Ֆիլ Նևիլ
Ֆիլ Նևիլ անգլ.՝ Phil Neville | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | |||||||||||||||
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Ամբողջական անուն | Ֆիլպ Ջոն Նևիլ | ||||||||||||||
Ազգությունը | Անգլիացի | ||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 21, 1977 (46 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր |
Բերի, Մեծ Մանչեսթեր, ![]() | ||||||||||||||
Հասակ | 180 | ||||||||||||||
Քաշ | 75 կիլոգրամ | ||||||||||||||
Դիրք | պաշտպան, կիսապաշտպան | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ | Ավարտել է Կարիերան | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||
| |||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ֆիլիպ Ջոն Նևիլ, (անգլ.՝ Philip John Neville, ծնվել է 1977 թվականի հունվարի 21-ին, Մեծ Մանչեսթերի Բերի քաղաքում, Անգլիա ), հայտնի է որպես Ֆիլ Նևիլ (անգլ.՝ Phil Neville), անգլիացի ֆուտբոլիստ և մարզիչ, Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ։ Նրա եղբայրը՝ Գարի Նևիլը, Մանչեսթեր Յունայթեդի ավագնե էր, իսկ երկվորյակ քույրերից Թրեյսին, Անգլիայի նեթբոլի հավաքականի անդամ։
Կենսագրուոթյուն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլ Նևիլը հանդիսանում է Պրեմիեր Լիգայի 6-ական, Անգլիայի գավաթի 3-ական և ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի 1-ական հաղթող։ Վերջինս հաղթել է իր առաջին ակումբ Մանչեսթեր Յունայթեդի հետ։ Նևիլը խաղում էր և պաշտպանիի և կիսապաշտպանի դիրքում, հաճախ էլ եզրային պաշտպանի դիրքում։
Եղբոր հետ միասին Ֆիլը հանդիսանում է Մանչեսթեր Յունայթեդի ակադեմիայի սան։ Նրա դեբյուտը տեղի է ունեցել 1994 թվականին։ «Կարմիր սատանաների» կազմում նա անցկացրել է 386 խաղ և խփել 8 գնդակ։
2005 թվականին նա միացավ Էվերթոնին, 3,5 միլիոն ֆունտի դիմաց։ Առաջին խաղն անցկացրեց իր նախկին թիմի՝ Մանչեսթեր Յունայթեդի հետ։ 1 տարի անց նա դարձավ թիմի ավագը։ «Իրիսների» կաղմում նա ընդհանուր առմամբ անցկացրել է 303 խաղ։ Մերսիսադյան թիմի հետ պայմանագրի ավարտից հետո, նա որոշեց ավարտել ֆուտբոլսիտի կարիերան, և անցավ մարզչական աշխատանքի[1]։
Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
Անգլիայի հավաքականում առաջին խաղն անցկացրել է 1996 թվականին։ Նա մասնակցել է Եվրո 1996-ին, Եվրո 2000-ին, Եվրո 2004-ին։ Սակայն երբեք չի մասնակցել աշխարհի առաջնություններին։ 2000 թվականին, Ռումինիայի հավաքականի դեմ խաղում նա վաստակելով 11-մետրանոց հարված, օգնեց թիմին նվաճել չեմպիոնական տիտղոսը։ Հավաքականում նա անցկացրեց 59 խաղ։
Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Էվերթոնում կարիերան ավարտելուց հետո նա որոշեց, թիմում անցնել մարզչական աշխատանքի[2]։ 2012/13 մրցաշրջանի ավարտից հետո նա սկսեց մարզել Անգլիայի երիտասարդական հավաքականը։ Նրա գլխավորությամբ թիմը մասնակցեց Իսրայելում կայանալիք 2013 թվականի Եվրոպայի առաջնությանը[3]։ 2013 թվականին, Դևիդ Մոյեսի հետ աշխատանքի անցավ Մանչեսթեր Յունայթեդում։ Այսպիոսով նա մարզչական աշխատանքի անցավ իր նախկին թիմում, որտեղ խաղացել էր 1994-2005 թվականներին[4]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Նևիլը սովորել է Էլթոնի ավագ դպրոցում և հանդիսանում էր դպրոցի ֆուտբոլի թիմի ավագը։ Երիտասարդ հասակում նա շատ էր զբաղվում կրիկետով, և խաղում էր Անգլիայի մինչև 19 տարիքային խմբի հավաքականում։ Նա ռեկորդակիր էր, որպես ամենաերիտասարդ ֆուտբոլսիտ՝ 15 տարեկան։
Նրա մայրը՝ Ջիլը խաղում էր Նեթբոլ, բացի դրանից հարազատ Բերի ակումբի գլխավոր տնօրենն էր։ Նևիլը ամուսնացել էր Ջուլիայի հետ, և ուներ 2 երեխան։ Տղան Հարվին և աղջիկը Իզաբելլան։
Լրագրողական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Նևիլը վերջին տարիներին աշխատում էր, որպես լրագրող և վարում էր BBC-ի Match of the Day հաղորդումը։ Նևիլը եթերում, մեկնաբանում էր նաև Մունդիալ 2014-ի խաղերը։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անգլիայի չեմպիոն 1995/96, 1996/97, 1998/99, 1999/2000, 2000/01, 2002/03
- Անգլիայի գավաթակիր 1996, 1999, 2004
- Անգլիայի սուպերգավաթակիր 1996, 1997, 2003
- ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի գավաթակիր 1999
- Միջմայրցամաքային գավաթի հաղթող 1999
Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ | Սեզոն | Լիգա | Գավաթային[5] | Եվրագավաթային[6] | Այլ[7] | Արդյունքում | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Մանչեսթեր Յունայթեդ | 1994/95 | 2 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 0 |
1995/96 | 24 | 0 | 9 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 34 | 0 | |
1996/97 | 18 | 0 | 1 | 0 | 4 | 0 | 1 | 0 | 24 | 0 | |
1997/98 | 30 | 1 | 4 | 0 | 7 | 0 | 1 | 0 | 42 | 1 | |
1998/99 | 28 | 0 | 9 | 0 | 6 | 1 | 1 | 0 | 44 | 1 | |
1999/00 | 29 | 0 | 0 | 0 | 9 | 0 | 5 | 0 | 43 | 0 | |
2000/01 | 29 | 1 | 3 | 0 | 6 | 0 | 0 | 0 | 38 | 1 | |
2001/02 | 28 | 2 | 3 | 0 | 7 | 0 | 0 | 0 | 38 | 2 | |
2002/03 | 25 | 1 | 6 | 1 | 12 | 0 | 0 | 0 | 43 | 2 | |
2003/04 | 31 | 0 | 4 | 0 | 7 | 1 | 1 | 0 | 43 | 1 | |
2004/05 | 19 | 0 | 8 | 0 | 6 | 0 | 1 | 0 | 34 | 0 | |
Արդյունքում | 263 | 5 | 48 | 1 | 65 | 2 | 10 | 0 | 386 | 8 | |
Էվերթոն ՖԱ | 2005/06 | 34 | 0 | 5 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 43 | 0 |
2006/07 | 35 | 1 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 38 | 1 | |
2007/08 | 37 | 2 | 5 | 0 | 8 | 0 | 0 | 0 | 50 | 2 | |
2008/09 | 37 | 0 | 8 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 47 | 0 | |
2009/10 | 23 | 0 | 2 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 29 | 0 | |
2010/11 | 31 | 1 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 35 | 1 | |
2011/12 | 27 | 0 | 9 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 36 | 1 | |
2012/13 | 18 | 0 | 7 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 25 | 0 | |
Արդյունքում | 242 | 4 | 43 | 1 | 18 | 0 | 0 | 0 | 303 | 5 | |
Ամբողջ կարիերայի ընթացքում | 505 | 9 | 91 | 2 | 83 | 2 | 10 | 0 | 689 | 13 |
(2013 թվականի մարտի դրությամբ)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Phil Neville: Ex-Everton captain confirms retirement» (անգլերեն)։ BBC Sport։ 2013-06-08։ Արխիվացված օրիգինալից 2013-07-07-ին։ Վերցված է 2015-06-25
- ↑ Фил Невилл твёрдо намерен стать тренером
- ↑ Фил Невилл войдёт в тренерский штаб сборной Англии на молодёжном Евро-2013
- ↑ «Neville joins Reds staff» (անգլերեն)։ ManUtd.com։ 2013-07-04։ Արխիվացված օրիգինալից 2013-07-07-ին։ Վերցված է 2015-06-25
- ↑ Кубок Англии, Кубок Футбольной лиги.
- ↑ Лига чемпионов УЕФА, Кубок УЕФА, Лига Европы УЕФА.
- ↑ Суперкубок Англии, Суперкубок УЕФА, Межконтинентальный кубок, Ակումբային чемпионат мира.
|
- Ապրող անձինք
- 1977 ծնունդներ
- Հունվարի 21 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Անգլիացի ֆուտբոլիստներ
- Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով
- Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի պաշտպաններ
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ