Ֆլորենտինո Պերես
Ֆլորենտինո Պերես Florentino Pérez Rodríguez | |||
![]() | |||
| |||
---|---|---|---|
14-ը Մայիս 2009 - այժմ | |||
Նախորդող | Ռամոն Կալդերոն | ||
Կուսակցություն՝ | Democratic Reformist?[1] և Դեմոկրատական կենտրոնի միություն | ||
Կրթություն՝ | Մադրիդի պոլիտեխնիկական համալսարան | ||
Մասնագիտություն՝ | գործարար, քաղաքական գործիչ, քաղինժեներ և սպորտային գործադիր | ||
Դավանանք | կաթոլիկություն | ||
Ծննդյան օր | մարտի 8, 1947[2] (76 տարեկան) | ||
Ծննդավայր | Մադրիդ, Իսպանիա | ||
Քաղաքացիություն | ![]() | ||
Ի ծնե անուն | իսպ.՝ Florentino Pérez Rodríguez | ||
Ամուսին | María Ángeles Sandoval? | ||
Կայք՝ | florentinoperez.com | ||
Ֆլորենտինո Պերես Ռոդրիգես (իսպ.՝ Florentino Pérez Rodríguez, մարտի 8, 1947[2], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի բիզնեսմեն և Ռեալ Մադրիդի ներկայիս նախագահը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆլորենտինո Պերեսը ծնվել է 1947 թվականի մարտի 8-ին Մադրիդում։ Ավարտել է Մադրիդի պոլիտեխնիկական համալսարանի ճանապարհաշինական բաժինը։ 1970 թվականից զբաղեցրել է Մադրիդի ճանապարհաշինական ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը։
1980-ական թվականներին եղել է Մադրիդի ճանապարհային ենթակառուցվացքների գլխավոր տնօրեն և գյուղատնտեսական զարգացման փոխնախարար։ 1991 թվականից եղել է ֆրանսիական SAE շինարարական ընկերության վարչակազմի անդամ: 1993 թվականին գլխավորել է շինարարական OCP ընկերությունը, 1997 թվականին՝ շինարարական ACS ընկերությունը։
1994 թվականին մասնակցել է «Ռեալի» նախագահական ընտրություններին, բայց պարտվել է Ռոման Մենդեսին։
2000 թվականի հուլիսի 17-ին ընտրվել է «Ռեալի» նախագահ՝ 3167 ձայնի տարբերությամբ հաղթելով Լորենսո Սանսոին։ 2006 թվականին երկու պարտություններից հետո չեմպիոնների լիգայում Արսենալից՝ 1-0 և իսպանիայի առաջնությունում Մալորկիից՝ 2-1 Պերեսը հրաժարական տվեց։
2009 թվականին Պերեսը նորից դարձել է նախագահ, բայց այս անգամ առանց ընտրությունների՝ մրցակիցների բացակայության պատճառով, բայց ետ չի կանգնել իր «գալակտիկոս» ստեղծելու մտքից և իր նախագահության 2-րդ ամսում կատարել է մի շարք թանկ տռանսֆեռներ՝ գնելով Կակաին, Կրիշտիանու Ռունալդուին, Կարիմ Բենզեմային և Խաբի Ալոնսոին։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Պերեսն ունի երեք երեխա: 2012 թվականի մայիսին մահացել է նրա կինը՝ Մարիա Անխելես Սանդովալը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դիզայներ «գալակտիկոս» Archived 2013-10-23 at the Wayback Machine.(ռուս.)
|