Սոկրատես (ֆուտբոլիստ)
![]() | |||
Քաղաքացիությունը | իսպաներեն[1] | ||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 19, 1954[2][3] | ||
Ծննդավայր | Բելեմ, Բրազիլիա | ||
Մահվան ամսաթիվ | դեկտեմբերի 4, 2011[4] (57 տարեկան) | ||
Մահվան վայր | Սան Պաուլո, Բրազիլիա[5] | ||
Հասակ | 192 սանտիմետր | ||
Քաշ | 80 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան և հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Սոկրատես Բրազիլեյրու Սամպայու դի Սոզա Վիեյրա դի Օլիվեյրա, (բրազ.-պորտ.՝ Sócrates Brasileiro Sampaio de Souza Vieira de Oliveira, փետրվարի 19, 1954[2][3], Բելեմ, Բրազիլիա - դեկտեմբերի 4, 2011[4], Սան Պաուլո, Բրազիլիա[5]), բրազիլիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան, 1982 և 1986 թվականների աշխարհի առաջնությունների ժամանակ եղել է Բրազիլիայի հավաքականի թիմի ավագը։
Ըստ «World Soccer» ամսագրի զբաղեցնում է 63-րդ տեղը 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստների շարքում[6], իսկ ըստ «Placar» ամսագրի Սոկրատեսը զբաղեցնում է 77-րդ տեղը համաշխարհային ֆուտբոլի լավագույն ֆուտբոլիստների շարքում[7]։ ՖԻՖԱ 100-ի անդամ է։
Սան Պաուլոյի համալսարանում ստացել է բժշկի դիպլոմ։ Մարզական կարիերայից հետո ստացել է փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան[8][9]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սոկրատեսը ծնվել է հարկային գործակալի և փիլիսոփայության երկրպագու Ռայմունդոյի ընտանիքում։ Նա ունեցել է երեք եղբայր՝ Սոփոկլեսը, որին անվանել են ի պատիվ հին հույն ողբերգակ Սոփոկլեսի, Սոստենեսը ու Ռայմունդոն, որը նույնպես եղել է ֆուտբոլիստ[10]։ Երբ Սոկրատեսը 6 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվում է Ռիբեյրան Պրետու[11]։
Վաղ տարիքից Սոկրատեսը զբաղվել է ֆուտբոլով, նրա առաջին ակումբը եղել է «Ռանո դե Օուրոն»
Սոկրատեսը միաժամանակ ստանում էր բժշկական կրթություն, քանի որ նրա հայրը դեմ էր նրա ֆուտբոլ խաղալուն[12]։ Խաղացել է իր քոլեջի «Քոլեժիո Մարիստա» թիմում։ 16 տարեկանում քոլեջի մարժիչը նրան առաջարկել է աշխատել «Բոտաֆոգո» ակումբում։ Սոկրատեսն ընդունել էր առաջարկն այն պայմանով, որ շարունակի նաև ուսումը։ Այդպես Սոկրատեսը 5 տարի համատեղեց ֆուտբոլն իր մանկաբույժի ուսման հետ միասին։ Նրա խոստովանությամբ ֆուտբոլի մարզումներն ու ուսումն իրար հետ դժվար էր համատեղեր և այդ դժվարությունները հաղթահարեց համակուրսեցու օգնությամբ։
1976 թվականին Սոկրատեսը դարձավ Սան Պաուլու նահանգի առաջնության լավագույն ռմբարկուն, ինչի վրա ուշադրություն դարձրեցին երկրի առաջատար ակումբների մասնագետները։
1978 թվականին նա ստացավ իր բժշկի դիպլոմը և անմիջապես ձեռք բերվեց «Կորինթիանս» ակումբի կողմից։ «Կորինթիանսում» հանդես գալու տարիներին ակտիվորեն պայքարել է Բրազիլիայում ռազմական ռեժիմի դեմ։
1983 թվականին Սոկրատեսը ճանաչվել է Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստ։ Նրա փոքր եղբայը՝ Ռաին Բրազիլիայի հավաքականի կազմում 1994 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն։
«Կորինթիանսից» բացի Սոկրատեսը հանդես է եկել «Բոտաֆոգո», «Ֆլամենգո», «Սանթոս», «Ֆիորենտինա» ակումբներում։
Կարիերայի ավարտից 15 տարի անց՝ 2004 թվականին Սոկրատեսը մի քանի ամսով եղել է անգլիական «Գարֆորտ Թաուն» ակումբի և մարզիչ և ֆուտբոլիստ։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի օգոստոսին Սոկրատեսը հայտնվել է Ալբերտ Այնշտայնի անվան հիվանդանոցում՝ մարսողական համակարգի արյունահոսության պատճառով։ Սեպտեմբերի սկզբին նա դուրս է գրվել հիվանդանոցից։ Նա խոստովանել է իր հիվանդության պատճառը՝ ալկոհոլի չարաշահում։
Դեկտեմբերի 3-ին Սոկրատեսը նորից տեղափոխվել է հիվանդանոց, այս անգամ սննդային թունավորմամբ[13]։ Նրա մոտ ախտորոշվել է աղեստամոքսային տրակտի սուր բորբոքում։ Դեկտեմբերի 4-ին, ժամը՝ 4:30-ին Սոկրատեսը մահացել է[14][15][16]։
Նրա մահից մի քանի ժամ անց «Կորինթիանսը» Բրազիլիայի առաջնության վերջին տուրում մրցել է «Պալմեյրասի» հետ (0:0)։ Խաղը սկսվել է լռության րոպեով՝ ի հիշատակ Սոկրատեսի։
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սան Պաուլու նահանգի չեմպիոն (1979, 1982, 1983)
- «Ռիոյի գավաթի» գավաթակիր (1986)
- Ռիո դե Ժանեյրո նահանգի չեմպիոն (1986)
Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սան Պաուլու նահանգի լավագույն ռմբարկու (1976)
- Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստ (1983)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://espn.go.com/sports/soccer/photos/gallery/_/id/9358083/image/8/socrates-best-brazillian-players-all
- ↑ 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 3,0 3,1 Argentine Soccer Database (իսպ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Brazil legend Socrates dies aged 57 — goal.com.
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.odt.co.nz/sport/football/189406/football-brazil-star-socrates-dead-57
- ↑ «Placar's 100 Craques do Século»։ rsssf.com։ 5 февраля 2001։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-21-ին։ Վերցված է 2010-09-26
- ↑ International's Wereldsterren by Raf Willems «Placar's 100 Craques do Século»։ rsssf.com։ 5 февраля 2001։ Վերցված է 2011-12-4
- ↑ In Appreciation of… Socrates (անգլ.)
- ↑ I hate Socrates Archived 2008-06-07 at the Wayback Machine. (անգլ.)
- ↑ Qué fue de… Sócrates
- ↑ Доктор, больной футболом
- ↑ «Qué fue de… Sócrates» (es-ES)։ Վերցված է 2019-01-20
- ↑ Сократес был госпитализирован с пищевым отравлением
- ↑ Futebol de luto — Morre Sócrates Brasileiro Sampaio de Souza Vieira de Oliveira — o «Doutor Sócrates» (չաշխատող հղում)
- ↑ На 57-м году жизни в Бразилии скончался Сократес
- ↑ Экс-капитан сборной Бразилии Сократес умер в больнице.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Биография Сократеса
- Сократес. «Футбольный Че Гевара». Некрологи Libcom, Guardian и Al Jazeera.
- Доктор Сократес Archived 2016-03-04 at the Wayback Machine.
|
- Փետրվարի 19 ծնունդներ
- 1954 ծնունդներ
- Բրազիլիայում ծնվածներ
- Դեկտեմբերի 4 մահեր
- 2011 մահեր
- Սան Պաուլո քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- ՖԻՖԱ 100
- Բրազիլացի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Լյարդի ցիռոզից մահացածներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ