Սեն Դենի (կոմունա)
Բնակավայր | |||
---|---|---|---|
Սեն Դենի | |||
ֆր.՝ Saint-Denis[1] ֆր.՝ Franciade[2] | |||
| |||
Երկիր | ![]() | ||
Մակերես | 12,36 կմ² | ||
ԲԾՄ | 33 մետր | ||
Բնակչություն | ▼111 135 մարդ (հունվարի 1, 2017)[3] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային ինդեքսներ | 93200[4] և 93210[4] | ||
Պաշտոնական կայք | ville-saint-denis.fr | ||
| |||
Սեն Դենի (ֆր.՝ Saint-Denis, լսել), կոմունա Ֆրանսիայում, Փարիզի կենտրոնից 9 կմ հյուսիս, բնակչությունը՝ 109.3 հազար մարդ (2013): Գտնվում է Սեն գետի աջ ափին՝ 1824 թվականին կառուցված Սեն Դենի ջրանցքի խաչմերուկում՝ նույնանուն կղզու դիմաց: Ուղիղ տրանսպորտային կապեր ունի Փարիզի հետ :
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2-3-րդ դարերում ներկայիս Սեն Դենիի տեղում եղել է բնակավայր, որը կոչվել է Կատկոլակ (լատ.՝ Vicus Catcolacus կամ Catculliacum): Մինչև վերջերս այստեղ փոքրիկ գետեր էին հոսում, ինչի հետևանքով հաճախ են հեղեղները. եղել են նաև ճահիճներ[5]: Սեն Դենին առաջ է եկել 630 թվականին Դագոբերտ I-ի հիմնած Բենեդիկտյան աբբայության մոտ: 12-րդ դարում այստեղ ապրել է Պիեռ Աբելարը: Հարյուրամյա պատերազմի ընթացքում քաղաքը շատ է վնասվել, դրանից հետո 10 հազար բնակչությունից մնացել է մեկ երրորդը: 1567 թվականին Սեն Դենիում տեղի է ունեցել կաթոլիկների ճակատամարտը հուգենոտների դեմ, որի ընթացքում զոհվել է Անն դե Մոնմորանսին:
1793 թվականին սեպտեմբերի 17-ից 1800 թվականը Կոնվենտի հրամանով քաղաքն անվանվել է Ֆրանսիադա:
19-րդ դարում եղել է Փարիզի արդյունաբերական արվարձան: 1920-ական թվականներից այն համարվել է «կարմիր քաղաք», որի համար զգալի ազդեցություն է ունեցել Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը: Սեն Դենիի մի քանի փողոցներ կոչվել են խորհրդային տիեզերագնացների անուններով, ինչի պատճառով էլ այն երբեմն կոչվել է «տիեզերագնացների քաղաք»:
Հիմնական տեսարժան վայրը Ֆրանսիայի թագավորների գերեզմանատունն է Սեն Դենի գոթական աբբայությունում:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սեն Դենիի բնակիչների երկու հինգերորդը ներգաղթյալներ են և արտասահմանյան դեպարտամենտներից քաղաքացիներ, որոնցից 14 %-ը` Մաղրիբից, 10%-ը` սևամորթներ, 11 %-ը` Եվրոպայից (պորտուգալացիներ, իսպանացիներ, հույներ) և Ամերիկայից (բրազիլացիներ, կոլումբացիներ, մեքսիկացիներ, կուբացիներ) գաղթածներ: Մինչև 18 տարեկան բնակիչների 70 %-ի առնվազն մեկ ծնողը ներգաղթյալ է: Բնակիչների 64 %-ը հանդիսանում են ֆրանսիացիներ (ինչը ցածր է, քան Փարիզում և Իլ դե Ֆրանսում, որտեղ ֆրանսիացիները 75 % -ից ավելի է):
Սեն Դենին և նրա շրջակայքը «հայտնի են» հանցագործությունների բարձր մակարդակով, ինչը գրեթե երկու անգամ գերազանցում է երկրի միջին ցուցանիշը:
Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
1998 թվականին Ֆուտբոլի աշխարհի առաջնության համար քաղաքում կառուցվել է 80 000-անոց «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտը, որում անցակցվել են մի շարք հանդիպումներ, այդ թվում նաև Եվրո 2016-ի եզրափակիչը:
Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կորդովա, Իսպանիա
Գերա, Գերմանիա
Նորթ Լանարքշիր, Մեծ Բրիտանիա
Պորտու Ալեգրի, Բրազիլիա
Սեստո Սան Ջովաննի, Իտալիա
Տուզլա, Բոսնիա և Հերցեգովինա
Ղազա, Պաղեստինյան ազգային վարչություն
Նազարեթ, Իսրայել
Լարբա Նատ Իրատեն, Ալժիր
Թիզնիտ, Մարոկկո
Ջելոբո, Մալի
Կարակորո, Մալի
Սախել, Մալի
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.insee.fr/fr/information/3363419
- ↑ http://cassini.ehess.fr/cassini/fr/html/fiche.php?select_resultat=31120
- ↑ Populations légales 2017 — INSEE, 2019.
- ↑ 4,0 4,1 Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ Avant Saint-Denis: Du Néolithique ancien à l’Antiquité Saint-Denis, une ville au Moyen Âge.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- d’Ayzac. Histoire de L’abbaye de Saint-Denis (1861).
- d’Heilly. Les tombes royales de Saint-Denis (1872).
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սեն Դենի (կոմունա) կատեգորիայում։ |