Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոլումբիացի երիտասարդներ
Կոլումբիացիներ (իսպ. ՝ Colombianos ), Կոլումբիայի հիմնական բնակչությունը (ավելի քան 21 միլիոն, 1971 )։ Խոսում են իսպաներեն ։ Կազմավորվել են երեք հիմնական էթնիկական տարրերից՝ հնդկացիներից , իսպանացիներից և սևամորթներից (XVII դարի վերջին Աֆրիկայից բերվել են իբրև ստրուկներ )։ Հետագայում միացել են Իտալիայից , Գերմանիայից և Եվրոպայի մյուս երկրներից ներգաղթածները։ Կոլումբիացիները մեծ մասամբ խառնածիններ են (սպիտակների և հնդկացիների խառնուրդ), մնացածները՝ կրեոլներ (իսպանական վերաբնակների հետնորդներ), մուլատներ (եվրոպոիդների և սևամորթների խառնուրդ), նեգրեր։ Բուն հնդկացիների քանակը 300-400 հազար է։ Հավատացյալները գլխավորապես կաթոլիկներ են։ Հիմնականում աշխատում են գյուղատնտեսության մեջ (մշակում և արտահանում են սուրճ , բանան , շաքարեղեգ , բամբակ , զբաղվում անասնապահությամբ ), մասամբ՝ նավթի , ոսկու , պլատինի , սննդի և այլ ձեռնարկություններում ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 520 )։