[121]
  • «Ոսկե Գնդակ» - երրորդ հորիզոնական - 1992[122]
  • «Ոսկե Գնդակ» - երկրորդ հորիզոնական - 1993[123]
  • ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ - բրոնզե մրցանակ(2) - 1993[124], 1997[125]
  • Ամսվա ֆուտբոլիստ ԱՊԼ-ում (4) - օգոստոս 1997, սեպտեմբեր 1997, մարտ 2002, փետրվար 2004
  • Ընդգրկվել է ՊՖԱ-ի վարկածով տարվա թիմում (1) - 1997-98
  • ԱՖԺ-ի վարկածով տարվա ֆուտբոլիստ (1) - 1997-98
  • ՊՖԱ-ի վարկածով տարվա ֆուտբոլիստ (1) - 1997-98
  • Մրցաշրջանի լավագույն գոլ Անգլիայում (2) - 1997-98, 2001-02
  • Միջազգային խաղերում լավագույն ռմբարկու (IFFHS-ի մրցանակ) - 1992[126]
  • ԱԱ-ի խորհրդանշական հավաքականի անդամ (1) - 1998[127]
  • Մտնում է ՖԻՖԱ 100-ի կազմի մեջ
  • Մտնում է անգլիական ֆուտբոլի փառքի սրահի մեջ։

(փակագծերում գրված թվերը նշանակում են, թե տվյալ տիտղոսը/ձեռքբերումը ֆուտբոլիստը թիմի կազմում կամ ինքնուրույն քանի անգամ է նվաճել)

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենիս Բերգկամպի արձանը Էմիրեյթս մարզադաշտում:

Բերգկամպը ամուսնացած է Հենրիտե Ռոզենդալի հետ։ Նրանք ամուսնացել են 1993 թվականի հունիսի 16-ին[128][129]: Ունեն չորս երեխա՝ Էստել Դեբորան, Դեննիս Միտչելը, Յասմին Նաոմին և Շաֆրան Ռիտան[129][130][131]: Նրա զարմիկը՝ Ռոլանդ Բերգկամպը, ներկայում հանդես է գալիս «Սպարտա» ֆուտբոլային ակումբի կազմում[132]: «Արսենալ»-ի կազմում խաղալու ժամանակ Բերգկամպը Բաթում սովորում էր մեքենաշինություն և ստացել է բակալավրի աստիճան[133]:

Նրա լավագույն ընկերը Մարկ Օվերմարսն է, ում հետ նա խաղացել է Արսենալի կազմում։ Երբեմն նրան քննադատում էին նրա համար, որ նա անընդհատ փոխանցում է միայն Բերգկամպին[134]:

Աերոֆոբիա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Չթռչող հոլանդացի» մականունը Բերգկամպն ստացել է ինքնաթիռով թռչելու իր վախի պատճառով։ 1989 թվականին ավիավթարից մահացել է Բերգկամպի մոտ ընկերը՝ Վիրջել Յումանհանը։ Ինքը՝ Բերգկամպը, ընդամենը պատահականությամբ չի հայտնվել այդ չվերթի ինքնաթիռում։ Սկզբում, սակայն, նա անհարմարություն չէր զգում ինքնաթիռով թռչելու ժամանակ։ Ամեն ինչ փոխվեց 1994 թվականին, երբ Նիդերլանդների հավաքականը մեկնում էր ԱՄՆ, որպեսզի մասնակցեր Աշխարհի առաջնությանը։ Այդ ժամանակ իրենց հետ մեկնող մի լրագրող կատակով ասաց, որ իր պայուսակում պայթուցիկ կա[135]: Դրանից հետո Բերգկամպը հրաժարվեց թռչել որևէ վայր ինքնաթիռով[136], նրան ցույց տվեցին հոգեբանական օգնություն։

Aquote1.png Իմ մոտ կա այդ խնդիրը, և ես պարտավոր եմ ապրել սրանով: Ես չեմ կարող ինչ-որ բան անել այս խնդրի հետ, խնդիրը հոգեբանության մեջ է, և ես չեմ կարող ինչ-որ բան անել: Ես չեմ ճանապարհորդել ինքնաթիռով շուրջ երկու տարի: Նիդերլանդների ֆուտբոլի ֆեդերացիան և Արսենալը հարգանքով են մոտենում այս երևույթին: Ինձ հոգեբանական օգնություն է հարկավոր: Ես չեմ կարողանում ճանապարհորդել: Եվ ես խուճապի մեջ եմ լինում: Եվ դա սկսվում է արդեն թռիչքից մեկ օր առաջ[136]:
- Դենիս Բերգկամպ
Aquote2.png
Դենիս Բերգկամպի նկարը որպես FIFA 99 համակարգչային խաղի ետնանկար:

Այս ամենի պատճառով Արսենալը և Նիդերլանդների հավաքականը հաճախ արտագնա խաղերի էին մեկնում առանց Դենիսի։ Դեպքեր էին լինում, որ խաղերին մասնակցելու համար Բերգկամպը մեկնում էր մեքենայով կամ ավտոբուսով, սակայն այս ձևով ճանապարհին նա շատ էր հոգնում[135]: 2001 թվականի փետրվարին՝ «Լիոն»-ի դեմ խաղից առաջ, Արսեն Վենգերը խոստովանեց, որ Բերգկամպի ճանապարհորդությունը գնացքով և մեքենայով նրա մոտ առաջացնում է մի անհանգիստ վիճակ, որը ազդում է նրա խաղի վրա[137]:

Մեդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերգկամպը EA Sports-ի FIFA համակարգչային մի շարք խաղերի ֆուտբոլիստներից է, նա պատկերված էր FIFA 99-ի միջազգային տարբերակի ետնանկարի վրա[138]: Նա նաև ներառված էր FIFA 14-ի Ultimate Team Legends թիմում[139]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hugman, էջ` 57
  2. Dennis Bergkamp. ESPN FC.վերցված է10 սեպտեմբեր 2013.
  3. Kuper Simon (ապրիլի 28, 2006)։ «No more walking in a 'Burgcamp' Wonderland»։ Financial Times։ Վերցված է ապրիլի 29, 2012 
  4. Coleman Nick (հուլիսի 22, 2006)։ «There was only one Dennis Bergkamp»։ The Independent (London)։ Վերցված է դեկտեմբերի 13, 2011 
  5. Maas J.G. (օգոստոսի 22, 2006)։ «Op een mooie zondagmorgen»։ Geuzenmiddenmeer (հոլանդերեն)։ Վերցված է ապրիլի 28, 2012 
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Lovejoy Joe (նոյեմբերի 14, 2004)։ «The Big Interview: Dennis Bergkamp»։ The Sunday Times (London)։ Վերցված է նոյեմբերի 28, 2012 
  7. 7,0 7,1 «Dennis is worth wait in gold; The FA Cup quarter-finals: Bergkamp has not played too often, but he's still producing masterpieces»։ Evening Standard (London)։ մարտի 8, 2002։ Վերցված է ապրիլի 28, 2012 
  8. Harris Harry (հունվարի 2, 1998)։ «Dennis is worth wait in gold; The FA Cup quarter-finals: Bergkamp has not played too often, but he's still producing masterpieces»։ The Mirror (London)։ Արխիվացված օրիգինալից-ից հունվարի 25, 2013-ին։ Վերցված է մայիսի 1, 2012 
  9. «Dennis Bergkamp» (անգլերեն)։ talkfootball.co.uk։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-06-24-ին։ Վերցված է 2013-06-21 
  10. «Introductie.» (հոլանդերեն)։ geumid.nl։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-06-30-ին։ Վերցված է 2013-06-25 
  11. «DENNIS BERGKAMP “IK BESEF DAT IK MIJN TALENT GEKREGEN HEB”.» (հոլանդերեն)։ coenverbraak.nl։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-06-30-ին։ Վերցված է 2013-06-25 
  12. «Ajax 2–0 Roda JC»։ Voetbal International (հոլանդերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից հոկտեմբերի 15, 2012-ին։ Վերցված է ապրիլի 28, 2012 
  13. «Ajax 6–0 Haarlem»։ Voetbal International (հոլանդերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից հոկտեմբերի 15, 2012-ին։ Վերցված է մայիսի 3, 2012 
  14. «1986/87: Ajax revive their traditions»։ UEFA.com (Union of European Football Associations)։ հունիսի 1, 1987։ Վերցված է մարտի 14, 2012 
  15. «1991/92: Ajax complete clean sweep»։ UEFA.com (Union of European Football Associations)։ Վերցված է մայիսի 11, 2012 
  16. «Ajax – sc Heerenveen»։ sc-heerenveen.nl։ SC Heerenveen։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-05-11-ին։ Վերցված է 2012-05-11 
  17. «Deze week ... 17 jaar geleden»։ Ajax.nl (հոլանդերեն)։ փետրվարի 11, 2009։ Վերցված է մայիսի 11, 2012 
  18. Carbonell Rafael (հունվարի 2, 1993)։ «Cruyff: "¿Qué va a hacer Bergkamp en el Real Madrid?"»։ El País (իսպաներեն) (Barcelona)։ Վերցված է դեկտեմբերի 12, 2011 
  19. 19,0 19,1 «Dennis Bergkamp – One-on-One – Interviews»։ FourFourTwo։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-05-11-ին։ Վերցված է 2011-12-12 
  20. Haylett Trever (փետրվարի 16, 1993)։ «Football: Bergkamp joins Inter for 7.1m pounds»։ The Independent (London)։ Վերցված է դեկտեմբերի 12, 2011 
  21. Giancarlo Padovan (օգոստոսի 30, 1993)։ «Jonk e Toto' fanno ridere l' Inter» (իտալերեն)։ Milan: \\Corriere della Sera։ Վերցված է դեկտեմբերի 13, 2011 
  22. Winter Henry (նոյեմբերի 23, 1993)։ «Football: Wright faces charge: FA awaits linesman's decision»։ The Independent (London)։ Վերցված է դեկտեմբերի 14, 2011 
  23. «Inter sack coach Bagnoli»։ New Straits Times (Milan)։ փետրվարի 9, 1994։ Վերցված է դեկտեմբերի 14, 2011 
  24. «1993/94: Inter reclaim UEFA Cup»։ UEFA.com։ 1994-06-01։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-05-11-ին։ Վերցված է 2011-12-13 
  25. Gherarducci Mario (սեպտեմբերի 17, 1993)։ «Bergkamp Baggio, magie da 10»։ Corriere della Sera (իտալերեն) (Milan)։ Վերցված է դեկտեմբերի 14, 2011 
  26. Winner David (հունիսի 21, 1995)։ «Unravelling the enigma that is Dennis Bergkamp»։ The Independent (London)։ Վերցված է դեկտեմբերի 14, 2011 
  27. Marrese Emilio (փետրվարի 18, 2011)։ «1995, Moratti compra l'Inter» (իտալերեն)։ Corriere dello Sport։ Վերցված է դեկտեմբերի 14, 2011 
  28. «Ganz, il primo colpo di Moratti»։ Corriere della Sera (իտալերեն)։ BBC։ մարտի 29, 1995։ Վերցված է դեկտեմբերի 14, 2011 
  29. 29,0 29,1 Shaw Phil (հունիսի 21, 1995)։ «Rioch signs Bergkamp to signal new era»։ The Independent (London)։ Վերցված է դեկտեմբերի 9, 2011 
  30. «Games played by Dennis Bergkamp in 1995/1996»։ Soccerbase։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-05-13-ին։ Վերցված է 2013-05-10 
  31. Houston Bob (սեպտեմբերի 24, 1995)։ «Dennis finds his menace»։ The Independent (London)։ Վերցված է դեկտեմբերի 9, 2011 
  32. «Bergkamp honoured by PFA»։ BBC News (BBC)։ ապրիլի 6, 1998։ Վերցված է դեկտեմբերի 11, 2011 
  33. Lawrence Amy (ապրիլի 25, 2004)։ «On a higher plane»։ The Guardian (London)։ Վերցված է դեկտեմբերի 13, 2011 
  34. Smith Alan (սեպտեմբերի 18, 2007)։ «The brilliance of Bergkamp»։ The Telegraph (London)։ Վերցված է մայիսի 24, 2013 
  35. Haylett Trever (նոյեմբերի 25, 1996)։ «Football: Bergkamp and Adams break spirited Spurs»։ The Independent (London)։ Վերցված է դեկտեմբերի 10, 2011 
  36. Turnbull Simon (հունվարի 12, 1997)։ «Grim for grizzly Adams»։ The Independent (London)։ Վերցված է դեկտեմբերի 10, 2011 
  37. Shaw Phil (մայիսի 12, 1997)։ «Football: Three Gunner salute for Baseball Ground»։ The Independent (London)։ Վերցված է դեկտեմբերի 10, 2011 
  38. «Title run-in: United steel or Arsenal grit?»։ BBC News (BBC)։ ապրիլի 30, 1998։ Վերցված է դեկտեմբերի 12, 2011 
  39. Stammers Steve (նոյեմբերի 5, 2001)։ «Wenger's sandcastle under siege»։ Evening Standard (London)։ Վերցված է դեկտեմբերի 12, 2011 
  40. Shaw Phil (օգոստոսի 28, 1997)։ «Football: Wright faces more FA action»։ The Independent (London)։ Վերցված է դեկտեմբերի 10, 2011 
  41. «GGG4: Bergkamp v Leicester City, 1997»։ Arsenal.com։ 2009-07-28։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-05-25-ին։ Վերցված է 2011-12-11 
  42. Palmer (2008), p. 73.
  43. «Arsenal and Sheffield United through on penalties»։ BBC News (BBC)։ մարտի 18, 1998։ Վերցված է դեկտեմբերի 11, 2011 
  44. Chesshyre Tom (մայիսի 6, 1996)։ «Bergkamp sends Arsenal into Europe»։ The Independent (London)։ Վերցված է դեկտեմբերի 9, 2011 
  45. Carter Jon (մարտի 11, 2011)։ «The FA Cup's Greatest Goals»։ ESPN Soccernet։ Վերցված է դեկտեմբերի 11, 2011 
  46. «Giggs' goal is greatest FA Cup moment»։ Manchester Evening News։ մայիսի 15, 2003։ Վերցված է դեկտեմբերի 11, 2011 
  47. «Penalty heartbreak for Arsenal»։ BBC News (BBC)։ մայիսի 17, 2000։ Վերցված է դեկտեմբերի 11, 2011 
  48. «Bergkamp future still uncertain»։ BBC Sport (BBC)։ սեպտեմբերի 21, 2000։ Վերցված է դեկտեմբերի 11, 2011 
  49. «Bergkamp and Parlour agree deals»։ BBC Sport (BBC)։ դեկտեմբերի 28, 2000։ Վերցված է դեկտեմբերի 11, 2011 
  50. «Arsenal outgun Leeds»։ BBC Sport (BBC)։ մայիսի 5, 2001։ Վերցված է դեկտեմբերի 11, 2011 
  51. Wilson Paul (մայիսի 13, 2001)։ «Owen spikes the Gunners»։ The Guardian (London)։ Վերցված է դեկտեմբերի 11, 2011 
  52. Smith Alan (18 սեպտեմբեր 2007)։ «The brilliance of Bergkamp»։ The Daily Telegraph։ Վերցված է 10 դեկտեմբեր 2011 
  53. Winter Henry (մայիսի 8, 2002)։ «Simply champion, Arsenal»։ The Daily Telegraph (London)։ Վերցված է դեկտեմբերի 12, 2011 
  54. «Sweet revenge for Arsenal»։ BBC Sport (BBC)։ հունվարի 27, 2002։ Վերցված է դեկտեմբերի 11, 2011 
  55. Wallace Sam (փետրվարի 4, 2002)։ «Arsenal hit by Bergkamp ban»։ Daily Telegraph։ Վերցված է դեկտեմբերի 12, 2011 
  56. «Bergkamp appeal turned down»։ The Football Association։ փետրվարի 4, 2002։ Արխիվացված օրիգինալից-ից փետրվարի 22, 2002-ին։ Վերցված է հուլիսի 17, 2012 
  57. 57,0 57,1 Wallace Sam (մարտի 3, 2002)։ «Newcastle laid bare by Bergkamp»։ The Daily Telegraph (London)։ Վերցված է դեկտեմբերի 12, 2011 
  58. 58,0 58,1 Ley John (մայիսի 3, 2002)։ «Ljungberg has will to win»։ The Daily Telegraph (London)։ Վերցված է դեկտեմբերի 12, 2011 
  59. «Arsenal end Oxford dream»։ BBC Sport (BBC)։ հունվարի 4, 2003։ Վերցված է դեկտեմբերի 12, 2011 
  60. «Bergkamp reaches milestone»։ BBC Sport (BBC)։ հունվարի 4, 2003։ Վերցված է դեկտեմբերի 12, 2011 
  61. «Ten weeks that turned the title»։ BBC Sport (BBC)։ մայիսի 4, 2003։ Վերցված է դեկտեմբերի 12, 2011 
  62. Wilson Paul (մայիսի 18, 2003)։ «Pires aim is true for muted Gunners»։ The Guardian (London)։ Վերցված է դեկտեմբերի 12, 2011 
  63. «Bergkamp signs new deal»։ BBC Sport (BBC)։ հուլիսի 20, 2003։ Վերցված է դեկտեմբերի 12, 2011 
  64. Barclay Patrick (մայիսի 16, 2004)։ «Arsenal join the Invincibles»։ The Daily Telegraph (London)։ Վերցված է դեկտեմբերի 13, 2011 
  65. «Arsenal 1–2 Chelsea»։ BBC Sport (BBC)։ ապրիլի 6, 2004։ Վերցված է դեկտեմբերի 13, 2011 
  66. «Bergkamp agrees new deal»։ BBC Sport (BBC)։ մայիսի 12, 2004։ Վերցված է դեկտեմբերի 13, 2011 
  67. McCarra Kevin (օգոստոսի 23, 2004)։ «Gunners have all the answers to biggest test»։ The Guardian (London)։ Վերցված է դեկտեմբերի 13, 2011 
  68. «Arsenal 1–1 Sheff Utd»։ BBC Sport (BBC)։ փետրվարի 19, 2005։ Վերցված է դեկտեմբերի 13, 2011 
  69. «Bergkamp loses red card appeal»։ Evening Standard (London)։ փետրվարի 23, 2005։ Վերցված է դեկտեմբերի 13, 2011 
  70. Brodkin Jon (12 մայիս 2005)։ «Rampant Gunners in seventh heaven»։ The Guardian (London)։ Վերցված է 13 դեկտեմբեր 2011 
  71. «Bergkamp made to wait on new deal»։ BBC Sport (BBC)։ 12 մայիս 2005։ Վերցված է 13 դեկտեմբեր 2011 
  72. «Bergkamp set to stay at Arsenal»։ BBC Sport (BBC)։ մայիսի 21, 2005։ Վերցված է դեկտեմբերի 13, 2011 
  73. 73,0 73,1 «Arsenal 4–2 Wigan»։ BBC Sport (BBC)։ մայիսի 7, 2006։ Վերցված է դեկտեմբերի 13, 2011 
  74. Winter Henry (սեպտեմբերի 15, 2005)։ «Bergkamp just beats clock»։ The Daily Telegraph (London)։ Վերցված է դեկտեմբերի 13, 2011 
  75. 75,0 75,1 «Turn Highbury orange for Dennis Bergkamp Day!»։ Arsenal.com։ 2006-04-03։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-06-08-ին։ Վերցված է 2011-12-13 
  76. «Arsenal 3–1 West Brom»։ BBC Sport (BBC)։ մայիսի 15, 2006։ Վերցված է դեկտեմբերի 13, 2011 
  77. «Barcelona 2–1 Arsenal»։ BBC Sport (BBC)։ մայիսի 17, 2006։ Վերցված է դեկտեմբերի 13, 2011 
  78. «Match Report: Bergkamp Testimonial»։ Arsenal.com։ Արխիվացված օրիգինալից-ից օգոստոսի 22, 2006-ին։ Վերցված է հուլիսի 27, 2006 
  79. Хромцев Алексей։ «СССР - Голандия» (русский)։ russia-matches.ucoz.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-06-30-ին։ Վերցված է 2013-06-25 
  80. «Cronaca della partita – Italia – Olanda, 26.09.1990»։ Transfermarket.it։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-06-09-ին։ Վերցված է 2012-03-18 
  81. «Uefa Euro 1992 – History – Netherlands–Greece»։ UEFA.com (Union of European Football Associations)։ Վերցված է մայիսի 2, 2012 
  82. «Schmeichel helps Denmark down Netherlands»։ UEFA.com (Union of European Football Associations)։ հոկտեմբերի 5, 2003։ Վերցված է ապրիլի 30, 2012 
  83. «Brazil end Oranje's American dream»։ FIFA.com (Fédération Internationale de Football Association)։ Վերցված է ապրիլի 30, 2012 
  84. «Second-half surge sends Netherlands top»։ UEFA.com (Union of European Football Associations)։ հոկտեմբերի 6, 2003։ Վերցված է մայիսի 1, 2012 
  85. Moore Glenn (հունիսի 19, 1996)։ «England's night of rapture»։ The Independent (London)։ Վերցված է ապրիլի 30, 2012 
  86. Karel Stokkermans։ «European Championship 1996»։ rsssf.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-06-09-ին։ Վերցված է 2012-04-30 
  87. Haylett Trever (նոյեմբերի 10, 1996)։ «Bergkamp admits to flying phobia»։ The Independent։ Վերցված է ապրիլի 30, 2012 
  88. «Netherlands – Argentina»։ FIFA.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-06-10-ին։ Վերցված է 2010-04-27 
  89. Bergkamp vs Argentina 1998 - The goal that shook the world Տեսանյութը ՅուԹյուբում
  90. Vecsey George (հուլիսի 6, 1998)։ «Dutch inspired by Bergkamp's improvisation»։ The Independent։ Արխիվացված օրիգինալից-ից հունվարի 25, 2013-ին։ Վերցված է ապրիլի 30, 2012 
  91. Vecsey George (հուլիսի 8, 1998)։ «WORLD CUP '98; Doing a Little Dance, Taffarel Guides Brazil Into Final»։ Նյու Յորք Թայմս։ Վերցված է ապրիլի 30, 2012 
  92. «Символическая сборная чемпионата мира 1998 года в Франция»։ kanonir.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-07-16-ին։ Վերցված է 2013-07-10 
  93. Driessen Valentijn (հոկտեմբերի 11, 1999)։ «Bogarde uitblinker tegen Brazilië»։ De Telegraaf (հոլանդերեն)։ Վերցված է մայիսի 1, 2012 
  94. «Can Holland improve and win Euro 2000?»։ BBC Sport (BBC)։ հունիսի 11, 2000։ Վերցված է մայիսի 1, 2012 
  95. «Italy through on penalties»։ BBC Sport (BBC)։ հունիսի 29, 2000։ Վերցված է մայիսի 1, 2012 
  96. Staniforth Tommy (օգոստոսի 11, 2000)։ «Blow for Dutch as Bergkamp decides on retirement»։ The Independent։ Վերցված է ապրիլի 30, 2012 
  97. «Kluivert milestone»։ Sunday Mirror (London)։ հունիսի 8, 2003։ Արխիվացված օրիգինալից-ից հունվարի 25, 2013-ին։ Վերցված է մայիսի 1, 2012 
  98. «Sportsweek, 06/12/2009»։ BBC Radio 5 Live (London: BBC)։ դեկտեմբերի 6, 2009։ Վերցված է ապրիլի 30, 2012 
  99. Jacob Gary (ապրիլի 10, 2008)։ «Dennis Bergkamp ends two-year exile from game»։ The Times (London)։ Վերցված է ապրիլի 10, 2008 
  100. «Bergkamp offered Ajax post»։ Sky Sports։ ապրիլի 15, 2008։ Վերցված է ապրիլի 16, 2008 
  101. «Dennis Bergkamp ends two-year exile from game»։ timesonline.co.uk։ ապրիլի 10, 2008։ Վերցված է հուլիսի 11, 2013 
  102. «Neeskens to lead Netherlands B team»։ UEFA.com (Union of European Football Associations)։ հոկտեմբերի 25, 2008։ Վերցված է մայիսի 1, 2012 
  103. «Updates to youth teams' training staff»։ Ajax.nl։ հունվարի 4, 2011։ Վերցված է ապրիլի 30, 2012 
  104. «Arsenal legend Dennis Bergkamp named Ajax assistant alongside Frank de Boer»։ Daily Mail (London)։ հունիսի 28, 2011։ Վերցված է ապրիլի 30, 2012 
  105. «Player Profile, Dennis Bergkamp»։ Premier League։ Վերցված է դեկտեմբերի 15, 2011 
  106. «Football: Dennis Bergkamp»։ Footballdatabase.eu։ Վերցված է դեկտեմբերի 15, 2011 
  107. Palmer, էջ` 81
  108. «Bergkamp cleared in dive cheat row»։ The Mirror (London)։ հունվարի 20, 1998։ Արխիվացված օրիգինալից-ից սեպտեմբերի 9, 2012-ին։ Վերցված է ապրիլի 30, 2012 
  109. Holt Oliver (փետրվարի 10, 2003)։ «FOOTBALL: GOD, THE BAD AND THE UGLY; PREMIERSHIP SPECIAL: NEWCASTLE UNITED 1 ARSENAL 1 FROM ST JAMES' PARK Bergkamp treats the Newcastle fans to wrong kind of trickery»։ The Mirror (London)։ Արխիվացված օրիգինալից-ից հունվարի 25, 2013-ին։ Վերցված է ապրիլի 30, 2012 
  110. «Bergkamp is not dirty, says Wenger»։ Telegraph.co.uk։ հոկտեմբերի 29, 2002։ Վերցված է ապրիլի 30, 2012 
  111. «There was only one Dennis Bergkamp»։ The Independent (London)։ հուլիսի 20, 2006։ Վերցված է հունիսի 13, 2013 
  112. «The Fifa 100»։ The Guardian (London)։ մարտի 4, 2004։ Վերցված է դեկտեմբերի 15, 2011 
  113. «The Joy of Six: classiest hat-tricks»։ London: guardian.co.uk։ սեպտեմբերի 11, 2007։ Վերցված է դեկտեմբերի 18, 2011 
  114. «Dennis Bergkamp voted into Hall of Fame»։ Arsenal.com։ 2007-09-03։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-06-14-ին։ Վերցված է 2011-12-15 
  115. «Gunners' Greatest Players 2. Dennis Bergkamp»։ Arsenal.com։ 2008-07-17։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-06-14-ին։ Վերցված է 2011-12-18 
  116. «Arsenal to unveil Dennis Bergkamp statue»։ London: Arsenal.com։ փետրվարի 27, 2013։ Վերցված է դեկտեմբերի 18, 2011 
  117. http://www.rsssf.com/miscellaneous/bergkamp-intlg.html
  118. 118,0 118,1 118,2 «Netherlands - Player of the Year and Other Awards»։ RSSSF։ Վերցված է մարտի 22, 2015 
  119. «Europa League 1993/1994 » Top Scorer»։ WorldFootball.net։ Վերցված է հունիսի 26, 2015 
  120. «Torres receives adidas Golden Boot»։ UEFA.com։ Վերցված է մարտի 22, 2015 
  121. «UEFA 1992 Team of the Tournament»։ UEFA.com։ Վերցված է մարտի 22, 2015 
  122. «European Footballer of the Year ("Ballon d'Or") 1992»։ RSSSF։ Վերցված է ապրիլի 14, 2015 
  123. «European Footballer of the Year ("Ballon d'Or") 1993»։ RSSSF։ Վերցված է ապրիլի 14, 2015 
  124. «Baggio takes 1993 World Player honour»։ FIFA.com։ Վերցված է մարտի 22, 2015 
  125. «Dennis Bergkamp with the FIFA Player of the Year Bronze award»։ Վերցված է մարտի 22, 2015 
  126. IFFHS - The World's best top goal scorer
  127. «FIFA Technical Study Group designates MasterCard All-Star Team»։ FIFA.com։ հուլիսի 10, 1998։ Վերցված է մարտի 22, 2015 
  128. Bastiaanse Arthur (հունիսի 16, 1993)։ «Historisch Archief Community»։ Algemeen Nederlands Persbureau (հոլանդերեն)։ Վերցված է դեկտեմբերի 15, 2011 
  129. 129,0 129,1 Cass Simon (հուլիսի 22, 2006)։ «Bergkamp broke the mould for foreigners»։ Daily Mail (London)։ Վերցված է դեկտեմբերի 15, 2011 
  130. «Bergkamp's treasure tops all his goals»։ Irish Examiner (Cork)։ սեպտեմբերի 12, 1998։ Վերցված է դեկտեմբերի 15, 2011 
  131. «Dennis omarmd in zijn eigen wonderland» (հոլանդերեն)։ NRC Handelsblad։ հուլիսի 24, 2006։ Վերցված է դեկտեմբերի 15, 2011 
  132. «Roland Bergkamp tekent contract op het kasteel.» (հոլանդերեն)։ sparta-rotterdam.nl։ Վերցված է 24.06.2015 
  133. Bhansali Karan (22.01.2012)։ «Legends: The Non-Flying Dutchman - Dennis Bergkamp»։ goal.com (անգլերեն) (goal.com)։ Վերցված է 2013-06-11 
  134. «Where Are They Now? Marc Overmars»։ premierleague.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2006-05-11-ին 
  135. 135,0 135,1 «Bergkamp's fear revealed»։ BBC Sport (BBC)։ սեպտեմբերի 25, 2002։ Վերցված է դեկտեմբերի 12, 2011 
  136. 136,0 136,1 «Bergkamp admits to flying phobia»։ The Independent։ հոկտեմբերի 5, 1996։ Վերցված է ապրիլի 30, 2012 
  137. Davies Christopher (փետրվարի 12, 2001)։ «Wenger might quit Arsenal over EU»։ The Daily Telegraph (London)։ Վերցված է դեկտեմբերի 12, 2011 
  138. «International FIFA 13 Covers»։ http://www.fifauteam.com։ օգոստոսի 24, 2012։ Վերցված է մարտի 18, 2015 
  139. Richard Beech (սեպտեմբերի 10, 2013)։ «Fifa 14: Ultimate Team Legends list for 2014 game»։ Daily Mirror։ Վերցված է մարտի 18, 2015 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gouw, P. (2009). Griekse atleten in de Romeinse Keizertijd: 31 v. Chr. – 400 n. Chr.. Amsterdam: Amsterdam University Press. ISBN 90-5629-576-4. 
  • Hugman, Barry J. (2005). The PFA Premier & Football League Players' Records 1946–2005. London: Queen Anne Press. ISBN 1-85291-665-6. 
  • Palmer, Myles (2008). The Professor: Arsène Wenger. London: Virgin Books. ISBN 0-7535-1097-9. 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]