Ֆրենկ Լլոյդ Ռայթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրենկ Լլոյդ Ռայթ
Frank Lloyd Wright portrait.jpg
Ի ծնե Frank LloydWright
Ծնվել է հունիսի 8, 1867
Ծննդավայր Վիսկոնսին, ԱՄՆ
Մահացել է ապրիլի 9, 1959
Վախճանի վայր Ֆինիքս, Արիզոնա
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ճյուղ(եր) ճարտարապետություն
Գործունեություն ճարտարապետ
Կրթություն Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում
Ուշագրավ աշխատանքներ Emil Bach House, Pettit Memorial Chapel, Annunciation Greek Orthodox Church և A. D. German Warehouse
Պարգևներ Թագավորական ոսկե մեդալ և Frank P. Brown Medal
Frank Lloyd Wright Վիքիպահեստում


Ֆրանկ Լլոյդ Ռայթ (Frank Lloyd Wright, հունիսի 8, 1867 - ապրիլի 9, 1959 ), ամերիկացի ճարտարապետ-նորարար, որը մեծ ազդեցություն է գործել 20-րդ դարի սկզբում արևմտյան ճարտարապետության զարգացման վրա։ «Օրգանական ճարտարապետության» ուղղության ստեղծողներից մեկը և բաց պլանի ջատագով։

Երկու տարի սովորել է Վիսքոնսինի համալսարանի ինժեներական կոլեջում։ Աշխատել սկսել է Չիկագոյում ճարտարապետներ Ջ․ Լ․ Սիլսբիի (1887 թվականից), ապա՝ Լ․ Սալլիվենի (1888 թվականից) մոտ։ Վերջինիս, ինչպես և Չիկագոյի դպրոցի գաղափարները՝ ձևի և ֆունկցիայի միասնության մասին կարևոր ազդեցություն են ունեցել նրա ստեղծագործական ողջ կյանքում։ Սակայն Ֆրանկ Լլոյդ Ռայթի առաջին իսկ գործերում (Չառնլիի տունը Չիկագոյում, 1891) առկա է այդ գաղափարների ռոմանտիկ մեկնաբանությունը, որն ավելի ակնառու է դարձել 1893 թվականից (սկսել է աշխատել ինքնուրույն) և, հատկապես, 1900 թվականից հետո՝ «պրերիաների տներ» շարքի կառույցներում։ Ուշագրավ են Ուիլիտսի տունը Հայլենդ զբոսայգում (իլինոյսի նահանգ, 1902) և Ռոբիի տունը (1909) Չիկագոյում, որոնցում Ֆրանկ Լլոյդ Ռայթ, ճապոնական ճարտարապետության ազդեցությամբ առաջին անգամ իրագործել է «հոսող» ներքին տարածությունների միասնական համակարգի գաղափարը։

Ֆրանկ Լլոյդ Ռայթը դերասանուհի Էնն Բաքսթերի մորական պապն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png