Jump to content

Նիկո Կովաչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկո Կովաչ
Քաղաքացիությունը  Խորվաթիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 15, 1971(1971-10-15)[1][2][3][…] (52 տարեկան)
Ծննդավայր Արևմտյան Բեռլին, Գերմանիա
Հասակ 174 սանտիմետր
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Նիկո Կովաչ (խորվ.՝ Niko Kovač; հոկտեմբերի 15, 1971(1971-10-15)[1][2][3][…], Արևմտյան Բեռլին, Գերմանիա), գերմանացի և խորվաթ ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։

Հանդես է եկել կիսապաշտպանի դիրքում։ Ավարտել է կարիերան 2009 թվականին։ Հանդես է եկել Խորվաթիայի հավաքականում, մասնակցել է երեք աշխարհի և երկու Եվրոպայի առաջնությունների։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Արևմտյան Բեռլինում խորվաթ արտագնա աշխատողների ընտանիքում, ովքեր Գերմանիա են եկել Լիվնոյից, որը գտնվում է Հարավսլավիայի Բոսնիա և Հերցեգովինայի Հանրապետությունում։ 1989 թվականին՝ 17 տարեկան հասակում, ֆուտբոլային կարիերան սկսել է տեղի «Հերտա 03 Ցելենդորֆ» ակումբում, որը տեղակայված է Բեռլինի Ցելենդորֆ շրջանում։ 1991 թվականի ամռանը Նիկո Կովաչը տեղափոխվեց Բեռլինի «Հերտա», որն այդ տարիներին հանդես էր գալիս Երկրորդ Բունդեսլիգայում։

1996 թվականին հեռացել է «Հերտայից» և պայմանագիր կնքել Լևերկուզենի «Բայերի» հետ։ Նիկո Կովաչի նորամուտը առաջին Բունդեսլիգայում տեղի է ունեցել 1996 թվականի օգոստոսի 17-ին Դորտմունդի «Բորուսիայի» հետ 1996/97 մրցաշրջանի բացման խաղում, որում ֆուտբոլիստը դուրս է եկել փոխարինման։ «Բայերում» անցկացրած առաջին մրցաշրջանում նա մասնակցել է առաջնության 32 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ։ Այնուամենայնիվ, հաջորդ երկու մրցաշրջաններում խաղացողը հիմնականում դուրս եկավ փոխարինման և բաց թողեց 1997/98 մրցաշրջանի մի քանի հանդիպում՝ 1997 թվականի դեկտեմբերին «Շտուտգարտի» հետ տնային խաղում ստացած վնասվածքի պատճառով։ «Բայերում» անցկացրած երեք տարիների ընթացքում Կովաչը մասնակցել է առաջնության 77 հանդիպման և դարձել 8 գոլի հեղինակ։ Այստեղ նա առաջին անգամ սկսեց նույն թիմում խաղալ իր կրտսեր եղբոր՝ Ռոբերտի հետ։

1999 թվականի ամռանը Կովաչը տեղափոխվեց «Համբուրգ» և երկու մրցաշրջան անցկացրեց այդ ակումբում՝ Բունդեսլիգայում խաղալով 55 հանդիպում և դառնալով 12 գոլի հեղինակ։ 2001 թվականին Նիկո Կովաչը հրավեր ստացավ Մյունխենի «Բավարիայից» և այդ ակումբում կրկին միացավ եղբորը, ով «Բայերում» հինգ մրցաշրջանից հետո տեղափոխվեց «Բավարիա»։ Սակայն, չունենալով մշտական խաղային պրակտիկա «Բավարիայում», ֆուտբոլիստը նախընտրել է վերադառնալ հայրենի Բեռլին։ Առաջնությունում «Բավարիայի» կազմում անցկացնելով 34 հանդիպում և խփելով 3 գնդակ՝ նա կրկին մեկնել է «Հերտա» ակումբ, որտեղ խաղացել է մինչև 2006 թվականը, անցկացրել է 75 հանդիպում և խփել 8 գնդակ։

2006 թվականին ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտից հետո, որին մասնակցել է որպես Խորվաթիայի հավաքականի ավագ, Կովաչը կարիերան շարունակել է ավստրիական Բունդեսլիգայի Զալցբուրգի «Ռեդ Բուլ» ակումբում։ Լինելով արդեն բավականին տարիքային խաղացող՝ նա շարունակել է պարբերաբար հանդես գալ ավստրիական թիմի հիմնական կազմում։

2009 թվականի մայիսի 29-ին Նիկո Կովաչը որոշում է կայացրել ավարտել կարիերան և սկսել է պատանեկան մարզչի կարիերան «Ռեդ Բուլում»։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդես գալով Լեւերկուզենի «Բայերում»՝ Նիկո Կովաչն ընդունել է Խորվաթիայի ազգային հավաքականում հանդես գալու հրավերը։ Նրա կազմում իր նորամուտը նշեց Մարոկկոյի հավաքականի հետ ընկերական հանդիպումը, որը տեղի ունեցավ 1996 թվականի դեկտեմբերի 11-ին Կասաբլանկայում։ Ավելի ուշ նա մասնակցել է 1998 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի երեք խաղերի, սակայն չի կարողացել հասնել Ֆրանսիայի եզրափակիչ մրցաշարի՝ վնասվածքից մինչև վերջ չվերականգնվելով։ Հավաքական վերադարձը տեղի է ունեցել միայն 1999 թվականի նոյեմբերին՝ Ֆրանսիայի հավաքականի հետ ընկերական խաղում։

2002 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Կովաչը Սան Մարինոյի հավաքականի հետ արտագնա խաղում (4:0) անցկացրել է 5 հանդիպում և խփել 1 գնդակ։ Եզրափակիչ մրցաշարին նա մասնակցել է որպես մեկնարկային կազմի խաղացող թիմի անցկացրած բոլոր երեք խաղերում։ 2004 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական խաղերում նա շարունակել է պարբերաբար դուրս գալ խաղադաշտ և անցկացրել է 7 հանդիպում՝ 2 գոլ խփելով Էստոնիայի և Անդորրայի հետ խաղերում։ Եզրափակիչ մրցաշարում Կովաչն անցկացրել է 3 խաղ և կարողացել է գոլի հեղինակ դառնալ՝ բացելով հաշիվը Անգլիայի հավաքականի հետ խաղում (ավարտված պարտությամբ՝ 2:4): Ինչպես երկու տարի առաջ, այնպես էլ Խորվաթիայի հավաքականը չկարողացավ դուրս գալ մրցաշարի խմբային փուլից։

Եվրո-2004-ի ավարտից հետո Նիկո Կովաչը դարձավ Խորվաթիայի հավաքականի ավագը և թիմի հետ դուրս եկավ 2006 թվականին Գերմանիայում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։ Նա մասնակցել է 10 հանդիպումներից 9-ին և դարձել 2 գոլի հեղինակ, երկուսն էլ Զագրեբում Իսլանդիայի հավաքականի հետ խաղում (4:0)։ Եզրափակիչ մրցաշարում նա մասնակցել է խմբի բոլոր երեք հանդիպումներին։ Բրազիլիայի հավաքականի հետ խաղում նա վնասվածքի պատճառով ստիպված է եղել լքել խաղադաշտը 40-րդ րոպեին։ Ավստրալիայի հավաքականի հետ Խմբային վճռորոշ խաղում Նիկո Կովաչը 2:1 հաշիվը դարձրեց հօգուտ խորվաթների ՝ դառնալով գոլի հեղինակ, որը կարող էր նրանց դուրս բերել 1/8 եզրափակիչ։ Սակայն ավստրալացիները կարողացան հավասարեցնել հաշիվը, հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով, և Խորվաթիայի հավաքականը կրկին դարձավ միայն երրորդը իր խմբում։

Նիկո Կովաչը շարունակում է մնալ Խորվաթիայի հավաքականի ավագը մինչև կարիերայի ավարտը(2009-ը թվականի մայիսի 29)։ Նա բոլոր ժամանակների լավագույն եռյակում է՝ անցկացրած հանդիպումների քանակով։ Մեծ մասամբ նրա շնորհիվ հավաքականը հաջողությամբ հաղթահարեց 2008 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարը։

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին դարձել է «Զալցբուրգի» գլխավոր մարզչի՝ Ռիկարդո Մոնիզի օգնականը։

Խորվաթիայի հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի ձմռանը Ռոբերտ Կովաչի հետ միասին գլխավորել են Խորվաթիայի երիտասարդական հավաքականը[5]։ 2013 թվականի հոկտեմբերի 16-ին Նիկո Կովաչը նշանակվեց Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար[6], այնուհետև նշանակվեց հավաքականի գլխավոր մարզիչ։ Նրա գլխավորությամբ խորվաթներն անցումային խաղերում հաղթեցին Իսլանդիայի հավաքականին և մեկնեցին Բրազիլիա՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը։ «Մունդիալում» նրանք Բրազիլիայի, Մեքսիկայի և Կամերունի թիմերի հետ խմբում գրավեցին երրորդ տեղը և չկարողացան դուրս գալ փլեյ-օֆֆ։ Չնայած դրան, Կովաչը շարունակեց աշխատել թիմի հետ։

2015 թվականի սեպտեմբերի 9-ին Նիկոն լքեց պաշտոնը, Խորվաթիայի հավաքականն այդ ժամանակ իր խմբում զբաղեցնում էր երրորդ տեղը Եվրո-2016-ի ընտրական մրցաշարում[7]։

«Այնտրախտ» Ֆրանկֆուրտ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի մարտի 8-ին Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» հայտարարել է Նիկո Կովաչին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին[8]։ Խորվաթը կարողացավ փրկել թիմին երկրորդ դիվիզիոն դուրս գալուց, իսկ իր առաջին լիարժեք մրցաշրջանում «Այնտրախտի» գլխավորությամբ թիմի հետ գրավեց 11-րդ տեղը, իսկ մեկ տարի անց՝ 8-րդ։ Կովաչի գլխավոր ձեռքբերումն այդ պաշտոնում 2018 թվականի մայիսի 20-ին Գերմանիայի գավաթի խաղարկությունում տարած հաղթանակն էր, որի եզրափակչում հաղթեց Մյունխենի «Բավարիան»։ «Այնտրախտի» համար այս գավաթն առաջինն էր 30 տարվա ընթացքում։

«Բավարիա»[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի ապրիլի 13-ին «Բավարիան» հայտարարեց Նիկո Կովաչին գլխավոր մարզիչ նշանակելու մասին։ Երեք տարվա համար նախատեսված պայմանագիրն ուժի մեջ է մտել 2018 թվականի հուլիսի 1-ից[9]։ Նիկոյի հետ Մյունխեն է տեղափոխվել նրա եղբայրն ու օգնական Ռոբերտ Կովաչը։ Առաջին մրցաշրջանում Կովաչի գլխավորությամբ մյունխենցիները նվաճեցին «ոսկե դուբլ», սակայն Չեմպիոնների լիգայից դուրս մնացին արդեն 1/8 եզրափակչում։ Այս փաստը, ինչպես նաև հաջորդ մրցաշրջանի ոչ այնքան վստահ մեկնարկը, դրդեցին «Բավարիային» և մարզչին փոխադարձ համաձայնությամբ խզել պայմանագիրը 2019 թվականի նոյեմբերի 3-ին[10]։ Խորվաթների գլխավորած վերջին խաղում մյունխենցիները 1:5 հաշվով ջախջախիչ պարտություն կրեցին «Այնտրախտից»։

«Մոնակո»[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հուլիսի 20-ին Կովաչը վերադարձել է մարզչական աշխատանքի՝ գլխավորելով «Մոնակոն», որի հետ կնքվել է 3 տարվա պայմանագիր[11]։ Առաջին մրցաշրջանում խորվաթ մասնագետի գլխավորությամբ «մոնեգասկին» նվաճել է Ֆրանսիայի առաջնության բրոնզե մեդալներ, ինչպես նաև հասել Է Ֆրանսիայի գավաթի եզրափակիչ, որտեղ պարտվել է «Պարի Սեն Ժերմենին»։ Սակայն հաջորդ մրցաշրջանում թիմի արդյունքները վատացան և 2022 թվականի հունվարի 1-ին «Մոնակոն» հայտարարեց Կովաչի պաշտոնանկության մասին[12]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես խաղացող

Գերմանիա Բավարիա

Ավստրիա Ռեդ Բուլ Զալցբուրգ

Որպես մարզիչ

Գերմանիա Այնտրախտ
Գերմանիա Բավարիա

Մարզչական վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմ Աշխատանքի սկիզբ Աշխատանքի ավարտը Ցուցանիշներ
Հ Հ Ո Պ % побед
Խորվաթիա Խորվաթիայի հավաքական (երիտ․) Հունվարի 21, 2013 Հոկտեմբերի 16, 2013 6 5 0 1 83,33
Խորվաթիա Խորվաթիայի հավաքական Հոկտեմբերի 17, 2013 Սեպտեմբերի 9, 2015 19 10 5 4 52,63
Գերմանիա Այնտրախտ (Ֆրանկֆուրտ) Մարտի 8, 2016 Հունիսի 30, 2018 91 41 17 33 45,05
Գերմանիա Բավարիա Հուլիսի 1, 2018 Նոյեմբերի 3, 2019 65 45 12 8 69,23
Ֆրանսիա Մոնակո Հուլիսի 19, 2020 Դեկտեմբերի 30, 2021 74 43 15 16 58,11
Գերմանիա Վոլֆսբուրգ Հուլիսի 1, 2022 Մարտի 17, 2024 65 23 17 25 35,38
Ընդհանուր 320 167 66 87 52,19

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. http://www.sueddeutsche.de/news/politik/sportpolitik-niko-kovac-erhaelt-fair-play-preis-des-deutschen-sports-dpa.urn-newsml-dpa-com-20090101-170303-99-519380
  5. «Братья Нико и Роберт Ковачи возглавили молодёжную сборную Хорватии». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 9-ին.
  6. «Нико Ковач стал исполняющим обязанности главного тренера сборной Хорватии». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 9-ին.
  7. «Нико Ковач покинул пост главного тренера сборной Хорватии». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 9-ին.
  8. «Нико Ковач стал главным тренером «Айнтрахта»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 14-ին.
  9. ««Бавария» объявила имя нового главного тренера». RT на русском (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին.
  10. ««Бавария» объявила об уходе Ковача с поста главного тренера». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին.
  11. «Нико Ковач назначен на пост главного тренера ФК «Монако»». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  12. «Нико Ковач покидает «Монако»». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկո Կովաչ» հոդվածին։