Jump to content

Միչու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միչու
Միչուն 2013թ. Սուոնսիի կազմում
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Միգել Պերեզ Կուեստա
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 21, 1986(1986-03-21)[1][2] (38 տարեկան)
Ծննդավայր Օվիեդո, Իսպանիա
Հասակ 185 սմ
Քաշ 80 կգ
Դիրք հարձակվողական կիսապաշտպան, հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Օվիեդո
Համար 8
Պատանեկան կարիերա
1994-2003 Իսպանիա Օվիեդո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2003-2007 Իսպանիա Օվիեդո 100 (13)
2007-2008 Իսպանիա Սելտա Բ 28 (10)
2008-2011 Իսպանիա Սելտա 101 (14)
2011-2012 Իսպանիա Ռայո Վալեկանո 37 (15)
2012-2015 Ուելս Սուոնսի 52 (20)
2014-2015Իտալիա Նապոլի 3 (0)
2015-2016 Իսպանիա Լանգրեո 13 (10)
2016-ներկա Իսպանիա Օվիեդո 18 (1)
Ազգային հավաքական
2013 Իսպանիա Իսպանիա 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Միգել Պերես Կուեստա կամ Միչու (իսպ.՝ Miguel Pérez Cuesta, իսպ.՝ Michu, մարտի 21, 1986(1986-03-21)[1][2], Օվիեդո, Աստուրիա, Աստուրիա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես է գալիս իսպանական «Օվիեդո» ֆուտբոլային ակումբի կազմում։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Օվիեդո», «Սելտա»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միչուն իր կարիերան սկսել է հարազատ «Օվիեդո»-ի կազմում։

2007 թվականին տեղափոխվել է Սեգունդա Բ-ում հանդես եկող «Սելտա Բ»։ Թիմի կազմում անցկացնելով մեկ մրցաշրջան հրավիրվել է հիմնական թիմ։ «Սելտայի» կազմում հանդես է եկել 2008-2011 թվականների ընթացքում։

«Ռայո Վալեկանո»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հուլիսի 27-ին Միչուն տեղափոխվել է «Ռայո Վալեկանո»։ Նա թիմի հետ կնքել է 2-ամյա պայմանագիր[3]։

Իր դեբյուտը նշել է 2011 թվականի օգոստոսի 28-ին՝ «Աթլետիկ Բիլբաո»-ի դեմ խաղում[4]։ Իր առաջին մրցաշրջանում մտել է Իսպանիայի լավագույն ռմբարկուների ցուցակի մեջ։

«Սուոնսի Սիթի»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հուլիսի 20-ին Միչուն 2-ամյա պայմանագիր է կնքել անգլիական «Սուոնսի Սիթի»-ի հետ։ Թիմը նրա համար վճարել է 2 միլիոն ֆունտ[5]։ Միչուն թիմում ստացել է 9 համարի խաղաշապիկը[6]։

Իր դեբյուտը Միչուն նշել է օգոստոսի 18-ին՝ «Քուինս Պարկ Ռեյնջերս»-ի դեմ խաղում (5-0)։ Իր առաջին գոլը նա խփել է իր դեբյուտային մրցաշրջանում[7][8]։

Անգլիայի գավաթի խաղարկությունում իր առաջին գոլը իսպանացին խփել է 2013 թվականի հունվարի 6-ին՝ «Արսենալի» դեմ խաղում[9]։ 2013 թվականի հունվարի 23-ին նա երկարաձգել է իր պայմանագիրը մինչև 2017 թվականը[10]։

2013 թվականի փետրվարի 24-ին Միչուն օգնել է իր թիմին դառնալ Լիգայի գավաթակիր՝ «Բրեդֆորդ Սիթի»-ի դեմ խաղում[11]։ Հանդիպումն ավարտվեց 5-0 հաշվով։

«Նապոլի», «Լանգրեո»

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հուլիսի 17-ին Միչուն տեղափոխվել է իտալական «Նապոլի»։ Թիմի կազմում իր դեբյուտը նշել է օգոստոսի 31-ին՝ «Ջենոա»-ի դեմ խաղում։

2015/16 մրցաշրջանը իսպանացին անցկացրել է իսպանական «Լանգրեո» կազմում[12]։

2016 թվականի օգոստոսի 19-ին Միչուն վերադարձել է հարազատ «Օվիեդո»[13]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը Միչուն նշել է 2013 թվականի հոկտեմբերի 6-ին՝ Բելառուսի հավաքականի դեմ խաղում[14]։

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն
Ակումբ Մրցաշրջան League Գավաթ Լիգայի գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Առաջնություն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Օվիեդո 2003–04 Տերսերա Դիվիզիոն 19 3 0 0 19 3
2004–05 Տերսերա Դիվիզիոն 19 4 0 0 19 4
2005–06 Սեգունդա Բ 31 3 3 0 34 3
2006–07 Սեգունդա Բ 31 3 0 0 31 3
Ընդհանուր 100 13 3 0 103 13
Սելտա Բ 2007–08 Սեգունդա Բ 28 10 0 0 28 10
Սելտա 2007–08 Սեգունդա 14 1 0 0 14 1
2008–09 Սեգունդա 26 1 2 0 28 1
2009–10 Սեգունդա 30 6 6 2 36 8
2010–11 Սեգունդա 31 6 1 0 2 1 34 7
Ընդհանուր 101 14 9 2 2 1 112 17
Ռայո Վալեկանո 2011–12 Լա Լիգա 37 15 2 2 39 17
Սուոնսի 2012–13 Պրեմիեր Լիգա 35 18 2 1 6 3 43 22
2013–14 Պրեմիեր Լիգա 17 2 0 0 0 0 7 4 24 6
Ընդհանուր 52 20 2 1 6 3 7 4 67 28
Նապոլի 2014–15 Սերիա Ա 3 0 0 0 3 0 6 0
Լանգրեո 2015–16 Տերսերա Դիվիզիոն 13 10 0 0 4 2 17 12
Օվիեդո 2016–17 Սեգունդա 14 1 1 2 15 3
Կարիերայի ընդհանուր 348 83 17 7 6 3 10 4 6 3 387 100
Միջազգային վիճակագրություն
Ազգային հավաքական Տարի Խաղ Գոլ
Իսպանիա 2013 1 0
Ընդհանուր 1 0

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  3. «Rayo Vallecano: acuerdo con Michu» [Rayo Vallecano: agreement with Michu] (Spanish). esFutbol. 2011 թ․ հուլիսի 27. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 4-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Solid return for Vallecano». ESPN Soccernet. 2011 թ․ օգոստոսի 28. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 18-ին.
  5. Lutz, Tom (2012 թ․ հուլիսի 20). «Swansea City sign Michu from Rayo Vallecano for £2m». The Guardian. Վերցված է 2012 թ․ հուլիսի 20-ին.
  6. «Swansea striker Michu will play against Chelsea despite booking threat». The Independent. 2012 թ․ նոյեմբերի 4. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 4-ին.
  7. Ryan, Mark (2012 թ․ օգոստոսի 18). «QPR to shreds with Michu and Dyer at the fore». Daily Mail. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 20-ին.
  8. «Michu magic inspires Swansea rout». ESPN Soccernet. 2012 թ․ օգոստոսի 18. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 20-ին.
  9. «Graham to the rescue again». ESPN FC. 2013 թ․ հունվարի 6. Վերցված է 2013 թ․ հունվարի 6-ին.
  10. «Michu signs four-year contract with Swansea City». BBC Sport. 2013 թ․ հունվարի 23. Վերցված է 2013 թ․ հունվարի 23-ին.
  11. «Bradford 0–5 Swansea». BBC Sport. 2013 թ․ փետրվարի 24. Վերցված է 2013 թ․ փետրվարի 25-ին.
  12. «Michu, volver a empezar» [Michu, starting over]. Marca (Spanish). 2015 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. «Michu, nuevo jugador del Real Oviedo» [Michu, new player of Real Oviedo] (իսպաներեն). Real Oviedo. 2016 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
  14. «Paso al campeón» [Champion coming through]. Marca (Spanish). 2013 թ․ հոկտեմբերի 11. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միչու» հոդվածին։