Jump to content

Յան Ուիլս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յան Ուիլս
հոլ.՝ Jan Wils
Ծնվել էփետրվարի 22, 1891(1891-02-22)[1][2][3][…]
ԾննդավայրԱլկմար, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ
Մահացել էփետրվարի 11, 1972(1972-02-11)[1][4] (80 տարեկան)
Վախճանի վայրՀաառլեմ, Նիդերլանդներ
Ճյուղ(եր)Ամստերդամի դպրոց
Ուշագրավ աշխատանքներKennemerstraatweg 6, Alkmaar?, Huis De Lange?, Papaverhof?, Օլիմպիական մարզադաշտ (Ամստերդամ), The Olympic 1931?, Kantoorgebouw Centrale Onderlinge?, City Theater? և Noordelijk Olympisch Huisje?
ԱնդամությունԴե ստիլ
Ազդվել էԴե ստիլ
 Jan Wils Վիքիպահեստում

Յան Ուիլս (հոլ.՝ Jan Wils, փետրվարի 22, 1891(1891-02-22)[1][2][3][…], Ալկմար, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ - փետրվարի 11, 1972(1972-02-11)[1][4], Հաառլեմ, Նիդերլանդներ), հոլանդացի ճարտարապետ, արվեստի մրցույթի օլիմպիական չեմպիոն։

Կենսագրական փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յան Ուիլսը, շինարարական ձեռնարկատեր Էվերտ Ուիլսի (հոլ.՝ Evert Wils) և նրա կնոջ` Յանետ Բլանկմանի (հոլ.՝ Jannetje Blankman) ընտանիքի ավագ որդին է եղել։ 1903-ից 1907 թվականներին նա սովորել է Ալկմար քաղաքի գիշերօթիկ դպրոցում, որտեղ պատրաստել է իր ճարտարապետական ուսումնական հետազոտությունը մոդեռն թեմայով։ 1908 թվականին ստացել է Իրական ուսումնարանի ավարտական վկայական և կամավորություն անելու շնորհիվ սկսել փորձ ձեռք բերել։ Հայրն օժանդակել է նրա ճանաչողական ճանապարհորդություններին Նիդերլանդներում և Գերմանիայում, նրան ներգրավել է ամառանոցների շինարարական ծրագրերում, որպեսզի ամրապնդի պատանու հետաքրքրությունը դեպի ճարտարապետությունը։ 1910 թվականից Յան Ուիլսը ակտիվորեն մասնակցել է ընտանեկան բիզնեսին։ Ենթադրվում է, որ նա Դելֆտի տեխնիկական համալսարանում ճարտարագիտություն է ուսումնասիրել, սակայն այդ ժամանակաշրջանի ուսանողների ցուցակում նրա անունը բացակայում է[5]։

1913 թվականին Ուիլսը հաագայան ճարտարապետական ընկերության կողմից աշխատանքի հրավեր է ստացել։ Մեկ տարի անց նա ամուսնացել է դեղագործի օգնական Գեպկա վան դեր Վենի հետ` Վինսոտեն քաղաքից, և երիտասարդ զույգը բնակություն է հաստատել Հաագայում։ Նրա կենսագրության կարևոր փաստերից է համարվում այն, որ Ուիլսը եղել է մասսոնական ժողովարանի անդամ։ 1916 թվականից սկսած` նա հետաքրքրություններ է ցուցաբերել դեպի տարբեր փիլիսոփայական ուղղություններ` հերմետիզմ, թեոսոֆիա, Բրաուերի ինտուիցիոնիզմ, հետաքրքրվել է նաև թաքնված երկրաչափություն գտնելու փնտրտուքներով այնպիսի նկարիչների ստեղծագործություններում, ինչպիսիք են` Ռաֆայել Սանտին, Դյուրերը, Կրանախը, Ռեմբրանդը և Վերմերը[6][7]։

Յան Ուիլսը հայտնի է որպես «Դե ստիլ» ավանգարդյան խմբի հիմնադիրներից մեկը։ Միայն թե նա մնացել է այս գեղագիտական ուղղության ավելի հայտնի ներկայացուցիչների` Վանտոնգերլո Ջորջի, Տեո վան Դուսբուրգի և Պիտ Մոնդրիանի ստվերում։ Ուիլսին հաճախ անվանել են «մինչպատերազմյան ճարտարապետ», չնայած այն բանին, որ նա շատ ակտիվ աշխատել է հետպատերազմյան տարիներին։

Ճարտարապետական արվեստ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավտոմեքենաների արհեստանոց Ալկմարում (1912)
«Architectura et Amicitia» ասոցիացիայի լոգոն
Լուսանկարչական արհեստանոց Հաագայում (1922)

1912 թվականի հունիսին Ուիլսը մասնակցել է մի մրցույթի, որը տեղի էր ունենում աղյուսային ճարտարապետության ցուցահանդեսի ժամանակ, որտեղ զբաղեցրել է երկրորդ տեղը և ուշադություն գրավել։ Իր առաջին մեծ պատվերի` Ավտոմեքենաների արհեստանոցի ստեղծման ծրագրի վրա աշխատելիս, Ուիլսը համադրել է կլասիցիզմի ճարտարապետական տարրերը և երկաթբետոնի կոնստրուկցիան[8]։

1913 թվականին Ուիլսը նիդերլանդական ճարտարապետների ասոցիացիայի (հոլ.՝ «Architectura et Amicitia») մրցույթում գրավել է երկրորդ տեղը, որտեղ նրա ունակությունները գնահատել է մրցույթի ժյուրիի ազդեցիկ անդամ հայտնի Հենդրիկ Բեռլագեն։ Ուիլսը մեկը մյուսի ետևից սկսեց ստանալ տաղավարների, կապելլաների և հյուրանոցների նախագծերի պատվերներ։ Այդ ընթացքում նրան ոգևորում էին հասարակության վերափոխման վերաբերյալ Հենդրիկ Բեռլագենի սոցիալիստական և կոմունիստական համոզմունքները։ Թեև 1919 թվականին Ուիլսը հրաժարվել է «Դե Ստիլ» խմբի անդամակցությունից, նա շարունակել է համագործակցել խմբի անդամների հետ, 1920 թվականին Ոսկե հատում թեմայով հաագայան ցուցահանդեսի ժամանակ նվաճել է ոսկե մեդալ[9]։

Կամուրջ Կառլի այգում, Ամստելվեյն (1926)
Օլիմպիական մարզադաշտ Ամստերդամում (1928)
Citroën բաժնետիրական ընկերության մարզադաշտի աշտարակը և շենքը

Որպես Ամստերդամյան դպրոցի և ճարտարապետական էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ, Յան Ուիլսը համարվել է 20-ական թվականների առավել հայտնի հոլանդացի ճարտարապետներից մեկը։ [10][11].

Ուիլսն ուսումնասիրել և յուրացրել է արվեստի նոր ուղղություններ` պուրիզմ և ֆունկցիոնալիզմ (ճարտարապետական ուղղություն 20-րդ դարի սկզբներին), ինչպես նաև օրգանական ճարտարապետություն Ֆրենկ Լլոյդ Ռայթի աշխատանքների օրինակով, ով համարում էր, որ ուշադրության կենտրոնում է պետք է լինի մարդը [9][12]:

Նա նաև եղել է Ինտերիերի դիզայներ։ 1921 թվականի նրա կարևոր նախագծերի շարքին է դասվում հոլանդացի լուսանկարիչ Հենրի Բերսենբրուգի (հոլ.՝ Henri Berssenbrugge) հյուրանոցի դիզայնը Հաագայում, որի էսքիզների վրա Ուիլսի հետ համատեղ աշխատել է հունգարացի գեղանկարիչ Վիլմոշ Հուսարը (հունգ.՝ Vilmos Huszár), որպեսզի հաշվի առնելով մարդկանց մասնագիտությունները, գտնեն առավել նպատակահարմար որոշումը տարածքի վերաբերյալ, որտեղ նրանք աշխատելու են։ Պատերազմից հետո Յան Ուիլսը պատվերներ է ստացել ԱՄՆ-ից և Նիդերլանդական թագավորությունից, օրինակ Կյուրասաոից։ Նիդերլանդներում նա զբաղվել է բնակարանների շինարարությամբ։ Նրա գործունեության այդ շրջանը մնաց անգնահատելի[9]։

Տարբեր նշանակության շենքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հյուրանոց-սրճարան Վուրդենում (1918—1919)
Բնակելի համալիր Հաագայում (1919—1922)
Քաղաքային կինոթատրոն Ամստերդամում (1936)
  • 1912 — Մեքնաների արհեստանոց Ալկմարում
  • 1914 — Ամառային նստավայր Բերխենում
  • 1916 — Կալվածատուն Վինսհոթենում
  • 1916—1920 — Մատուռ Նիու-Լեկերլանդում
  • 1918—1919 — Հյուրանոց-սրճարան Վուրդենում
  • 1919 — Տաղավար Գրինոնգենում
  • 1919—1922 — Ուսումնական համալիր Հաագայում
  • 1920—1921 — Գործարանային կոմբինատ Զանստադում
  • 1926—1928 — Օլիմպիական մարզադաշտ Ամստերդամում
  • 1926 — Առևտրի կենտրոն Ամստերդամում (չիրականացած նախագիծ)
  • 1929—1931, 1959 — Citroën ԲԸ շենքը Օլիմպիական մարզադաշտի կողքին Ամստերդամում
  • 1930—1935 — Մի քանի վարչական նշանակության շենքեր Հաագայում
  • 1935—1936 — Կինոթատրոն Ամստերդամում
  • 1939 — Կառլի այգին Ամստելվեյնում
  • 1952, 1963—1969 — 2 հյուրանոց Զանդվորտում

Ձեռքբերումներ ու մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Յան Ուիլսին ճարտարապետական աշխատանքների համար շնորհված ոսկե մեդալը Օլիմպիական մարզադաշտում (1928)
Յան Ուիլսը (կենտրոնում) Ամստերդամի թանգարանի մոտ պարգևատրվելուց հետո (1928)

Յան Ուիլսի կազմած նախագծերով աշխարհի տարբեր քաղաքներում ու երկրնորում կառուցվել է ամելի քան 200 կառույց, սակայն նրա գլխավոր ձեռքբերումը համարվում է Ամստերդամի Օլիմպիական մարզադաշտը, որը 1928 թվականի ամառային օլիմպիական խաղերում «ճարտարապետություն» կատեգորիայում արժանացել է ոսկե մեդալի, որի նախագծի վրա Յան Ուիլսն աշխատել է 1926 թվականից[13]։

Մարզադաշտի գլխավոր մուտքի մոտ վեր է խոյանում Մարաթոնյան աշտարակը Օլիմպիական կրակի համար նախատեսված գավաթով, որը հատուկ է կառուցված, որպեսզի վերականգնի հին հունական ավանդույթը։ Կրակը, որը հույներին հիշեցնում էր Պրոմեթևսի կատարած սխրանքը, անտիկ Օլիմպիական խաղերի վերածննդից հետո առաջին անգամ վառվել է ամստերդամյան մարզադաշտում 1928 թվականին[14][15][16]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Jan (1891-1972) Wils (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Jan Wils — 2009.
  4. 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. Die zeitgenössischen Einschreibungsverzeichnisse der Technischen Hochschule Delft befinden sich im öffentlich zugänglichen Algemeen Rijksarchief(ARA 3.12.08.04, Inventar Nr. 70) in Den Haag, wo sie frei einsehbar sind. (գերմ.)
  6. Volker Ritters. Der Gral in der Geheimsprache der Verborgenen Geometrie. ISBN 3833439661 (գերմ.)
  7. Hanno-Walter Kruft: Geschichte der Architekturtheorie: Von der Antike bis zur Gegenwart. ISBN 340634903X. S. 437 (գերմ.)
  8. «Great Buildings». webcitation.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 24-ին. (նիդեր.)
  9. 9,0 9,1 9,2 Herman van Bergeijk. (2007). «Jan Wils. De stijl en verder» (PDF). webcitation.org. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մարտի 24-ին.(նիդեր.)
  10. «Jan Wils - archipedia». Архив Интернета. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին. (նիդեր.)
  11. «Jan Wils». architectuur.org. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին. (նիդեր.)
  12. Иконников А. В. Архитектура XX века. Утопии и реальность. М., Прогресс-Традиция, 2001, т.1, стр. 201
  13. «Biography». sports-reference.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին. (անգլ.)
  14. Олег Кошелев (28.01.2013). «Символ Игр, дарованный Прометеем». Газета.Ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
  15. «A National Monument». olympischstadion.nl. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.(անգլ.)
  16. «Олимпийский огонь». olympiady.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Herman van Bergeijk Jan Wils 1891-1972. De Stijl en verder. — Rotterdam: Uitgeverij 010, 2007. — ISBN 978-90-6450-567-6(նիդեր.)
  • Victor Freijser, Jaap Franso De stijl van Jan Wils: restauratie van de Papaverhof. — Den Haag: Afdeling Verkeer en Vervoer, Openbare Werken en Monumentenzorg, 1989. — ISBN 9-0731-660-12(նիդեր.)
  • Hans Ibelings Niederländische Architektur des 20. Jahrhunderts. — München: Prestel, 1995. — ISBN 3-7913-1599-4(գերմ.)
  • K. Klemmer Meister der Moderne: Jan Wils (1891-1972): Ein Grenzgänger zwischen Tradition und Moderne. — in: Werk, Bauen + Wohnen, 11/1991, S. 84–86, 1991.(գերմ.)
  • Donald Langmead, Donald Leslie Johnson, Niels Luning Prak Architectural Excursions: Frank Lloyd Wright, Holland and Europe. — Greenwood Publishing Group, 2000. — ISBN 0-313-30567-6(անգլ.)
Հրատարակություն (ընտրանի)
  • De architectuur van het gebouwtje [...], in: Architectura, 22. Jahrgang, Nr. 35, 29. August 1914, S. 269–270. (նիդեր.)
  • Auto-garage in Alkmaar, in: Bouwkundig Weekblad, 34. Jahrgang, Nr. 11, 14. März 1915, S. 125–127. (նիդեր.)
  • Club van Haagsche leden van het genootschap A. et A. Verslag over het Vereenigingsjaar 1915, in: Architectura, 24. Jahrgang, Nr. 13, 25. März 1916, S. 99-100.(նիդեր.)
  • Voorlichting, in: Architectura, 24. Jahrgang, Nr. 17, 22. April 1916, S. 133. (նիդեր.)
  • Club van Haagsche leden gen. A. et A. Over beeldhouwwerk. Lezing Willem C. Brouwer, in: Architectura, 24. Jahrgang, Nr. 26, 24. Juni 1916, S. 203-205. (նիդեր.)
  • Excursie club van Haagsche leden A. et A., in: Architectura, 24. Jahrgang, Nr. 29, 15. Juli 1916, S. 230. (նիդեր.)
  • De figuren van Brouwer aan het departement van landbouw, handel en nijverheid, in: Architectura, 24. Jahrgang, Nr. 52, 23. Dezember 1916, S. 401. (նիդեր.)
  • Club van Haagsche leden A. et A. Verslag over het Vereenigingsjaar 1916, in: Architectura, 25. Jahrgang, Nr. 8, 24. Februar 1917, S. 52-53. (նիդեր.)
  • De nieuwe bouwkunst, in: De Stijl, 1. Jahrgang, Nr. 3, Januar 1918, S. 31-33. (նիդեր.)
  • Symmetrie en kultuur, in: De Stijl, 1. Jahrgang, Nr. 12, Oktober 1918, S. 137-140. (նիդեր.)
  • Jaarbeurs.-Vrede.-Woningnood, in: Het Vaderland, 28. Februar 1920. (նիդեր.)
  • Een paar gedachten over de woning van onzen tijd, in: Het Vaderland, 6. März 1920, S. C. (նիդեր.)
  • Het normalisatierapport, in: Het Vaderland, 52. Jahrgang, Nr. 86, 27. März 1920, S. C. (նիդեր.)
  • De stad als kunstwerk, in: Het Vaderland, 4. Mai 1920, avondblad, S. B2. (նիդեր.)
  • Het Stadswoonhuis in Nederland gedurende de laatste 25 jaren, door J.W. Leijman, B.I. Martinus Nijhoff, 's-Gravenhage, 1920, in: Het Vaderland, 28. Juli 1920, S. A. (նիդեր.)
  • De nieuwe woonwijken, in: Het Vaderland, 52. Jahrgang, Nr. 23, 21. August 1920: avondblad, S. A1. (նիդեր.)
  • Het gebouw der Handelmaatschappij, in: Het Vaderland, 15. September 1920, avondblad, S. A2. (նիդեր.)
  • Het gebouw der Nederlandsche Handel-Maatschappij, in: Het Vaderland, 52. Jahrgang, Nr. 266, 25. September 1920, S. A. (նիդեր.)
  • Socialisatie - Normalisatie, in: Het Vaderland, 2. Oktober 1920, avondblad, S. 2. (նիդեր.)
  • Handel, verkeerswezen en bouwkunst, in: Het Vaderland, 7. Oktober 1920, avondblad, S. B2. (նիդեր.)
  • Het Woonhuis. Deel 1. – Zijn bouw. Amsterdam: Elsevier, 1922.
  • Het Woonhuis. Deel 2. – Indeeling en inrichting. Amsterdam: Elsevier, 1923. (նիդեր.)
  • Prijsvraag sportpark, in: Architectura, 27. Jahrgang, Nr. 4, 27. Januar 1923, S. 36. (նիդեր.)
  • Steun aan Oostenrijksche architecten, in: Architectura, 27. Jahrgang, Nr. 17, 28. April 1923: S. 91-92. (նիդեր.)
  • Veranderde stadsbeelden in Den Haag, in: Het Vaderland, 22. Oktober 1923, S. A1. (նիդեր.)
  • De Jubileum-bouwkunsttentoonstelling te Amsterdam, in: Het Vaderland, 15. September 1923, S. B2. (նիդեր.)
  • Schoonheiscommissies III. Antwoord van Jan Wils, in: Bouwkundig Weekblad, 45. Jahrgang, No. 5, 2. Februar 1924, S. 63. (նիդեր.)
  • Tentoonstelling Bouwkunst en Kunstnijverheid in den Haagschen Kunstkring, in: Het Vaderland, 25. April 1924, S. A1. (նիդեր.)
  • De Bescherming van Buitenmuren bij Platafdakking, Het Bouwbedrijf, 1. Jahrgang, No. 1, Juli 1924. (նիդեր.)
  • Na het Stedebouwcongres. De noodzaak van gewestelijke uitbreidingsplannen, in: Het Vaderland, 19. Juli 1924, S. A1. (նիդեր.)
  • De verbreeding van de 1e van den Boschstraat. Geen verkeersbelang en architectonisch een misgreep, in: Het Vaderland, 7. September 1924, S. A1. (նիդեր.)
  • Zoomin van een huis een goed oordeel gevormd kan worden (...), in: Het Vaderland, 5. März 1925, S. A1. (նիդեր.)
  • Het ambachts onderwijs. Naar aanleiding van de Tentoonstelling 2de Ambachtsschool-de la Reystraat, Het Vaderland, 6. April 1925, S. A1. (նիդեր.)
  • De Haagsche Havenplannen en Voorgurg's landelijke schoonheid, in: Het Vaderland, 3. Dezember 1925, S. A1. (նիդեր.)
  • Gebouwen en terreinen voor gymnastiek, spel en sport. Handleiding voor den bouw, den aanleg en de inrichting. (Scharroo, P. W. en Jan Wils (1925)), Amsterdam: Ahrend. (նիդեր.)
  • Dr. H.P. Berlage. 1856-21 Febr. 1926, in: Het Vaderland, 20. Februar 1926, S. A1. (նիդեր.)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Ուիլս» հոդվածին։