Օլիմպիական մարզադաշտ (Մյունխեն)
Տեսակ | Օլիմպիական մարզադաշտ, ֆուտբոլային մարզադաշտ և pitch? |
---|---|
Մարզաձև | ֆուտբոլ |
Տեղագրություն | Մյունխեն |
Երկիր | Գերմանիա |
Հիմնադրված | 1968 |
Անվանված է | Օլիմպիաշտադիոն |
Կառուցված | 1972 |
Բացված | մայիսի 2, 1972 |
Ճարտարապետ | Ֆրայ Օտտո, Գյունտեր Բենիշ |
Ճարտարագետ | Jörg Schlaich? |
Սեփականատեր | Olympiapark Munich GmbH |
Տարողություն | 69 250[1] |
Տնային թիմ | Մյունխեն 1860, Բավարիա (1972—2005) |
Դաշտի չափսեր | 105 х 68 մ |
Ծածկույթի տեսակը | գազոն |
Կայք | Պաշտոնական կայք |
Olympic Stadium, Munich Վիքիպահեստում |
Օլիմպիական մարզադաշտ, կամ «Օլիմպիաշտադիոն» (գերմ.՝ Olympiastadion), բազմաֆունկցիոնալ մարզադաշտ Գերմանիայի Մյունխեն քաղաքում։ Գտնվում է Օլիմպիական այգու կենտրոնում, քաղաքի հյուսիսային մասում։ Ամբիոնը և այգու մի մասը ծածկված է ճարտարապետ Ֆրայ Օտտոյի կողմից նախագծված հսկակայական կախովի ծածկով։
1972 թվականին այն Ամառային Օլիմպիական խաղեր 1972 գլխավոր խաղասպարեզն էր։ Այնտեղ է անցկացվել 1974 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլը, որի ժամանակ Գերմանիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Նիդերլանդների հավաքականին, և 1988 թվականի Եվրոպայի չեմպիոնատի եզրափակիչ փուլում Նիդերլանդների հավաքականը 2:0 հաշվով հաղթել է ԽՍՀՄ ֆուտբոլային հավաքականին։
Մարզադաշտում երեք անգամ անցկավել է Չեմպիոնների լիգան՝ 1979, 1993 և 1997 թվականներին։
1972 թվականից մինչ 2005 թվականները այն համարվում էր «Բավարիա» և «Մյունխեն 1860»։ 2005 թվականից նրանք խաղում են «Ալյանց Արենա» մարզադաշտում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզադաշտը կառուցվել է 1968 թվականից 1972 թվականները Մյունխենում, Ամառային Օլիմպիական խաղերի շրջանակներում և դարձավ խաղերի գլխավոր խաղասպարեզը։
Օլիմպիական խաղերից հետո այն սկսեցին օգտագործել «Բավարիա» և «Մյունխեն 1860» ֆուտբոլային ակումբները՝ իրենց տնային խաղերի համար։ Նրանք մարզադաշտը օգտագործել են մինչև 2005 թվականը, երբ 2006 թվականի աշխարհի առաջնության համար կառուցեցին «Ալյանց Արենա» մարզադաշտը։
1974 թվականին այնտեղ են անցկացվել ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, ներառյալ եզրափակիչը, որտեղ Գերմանիայի հավաքականը Նիդերլանդներին (2:1) և պատմության մեջ երկրորդ անգամ դարձան չեմպիոն։
Նար այնտեղ են անցկացվել ամենավարկանիշային թիմային մրցությունը՝ 1979, 1993 և 1997 թվականներին։
Ներկայումս այն օգտագործվում է թեթևատլետիկական մրցույթների անցկացման համար։
Կառուցվածք և դիզայն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզադաշտի նախագծով զբաղվել են գերմանացի ճարտարապետներ Գյունտեր Բենիշը և Ֆրայ Օտտոն, այն իր ժամանակներում համարվում է հեղափոխական։ Կառուցման ժամանակ օգտագործվել են ակրիլային ապակիներ և երկաթե ճոպաններ։ Լայն և թափանցիկ գմբեթը պետք է խորհրդանշեր նոր, դեմոկրատիական և լավատես Գերմանիան։ Դա իր արտացոլումը գտել է Օլիմպիական խաղերի պաշտոնական նշանաբանում՝ «Երջանիկ խաղեր»։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարզադաշտի մոտով անցնում է U3 մետրոն։ Բացի այդ մարզադաշտից մոտով անցնում է Մյունխենի միջին օղակը (գերմ.՝ Mittlere Ring):
Մարզադաշտի համայնապատկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Olympiastadion» (գերմաներեն). Olympiapark München. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2010-03-09 Wayback Machine
- Օլիմպիական այգու պանարոման
- Մարզադաշտի պատկերը արբանյակից
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլիմպիական մարզադաշտ (Մյունխեն)» հոդվածին։ |
|
|