Ուժիցե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Ուժիցե
սերբախորվաթ․՝ Титово Ужице
սերբ.՝ Ужице
սերբ.՝ Ужице
Զինանշան
Coat of arms of Užice.jpg

Uzice-by-pedja-supurovic-05.JPG
Կոորդինատներ: 43°51′0″ հս․ լ. 19°51′0″ ավ. ե. / 43.85000° հս․. լ. 19.85000° ավ. ե. / 43.85000; 19.85000
ԵրկիրՍերբիա Սերբիա
Առաջին հիշատակում1329
Մակերես667 կմ²
ԲԾՄ411 մետր
Բնակչություն59 747 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ031
Փոստային ինդեքսներ31000, 31102, 31103, 31104, 31105, 31106, 31107, 31108 և 3110
Ավտոմոբիլային կոդUE
Պաշտոնական կայքgraduzice.org
##Ուժիցե (Սերբիա)
Red pog.png

Ուժիցե (սերբ.՝ Ужице, Užice), քաղաք Սերբիայի արևմտյան հատվածում։ 2002 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ քաղաքի բնակչությունը կազմել է 102 463 մարդ: Կլիման մայրցամաքային է[1]։

Ուժիցե համայնքի և Զլատիբորսկի շրջանի վարչական կենտրոնը։ Տեղակայված է Դետինա գետի ափին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերբիայի այս շրջանի առաջին բնակիչները համարվում են իլլիրիացիները։ Այդ ցեղերի դամաբարանները այս շրջանում հանդիպում են ամենուրեք։ Հետագայում շրջանը մտել է Հռոմեական կայսրության կազմի մեջ՝ դառնալով Դալմաթիա գավառի մասը։

1990-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ական թվականներին քաղաքական անկայունության և պատերազմի պատճառով Ուժիցեի տնտեսությունը անկում է ապրել։

199պ թվականին քաղաքը մի քանի անգամ ռմբակոծվել է ՆԱՏՕ-ի ավիացիայի կողմից։ Ամենաշատ ավերումները եղել են 1999 թվականի մայիսի 6-ին, երբ ռմբակոծվել են բազմաթիվ փողոցներ և մայրուղիներ, օդանավակայանը, քաղաքացիական օբյեկտներ և կառավարական շենքեր։ Երկար ռմբակոծություններից հետո, Ուժիեցի հազարավոր բնակիչներ դուրս են եկել գլխավոր հրապարակ՝ բողոքելով ռմբակոծությունների, քաղաքի ավերման և խաղաղ բնակչության սպանությունների դեմ։

Ժամանակակից քաղաք[խմբագրել | խմբագրել կոդը]

Այժմ Ուժիցեն համարվում է երկրամասի տնտեսական զարգացման կենտրոնը։ Ավելի զարգացող ճյուղերն են գունավոր մետալուրգիան և տեքստիլ արդյունաբերությունը։

Արդյունաբերությունից զատ, Ուժիցեում զարգանում են նաև այնպիսի ճյուղեր, ինչիպիսիք են տների և քաղաքացիական շինությունների շինարարությունը, փոխադրումները, առևտուրը, գյուղատնտեսությունը, բանկային գործը, բժշկական ծառայությունները և այլն։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուժիցեի ամրոց,
  • Էլեկտրակայարան-թանգարան, որը կառուցվել է Նիկոլա Տեսլայի նախագծով,
  • «Ուժիցեի զենքի և զինամթերքի գործարան» (FOMU),
  • ուժիցական ծածան։

Ազգային կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուժիցե համայնքի բնակչությունը՝ ըստ 2002 թվականի տվյալների՝

  • սերբեր - 81 375;
  • չեռնոգորացիներ - 278;
  • հարավսլավներ - 149;
  • այլազգիներ - 20 661։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուժիցեն հարուստ պատմությամբ քաղաք է։ Գլխավոր հրապարակում գտնվում են գրադարանը և թատրոնը։ Կենտրոնում են գտնվում նաև թերթերի խմբագրությունները, ռադիո և հեռուստակայանները, ինչպես նաև մի քանի այլ հրատարակչություններ։

Քաղաքում շատ են Ուժիցեի հերոսներին նվիրված արձանները և կոթողները, որոնք շատ են հատկապես քաղաքի արևելյան՝ Դովարե կոչվող հատվածում։ Ուժիցեի գիմնազիան Սերբիայի ամենահին բարձրագույն կրթական հաստատություններից է։ Գիմնազիայի մոտ են գտնվում մի քանի տարրական և միջին կրթական հաստատություններ։ Գրող Միլուտին Ուսկոկովիչն Ուժիցեից ճանաչվել է Սերբիայում առաջին մոդեռնիստական վեպի հեղինակ։

Հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Climate: Užice, Serbia»։ Climate-Data.org։ Վերցված է December 22, 2017 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]