Օլիմպիական մարզադաշտ (Ամստերդամ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Stadium.svg
Օլիմպիական մարզադաշտ
Olstadion.jpg
ՏեսակՕլիմպիական մարզադաշտ
Մարզաձևֆուտբոլ
ՏեղագրությունԱմստերդամ
ԵրկիրFlag of the Netherlands.svg Նիդերլանդներ[1]
Հիմնադրված1927
Բացվածհունիսի 28, 1928
ՃարտարապետՅան Ուիլս
ՍեփականատերԱմստերդամ
Տարողություն22 288
Տնային թիմԱյաքս
Կայքolympischstadion.nl/en
Կոորդինատներ: 52°20′36.31″ հս․ լ. 4°51′15.08″ ավ. ե. / 52.3434194° հս․. լ. 4.8541889° ավ. ե. / 52.3434194; 4.8541889
Օլիմպիական մարզադաշտ (Ամստերդամ)ը գտնվում է Նիդեռլանդներում
Օլիմպիական մարզադաշտ (Ամստերդամ)
Olympisch Stadion Վիքիպահեստում

Օլիմպիական մարզադաշտ (հոլ.՝ Olympisch Stadion), բազմաֆունկցիոնալ սպորտային մարզադաշտ Նիդեռլանդների Ամստերդամ քաղաքում, որը ներկայումս հանդիսանում է օլիմպիական թանգարան: Կառուցվել է ճարտարապետ Յան Ուիլսի նախագծով որպես 1928 թվականի ամառային օլիմպիական խաղերի գլխավոր մարզադաշտ։ Համարվում է առաջին մարզադաշտը, որում եղել է օլիմպիական կրակի վառման համար կառուցված հատուկ աշտարակ։ Տեղավորում է 31 600 հանդիսատես։ Մինչև 1996 թվականը եղել է «Այաքս» ֆուտբոլային ակումբի երկրորդ մարզադաշտը, որտեղ կայացել են մի շարք կարևոր և դիտարժան խաղեր (ակումբի գլխավոր մարզադաշտը «Դե Մերն» էր)։ Սակայն 1996 թվականին 51'000 նստատեղ ունեցող Ամստերդամ Արենայի բացումից հետո Օլիմպիական մարզադաշտը խաղերի համար օգտագործելու անհրաժեշտությունը վերացավ։ 1972 - 1980 թվականներին եղել է Ամստերդամ ֆուտբոլային ակումբի տնային մարզադաշտը: Երբեմն մարզադաշտը ազգային հավաքականի հանդիպումների վայրն էր: Հոլանդիայի ազգային հավաքականը մարզադաշտում առաջին խաղն անցկացրեց Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ Օլիմպիական խաղերի շրջանակներում, 1928 թվականը մայիսի 30-ին։ Խաղն ավարտվել է 0։2 հաշվով[2]։ Մարզադաշտում վերջին միջազգային խաղը տեղի է ունեցել 1989 թվականի սեպտեմբերի 6-ին։ Դանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ ընկերական հանդիպումն ավարտվեց 0:2 հաշվով:

Օլիմպիական մարզադաշտը 1928 թվականին

Երկու անգամ մարզադաշտը եղել է եվրոպական ֆուտբոլային գավաթի եզրափակիչ մրցաշարի անցկացման վայր: 1962 թվականին Բենֆիկան Չեմպիոնների գավաթի եզրափակչում 5:3 հաշվով հաղթեց Ռեալ Մադրիդին: 1977 թվականին ՈՒՖԱ-ի գավաթակիրների գավաթի եզրափակչում Համբուրգը 2։0 հաշվով հաղթեց Անդերլեխտին: 1987 թվակին Ամստերդամի իշխանությունները առաջարկեցին քանդել մարզադաշտը, սակայն վերջում որոշվեց պահել այն որպես ճարտարապետական և պատմական հուշարձան: 1996-2000 Ժամանակահատվածում մարզադաշտում վերականգնողական աշխատանք է կատարվել, որի արդյունքում այն վերադարձվել է 1928 թվականի սկզբնական տեսքին։

Ամստերդամի քաղաքապետարանը և Նիդերլանդների թագավորության թեթև ատլետիկայի միությունը դիմել էին Եվրոպայի 2014 թվականի թեթև ատլետիկայի առաջնությունը ընդունելու համար, սակայն հետագայում Ցյուրիխն ընտրվեց որպես հյուրընկալող քաղաք, իսկ Ամստերդամին բաժին հասավ 2016 թվականի առաջնությունը։

Երկար տարիներ մարզադաշտը ծառայել է որպես Ամստերդամի մարաթոնի մեկնարկի և ավարտի տարածք:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]