Ալկմար (համայնք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համայնք
Ալկմար
Alkmaar
Դրոշ Զինանշան

Դիրքը Նիդերլանդներում
ԵրկիրՆիդերլանդներ Նիդերլանդներ
ՄարզՀյուսիսային Հոլանդիա
Մակերես29,51 կմ²
ԲԾՄ1 մետր
Բնակչություն93.984 մարդ (2011 թ.)
Խտություն3184,89 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ072
Փոստային դասիչ1800–1831
Պաշտոնական կայքalkmaar.nl(նիդեր.)
Մեկ շնչի տար.
միջ. եկամուտ
€ 13.200
Ալկմար (համայնք) (Նիդեռլանդներ)##
Ալկմար (համայնք) (Նիդեռլանդներ)
Ավանդական պանրի շուկան։
Ալկմարի քաղաքային ջրանցքը։

Ալկմար (հոլ.՝ Alkmaar (Բացել ֆայլի մասին տվյալները արտասանություն)), քաղաք և համանուն համայնք Նիդերլանդների Հյուսիսային Հոլանդիա մարզում։ Համայնքի տարածքը 29,51 կմ² է, բնակչությունը՝ 93.984 (2011 թ.)։

Հյուսիսարևմտյան Նիդերլանդների պատմական-մշակութային կենտրոններից մեկն է։ Համայնքում կա պետության կողմից պաշտպանվող 399 հուշարձան։ Հաճախ Ալկմարը կոչվում է «պանրի քաղաք», քանի որ բնակչությունը զգալի մասը զբաղվում է հոլանդական պանրի արտադրությամբ։ Ապրիլից մինչև սեպտեմբեր ամեն շաբաթ կազմակերպվում են պանրի ավանդական շուկաներ։

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

1254 թ. հունիսի 11-ին Վիլհեմ II Հոլանդացին քաղաքային իրավունքներ է շնորհել բնակավայրին (2004 թ. նշվել է քաղաքի 750 ամյակը)։ 1573 թ, քաղաքը պաշարեն են իսպանացիները, սակայն քաղաքի բնակիչները հաջող կերպով դիմադրություն են ցույց տվել։ Իսպանացիներին ետ մղելուց հետո, ռազմական հաջողությունն անցավ հոլանդացիների կողմը, ուստի ասվում է, որ հաղթանակը սկսվել է Ալկմարից։ Ալկմարի դիմադրությունը տոնվում է ամեն տարի հոկտեմբերի 8-ին։