Ստադ դը Ֆրանս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ստադ դե Ֆրանսից)
Jump to navigation Jump to search
Stadium.svg
Ստադ դը Ֆրանս
Logo du Stade de France 2013.png
Finale Coupe de France 2010-2011 (Lille LOSC vs Paris SG PSG).jpg
ՏեսակՌեգբիի մարզադաշտ
Մարզաձևֆուտբոլ, ռեգբի 15 և թեթև աթլետիկա
ՏեղագրությունՍեն Դենի[1]
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա[1]
Բացվածհունվարի 28, 1998[2]
ՃարտարապետMichel Regembal?[3]
ՍեփականատերՖրանսիա
ԳործաղեկավարConsortium Stade de France?[2][4]
Տարողություն80 698
Տնային թիմՖրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքական և France national rugby union team?
Դաշտի չափսեր119x75 մ
Կայքstadefrance.com
Stade de France Վիքիպահեստում

Ստադ դը Ֆրանսը (ֆր.՝ Stade de France) Ֆրանսիայի ազգային մարզադաշտն է, որը գտնվում է Փարիզի հյուսիսում գտնվող Սեն Դենի կոմունայում։ Տարողությունը 81.338 նստատեղ, որը դարձնում է նստատեղերով հինգերորդ ամենամեծ մարզադաշտը Եվրոպայում։ Մարզադաշտը համարվում է Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և Ֆրանսիայի ռեգբիի ազգային հավաքականի տնային մարզադաշտը միջազգային խաղերում։ Մարզադաշտը կառուցվել է 1998 թվականի աշխարհի առաջնության համար։ Մարզադաշտի անունը տրվել է Միշել Պլատինիի խորհրդով, ով կազմակերպչական կոմիտեի նախագահն էր։ 1998 թվականի հուլիսի 12-ին Ֆրանսիան այս մարզադաշտում հաղթելով Բրազիլիային 3–0 հաշվով դարձավ աշխարհի չեմպիոն։

Ստադ դը Ֆրանսը ՈՒԵՖԱ-ի կողմից արժանացել է 4-րդ կատեգորիայի մարզադաշտ, այստեղ բացի 1998 թվականի Աշխարհի առաջնության խաղերից անցկացվել են նաև ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի եզրափակիչներ 2000 և 2006 թվականներին, բացի այդ Ռեգբիի 1999 և 2007 թվականների աշխարհի առաջնության որոշ խաղեր՝ լինելով միակ մարզադաշտը, որտեղ կայացել են ՖԻՖԱ աշխարհի գավաթի և Ռեգբիի աշխարհի գավաթի եզրափակիչներ։ Մարզադաշտում է անցկացվել նաև 2003 թվականի թեթեև ատլետիկայի աշխարհի առաջնությունը, այստեղ անցկացվեց նաև Եվրո 2016-ի որոշ խաղեր, ներառյալ եզրափակիչը։

Մարզադաշտում կայանում են նաև համերգներ և այլ սպորտային իրադարձություններ։ Այստեղ են ելույթ ունեցել այնպիսի աստղել ինչպիսիք են Ռոջեր Ուոթերսը, The Rolling Stones-ը, Թինա Թերները, U2-ը, Սելին Դիոնը, Մյուզը, AC/DC-ին, Բիյոնսե Նոուլզը, Ջեյ Զի-ն, Ռիհաննան, Քոլդփլեյ-ը, Էմինեմը, Լեդի Գագան, Փոլ ՄաքՔարթնին, Մադոննան, The Police-ը և Միլեն Ֆարմերը:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 archINFORM — 1994.
  2. 2,0 2,1 http://www.slate.fr/story/156889/vingt-ans-stade-de-france
  3. http://www.leparisien.fr/seine-saint-denis-93/saint-denis-il-y-a-vingt-ans-naissait-le-stade-de-france-27-01-2018-7525572.php
  4. Le Parisien, Le Parisien libéréLVMH Moët Hennessy Louis Vuitton, 1998. — ed. size: 530000 — ISSN 1161-5435