Անն դե Մոնմորանսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անն դե Մոնմորանսի
ֆր.՝ Anne de Montmorency
Դիմանկար
Ծնվել էմարտի 15, 1493[1]
ԾննդավայրChantilly[2]
Մահացել էնոյեմբերի 12, 1567[1][2][3] (74 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն[2]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունդիվանագետ, ռազմական գործիչ, քաղաքական գործիչ և արվեստագետ
ԱմուսինMadeleine of Savoy?
Ծնողներհայր՝ Guillaume de Montmorency?, մայր՝ Anne Pot?
Զբաղեցրած պաշտոններդեսպան, նախարար և Grand Master of France?
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներHenri I de Montmorency?, François de Montmorency?, Charles de Montmorency-Damville?, Guillaume de Montmorency-Thoré?[4], Gabriel de Montmorency?, Eléonore de Montmorency?[4], Jeanne de Montmorency?, Catherine de Montmorency? և Marie de Montmorency?
Ստորագրություն
Изображение автографа
 Anne de Montmorency Վիքիպահեստում

Անն դե Մոնմորանսի, (ֆր.՝ Anne Ier de Montmorency, մարտի 15, 1493[1], Chantilly[2] - նոյեմբերի 12, 1567[1][2][3], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[2]); բարոն, հետո առաջին դուքս Մոնմորանսի (1551), Ֆրանսիայի մարշալ(1522), հետո Ֆրանսիայի կայսր (1538), Ֆրանսիայի պեր (1551)։ Ֆրանսիական զինվորական և քաղաքացիական գործիչ։

Միակ որդին Գիյոմա Մոնմորանսի, սենյոր դե Մոնմորես (1456—1531 թթ.) և Անն Պո, տիկնայք դե Լարոշպո (մահացել է 1510)։

Կենսագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա կնքամայրը եղել է Աննա Բերետոնսկայա թագուհին, ում շնորհիվ նա ստանում է իր անունը (ֆրանսերեն կանացի Աննա և տղամարդու Անն անունը գրվում և արտասանվում է միևնույնը)[5]։ Իր ազգականի շնորհիվ, Արտյու Գուֆֆեն, երիտասարդ Անն դաստիարակվել է կոմս Անգուլեմսկու հետ, ապագա Ֆրանցիսկ I: Թագավորի հետ, կողք կողքի, նա մասնակցել է Մարինյանոյի (1515) և Բիկոկկեյի (1522) մարտերին։ 1522 թվականին նշանակվել է Ֆրանսիայի մարշալ։ 1525 թվականին Պավիի ճակատամարտում թագավորի հետ գերի է ընկել։ 1526 թվականին Անն մասնակցել է Մադրիդի պայմանագրի կնքմանը։ 1538 թվականին նշանակվում է կոննետաբլ, բայց շուտով կորցնում է թագավորի համակրանքը։ Հենրիխ II֊ի գահին միանալուց հետո Մոնմորանսկին կրկին ձեռք է բերում նախկին ազդեցությունը և դառնում թագավորի ամենամոտ խորհրդականը։ 1548 թվականին ղեկավարել է Բորդոյում ժողովրդական ապստամբության ճնշումը։ 1551 թվականին պարգևատրվել է դքսի կոչումով։

Էկուենսի պալատը Աննա դե Մոնմորանսի

1557 թվականին, առաջնորդելով ֆրանսիական զորքերին ընդդեմ իսպանացիների, նա պարտվում, վիրավորվում և գերի է ընկնում Սեն֊Կանտենեի ճակատամարտում։ Երկու տարի անց նա ազատվում է Կատո–Կակեմբրազիյսկի աշխարհում (1559)։

Կարլ IX թագավորի օրոք Մոնմորանսին դառնում է ծայրահեղ կաթոլիկ կուսակցության առաջին ականավոր առաջնորդներից մեկը և ձևավորում դուքս Ֆրանսուա Գիզոի ու մարշալ Սենտ֊Անդրեի եռապետությունը, գլխավորելով անչափահաս թագավորի գործերը։ 1562 թվականին նա Գիզեի հետ միասին Դրյոի մոտ հաղթում է հուգենոթներին, իսկ 1567 թվականին Սեն–Դենիի ճակատամարտում մահացու վիրավորվում (10 նոյեմբերի 1567)։ Նա տեղափոխվում է Փարիզ եւ երկու օր հետո մահանում։

Աննա դե Մոնմորանսի ընտանիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

հեծյալի հուշարձան

Կինը՝ (1526 թ. հունվարի 10֊ից) Մադլեն Սավոյսկայա, դուստրը «Սավոյի մեծ դավաճան», Ֆրանսիսկ I թագավորի զարմիկը, բարոնուհի Մոնեբրոն (1510-1586 թթ.), ունեցել են 12 երեխա.

Աննա դե Մոնմորանսի զարմիկները եղել են հայտնի հուենոտ գործիչներ՝ Օդե դե Կոլինի, Կարդինալ դե Շատիլո, Գասպար դե Կոլինի, Ֆրանսիայի ծովակալ և Ֆրանսուա դե Կոլինի, սենյոր դ᾽Անդելո։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Anne, First Duke of Montmorency // The Catholic Encyclopedia: An International Work of Reference on the Constitution, Doctrine, Discipline, and History of the Catholic ChurchNYC: D. Appleton & Company, 1913. — (Catholic Encyclopedia)
  3. 3,0 3,1 3,2 Anne, Duc de Montmorency : Genealogics
  4. 4,0 4,1 Pas L. v. Genealogics — 2003.
  5. André Castello. Henri, Diane et Catherine, le triangle royal. P., 1997
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անն դե Մոնմորանսի» հոդվածին։