Օրգանական ճարտարապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տուն ջրվեժի վրա

Օրգանական ճարտարապետություն, 20-րդ դարի ճարտարապետական ուղղություն, որի խնդիրն էր բնական օրգանիզմների օրինաչափ ձևավորման նմանությամբ ստեղծագործության ձևը բխեցնել իր կոնկրետ նշանակությունից և միջավայրի կոնկրետ առանձնահատկություններից։

Տարածում և հիմնախնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավորապես տարածված էր ԱՄՆ–ում և Արևմտյան Եվրոպայում՝ հատկապես 30–50-ական թվականներին։ Կենսաբանության էվոլյուցիոն տեսության ազդեցությամբ 1890-ական թվականներին ամերիկացի ճարտարապետ Լ․ Սալիվենը ձևակերպել է օրգանական ճարտարապետությյան գաղափարները, որոնք իր տեսական աշխատություններում և ստեղծագործությամբ հետագայում զարգացրեց նրա աշակերտ Ֆ․ Լ․ Ռայթը։

Ճարտարապետության տարածության առանձին մասերի ընդգծված առանձնացման կլասիցիստական մեթոդին Ռայթը հակադրեց «ճարտարապետության տարածության անընդմիջության» գաղափարը, այն սկզբնապես կիրառելով ամերիկյան այսպես կոչված «պրերիաների տների» նախագծերում (Ուիլլիտսի տունը, Հայլենդ–Պարկ, Իլինոյս նահանգ, 1902, Ռոբիի տունը, Չիկագո, 1909

Կառույցը նախապես դիտելով որպես բնապատկերի անքակտելի մաս, այն ռոմանտիկորեն ներդաշնակելով նրան, դրսևորելով բնական շինանյութի յուրահատկությունները՝ Ռայթը միաժամանակ ժխտում էր արտաքին մակերեսային նմանությունները բնության օրգանական ձևերին։ Պայքարելով ֆունկցիոնալիզմի տեխնիցիստական ծայրահեղությունների դեմ՝ օրգանական ճարտարապետությունը, 1930-ական թվականների կեսին դարձավ ժամանակակից ճարտարապետության տարածված ուղղություններից՝ ֆունկցիոնալիզմին հակադրելով մարդու հոգեբանական պահանջմունքները ի նկատի ունենալով օրգանական ճարտարապետության գալաֆարների ազդեցությամբ սկանդինավյան երկրներում կազմավորվեցին ռեգիոնալ ճարտարապետության դպրոցներ (օրինակ, Ֆինլանդիայում Ա․ Աաչտոյի և այլոց ստեղծագործությունները)։

Կիրառություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ–ում օրգանական ճարտարապետության սկզբունքները կիրառել է ճարտարապետության այսպես կոչված, «Կալիֆոռնիայի դպրոցը»՝ Ռ․ Նյոտրայի գլխավորությամբ։ 1940-ական թվականների 2-րդ կեսին օրգանական ճարտարապետության տեսությանը հարեց իտալացի ճարտարապետ Պ․ Ձևին․ 1945 թվականին Հռոմում ստեղծվեց АРАО խումբը (Associazione per l՝Architettura Organica՝ Օրգանական ճարտարապետության ասոցիացիա), որն իր ծրագրում ընդգծում էր իրենց նկրտումների հումանիստական ուղղվածությունը։ Սակայն օրգանական ճարտարապետության ուղղությունը ընդհանուր առմամբ զերծ էր գաղափարական հստակությունից։ Վերացական հումանիստական գաղափարները օրգանական ճարտարապետությունից հեռացնում էին ճարտարապետության առջև ծառացած հրատապ սոցիալական խնդիրների լուծումից։ Նրա ծրագրային ձգտումը դեպի անհատականացում հնարավորություն չէր ընձեռում շինարարության մեջ կիրառելու ստանդարտացման և ինդուստրացման մեթոդները։

Ուտոպիական (դեղուրբանիզմի) տարրերը հակասում էին 1939–1945 թվականների համաշխարհային պատերազմից հետո առաջացած իրական ճարտարապետաշինական խնդիրներին՝ ինդուստրիալ զանգվածային շինարարության իրականացմանը։ Այս ամենը նվազեցնում էր օրգանական ճարտարապետության ընդգրկման ոլորտը, այն սահմանափակելով մենատների, վիլլաների և քաղաքամերձ հյուրանոցների շինարարությամբ։

Ռայթի մահից (1959) հետո օրգանական ճարտարապետությունը վերջնականապես լուծվեց 1960-ական թվականներին ճարտարապետական տարբեր միտումներում։ Օրգանական ճարտարապետության մշակած աոանձին եղանակներ, ձևաստեղծման որոշ ընդհանուր սկզբունքներ լայնորեն կիրառվում են ժամանակակից ճարտարապետության և գեղարվեստական ձևաստեղծման մեջ։

Օրգանական ճարտարապետության օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Райт Փ․ Л․, Будущее архитектуры, пер․ с англ․, М․, i960․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 587