Օլդ Թրաֆորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Stadium.svg
Օլդ Թրաֆորդ
Old Trafford inside 20060726 1.jpg
Old Traford.jpg
Տեսակ մարզադաշտ
Մարզաձև ֆուտբոլ
Ամբողջական անվանում Անգլիա Old Trafford
Տեղագրություն Trafford
Երկիր Միացյալ Թագավորություն
Կառուցված 1909
Բացված 1910 փետրվարի 19
Կառուցման գին £90 000 (1909)
Ճարտարապետ Արչիբալդ Լեյտչ
Սեփականատեր Մանչեսթեր Յունայթեդ
Գործաղեկավար Մանչեսթեր Յունայթեդ
Տարողություն 75 731
Տնային թիմ Մանչեսթեր Յունայթեդ
Դաշտի չափսեր 105 x 68 [մ
Կոորդինատներ: 53°27′47″ հս․ լ. 2°17′29″ ամ. ե. / 53.46306° հս․. լ. 2.29139° ավ. ե. / 53.46306; 2.29139
Օլդ Թրաֆորդը գտնվում է Մեծ Բրիտանիաում
Օլդ Թրաֆորդ
Old Trafford Վիքիպահեստում

Օլդ Թրաֆորդ (անգլ.՝ Old Trafford), հայտնի նաև որպես Երազանքների թատրոն (անգլ.՝ Theatre of Dreams), ֆուտբոլային մարզադաշտ անգլիական Մանչեսթեր քաղաքում, «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի տնային մարզադաշտը։ Այս պահին մարզադաշտը տեղավորում է 75 765 հանդիսատես և համարվում է մարդկանց տարողությամբ երկրորդ ֆուտբոլային մարզադաշտը Անգլիայում «Ուեմբլի»-ից հետո, նաև անգլիական 2 մարզադաշտերից մեկը (այդ թվում է կրկին «Ուեմբլին»), որ ՈՒԵՖԱ-ի էլիտար ռեյտինգով արժանացել է 5 աստղի։

Մարզադաշտը գտնվում է կրիկետի «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտից մոտավորապես 800 մետր հեռավորության վրա և Մանչեստրի վերգետնյա մետրոյից ոչ հեռու։

«Օլդ Թրաֆորդ»-ը 1910 թվականից հանդիսանում է տնային մարզադաշտ «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի համար (բացառությամբ 1941-1949 թվականներին ընկած ժամանակաշրջանը, երբ մարզադաշտը փլուզվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ռմբակոծությունների պատճառով՝ այդ ժամանակահատվածում ակումբը խաղում էր «Մեյդ Ռոուդ»-ում՝ «Մանչեսթեր Սիթի» մարզադաշտում)։ Մարզադաշտն ակտիվ ընդլայնվեց 1990-2000 թվականներին։ Առավել հայտնի է հյուսիսային, արևելյան և արևմտյան ամբիոնների շինարարական փուլը, որը մեծացրեց մարզադաշտի չափսերը մինչև 80 հազար մետր։ Մարզադաշտի ռեկորդային այցելումներ գրանցվեց 1939 թվականին, երբ 76 962 դիտորդներ հետևում էին Անգլիայի ֆուտբոլի գավաթի խաղին «Վուլվերհեմպտոն Ուոնդերերս» և «Գրիմսբի Թաուն» ֆուտբոլային ակումբների միջև[1]:

«Օլդ Թրաֆորդ»-ը հաճախ օգտագործվում էր որպես չեզոք դաշտ՝ Անգլիայի ֆուտբոլի գավաթի կիսաեզրափակչի խաղերի անցկացման համար, ինչպես նաև այստեղ անց են կացվել Անգլիայի հավաքականի մի քանի խաղեր «Ուեմբլի» մարզադաշտի կառուցման ժամանակ։ Մարզադաշտում անց են կացվել 1996 թվականի Եվրոպայի առաջնության, 1996 թվականի Եվրոպայի չեմպիոնների լիգայի, ինչպես նաև 2003 թվականի Չեմպիոնների Լիգայի խաղեր: Բացի ֆուտբոլային նպատակներով օգտագործելը, «Օլդ Թրաֆորդ»-ում անց են կացվել ռեգբիի Սուպերլիգայի մեծ եզրափակչի փուլը և 2000 թվականի Աշխարհի գավաթի եզրափակչի խաղերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Morgan, Steve (March 2010). McLeish, Ian. ed. "Design for life". Inside United (Haymarket Network) (212): 44–48. ISSN 1749-6497.