բնության հետ առանձնապես հաղորդակցված, փոքրաչափ կամ թեթևացված բաց կառուցվածք ունեցող, առանձին տեղադրված կառույց։ Արևելքի բազմաթիվ տաճարային և պալատական շենքեր Տաղավարի բնույթ ունեն։ Եվրոպայում (17-18-րդ դարերում՝ Ֆրանսիայում և Անգլիայում, 18-19-րդ դարի 1-ին քառորդին՝ Ռուսաստանում) Տաղավարը եղել է պալատա-պուրակային անսամբլի անկապտելի մասը։
Մեծ շինության մաս, որը հաճախ պսակվում է առանձին տանիքով։
Ցուցահանդեսային էքսպոզիցիայի, կինոնկարահանման, ձայնագրման, լուսանկարման, առևտրի ևնի համար նախատեսված մշտական կամ ժամանակավոր կառույց։
Որևէ սենյակի, տան, ևնի ինտերիերը պատկերող թատերական դեկորացիա (շրջանակներով)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 553)։