Խավի Ալոնսո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խավի Ալոնսո
բասկ.՝ Xabi Alonso
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Խավիեր Ալոնսո Օլանո
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 25, 1981(1981-11-25)[1][2][3][…] (42 տարեկան)
Ծննդավայր Տոլոսա, Գիպուսկոա, Բասկերի երկիր, Իսպանիա
Հասակ 1.83 սմ
Քաշ 76 կիլոգրամ
Դիրք Կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
1995-1997 Իսպանիա Անտիգուոկո
1997-1998 Իռլանդիա Կելս
1998-1999 Իսպանիա Ռեալ Սոսիեդադ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
1999-2000 Իսպանիա Ռեալ Սոսիեդադ Բ 39 (2)
2000-2004 Իսպանիա Ռեալ Սոսիեդադ 114 (9)
2000-2001Իսպանիա Էյբար 14 (0)
2004-2009 Անգլիա Լիվերպուլ 143 (5)
2009-2014 Իսպանիա Ռեալ Մադրիդ 158 (4)
2014-2017 Գերմանիա Բավարիա Մյունխեն 79 (5)
Ընդհանուր 547 (35)
Ազգային հավաքական
2000 Իսպանիա Իսպանիա (մինչև 18) 1 (0)
2002-2003 Իսպանիա Իսպանիա (մինչև 21) 9 (0)
2003-2014 Իսպանիա Իսպանիա 114 (16)
2001-2012 Բասկերի երկիր Բասկերի Երկիր 5 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Խավի Ալոնսո Օլանո (իսպ.՝ Xabier Alonso Olano, ավելի հայտնի Խավի Ալոնսո (իսպ.՝ Xabi Alonso, նոյեմբերի 25, 1981(1981-11-25)[1][2][3][…], Տոլոսա, Գիպուսկոա, Բասկերի երկիր, Իսպանիա), իսպանական պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, «Բավարիա Մյունխեն» ֆուտբոլային ակումբի և ազգային հավաքականի կիսապաշտպան։ Երեք Աշխարհի առաջնության մասնակից (2006, 2010 և 2014), ինչպես նաև երեք Եվրոպայի առաջնության (2004, 2008, 2012)։

Խմբային մակարդակում Ալոնսոն Չեմպիոնների Լիգայի (2004/05, 2013/14), ՈՒԵՖԱ Սուպերգավաթի (2005, 2014), Անգլիայի գավաթի (2005/06), Անգլիայի Սուպերգավաթի (2006), Իսպանիայի գավաթի (2010/11, 2013/14), Իսպանիայի առաջնության (2011/12) և Իսպանիայի Սուպերգավաթի (2012)։ Ազգային հավաքականի կազմում Խավին Եվրոյի կրկնակի (2008, 2012) և Աշխարհի առաջնության (2010) հաղթող է։

Ալոնսոն սկսել է իր կարիերան Գիպուսկոա շրջանում, «Ռեալ Սոսեդադ»-ում, դեբյուտը կատարել է այդ թիմում 1999 թվականին։ 2000/01 մրցաշրջանում Խավին վարձավճարով տեղափոխվեց երկրորդ դիվիզոն «Էյբար» ֆուտբոլային ակումբը կես տարով։ Վերադառնալով՝ Ալոնսոն դարձավ հիմնական խաղացող։ 2001/2002 մրցաշրջանում բասկը խփեց իր առաջին գոլը։ Հաջորդ մրցաշրջանում Ալոնսոն խաղում էր առանցքային դեր՝ նվաճելով արծաթյա մեդալ առաջնությունում, դրա շնորհիվ էլ թիմը կարող էր որակավորվել Չեմպիոնների Լիգա։ 2003/04 մրցաշրջանը դարձավ Խավիի համար վերջինը «Ռեալ Սոսեդադի» կազմում։ 2004 թվականի ամռանը Խավին տեղափոխվեց «Լիվերպուլ» 10,5 մլն £ դիմաց։ Առաջին իր մրցաշրջանում «կարմիրների» կազմում իսպանացին հաղթեց Չեմպիոնների լիգան։ 2005/06 մրցաշրջանում Խավին նվաճեց ևս երկու մրցանակ՝ Եվրոպայի Սուպերգավաթ և Անգլիայի գավաթ։ Վերջին երեք մրցաշրջանում «Էնֆիլդում» իսպանացին հաղթեց Անգլիայի սուպերգավաթը, ինչպես նաև հասավ մինչև եզրափակիչ Չեմպիոնների լիգայում, ինչպես նաև նվաճեց արծաթյա մեդալ Անգլիայի առաջնությունում։ 2009 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Ալոնսոն 30 մլն. € դիմաց տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»[4], որտեղ դարձավ Չեմպիոնների լիգայի[5], Իսպանիայի առաջնության և սուպերգավաթի գավաթակիր, ինչպես նաև Իսպանիայի գավաթի կրկնակի հաղթող։ 2014 թվականին, հինգ տարի անցկացնելով «Ռեալում», Խավին տեղափոխվեց մյունխենի «Բավարիա», կնքելով երկու տարվա պայմանագիր[6]։

Ալոնսոն իր նորամուտը Իսպանիայի ազգային հավաքականում նշեց 2003 թվականի ապրիլի 30-ին, 22 տարեկանում, Էկվադորի ազգային հավաքականի հետ ընկերական խաղով, որում իսպանացիները հաղթեցին 4:0 հաշվով։ Ազգային հավաքականում հանդես գալու ընթացքում, Ալոնսոն հաղթեց Եվրո-2008-ում, Եվրո-2012-ում և ԱԱ-2010-ում, ինչպես նաև ներկայացրեց իր երկիրը Եվրո-2004-ում և ԱԱ-2006-ում։ 2012 թվականի հունիսի 23-ին Ալոնսոն անցկացրեց իր 100-րդ հանդիպումը Իսպանիայի ազգային հավաքականի կազմում Եվրո 2012-ի քառորդ եզրափակչում Ֆրանսիայի դեմ՝ նա տոնեց այդ իրադարձությունը, խփելով 2 գնդակ, և դուրս բերեց Իսպանիային կիսաեզրափակիչ։

Ալոնսոն առանձնանում է երկար տարածություններից գոլ խփելու ունակությամբ։ Անգլիայի գավաթի հանդիպման ժամանակ «Լուտոն Թաունի» դեմ խաղում 2006 թվականի հունվարին նա խփեց երկու գոլ հեռավոր տարածությունից, որոնցից մեկի հեռավորությունը 60 մետր է։ 2006 թվականի սեպտեմբերին Ալոնսոն խփեց ևս մեկ գոլ իր կիսադաշտից Անգլիայի Պրեմիեր Լիգայի «Նյուքասլ Յունայթեդի» դեմ խաղում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խավի Ալոնսոն սերում է հանրահայտ ֆուտբոլային ընտանիքից։ Նրա հայրը՝ Միգել Անխել Ալոնսոն, խաղացել է «Ռեալ Սոսիեդադ»-ում, որի կազմում նա դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն, և «Բարսելոնայում»։ Խավիի եղբայրը՝ Միկել Ալոնսոն, խաղում է «Չարլթոն Ատլետիկ»-ում կիսապաշտպանի դիրքում։ Նրա մյուս եղբայրը՝ Յոնը, ֆուտբոլային մրցավար է։

Ալոնսոն ծնվել է Թոլոսում՝ Բասկերի երկրի փոքրիկ քաղաքում, մինչև վեց տարեկան ապրել է Բարսելոնայում, ապա նրա ընտանիքը տեղափոխվել է Սան Սեբաստիան։ Հենց այնտեղ է առաջացել նրա կիրքը դեպի ֆուտբոլը, նա անցկացրել է իր մանկությունը՝ խաղալով ֆուտբոլ Պլայա դե լա Կոնչայում (Շել Բիչ)[7]։ Սան Սեբաստիանի լողափներում է Ալոնսոն ծանոթացել Կալե Մատիա բնակիչ Միկել Արտետայի հետ, նրանք հաճախ էին միմյանց հետ մրցում՝ հանգստյան օրերին ֆուտբոլ խաղալով[8]։ Վաղ տարիքում Ալոնսոն որոշել էր դառնել հենակետային կիսապաշտպան, այդ դիրքը նրան օգնեց դաշտում լավ զգալ ու տիրապետել գնդակին։

Երբ նա 15 տարեկան էր, նա դպրոցի փորձի փոխանակման ծրագրով մեկնեց իռլանդական Միթ կոմսությունում գտնվող Քելս քաղաք, որպեսզի անգլերեն սովորեր[9]։

Ալոնսոն և Արտետան հավակնոտ էին և երազում էին միասին խաղալ «Ռեալ Սոսիեդադ»-ի կազմում, սակայն նրանց ուղիները բաժանվեցին այն բանից հետո, երբ Արտետան տեղափոխվեց «Բարսելոնա», իսկ Ալոնսոն պայմանագիր կնքեց «Ռեալ Սոսիեդադ»-ի հետ[10]։

Ալոնսոն առաջ էր գնում՝ խաղալով «Ռեալ Սոսիեդադ»-ի երիտասարդական թիմում, և 18 տարեկանում 1999/2000 մրցաշրջանում նա առաջին անգամ ելույթ ունեցավ սան-սեբաստիանյան ակումբի առաջին թիմում։ Նրա առաջին խաղը կայացավ 1999 թվականի դեկտեմբերի 1-ին Իսպանիայի գավաթի խաղարկություն «Լոգրոնյեսի» դեմ խաղում[11]։

«Ռեալ Սոսիեդադ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Թոշակը զգաց Ալոնսոյի իրական հնարավորությունների սահմանը և բավականին երկար ժամանակ ծախսեց՝ մշակելով նրա խաղի բարելավման մեթոդներ, որոնք ուղղված էին առավելապես Ալոնսոյի տեխնիկական հնարավորությունների կատարելագործմանը[12]։ 2000/01 մրցաշրջանի առաջին կեսին Ալոնսոն վարձավճարով խաղաց «Էյբարի» կազմում, ինչից հետո վերադարձավ հայրենի թիմ։ 2001/02 մրցաշրջանում թիմն ամրապնդեց իր դիրքերը մրցաշարային աղյուսակի միջին հորիզոնականներում՝ զբաղեցնելով 13-րդ հորիզոնականը։ Ալոնսոն մրցաշրջանի ընթացքում 30 խաղ անցկացրեց, ինչպես նաև իր առաջին գոլի հեղինակը դարձավ Լա լիգայում՝ ողջ մրցաշրջանի ընթացքում աչքի ընկնելով 3 անգամ։ 2002 թվականի ամռանը կրկին փոխվեց «Ռեալ Սոսիեդադի» մարզիչը, բայց Ռեյնալդ Դենուեքսի գալով էլ՝ Ալոնսոն չկորցրեց իր տեղը թիմի հիմնական կազմում[13]։ Ակումբի համար անսպասելիորեն հաջող 2002/03 մրցաշրջանում, երբ այն երկրորդ տեղը զբաղեցրեց Իսպանիայի առաջնությունում, իրենից առաջ թողնելով միայն մադրիդյան «Ռեալին», Խավի Ալոնսոն «Ռեալ Սոսիեդադ»-ի առանցքային ֆուտբոլիստներից մեկն էր, նա մասնակցել էր 33 խաղի և դարձել 3 գոլի հեղինակ՝ դառնալով իսպանական ֆուտբոլի «ծագող աստղ»[14]։

2004 թվականի ամռանը «Ռեալ Սոսիեդադ» տեղափոխվեց Ալոնսոյի մանկության ընկեր Միկել Արտետան[15]։ Արտետան երջանիկ էր Ալոնսոյի հետ միևնույն թիմի կենտրոնում խաղալու համար, սակայն նրա երջանկությունը կարճ տևեց։ Ալոնսոն «Լիվերպուլից» առաջարկ ստացավ և 2004 թվականի օգոստոսի 20-ին տեղափոխվեց մերսիսայիդյան ակումբ[16]։

«Լիվերպուլ»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լիվերպուլի» կազմում Ալոնսոն իրացնում է անկյունային հարվածը

Ալոնսոն Լիվերպուլ ժամանեց Լուիս Գարսիայի հետ միասին՝ հենց դրանով էլ սկիզբ դնելով «Էնֆիլդի» նոր ժամանակաշրջանին։ «Լիվերպուլի» նոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը ձգտում էր վերակազմավորել թիմը և ամբողջովին վերամշակել թիմի խաղը՝ ընտրելով թիմի համար մարզչության իր սեփական ոճը և թիմի ռազմավարությունը[17]։ Ալոնսոն իր առաջին խաղը Պրեմիեր լիգայում անցկացրեց օգոստոսի 29-ին «Ռոբոկ» մարզադաշտում «Բոլթոն Ուոնդերերսի» դեմ խաղում, որտեղ «Լիվերպուլը» պարտվեց 0:1 հաշվով[18]։ Իր առաջին գոլը Անգլիայում Խավին հեղինակել է տուգանային հարվածից «Ֆուլհեմի» դարպասը հոկտեմբերի 16-ին[19], այդ խաղի ընդմիջմանը «Լիվերպուլը» պարտվում էր 0:2 հաշվով, սակայն Ալոնսոյի՝ դաշտ դուրս գալուց հետո խաղի ընթացքը փոխվեց, մերսիսայիդյան ակումբն էլ հաղթեց 4:2 հաշվով։

2005 թվականի հունվարի 1-ին «Չելսիի» ֆուտբոլիստ Ֆրենկ Լեմպարդի և Ալոնսոյի բախումից հետո վերջինս վնասվածք ստացավ և երեք ամիս չկարողացավ խաղադաշտ դուրս գալ։ Վերադառնալով Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի որոշիչ խաղերի ժամանակ՝ Ալոնսոն օգնեց թիմին, երբ ոտքի վնասվածքի պատճառով չէր կարող խաղալ «Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդը[20]։ «Միլանի» դեմ եզրափակիչ խաղում Ալոնսոն հավասարեցրեց հաշիվը, իսկ հետո «Լիվերպուլը» հաղթեց 11-մետրանոց հարվածաշարում[21]։ Երջանկացած հաղթանակից՝ Ալոնսոն ասել էր․ «Սա իմ մասնագիտական կարիերայի լավագույն պահն էր»[22]։

2006 թվականի հունվարի 7-ին Անգլիայի գավաթի խաղարկության ժամանակ «Լութոն Թաուն» ակումբի դեմ խաղում Խավի Ալոնսոն դարձավ «Լիվերպուլի» պատմության ամենահեռավոր գոլը՝ խփելով գնդակը իր կիսադաշտից (գնդակն անցավ գրեթե 60 մետր հեռավորություն)։ Չնայած «Լութոնի» դարպասներն այդ պահին դատարկ էին (դարպասապահը գնաց «Կարմիրների» տուգանային հրապարակ անկյունայինի անցկացման ժամանակ), Ալոնսոյի այդ ձեռքբերումը դարձավ երկրպագուների և մամուլի երկարատև քննարկման առարկա։ Նաև հայտնում էին, որ «Լիվերպուլի» մի երկրպագու 200 ֆունտ ստերլինգ էր խաղադրույք արել, որ Խավին մինչև մրցաշրջանի ավարտը կկարողանա իր կիսադաշտից գոլի հեղինակ դառնալ, և շահել էր 25 000 ֆունտ[23]։

2006 թվականի սեպտեմբերի 20-ին Ալոնսոն կրկին նշանավորվեց իր հեռահար գոլով՝ այս անգամ խփելով «Նյուքասլի» դարպասը։ Արդյունքում Ալոնսոն ճանաչվեց հեռահար գոլերի վարպետ և խոստովանեց, որ մարզումների ժամանակ նման հարվածներ է կատարում[24]։

2007 թվականի սեպտեմբերի 1-ին նա կարիերայում առաջին անգամ կարողացավ Պրեմիեր լիգայում դուբլի հեղինակ դառնալ։ Դա տեղի ունեցավ «Էնֆիլդում» «Դերբի Քաունթիի» դեմ խաղում, որտեղ «կարմիրները» հաղթեցին 6:0 հաշվով[25][26]։ Ալոնսոն բացեց այդ խաղի հաշիվը՝ գրավելով հյուրերի դարպասը 25-րդ րոպեին և կատարելով հարված 50 մետրից։ Երկրորդ խաղակեսում բասկը աչքի ընկավ ևս մեկ անգամ՝ խփելով տուգանային հրապարակի սահմաններից դուրս։ Այդ գոլը դարձավ չորրորդը «Լիվերպուլի» համար։

«Ռեալ Մադրիդ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Խավի Ալոնսոն «Ռեալ Մադրիդ»-ի կազմում

2009 թվականի ամռանը մադրիդյան «Ռեալը» սկսեց ակտիվորեն գործունեություն ծավալել տրանսֆերային շուկայում։ Ակումբի տրանսֆերներից մեկը Ալոնսոյինն էր։ Չնայած նրան, որ «Լիվերպուլի» մարզիչ Ռաֆայել Բենիտեսը մեկ անգամ չէ, որ հայտնել էր այն մասին, որ ակումբը չի պատրաստվում վաճառել Խավիին[27][28][29], «Ռեալի» ներկայացուցիչները ճնշում էին «կարմիրներին»՝ անընդհատ մամուլի միջոցով հայտարարելով այն մասին, որ խաղացողն իրենց շատ է հարկավոր։ Բացի այդ՝ «Ռեալը» հրաժարվում էր համաձայնել վճարել այն նվազագույն գումարը (գրեթե 35 միլիոն ֆունտ), որը պահանջում էր «Լիվերպուլը» Ալոնսոյի տրանսֆերի համար։ «Ռեալն» այն անվանել էր «չափազանց շատ խաղացողի համար, որը փոխարինող չուներ»[30] և սպառնացել էր ընդհանրապես հրաժարվել այդ գործարքից[31]։ Մինչ այդ ակումբը համապատասխանաբար 93,5 և 63,5 միլիոն եվրո էր ծախսել Կրիշտիանու Ռոնալդուի և Կակայի տրանսֆերները գնելու համար։

Ամառվա առաջին երկու ամիսներից հետո, որոնց ընթացքում ձգձգվում էին ակումբների միջև քննարկումները Ալոնսոյի տրանսֆերի վերաբերյալ, հուլիսի 30-ին ֆուտբոլիստը պաշտոնապես խնդրեց տրանսֆերը[32]։ Օգոստոսի 4-ին ակումբները համաձայնության եկան[33], իսկ ևս երկու օր անց ֆուտբոլիստը վաճառվեց «Ռեալին»․ վաճառքի մոտավոր գինը կազմեց 30 միլիոն ֆունտ։ Ենթադրվում էր, որ Ալոնսոյի հեռանալու գլխավոր պատճառը եղել է նրա լարված հարաբերությունները թիմի մարզիչ Ռաֆայել Բենիտեսի հետ։ Սակայն տրանսֆերից հետո տված իր առաջին հարցազրույցի ժամանակ կիսապաշտպանը նշել էր, որ նրանք վիճաբանություն չեն ունեցել, և հայտարարել է, որ կցանկանար լինել «մադրիդյան նախագծի» մի մասը[34]։

«Ռեալի» կազմում գտնվելու առաջին մրցաշրջանում Խավին հանդես էր գալիս «22» համարի ներքո։ Խավիի առաջնելույթը «Ռեալի» կազմում կայացավ «Դեպորտիվոյի» դեմ խաղում։ Խավին խաղադաշտում անցկացրեց բոլոր 90 րոպեները։ Իր առաջին գոլը «Ռեալի» կազմում Ալոնսոն հեղինակել է «Վիլյառեալի» դեմ խաղի 87-րդ րոպեին, 11-մետրանոց հարվածից[35]։ «Սևիլյայի» դեմ խաղում Խավին բացեց հաշիվը՝ 10-րդ րոպեին դառնալով ինքնագոլի հեղինակ։ Հաջորդ գոլը Խավին խփեց «Սպորտինգի» դարպասը։ «Ատլետիկոյի» դեմ խաղում Խավին 49-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ և գոլային փոխանցում կատարեց 55-րդ րոպեին։

Այդ մրցաշրջանում Ալոնսոն «Ռեալի» կիսապաշտպանության կենտրոնի առանցքային խաղացող դարձավ։ Ֆուտբոլիստը լավ էր խաղում ոչ միայն առաջնությունում, այլև Չեմպիոնների լիգայում։ 2010/11 մրցաշրջանում Խավի Ալոնսոն 52 խաղ անցկացրեց և դարձավ մեկ գոլի հեղինակ[36]։

Ռեալի համար չեմպիոնական մրցաշրջանը Խավին սկսեց լավ մարզավիճակում։ Նա կայուն խաղ էր ցույց տալիս թե՛ պաշտպանությունում, թե՛ հարձակման գծում՝ դառնալով բոլոր գրոհների հիմնական ստեղծողը։

2012-13 մրցաշրջանը իսպանացու համար ոչ այնքան հաջող ստացվեց։ Վնասվածքների պատճառով նա խաղից դուրս էր մնում բավականին երկար ժամկետներով։ Դրությունն առավել խորացավ նաև թիմի մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ ունեցած վիճաբանության պատճառով։ 2013 թվականի մարտի կեսերին հայտարարություն հայտնվեց այն մասին, որ Ալոնսոն չի պատրաստվում երկարաձգել «Ռեալի» հետ պայմանագիրը, որն ավարտվելու էր 2013-14 մրցաշրջանի վերջում։ Սակայն 2014 թվականի սկզբին Խավին երկարաձգեց պայմանագիրը մինչև 2016 թվականի հունիս[37][38][39]։

«Բավարիա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի օգոստոսի 29-ին Խավի Ալոնսոն 10 միլիոն եվրոյով տեղափոխվեց «Բավարիա»[40][41]։ Պայմանագիրը ստորագրված է 2 տարի ժամկետով[42]։ Նոր ակումբում Ալոնսոն ստացավ 3 համարի մարզաշապիկը։ Օգոստոսի 30-ին Ալոնսոն իր առաջին խաղը անցկացրեց բավարական ակումբում՝ դուրս գալով խաղադաշտ «Շալկե 04»-ի դեմ խաղում։ 2014 թվականի հոկտեմբերի 18-ին իսպանացին իր առաջին գոլը հեղինակեց «Բավարիայի» կազմում՝ տուգանային հրապարակից հարված կատարելով «Վերդերի» դարպասը։ 2015 թվականի փետրվարի 17-ի «Շախտյորի» դեմ խաղը դարձավ Ալոնսոյի 100-րդ խաղը Չեմպիոնների լիգայում, սակայն այս խաղում Ալոնսոն հեռացվեց դաշտից՝ ստանալով երկրորդ դեղին քարտը։ Նույն թվականի ամռանը Կլաուդիո Պիսարոյի՝ ակումբից հեռանալուց հետո Ալոնսոն փոխեց իր համարը՝ 3-ից դարձնելով 14։

2015 թվականի դեկտեմբերի 18-ին Ալոնսոն նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ՝ նախատեսված մինչև 2017 թվականը։ 2017 թվականի մարտի 9-ին Ալոնսոն Տվիտերով հայտարարեց, որ վերջացնելու է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան 2016-2017 մրցաշրջանից հետո։

2017 թվականի մայիսի 20-ին «Ֆրայբուրգի» դեմ տնային խաղը դարձավ վերջինը Ալոնսոյի համար։ Խաղն ավարտվեց «Բավարիայի» հաղթանակով՝ 4-1 հաշվով։ Ալոնսոն դարձավ գոլային փոխանցման հեղինակ և փոխարինվեց 82-րդ րոպեին։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալոնսոն գոլի հեղինակ է դառնում Եվրո 2012-ի քառորդ եզրափակչի Ֆարնսիայի դեմ խաղում։
Ալոնսոն Ֆրանսիայի դեմ խաղում։

Եվրո 2004-ի ընթացքում Ալոնսոն փոխարինվեց Ռուսաստանի դեմ խաղի 1։0 հաշվի ժամանակ, խաղաց 90 րոպե Պորտուգալիայի դեմ խաղում, որտեղ իր թիմը զիջեց 0:1 հաշվով։ Արդյունքում իսպանացիները չանցան խմբային փուլը[43]։

Գերմանիայում անցկացված Աշխարհի առաջնության ժամանակ Խավի Ալոնսոն 2006 թվականի հունիսի 14-ին իր առաջին գոլը հեղինակեց Ուկրաինայի դեմ խաղում (խաղի արդյունքը՝ 4:0)․ այն Իսպանիայի առաջին գոլը դարձավ մրցաշարի ընթացքում և Ալոնսոյի առաջին հավաքականի կազմում[44]։ Չնայած խմբային փուլի հաջող հանդիպումներին՝ թիմը պարտվեց եզրափակչի ապագա մասնակիցներին՝ ֆրանսիացիներին, 1/8 եզրափակչում[45]։

Եվրո 2008-ի ժամանակ, որը իսպանացիների համար հաջող ընթացավ, Ալոնսոն խմբայի փուլի վերջին խաղի՝ Հունաստանի հավաքականի դեմ խաղի ավագն էր և դարձավ հանդիպման լավագույն խաղացող[46]։ Իսպանիան հաղթեց մրցաշարը, իսկ Ալոնսոն մասնակցեց հավաքականի 6 խաղերից 4-ին[47];

2010 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ Խավի Ալոնսոն մասնակցեց Իսպանիայի հավաքականի բոլոր խաղերին՝ դաշտի կենտրոնում խաղալով Սերխիո Բուսկետսի և Չավիի հետ, և օգնեց նվաճել Աշխարհի առաջնության առաջին տիտղոսը[48]։ Նիդերլանդների դեմ եզրափակիչ խաղի 28-րդ րոպեին նա կրծքին հարված ստացավ կիսապաշտպան Նայջել դե Յոնգի կողմից։ Խախտումը վիճելի էր, թվում էր, թե այն միանգամից կարմիր քարտի է անհրաժեշտ, սակայան Հովարդ Ուեբը սահմանափակվեց դեղինով[49]։ Չնայած ցավին՝ նա մասնակցեց ողջ խաղին։

2012 թվականի հունիսի 23-ին Եվրոպայի առաջնության ժամանակ Խավի Ալոնսոն իր 100-րդ խաղն անցկացրեց Իսպանիայի հավաքականի կազմում[50], Ֆրանսիայի հավաքականի դեմ քառորդ եզրափակչում, որտեղ նա դարձավ դուբլի հեղինակ և հաղթանակ բերեց Իսպանիային։

2014 թվականի Աշխարհի առաջնությունից առաջ Խավի Ալոնսոն որոշեց հայտարարել մրցաշարի ավարտից հետո հավաքականում իր կարիերան ավարտելու մասին[51]։ Հենց «մունդիալի» ժամանակ Ալոնսոն բացեց հաշիվը խմբային փուլի առաջին՝ Նիդերլանդների հավաքականի դեմ խաղում, սակայն խաղն ավարտվեց իսպանացիների 1:5 հաշվով պարտությամբ։

Հավաքականի կազմում Խավի Ալոնսոն անցկացրել է 114 խաղ և դարձել 16 գնդակի հեղինակ՝ ազգային հավաքականի կազմում նվաճելով Եվրոպայի երկու առաջնություն (2008, 2012), մեկ աշխարհի առաջնություն (2010) և դառնալով Կոնֆեդերացիաների գավաթի բրոնզե մեդալակիր (2009)։

Խաղաոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղադաշտում Ալոնսոն առանձնանում է իր լավ տեխնիկայով, ինչպես նաև հարվածներով, որոնք թույլ են տալիս հեռահար գոլեր հեղինակել, իսկ հարվածի ուժգնությունը թույլ է տալիս նրա հանճարեղորեն կատարել տուգանային հարվածները։ 2006 թվականի հունվարին Անգլիայի գավաթի «Լութոն Թաունի» դեմ խաղում նա հեռահար երկու գոլի հեղինակ դարձավ, որոնցից մեկը նա կատարեց 60 մետր հեռավորությունից։ 2006 թվականի սեպտեմբերին Ալոնսոն ևս մեկ գոլ խփեց իր կիսադաշտից Անգլիայի Պրեմիեր լիգայի «Նյուքասլ Յունայթեդի» դեմ խաղում[52].

Խավին՝ որպես փլեյմեյքեր, հստակ փոխանցումների է տիրապետում և լավ է տեսնում խաղադաշտը, ինչը թույլ է տալիս որակյալ գոլային փոխանցումներ կատարել նույնիսկ հեռավոր տարածություններից։ 2009 թվականի հունիսին «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ասել է․

Որպես երկրպագու ես կասեի, որ Խավին հիանալի խաղացող է։ Ես կարծում եմ, որ նա Եվրոպայի լավագույն գոլային փոխանցումներ կատարող ֆուտբոլիստն է[53]։

Ալոնսոյի՝ «Լիվերպուլի» նախկին խաղընկեր Սթիվեն Ջերարդը պատասխանեց «ում կցանկանայիք վերադարձնել ձեր նախկին խաղընկերներից» հարցին՝ ասելով, որ նա կցանկանար վերադարձնել Ալոնսոյին, եթե դա հնարավոր լիներ։ Խաղադաշտը տեսնելը և գոլային լավ փոխանցումներ կատարելը Ալոնսոյին թույլ տվեցին դառնալ «Լիվերպուլի» կիսապաշտպանության հիմնական խաղացողներից մեկը, իսկ նրա հիշվող ու հստակ հեռահար գոլերը Ալոնսոյին դարձրին երկրպագուների սիրելին։ Իսպանիայի հավաքականի կազմում Խավին համարվում է 11-մետրանոցներ հիմնական անցկացնողը։ Իսկ տուգանային հարվածները իրացնում է բավականին հազվադեպ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լիվերպուլում» Ալոնսոյի խաղընկերները նրան լուռ և հանգիստ մարդ էին համարում[54]։ Նա ամուսնացած է Նագորա Արամբուլայի հետ, ունեն երեք երեխա։ 2008 թվականի մարտի 11-ին ծնվել է նրանց առաջնեկը՝ Յոնչու որդին[55]։

Ալոնսոն բաց է թողել Չեմպիոնների լիգայի «Ինտերի» դեմ խաղը՝ մնալով Լիվերպուլում երեխայի ծնունդի պատճառով, նա մեկնաբանել է այդ քայլը՝ ասելով․

Մի քիչ տհաճ էր «Ինտերի» դեմ խաղը բաց թողնելը, բայց ես պետք է լինեի ընտանիքիս հետ այդ պահին[56]։

Ընտանիքի հետ մնալու և Չեմպիոնների լիգայի խաղը բաց թողնելու որոշումը վիճաբանություն առաջացրեց Ալոնսոյի և թիմի մարզիչ Ռաֆա Բենիտեսի միջև[57][58][59]։ 2010 թվականի մարտի 30-ին զույգն ունեցավ երկրորդ երեխան՝ Անե Ալոնսո Արանբուրու անունով[60]։ Նրանց երրորդ երեխան և երկրորդ դուստրը՝ Էմմա Ալոնսո Արանբուրուն, ծնվել է 2013 թվականի դեկտեմբերի 2-ին[61]։

Ալոնսոն և Արտետան հարևաններ էին, երբ ապրում էին Սան Սեբաստիանում, ինչպես նաև իրար կողքի էին ապրում Լիվերպուլում[62]։ Ալոնսոն համոզել էր Արտետային տեղափոխվել «Էվերթոն»՝ պատմելով նրան, թե ինչքան երջանիկ է Լիվերպուլում[63]։ 2004 թվականին Ալոնսոն համոզել էր իր նախկին խաղընկեր Խուա Ուգարտեին միանալ «Ռեքսեմ» ֆուտբոլային ակումբին[64]։

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթներ1 Լիգայի գավաթ Եվրագավաթներ Այլ2 Արդունքում
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռեալ Սոսիեդադ 1999/00 5 0 1 0 - 0 0 - 6 0
Արդունքում 5 0 1 0 - 0 0 - 6 0
Էյբար 2000/01 14 0 4 0 - 0 0 - 18 0
Արդունքում 14 0 4 0 - 0 0 - 18 0
Ռեալ Սոսիեդադ 2000/01 18 0 0 0 - 0 0 - 18 0
2001/02 29 3 0 0 - 0 0 - 29 3
2002/03 33 3 1 0 - 0 0 - 34 3
2003/04 34 3 0 0 - 8 1 - 42 4
Արդունքում 114 9 1 0 0 0 8 1 - 123 10
Լիվերպուլ 2004/05 24 2 0 0 0 0 8 1 - 32 3
2005/06 35 3 5 2 0 0 10 0 3 0 53 5
2006/07 32 4 1 0 2 0 15 0 1 0 51 4
2007/08 19 2 3 0 1 0 4 0 - 27 2
2008/09 33 4 3 0 1 0 10 1 - 47 5
Արդունքում 143 15 12 2 4 0 47 2 4 0 210 19
Ռեալ Մադրիդ 2009/10 34 3 0 0 - 7 0 - 41 3
2010/11 34 0 7 1 - 11 0 - 52 1
2011/12 36 1 4 0 - 10 0 2 1 48 2
2012/13 28 0 7 0 - 10 0 2 0 47 0
2013/14 26 0 7 0 - 9 0 0 0 42 0
Արդունքում 158 4 25 1 - 47 0 4 1 230 6
Բավարիա Մյունխեն 2014/15 26 2 4 0 - 10 2 0 0 40 4
2015/16 26 0 4 1 - 8 1 1 0 39 2
2016/17 14 3 0 0 - 3 0 1 0 18 3
Արդունքում 66 5 8 1 - 21 3 2 0 97 9
Ողջ կարիերայի ընթացքում 500 33 51 4 4 0 123 6 10 1 688 44
1 Անգլիայի գավաթ, Իսպանիայի գավաթ և Գերմանիայի գավաթ
2 ՈՒԵՖԱ Սուպերգավաթ, Ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնություն, Անգլիայի սուպերգավաթ և Իսպանիայի Սուպերգավաթ

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի մարտի 236-ի դրությամբ․

Հավաքական Մրցաշրջան Խաղեր Գոլեր
Իսպանիա
2002-03 1 0
2003-04 10 0
2004-05 6 0
2005-06 12 1
2006-07 8 0
2007-08 10 2
2008-09 14 4
2009-10 15 4
2010-11 10 1
2011-12 16 3
2012-13 5 0
2013-14 6 1
Արդունքում 114 16

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիա Լիվերպուլ[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսպանիա Ռեալ Մադրիդ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերմանիա Բավարիա Մյունխեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիա Իսպանիայի հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տարվա լավագույն իսպանացի ֆուտբոլիստ. 2003
  • ՖԻՖԱ-ի տարվա խորհրդանշական հավաքականի անդամ. 2011, 2012
  • 2011 թվականի տարվա սպորտսմեն ըստ GQ ամսագրի
  • Լա Լիգայի տարվա լավագույն կիսապաշտպան. 2012
  • Եվրո-2012-ի խորհրդանշական հավաքականի անդամ
  • 2013-14 մրցաշրջանի Չեմպիոնների Լիգայի խորհրդանշական հավաքականի անդամ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «Хаби Алонсо перешел в «Реал»». Sports.ru (ռուսերեն). 04.08.2009.
  5. ««Реал» стал победителем Лиги чемпионов». Lenta.ru (ռուսերեն). 25 мая 2014.
  6. ««Бавария» подписала 2-летний контракт с Алонсо». Sports.ru (ռուսերեն). 29 августа 2014.
  7. Ballague, Guillem (2005 թ․ մայիսի 22). «Clever Xabi sets the pass mark». The Observer. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 11-ին.
  8. Fifield, Dominic (2006 թ․ մարտի 25). «Arteta seeks revenge in battle of Basques». The Guardian. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 11-ին.
  9. «Royal help for Alonso». eleven-a-side.com. Lynn Group. 2005 թ․ մայիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 17-ին.
  10. Hunter, Andy (2005 թ․ նոյեմբերի 19). «Mikel Arteta: 'It's a long way from San Sebastian...'». The Independent. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 11-ին.
  11. «Xabi Alonso Profile». Liverpool. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 11-ին.
  12. Abbandonato, Paul (2008 թ․ հուլիսի 3). «It's the Real deal for Toshack». Wales Online (Western Mail). Վերցված է 2008 թ․ օգոստոսի 12-ին.
  13. Lowe, Sid (2002 թ․ նոյեմբերի 4). «Sociedad enjoy ride of their lives». The Guardian. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 11-ին.
  14. «Real seal Spanish title». BBC Sport. British Broadcasting Corporation. 2003 թ․ հունիսի 22. Վերցված է 2012 թ․ հունիսի 23-ին.
  15. «Real Sociedad drop Alonso». BBC Sport. 2004 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 12-ին.
  16. «Alonso makes Anfield move». BBC Sport. 2004 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 12-ին.
  17. Ortego, Enrique (2008 թ․ նոյեմբերի 3). «La 'Rafalution' entra en la historia del Liverpool (The 'Rafalution' becomes part of Liverpool history. Diario AS. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 18-ին.
  18. «Bolton 1–0 Liverpool». BBC Sport. 2004 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 14-ին.
  19. «Fulham 2–4 Liverpool». BBC Sport. 2004 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 14-ին.
  20. «Juventus 0–0 Liverpool». BBC Sport. 2005 թ․ ապրիլի 13. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 15-ին.
  21. McCarra, Kevin (2005 թ․ ապրիլի 28). «Red resistance tips the balance». The Guardian. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 15-ին.
  22. McCarra, Kevin (2005 թ․ ապրիլի 14). «Liverpool set up Chelsea clash». The Guardian. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 15-ին.
  23. «Fan makes £25,000 on dream goal». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 23-ին.
  24. «Liverpool 2-0 Newcastle». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 23-ին.
  25. Jackson, Jamie (2007 թ․ սեպտեմբերի 2). «Benítez has Liverpool dreaming of a new tilt at the title». The Guardian. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 15-ին.
  26. Atkin, Ronald (2007 թ․ սեպտեմբերի 2). «Liverpool 6 Derby County 0: Torres and Alonso lead Rams to the slaughter». The Independent. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 1-ին.
  27. ««Официально: Заявление клуба по Алонсо и Маскерано»». Liverbird.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 7-ին.
  28. ««Бенитес требует верности»». Liverbird.ru. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 7-ին.
  29. ««Рафа: Продавать Алонсо мы не намерены»». Liverbird.ru. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 7-ին.
  30. ««„Реал" не оставляет надежды купить Алонсо»». Liverbird.ru. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 7-ին.
  31. ««Испанские газеты: Алонсо и Арбелоа — на выход?»». Liverbird.ru. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 7-ին.
  32. ««Срочно: Алонсо официально запросил трансфер»». Liverbird.ru. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 7-ին.
  33. ««Срочно и официально: Алонсо в Мадриде!»». Liverbird.ru. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 7-ին.
  34. ««Первое интервью Шаби Алонсо после ухода из „Ливерпуля"»». Liverbird.ru. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 7-ին.
  35. «Real Madrid 6 – 2 Villarreal». ESPN. 2010 թ․ փետրվարի 21. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 24-ին.
  36. Irish, Ollie. «Cristiano Ronaldo Takes Raul's No.7 Shirt at Real Madrid, Benzema Moves To No.9, Xabi Alonso Takes No.14». Whoateallthepies.tv. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 1-ին.
  37. «"Реал" официально объявил о продлении контракта с Хаби Алонсо». Чемпионат.com (ռուսերեն). 9 января 2014.
  38. «Xabi Alonso seguirá dos años más en el Real Madrid». Marca. 08/01/14.
  39. «Чемпионат Испании. Хаби Алонсо продлил контракт с «Реалом»». Евроспорт (ռուսերեն). 09/01/2014.
  40. «Comunicado oficial: Xabi Alonso» (իսպաներեն). Sitio oficial del Real Madrid CF. 29.08.2014. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 31-ին.
  41. «Алонсо пополнил "Баварию"». Sportbox.ru. 29.08.2014. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 31-ին.
  42. «Wechsel perfekt! Xabi Alonso ist jetzt ein Bayer» (գերմաներեն). Offizielle Website des FC Bayern München. 29.08.2014. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 31-ին.
  43. «Xabi Alonso Profile». Football Database. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 12-ին.
  44. Bulman, Erica (2006 թ․ հունիսի 14). «David Villa scores twice as Spain reigns over Ukraine 4–0». USA Today. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 22-ին.
  45. «Spain 1–3 France». BBC Sport. 2007 թ․ հուլիսի 26. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 22-ին.
  46. Baskett, Simon (2008 թ․ հունիսի 18). «Second string Spain too good for Greece». Reuters. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 15-ին.
  47. «Xabi Alonso Player Profile Euro 2008». Sky Sports. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 13-ին.
  48. «FIFA player Statistics: XABI ALONSO». FIFA. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 25-ին.
  49. Joyce, Paul. «Xabi Alonso in broken rib fear». the Daily and Sunday Express. Վերցված է 2010 թ․ հուլիսի 15-ին.
  50. «Xabi Alonso fires Spain to Euro 2012 semifinals». 2012 թ․ հունիսի 24.
  51. Խավի Ալոնսոն որոշել է ավարտել Իսպանիայի հավաքականի իր կարիերան
  52. Hughes, Ian (2006 թ․ սեպտեմբերի 20). «Liverpool 2–0 Newcastle». BBC Sport. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 14-ին.
  53. «Профиль Хаби Алонсо». espnfc.com. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 8-ին.
  54. Rice, Jimmy (2008 թ․ դեկտեմբերի 3). «Reina hails 'One of world's best'». Liverpool. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 1-ին.
  55. «Football player Xabi Alonso and girlfriend welcome first child, a son» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
  56. «Xabi Alonso: "Fue un poco frustrante no jugar, pero tenía que estar con mi familia" (It was a little frustrating to miss the match, but i had to be with my family (Spanish). El Mundo. 2008 թ․ մարտի 13. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  57. Wallace, Sam (2008 թ․ մարտի 11). «Alonso left at home after Benítez tires of baby talk». The Independent. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 4-ին.
  58. Thomas, Phil (2008 թ․ մարտի 11). «That's yer tot, Alonso». The Sun. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 4-ին.
  59. Martín, Luis (2008 թ․ մարտի 12). «La paternidad de Xabi Alonso provoca un lío en Anfield (Xabi Alonso's fatherhood whips up a storm at Anfield (Spanish). El Pais. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  60. «Xabi and Nagore welcome baby Ane». Kickette. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
  61. «Xabi Alonso y Nagore Aramburu ya tienen la familia numerosa con el nacimiento de Emma». Vanitatis. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
  62. Ducker, James (2006 թ․ մարտի 25). «Arteta puts friendship on hold as Everton eye Europe». London: The Times. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 14-ին.
  63. Prentice, David (2008 թ․ սեպտեմբերի 26). «Mikel Arteta and Xabi Alonso's special bond put on hold in Everton-Liverpool derby». Liverpool Echo. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 4-ին.
  64. Rice, Jimmy (2007 թ․ հունվարի 18). «Xabi Alonso: The Big Interview». Liverpool. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]