Ջեմմա Ատկինսոն
Ջեմմա Ատկինսոն | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 16, 1984[1] (40 տարեկան) |
Ծննդավայր | Բերի, Անգլիա |
Կրթություն | Castlebrook High School? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել, կինոդերասանուհի և հեռուստահաղորդավարուհի |
gemmaatkinson.tv | |
Ջեմմա Լուիզա Ատկինսոն (անգլ.՝ Gemma Louise Atkinson, նոյեմբերի 16, 1984[1], Բերի, Անգլիա), բրիտանացի հայտնի մոդել և դերասանուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեմմա Ատկինսոնը ծնվել է 1984 թվականի նոյեմբերի 15-ին Անգլիայի Մեծ Մանչեսթեր կոմսության Բերի քաղաքում[2][3][4]։
Ջեմման իր կարիերան սկսել է որպես ֆոտոմոդել դեռևս դպրոցում։ Այնուհետև նկարահանվել է «Hollyoaks» հեռուստասերիալում, որտեղ հինգ տարի շարունակ խաղացել է պրոբլեմային դեռահաս Լիզա Հանթերի դերը։ 2006 թվականին կրծքի մեծացման վիրահատություն է արել, որի հետևանքով այն հասցրել է 6-րդ չափսի։ Հետո նա հայտնվեց ITV հեռուստացանցի եթերում՝ մասնակցելով «Սերիալային աստղեր» ծրագրում, եղել է ավստրալիական ջունգլիներում՝ մասնակցելով «Ես հայտնիություն եմ... Տա՛ր ինձ այստեղից» մրցույթին, որտեղ կատարեց լեյտենանտ Եվա Մաքենի դերը՝ համակարգչային Red Alert 3 խաղում։ Ջեմմա Ատկինսոնը նկարահանվել է նաև «Բուգի-վուգի» (2008) բրիտանական ֆիլում Քրիստոֆեր Լիի և Հիզեր Գրեհեմի հետ միասին[5]։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Էդինբուրգի կինոփառատոնում։
Սակայն, որպես դերասանուհի, Ջեմման առավել քիչ է հայտնի, քան որպես գլամուրային ֆոտոմոդել։ Հենց այս կարգավիճակով էլ նա հայտնի է զանազան բլոգներում, որտեղ հեշտ է գտնել նրա լուսանկարները՝ «Arena», «FHM», «Loaded», «Maxim», «Zoo Weekly» կամ «Nuts» ամսագրերում։
2007 թվականին Ջեմման հանդիպել է Քրիշտիանու Ռոնալդուի հետ. վերջինս նախընտրեց չլուսաբանալ իրենց հարաբերությունները։ Ինչ վերաբերվում էր Ջեմմային՝ նա իր լռությամբ (մինչև որոշակի պահը) ուրիշ նպատակ է հետապնդել։ Դերասանուհին չի ցանկացել խոսել այդ մասին, որպեսզի չվնասի իր ու Ռոնալդուի հետ իր հարաբերությունները։ Սակայն նա շուտով բացահայտեց ճշմարտությունը, իսկ դրանից հետո բաժանվեց Ռոնալդուից այն բանից հետո, երբ իմացավ որ վերջինս կապեր ունի մարմնավաճառների՝ «սիրո քրմուհիների» հետ։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
2001-2007 | Հոլիոքս | Hollyoaks | Լիզա Հանթեր |
2009 | Զուտ անգլիական սպանություններ | The Bill | Ռիա Քրիոսլի |
2008 | Command & Conquer: Red Alert 3 | Command & Conquer: Red Alert 3 | լեյտենանտ Էվա Մակկենա |
2009 | Command & Conquer: Red Alert 3 - Uprising | Command & Conquer: Red Alert 3 - Uprising | լեյտենանտ Էվա Մակկենա |
2009 | Բուգի-վուգի | Boogie Woogie | Շառլոտտա Բեյլի |
2010 | Սև գիրք | The Black Book | Ջեննի Կոլլինս |
2010 | Տասներեք ժամ | 13Hrs | Էմիլի |
2010 | Բազային գիծ | Baseline | Կարեն |
2010 | Քաղցրավենիքի խանութ | The Sweet Shop | Կեյտի Պաուել |
2011 | Ինչպես դադարել անհաջողակ լինելուց | How to Stop Being a Loser | Հաննա |
2011 | Վաթերլոու փողոց | Waterloo Road | Մենդի |
2011-2014 | Աղետ | Casualty | Թեմզին Բեյլ |
2012 | Ի ծնե թռչողը | Airborne | Հարրիետ |
2013 | Օրենքն ու կարգը։ Լոնդոն | Law & Order: UK | Բեկկի Բրայսոն |
2013 | Դյատլով լեռնանցքի գաղտնիքը | The Dyatlov Pass Incident | Դենիզ Իվերս |
2015-2017 | Ֆերմա Էմմերդեյլ | Emmerdale Farm | Կառլի Հոուպ |
2016 | Տենդ | Fever | Ռեա Վագներ |
Մրցանակներ և նոմինացիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2016՝ «Ֆերմա Էմմերդեյլ» — լավագույն նոր աստղ (նոմինացիա)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ «Hollyoaks star Gemma Atkinson joins Emmerdale». Manchester Evening News. 2015 թ․ հունվարի 7. Վերցված է 2015 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «Gemma Atkinson: from Hollyoaks to Bollywood». Bury Times. Վերցված է 2015 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «Findmypast.co.uk». Search.findmypast.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «Atkinson gets role in movie». Showbizspy.com. 2007 թ․ նոյեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Джемма Аткинсон (անգլ.) Internet Movie Database կայքում
- Официальный сайт Արխիվացված 2008-06-06 Wayback Machine(անգլ.)
- Gemma Atkinson: Hollyoaks Babe
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեմմա Ատկինսոն» հոդվածին։ |
|