Նեմանյա Վիդիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Նեմանյա Վիդիչ
Nemanja Vidić.jpg
Անձնական տվյալներ
Ազգությունը Սերբիա սերբ
Քաղաքացիությունը Flag of Serbia.svg Սերբիա
Մականուն Վիդա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 21, 1981(1981-10-21)[2] (38 տարեկան)
Ծննդավայր Ուժիցե, Հարավսլավիա
Հասակ 189 սմ[1]
Քաշ 84 կգ[1]
Դիրք Պաշտպան
Համար 15
Պատանեկան կարիերա
1989-1993
1994–1996
1996-2000
Հարավսլավիա Եդինստվո (Ուժիցե)
Հարավսլավիա Սլոբոդա (Ուժիցե)
Հարավսլավիա Ցրվենա Զվեզդա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2000-2004
2000-2001
2004-2006
2006-2014
2014-2016
Հարավսլավիա Ցրվենա Զվեզդա
  Հարավսլավիա Սպարտակ (Սուբոտնիցա)
Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա)
Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
Իտալիա Ինտեր
67 (12)
27 (6)
39 (4)
211 (15)
10 (1)
Ազգային հավաքական
2002
2002-2006
2006-2011
Հարավսլավիա Հարավսլավիա
Սերբիա և Չեռնոգորիա Սերբիա և Չեռնոգորիա
Սերբիա Սերբիա
3 (0)
17 (1)
36 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Նեմա՛նյա Վի՛դիչ (սերբ.՝ Немања Видић, սերբական արտասանությամբ՝ ně̞maɲa v̞ǐːditɕ, հոկտեմբերի 21, 1981(1981-10-21)[2], Ուժիցե, Սերբիա), սերբ նախկին ֆուտբոլիստ, կենտրոնական պաշտպան, եղել է անգլիական Մանչեսթեր Յունայթեդ թիմի ավագ, Սերբիայի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեմանյա Վիդիչը ծնվել է պղնձաձուլական գործարանի նախկին աշխատող Դրագոլյուբի և բանկի ծառայող Զորայի ընտանիքում։ Սկսել է զբաղվել ֆուտբոլով 7 տարեկանից։ Ավագ եղբայր Դուշանի հետ Նեմանյան մարզվում էր տեղական «Եդինստվո Ուժիցե» ակումբում։ Վիդիչն արագ առաջադիմում էր և արդեն 12 տարեկանում տեղափոխվեց մեկ այլ՝ «Սլոբոդա» (Ուժիցե) ակումբ[3][4]: Նրա վաղ պատանեկության տարիներին բռնկվեց Հարավսլավական պատերազմը, որի ընթացքում նրա ընտանիքը մշտական ռմբակոծությունների պայմաններում ապրում էր վախի մթնոլորտում[5]:

«Ցրվենա Զվեզդա» և «Սպարտակ» Մոսկվա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկուս ու կես տարի անց, 15-ամյակից քիչ առաջ Վիդիչը պայմանագիր կնքեց «Ցրվենա Զվեզդա» ակումբի հետ պատանեկան կարգավիճակով[5]: 2000 թվականից սկսեց հանդես գալ պրոֆեսիոնալ մակարդակով՝ վարձավճարով անցկացնելով 2000/2001 մրցաշրջանը «Սպարտակ Սուբոտնիցա» ակումբում։ Արդեն հաջորդ մրցաշրջանում նա վերադարձավ «Ցրվենա Զվեզդա», ուր արագ տեղ գրավեց հիմնական կազմում և սկսեց հաճախակի հանդես գալ Հարավսլավիայի առաջնությունում։ 2001/02 թվականներին «Ցրվենա Զվեզդայի» հետ Վիդիչը նվաճեց Հարավսլավիայի գավաթը[6][7]: Շատ չանցած Վիդիչը նշանակվեց թիմի ավագ։ «Ցրվենա Զվեզդայում» իր ավագության 3 տարիների ընթացքում Վիդիչը 67 խաղում խփեց 12 գոլ և հանդիսավոր ավարտեց իր կարիերան սերբական ակումբում՝ առաջնորդելով թիմին կրկնակի հաղթանակի (հաղթանակներ առաջնությունում և Սերբիայի ու Չեռնոգորիայի գավաթում 2004 թվական)։

2004 թվականի հուլիսին Վիդիչը տեղափոխեց ռուսական Պրեմիեր լիգայի «Սպարտակ» ակումբ[3][8]: Տեղափոխության արժեքը չհրապարակվեց, սակայն ըստ որոշ աղբյուրների Վիդիչը դարձավ ամենաթանկ պաշտպանը Ռուսական Պրեմիեր լիգայի պատմության մեջ[9]:

«Մանչեսթեր Յունայթեդ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկովյան «Սպարտակում» 2 մրցաշրջան անցկացնելուց հետո Վիդիչը տեղափոխվեց անգլիական Պրեմիեր լիգայի «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբ։ «Յունայթեդը» տաղանդավոր սերբ պաշտպանի հանդեպ հետաքրքրություն ցուցաբերել էր դեռևս 2003 թվականի ամռանը[10], բայց տեղափոխությունը կայացավ միայն երկուս ու կես տարի անց՝ 2006 թվականի հունվարի 5-ին: Գործարքի արժեքը կազմում էր 7 միլիոն ֆունտ[11]: Նոր ակումբում ստանալով «15» համարի մարզաշապիկը՝ Վիդիչն առաջին անգամ խաղաց «Յունայթեդի» կազմում 2006 թվականի հունվարի 25-ին Լիգայի գավաթի պատասխան կիսաեզրափակիչ հանդիպմանը՝ ընդդեմ «Բլեքբեռն Ռովերսի»՝ փոխարինելով Ռուդ վան Նիստելռոյին խաղի վերջին րոպեներին։ Յունայթեդը հաղթանակ տարավ 2-1 հաշվով[12][13]:

2006/07 մրցաշրջանում Վիդիչը հաստատուն կերպով տեղ նվաճեց հիմնական կազմում, կենտրոնում ամուր հանգույց կազմելով Ռիո Ֆերդինանդի հետ, ով հետագայում դարձավ անգլիական ֆուտբոլի ուժեղագույններից մեկը[8][14][15]: 2006/07 մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Պրեմիեր լիգայում անցկացրեց 25 հանդիպում և ակումբի հետ նվաճեց չեմպիոնական մեդալներ[16][17]:

«Յունայթեդի» կազմում առաջին գոլը Վիդիչը խփեց 2006 թվականի հոկտեմբերի 14-ին «Ուիգանի» դեմ խաղում, որը «կարմիր սատանաները» հաղթեցին 3-1 հաշվով[18]: Նոյեմբերի 4-ին Վիդիչը կրկին աչքի ընկավ գոլով, այս անգամ արդեն «Պորտսմուտի» դարպասին։ Դա Վիդիչի առաջին գոլն էր «Օլդ Թրաֆորդում»: Հանդիպումն ավարտվեց 3-0 հաշվով[19]: Չեմպիոնների լիգայում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում առաջին գոլը Նեմանյան խփեց դեկտեմբերի 6-ին «Բենֆիկայի» դեմ խմբային խաղում, այդ հանդիպումը լոնդոնյան ակումբը հաղթեց 3-1 հաշվով[20]:

Երկար ժամանակ Վիդիչը համարվում էր անգլիական Պրեմիեր լիգայի և Եվրոպայի լավագույն պաշտպաններից մեկը[14][21]: Վիդան, ինչպես անվանում էին նրան թիմակիցները[22][23], առանձնանում էր բացառիկ ֆիզիկական տվյալներով՝ կարողանալով խաղալ գլխով պաշտպանությունում, նաև հարձակման գծում ստանդարտ իրադրություններում, ինչպես և իր անվեհերությամբ[22][24][25][26][27][28]: Այդ կարողությունների շնորհիվ Նեմանյան մեծ սեր և պաշտամունք ձեռք բերեց «Յունայթեդի» երկրպագուների շրջանում[24][29][30][31] և խաղային որակների նմանության համար հաճախ էր համեմատվում «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Սթիվ Բրյուսի հետ[22][32]:

2007 թվականին Նեմանյան նոր պայմանագիր կնքեց ակումբի հետ՝ երկարաձգելով այն մինչև 2012 թվականը[33]: 2007/08 մրցաշրջանում Վիդիչը կրկին դարձավ Անգլիայի չեմպիոն[34]: Սերբ պաշտպանը թիմի կազմում էր 2008 թվականին Չեմպիոնների լիգայի եզրափակչում հաղթելով լոնդոնյան «Չելսիին»[35]: Եվրոպական չեմպիոնների գավաթը դարձավ Վիդիչի առաջին եվրոպական գավաթը։ 2007/08 մրցաշրջանում Վիդիչն անցկացրեց 32 խաղ առաջնության ընթացքում և խփեց մեկ գոլ[36]: 2010 թվականի օգոստոսին Նեմանյան նոր պայմանագիր կնքեց մանչեսթերյան ակումբի հետ՝ ժամկետը երկարաձգելով մինչև 2014 թվականի հունիս[37]:

2010 թվականի սեպտեմբերին Վիդիչը նշանակվեց ժամանակավոր, իսկ 2011 թվականի փետրվարին (Գարի Նևիլի կարիերայի ավարտից հետո) «Մանչեսթեր Յունայթեդի» մշտական ավագ[38][39]: 2010/11 մրցաշրջանում ճանաչվեց Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ[40]: 2011 թվականի դեկտեմբերին «Բազելի» դեմ խաղում Վիդիչն ստացավ ծնկի ջլի վնասվածք և շարքից դուրս եկավ կես տարով[41]: Ֆուտբոլիստը վերադարձավ դաշտ 2012 թվականի օգոստոսին, սակայն 2 ամիս կրկին չխաղաց աջ ոտքի ծնկի մակակորության վիրահատության պատճառով[42]: Կրկին վերադարձավ դաշտ 2011-ի դեկտեմբերին և անցկացրեց իր 250-րդ խաղը «կարմիր սատանաների» մարզաշապիկով[43]: 2014 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ ակումբն ու ֆուտբոլիստը որոշել են չերկարաձգել պայմանագիրը[44]:

«Ինտեր» (Միլան)[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի մարտի 5-ին Նեմանյան Վիդիչը պայմանագիր կնքեց իտալական «Ինտեր» ակումբի հետ[45]: Մրցաշրջանի սկզբին Վիդիչն «Ինտերի» մեկնարկային կազմի խաղացող էր, սակայն Ռոբերտո Մանչինիի՝ մարզիչ նշանակվելուց հետո կորցրեց տեղը հիմնական կազմում։ Չնայած դրան՝ 2015 թվականի հունվարի 11-ին Նեմանյան խփեց իր առաջին գոլը «սև-երկնագույնների» կազմում՝ նվաճելով «Ջենոայի» դարպասը։ 2015/16 մրցաշրջանում Վիդիչը ոչ մի խաղի չմասնակցեց և 2016 թվականի հունվարի 19-ին լուծարեց պայմանագիրն ակումբի հետ[46]։

2016 թվականի հունվարի 29-ին Վիդիչը հայտարարեց գործունեության ավարտի մասին[47]։

Հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիդիչը Հարավսլավիայի երիտասարդական հավաքականի կազմում առաջին անգամ խաղացել է 2002 թվականի հոկտեմբերի 12-ին Անգլիայի երիտասարդական հավաքականի դեմ խաղում (մինչև 21 տարեկան)[3][48]։ Նեմանյան Սերբիայի և Չեռնոգորիայի հավաքականի «հայտնի քառյակի» անդամներից մեկն էր[49] Մլադեն Կրստաիչի, Իվիցա Դրագուտինովիչի և Գորան Գավրանչիչի հետ միասին, որոնք 2006 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի 10 խաղում ընդամենը 1 գոլ էին բաց թողել՝ ռեկորդ սահմանելով ընդունած գոլերի նվազագույն քանակով։ Վիդիչը մեծ դեր է խաղացել ընտրական փուլի Բոսնիայի և Հերցեգովինայի դեմ հանդիպման ժամանակ։ Սերբիա և Չեռնոգորիան հաղթեց 1-0 հաշվով և ապահովեց իր մասնակցությունն աշխարհի առաջնությանը՝ չնայած հանդիպման ավարտից 5 րոպե առաջ Վիդիչն ստացավ կարմիր քարտ[3]։ Նեմանյան բաց թողեց Սերբիա և Չեռնոգորիայի առաջին խաղն առաջնության ժամանակ ընդդեմ Նիդերլանդների հավաքականի ընտրական փուլում կարմիր քարտի պատճառով[50], իսկ 2006 թվականի հունիսի 12-ին սերբը մարզումների ժամանակ ձախ ծնկի վնասվածք ստացավ, որի արդյունքում բաց թողեց 2006 թվականի աշխարհի առաջնության մնացած բոլոր հանդիպումները[51]։

Առաջնության ավարտից հետո Վիդիչը շարունակեց խաղալ ազգային հավաքականի կազմում, այդ ժամանակ արդեն՝ Սերբիայի անկախ հանրապետության։ Հոկտեմբերի 11-ին, այն բանից հետո, երբ նրա հավաքականը ոչ-ոքի խաղաց Սլովենիայի հետ, դուրս մնաց Եվրոպայի առաջնության մրցաշարից, իսկ Վիդիչը, որն այդ խաղում չիրացրեց 11 մետրանոցը, որոշեց ավարտել կարիերան ազգային հավաքականի կազմում[52]։

Գոլեր հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Խաղի արդյունք Մրցաշար
1 2005 օգոստոսի 15 Դինամո, Կիև, Ուկրաինա Flag of Poland.svg Լեհաստան 3:2 3:2 Վալերի Լոբանովսկու հուշամրցաշար
2 2006 նոյեմբերի 15 Ցրվենա Զվեզդա, Բելգրադ, Սերբիա {{{2}}} Նորվեգիա 1:0 1:1 Ընկերական խաղ

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի հուլիսի 17-ին Վիդիչն ամուսնացավ Բելգրադի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանող Անա Իվանովիչի հետ (չշփոթել համանուն սերբ թենիսիստուհու հետ)։ Զույգն ունի երեք որդի՝ Լուկան, Ստեֆանը և Պետարը[53][54]:

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերբիա և Չեռնոգորիա Ցրվենա Զվեզդա

  • Սերբիա և Չեռնոգորիայի առաջին լիգայի չեմպիոն, 2004
  • Ֆուտբոլի Հարավսլավիայի գավաթակիր, 2002
  • Ֆուտբոլի Սերբիա և Չեռնոգորիայի գավաթակիր, 2004
  • Ընդհանուր՝ 3 տիտղոս

Ռուսաստան Սպարտակ

  • Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր, 2005

Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ

  • Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոն (5), 2006/07, 2007/08, 2008/09, 2010/11, 2012/13
  • Ֆուտբոլային լիգայի գավաթակիր (3), 2006, 2009, 2010
  • ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի գավաթակիր, 2008
  • Անգլիայի սուպերգավաթի մրցանակակիր (5), 2007, 2008, 2010, 2011, 2013
  • Աշխարհի ակումբային մրցաշարի չեմպիոն, 2008
  • Ընդհանուր՝ 15 տիտղոս

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սերբիայի տարվա ֆուտբոլիստ(2), 2005, 2008
  • Պրեմիեր լիգայի մրցաշրջանի խաղացող (2), 2008/09, 2010/11
  • Պրեմիեր լիգայի ամսվա խաղացող, 2009 հունվար
  • Ներառվել է ՊՖԱ վարկածով «տարվա հավաքականի» կազմում (4), 2006/07, 2007/08, 2008/09, 2010/11
  • Ներառվել է FIFPro վարկածով «տարվա հավաքականի» կազմում (2), 2009, 2011
  • Սըր Մեթ Բասբիի անվան տարվա լավագույն խաղացող, 2009

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթներ[55] Եվրագավաթներ[56] Այլ[57] Ընդհանուր
Խաղ Գոլեր Խաղ Գոլեր Խաղ Գոլեր Խաղ Գոլեր Խաղ Գոլեր
Հարավսլավիա Սպարտակ (Սուբոտնիցա)
(վարձավճար)
2000/01 27 6 0 0 - - 0 0 27 6
Ընդհանուր 27 6 0 0 0 0 0 0 27 6
Հարավսլավիա Ցրվենա Զվեզդա 2001/02 22 2 5 0 2 0 0 0 29 2
2002/03 25 5 4 1 6 0 0 0 35 6
2003/04 20 5 5 0 6 3 0 0 31 8
Ընդհանուր 67 12 14 1 14 3 0 0 95 16
Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա) 2004 12 2 1 0 0 0 0 0 13 2
2005 27 2 1 0 0 0 0 0 28 2
Ընդհանուր 39 4 2 0 0 0 0 0 41 4
Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 2005/06 11 0 4 0 0 0 0 0 15 0
2006/07 25 3 5 0 8 1 0 0 38 4
2007/08 32 1 3 0 9 0 1 0 45 1
2008/09 34 4 8 0 9 1 4 2 55 7
2009/10 24 1 2 0 7 0 0 0 33 1
2010/11 35 5 2 0 9 0 1 0 47 5
2011/12 6 0 1 0 2 0 1 0 10 0
2012/13 19 1 2 0 2 0 0 0 23 1
2013/14 25 0 2 1 6 1 1 0 34 2
Ընդհանուր 211 15 29 1 52 3 8 2 300 21
Իտալիա Ինտեր Միլան 2014/15 23 1 0 0 5 0 0 0 28 1
2015/16 0 0 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 23 1 0 0 5 0 0 0 0 28 1
Ամբողջ կարիերայում 367 38 45 2 71 6 8 2 491 48

Հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքականի կազմում
Սերբիայի ազգային հավաքական
Տարի Փոխանցումներ Գոլեր
2002 3 0
2003 3 0
2004 3 0
2005 9 1
2006 4 1
2007 5 0
2008 9 0
2009 8 0
2010 9 0
2011 3 0
Ընդամենը 56 2

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Խաղացողի անձնագիր. Նեմանյա Վիդիչ» (անգլերեն)։ Premier League 
  2. 2,0 2,1 Transfermarkt.com — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Նեմանյա Վիդիչի էջ»։ UEFA.com։ Union of European Football Associations։ Վերցված է 2008 թվական դեկտեմբերի 29 
  4. «Rođen za Mančester»։ Glas javnosti (Serbian)։ Վերցված է 2008 թվական դեկտեմբերի 29 
  5. 5,0 5,1 Moreton Cole (հուլիսի 30, 2011)։ «'Fergie? Mellowed? I've seen the hairdryer myself a few times': Nemanja Vidic on facing Alex Ferguson in full fury»։ Daily Mail։ Վերցված է 2011 թվական հուլիսի 30 
  6. VIDIĆ (Nemanja Vidić). Footballdatabase.com.
  7. Yugoslavia Cup 2001/02. Rec.Sport.Soccer Statistics Foundation.
  8. 8,0 8,1 Նեմանյա Վիդիչի կենսագրությունը ManUtd.com.
  9. «Spartak swoop for Vidic»։ UEFA.com (Union of European Football Associations)։ հուլիսի 5, 2004։ Վերցված է 2008 թվական դեկտեմբերի 29  (չաշխատող հղում)
  10. Nada Grkinic. Vidic boosts Man Utd hope. BBC Sport. 04.06.2003.
  11. Oliver Kay. United clear to sign Vidic but mystery surrounds fee. Times Online. 28.12.2005.
  12. Vidic makes reserves appearance. BBC Sport. 27.01.2006.
  13. Man Utd 2-1 Blackburn (3-2 agg). BBC Sport. 25.01.2006.
  14. 14,0 14,1 Paul Fletcher. How Man Utd ousted Chelsea. BBC Sport. 06.05.2007.
  15. Alan Hansen’s column. BBC Sport. 05.06.2007.
  16. Man Utd season’s appearances and scorers summary. StretfordEnd.co.uk.
  17. Man Utd secure Premiership title. BBC Sport. 06.05.2007.
  18. Jonathan Stevenson. Wigan 1-3 Man Utd. BBC Sport. 14.10.2006.
  19. Paul Fletcher. Man Utd 3-0 Portsmouth. BBC Sport. 14.11.2006.
  20. Sam Lyon. Man Utd 3-1 Benfica. BBC Sport. 06.12.2006.
  21. Fergie hails stalwart Vidic. Sky Sports.
  22. 22,0 22,1 22,2 Vida delight at killer blow. Manutd.com. 15.09.2007.
  23. Vida wants Pompey fillip. Manutd.com. 12.08.2007.
  24. 24,0 24,1 Report: Everton 0 United 1. Manutd.com. 15.09.2007.
  25. Half-time report - Top of the class. ESPN.
  26. Eurosport.com’s 2006 top 10 prospects. Eurosport.
  27. Champions League - Champions League team of the year. Eurosport.
  28. Review: Nemanja Vidic. Manutd.com.
  29. Vidic on cult status. Manutd.com. 23.01.2007.
  30. Vidic Loving Life At United. Eurosport.
  31. Warrior Vidic set goals target. Manutd.com. 21.09.2007.
  32. Iron men. TimesOnline.co.uk.
  33. Vidic signs new Man Utd contract. BBC Sport. 08.11.2007.
  34. Phil McNulty. Phil Wigan 0-2 Man Utd. BBC Sport. 11.05.2008.
  35. Phil McNulty. Man Utd earn dramatic Euro glory. BBC Sport. 22.05.2008.
  36. Man Utd season’s appearances and scorers summary. StretfordEnd.co.uk.
  37. [1] Nemanja Vidic signs four-year contract extension with Manchester United
  38. Bostock Adam (2010-09-13)։ «Neville replaced as Reds skipper» (անգլերեն)։ ManUtd.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-20-ին 
  39. «Neville retires» (անգլերեն)։ ManUtd.com։ 2011-02-02։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-20-ին 
  40. Видич и Фергюсон - лучшие в премьер-лиге по итогам сезона
  41. Фергюсон подтвердил, что Видич выбыл до конца сезона
  42. Капитан "Манчестер Юнайтед" Видич выбыл из строя на два месяца
  43. Видич записал в свой актив 250-й матч за "Манчестер Юнайтед"
  44. Видич покинет "Манчестер Юнайтед" по окончании сезона
  45. Վիդիչը պաշտոնական պայմանագիր է կնքել «Ինտերի» հետ
  46. Նեմանյա Վիդիչը հեռացավ «Ինտերից»
  47. Վիդիչն ավարտեց կարիերան
  48. Wright-Phillips saves England. BBC Sport. 06.09.2002.
  49. Vidic completes Man Utd transfer. BBC Sport. 05.01.2006.
  50. Banned Vidic vows to help Serbia. BBC Sport. 06.06.2006.
  51. Injured Vidic out of tournament. BBC Sport. 13.06.2006.
  52. Видич завершил карьеру в сборной
  53. Lawrence Amy (նոյեմբերի 26, 2006)։ «Profile: Nemanja Vidic»։ The Observer (London)։ Վերցված է 2008 թվական դեկտեմբերի 29 
  54. «Nemanja Vidić – Biografija»։ nemanjavidic.com։ նոյեմբերի 23, 2005։ Վերցված է 2008 թվական դեկտեմբերի 29 
  55. Հարավսլավիայի գավաթ, Սերբիայի գավաթ, Ռուսաստանի գավաթ, Անգլիայի գավաթ, Անգլիայի ֆուտբոլային լիգայի գավաթ.
  56. ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա, ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա
  57. Անգլիայի սուպերգավաթ, Եվրոպայի սուպերգավաթ, Աշխարհի ակումբային առաջնություն.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]