Բերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Բերի
Bury Town Hall (2).jpg
Կոորդինատներ: 53°35′35.34″ հս․ լ. 2°17′54.79″ ամ. ե. / 53.5931500° հս․. լ. 2.2985528° ավ. ե. / 53.5931500; 2.2985528
ԵրկիրՄեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Մակերես30,1 կմ²
Բնակչություն78 729 մարդ (2016)[1]
Ժամային գոտիUTC+0
Փոստային ինդեքսներBL9
Պաշտոնական կայքbury.gov.uk
##Բերի (Միացյալ Թագավորություն)
Red pog.png

Բերի (անգլ.՝ Bury), քաղաք Անգլիայի[2] արևմուտքում՝ Մեծ Մանչեսթեր կոմսությունում, համանուն վարչական կենտրոն է (անգլ.՝ metropolitan borough):

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը տեղակայված է Մեծ Մանչեսթեր մետրոպոլիտական կոմսությունում, Իրվել գետի վրա, Բոլթոնից 8,9 կմ արևելք, արևմուտքից՝ Ռոչդեյլից 9,5 կմ հարավ-արևմուտք, և հյուսիսից՝ Մանչեստրից 12,7 կմ հյուսիս-արևմուտք: Բերին հանդիսանում է Բերիի վարչական շրջանի կենտրոնը (Metropolitan Borough of Bury) և տարածքի ամենամեծ բնակավայրը: Բերիի բնակչությունը կազմում է 78,723 մարդ (2015)[3]։

Պատմականորեն Լանկաշիրի մի մասը լինելով՝ Բերին հիմնվել է որպես գործարանային քաղաք։ Արդյունաբերական հեղափոխության ժամանակ այստեղ գործել են տեքստիլային գործվածքի արտադրամասեր։ Բերին Անգլիայում և նրա սահմաններից դուրս հատկապես հայտնի է իր բաց շուկայով՝ Բերի-շուկա (Bury-Market), իսկ նրա ժողովրդականությունը մեծացել է ժամանակակից Manchester Metrolink տրամվայի և թեթև երկաթուղային համակարգի շահագործումից հետո։ Վերջինս գնում է Բերիից Մանչեստր: Բերիի շուկան հայտնի է այնպիսի ավանդական ուտեստներով, ինչպիսիք են արյունոտ երշիկը, որը վաճառվում է ինչպես սառը, այնպես էլ տաք վիճակում, որպես առանձին ուտեստ (օրինակ՝ որպես գարեջրի նախուտեստ) և այլ խոհարարական ուտեստների հետ միասին:

Բերիի ամենահայտնի բնակիչներից մեկը Միացյալ Թագավորության վարչապետ և Լոնդոնի ոստիկանության դեպարտամենտի հիմնադիր Սըր Ռոբերտ Փիլն էր: Փիլի հուշարձանը տեղադրված է Բերիի քաղաքապետարանի մուտքի մոտ։

Ներկայումս Բերիում իրականացվում է քաղաքի կենտրոնի խոշոր վերակազմավորում` համաձայն «The Rock Triangle Development» զարգացման պլանի, ըստ որի քաղաքը պետք է հասնի նոր, նույնիսկ ավելի բարձր մակարդակների` բնակարանային, մեծածախ և մանրածախ առևտրի և զբոսաշրջության ոլորտներում:

Վաղ պատմությունը և անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերի անունը (անգլ.՝ Bury նախկինում նաև Buri և Byri) ծագում է հին անգլերեն բառից, որը նշանակում է դղյակ, միջնաբերդ կամ ամրոց, այսինքն՝ ժամանակակից անգլիական borough բառի վաղ ձևը[4], որն այժմ հաճախ հանդիպում է անգլիական քաղաքների անունների վերջավորություններում։

Բերի քաղաքը տեղակայված է հին շուկայի շուրջը, բայց կան ավելի վաղ ապացույցներ այն մասին, որ քաղաքի ծագումը կապված է հռոմեական տիրապետության հետ: Այսպիսով, Բերիի տեղական թանգարանում ցուցադրված է հռոմեական ծագում ունեցող ծաղկաման, որը լցված է Մ․ թ․ 253-282 թվականների ոչ մեծ բրոնզե մետաղադրամներով: Այս գտածոն հայտնաբերվել է այն վայրից դեպի հյուսիս, որտեղ ներկայումս գտնվում է Բերի քաղաքի կենտրոնը[5]:

Զբոսաշրջիկների և քաղաքի այցելուների շրջանում ամենահայտնի և հանրաճանաչ շենքը Բերիի ամրոցն է[6]։ Այն հիմնադրվել է 1469 թվականին՝ Սըր Թոմաս Փիլքինգթոնի կողմից, որը Փիլքինգթոն և Բերի կալվածքների լորդն էր, Լանկաշիր տոհմի լիիրավ անդամ: Ամրոցի դիրքը շատ ձեռնտու էր պաշտպանական նպատակներով. այն գտնվում էր Իրվել գետի հովտի կտրուկ լանջին: Իրենց կառավարման օրոք Փիլքինգթոնները Դե Բերի ընտանիքից ժառանգեցին նաև շրջակա կալվածքները։

Այժմ Բերիի ամրոցը հնագիտական պեղումների եզակի կենտրոն է: Վերջերս հնագետները եզրահանգել են այն համոզման, որ ժամանակակից ամրոցի տեղում եղել է ավելի վաղ կառուցված տուն: Այսպիսով, 2000 թվականին հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվեցին Հին ամրոցի պատեր, որոնք այժմ գտնվում են ամրոցի տարածքում, ժամանակակից պատերի ներսում:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում և շրջանում կան մի շարք խոշոր ուսումնական հաստատություններ․

  • Քոլեջներ
    • Բերիի քոլեջ (անգլ.՝ Bury College, նախկին անունը Bury Technical College and Peel Sixth Form College)
    • Բերիի միջնակարգ դպրոց (անգլ.՝ Bury Grammar School), հայտնի է 1634 թվականից
    • Հոլի Քրոսի քոլեջ (անգլ.՝ Holy Cross College, նախկինում կոչվել է Բերիի կուսանոցին կից միջնակարգ դպրոց (անգլ.՝ Bury Convent Grammar School) 2007-ին այն զբաղեցրել է 7-րդ տեղը Անգլիայի բոլոր քոլեջների մեջ
  • Բերիի շրջակայքում տեղակայված ուսումնական հաստատություններ
    • Մեծ Կաղնու միջնակարգ դպրոց (անգլ.՝ Broad Oak High School)
    • Բերիի Անգլիական եկեղեցուն կից միջնակարգ դպրոց (անգլ.՝ Bury Church of England High School)
    • Բերիի միջնակարգ դպրոց (անկախ) (անգլ.՝ Bury Grammar School (Independent))
    • Դերբիի միջնակարգ դպրոց (անգլ.՝ Derby High School)
    • Էլթոնի միջնակարգ դպրոց (անգլ.՝ Elton High School)
    • Սուրբ Գաբրիելի միջնակարգ դպրոց (անգլ.՝ St. Gabriel's High School)

Բերիում կա նաև Darul Uloom Al-Arabiyyah Al-Islamiyyah անունով մահմեդական մեդրեսե:

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքում կա քաղաքային ֆուտբոլային ակումբ՝ Բերին (անգլերեն Bury FC), որը ստեղծվել է 1885 թվականին: Ներկայումս խաղում է Առաջին լիգայում։ Ակումբն իր ամենամեծ հաջողություններին հասել է 19-20-րդ դարերի ավարտին, երբ ակումբի ֆուտբոլիստները գրավեցին Անգլիայի գավաթը: Այդ ժամանակ՝ 1900 և 1903 թվականներին, համապատասխանաբար, պարտության են մատնվել այնպիսի թիմեր, ինչպիսիք են Լիվերպուլը և Դերբի Կաունտին։ Ավելին, վերջիններս տապալվեցին ջախջախիչ հաշվով՝ 6-0: Այս արդյունքը դեռ ռեկորդային է գավաթի խաղարկության եզրափակչի համար:

Ակումբի տարբեր տարիների լեգենդներն են՝

  • Կրեյգ Մեդեն
  • Հենրի Կոկբերն
  • Նևիլ Սաուտոլ
  • Դին Քիլի
  • Լի Դիքսոն
  • Քոլին Բել
  • Թերի Մաքդերմոտ
  • Ալեք Լինդսի
  • Թրևոր Ռոս
  • Ջոն Մաքգրեթ

Հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջեյմս Բեյթման (1811—1897), բրիտանացի բուսաբան, այգեգործ, կոլեկցիոներ և խոլորձի մասնագետ, խոլորձի առաջին մշակողներից մեկը
  • Իան Գրիվզ (1932—2009), անգլիացի ֆուտբոլիստ և մարզիչ
  • Էնդի Գորամ (ծնվ․ 1964), շոտլանդացի ֆուտբոլիստ և մարզիչ
  • Մէեթ Հոլանդ (ծնվ․ 1974), իռլանդացի ֆուտբոլիստ
  • Գարի Նևիլ (ծնվ․ 1975), անգլիացի ֆուտբոլիստ
  • Ֆիլ Նևիլ (ծնվ․ 1977), անգլիացի ֆուտբոլիստ և մարզիչ
  • Էլիզաբեթ Չեդվիկ (ծնվ․ 1957), անգլիացի գրող
  • Ջեյն Դենսոն (ծնվ․ 1976), ամերիկացի դերասան
  • Ջեմմա Ատկինսոն (ծնվ․ 1984), բրիտանացի մոդել և դերասան
  • Ջենի Մակելփին (ծնվ․ 1984), անգլիացի դերասան և հումորիստ
  • Ֆիլ Լեստեր (ծնվ․ 1984), անգլիացի վիդեոբլոգեր և BBC Radio հաղորդավար
  • Էլիոթ Ռոթվել (ծնվ․ 1984), անգլիացի լրագրող

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.citypopulation.de/php/uk-england-northwestengland.php?cityid=E35001415
  2. Greater Manchester Gazetteer, Greater Manchester County Record Office, Places names - B, արխիվացված օրիգինալից 18 July 2011-ին, https://web.archive.org/web/20110718144414/http://www.gmcro.co.uk/Guides/Gazeteer/gazzb.htm, վերցված է 17 October 2008 
  3. Bury City Population, Retrieved 4 June 2017
  4. A brief history of Bury, Bury Metropolitan Borough Council, ISBN 0-9502472-0-0, արխիվացված օրիգինալից 2 July 2010-ին, https://web.archive.org/web/20100702214123/http://www.bury.gov.uk/VisitorGuidesAndMaps/History.htm, վերցված է 1 August 2009 
  5. Dobb, Arthur J (1970), 1846 Before and After: A Historical Guide to the Ancient Parish of Bury, Bircle Parish Church Council 
  6. Bury Castle, Bury Educational Schools Net, արխիվացված օրիգինալից 24 June 2007-ին, https://web.archive.org/web/20070624024006/http://atschool.eduweb.co.uk/tcsc/millennium2/Castle/Bury_Castle.htm, վերցված է 4 January 2008 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]