Գարի Նևիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Գարի Նևիլ
Gary Neville 2012.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Գարի Ալեքսանդր Նևիլ
Ազգությունը Անգլիացի
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 18, 1975 (44 տարեկան)
Ծննդավայր Բերի, Մեծ Մանչեսթեր, Անգլիա Անգլիա
Հասակ 180
Քաշ 77 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ավարտել է ֆուտբոլիստի կարիերան
Պատանեկան կարիերա
1991-2002 Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1992-2011 Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 400 (5)
Ազգային հավաքական
1992 Անգլիա Անգլիա մինչև 16 1 (0)
1992-1993 Անգլիա Անգլիա մինչև 18 8 (0)
1995-2007 Անգլիա Անգլիա 85 (0)
Մարզչական կարիերա
2012 Անգլիա Անգլիա մարզչական շտաբ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Գարի Նևիլ(անգլ.՝ Gary Alexander Neville, ծնվել է 1975 թվականի փետրվարի 18-ին, Անգլիայի Բերի քաղաքում), անգլիացի ֆուտբոլիստ, Մանչեսթեր Յունայթեդի և Անգլիայի հավաքականի և պաշտպան։ Ռոյ Քինի հեռանալուց հետո դարձավ Մանչեսթեր Յունայթեդի ավագը։ Նևիլն ամբողջ կարիերայի ընթացքում խաղացել է Օլդ Թրաֆորդում։ Հավաքականում առաջին խաղն անցկացրել է 1995 թվականին։ Ավելի քան 10 տարի խաղացել է եզրային պաշտպանի դիրքում, և համարվում է այդ դիրքի լավագույն խաղացողներից մեկը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նևիլը սկսել է խաղալ հարազատ Բերի ակումբում։ 1991 թվականի հուլիսին միացել է Մանչեսթեր Յունայթեդի ակադեմիային։ 1992 թվականի հունվարին պայմանագիր է կնքել Յունայթեդի հետ։ Դեբյուտը նշել է 1992 թվականին ՈՒԵՖԱ-ի գավաթի Տորպեդոյի դեմ խաղում։ 1994/95 թվականի մրցաշրջանում դարձել է թիմի հիմնական կազմի խաղացող։ 1996 թվականին մասնակցել է Եվրոպայի առաջնությանը։ Նա մասնակցել է բոլոոր խաղերին մինչև կիսաեզրափակչում Գերմանիայի հետ հանդիպումը։ 1998 թվականին նա այն 22 ֆուտբոլիստներից էր, որը հայտավորված էր 1998 թվականի ԱԱ-ը։ Նա 4 խաղերից խաղաց 3-ում։ 1998/99 թվականներին նա թիմի հետ նվաճեց Չեմպիոնական տիտղոսները՝ ներքին առաջնությունում և Չեմպիոնների Լիգայում։ Գարին խաղադաշտ դուրս եկավ 54 անգամ և գրավեց Էվերթոնի դարպասը։

2003/04 թվականների մրցաշրջանում նա ևս 2 անգամ դարձավ գոլի հեղինակ։ Գավաթային Սիթիի դեմ խաղում որտեղ նրա հետ մեկտեղ խաղադաշտ էր դուրս եկել Սթիվ Մաքմանամանը նա արժանացավ մեծ համակրանքի չնայած իր հեռացմանը։

Նևիլը Յունայթեդի կազմում 2006 թվականին

2004 թվականի հուլիսին նա նոր հինգամյա պայմանագիր կնքեց թիմի հետ։ Փետրվարին նա առաջին տիտղոսը նվաճեց, որպես ավագ, հաղթելով երկրի գավաթը։

2006/07 թվականներին նա միշտ հայտնվում էր հիմնական կազմում, մինչև որ վնասվածք ստացավ և բաց թողեց մրցաշրջանը։ Նա խաղադաշտ վերադարձավ ՉԼ-ի 1/4 եզրափակչում, Ռոմայի դեմ խաղում։

2010 թվականին նա ստացավ մարզչական լիցենզիա և դարձավ Սըր Ալեքս Ֆերգյուսոնի ավագ օգնականը, մինչև Օլե Գունար Սուլշերի հայնվելը։

2011 թվականի փետրվարի 2-ին նա հայտարարեց կարիերայի ավարտի մասին։ Վերջին տարիներին նա հաճախակի ստանում էր վնասվածքներ։ Ալեքս Ֆերգյուսոնն ասում էր «Նևիլն Անգլիայում լավագույն եզրային պաշտպանն է »[1]

Մայիսի 24-ին Օլդ Թրաֆորդում Յուվենտուսի դեմ խաղում նա անցկացրեց հրաժեշտի խաղն ավագի թևկապով։

2012 թվականին Ռոյ Հոջսոնը նրան հրավիրեց հավաքականում մարզչական աշխատանքի[2]։

Գարին Ֆիլ Նևիլի ավագ եղբայրն է, խաղացել է Յունայթեդում 1993-2005 թվականներին։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա հայրը Նեևիլ Նևիլը պռոֆեսիոնալ կրիկետ խաղացող էր։ Մայրը՝ Ջիլը նեթբոլիստ էր։ Նա նույնպես խաղում էր կրիկետ և խաղում էր մինչը 14 տարեկանների թիմում։ Նա 1992 թվականի հուլիսի 19-ին մասնակցել է Ավստրալիայում կայանալիք պռոֆեսիոնալ առաջնությանը։

Նևիլն ամուսնացել է 2007 թվականի հունիսի 16-ին Էմմա Հեթֆիլդի հետ։ Աղջիկը՝ Մոլին ծնվել է 2009 թվականի հունվարի 11-ին։ Երկրորդ աղջիկը Սոֆին ծնվել է 2010 թվականի մարտի 15-ին։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ

  • Պրեմիեր Լիգայի հաղթող- 1995/96, 1996/97, 1998/99, 1999/2000, 2000/01, 2002/03, 2006/07, 2008/09
  • Անգլիայի գավաթակիր - 1996, 1999, 2004
  • Անգլիայի Լիգայի գավաթակիր- 2006, 2010
  • ՈՒԵՖԱՉԼ—ի գավաթակիր- 1999, 2008
  • Անգլիայի սուպերգավաթակիր- 1996, 1997, 2008
  • Միջմայրցամաքային գավթի հաղթող- 1999
  • Աշխարհի Ակումբային Առաջնության հաղթող- 2008

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]