Նիկի Բատտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Նիկի Բատտ
Cropped Butt by nyaa birdies perch.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Նիկոլաս Բատտ
Ազգությունը Անգլիացի
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 1, 1975 (43 տարեկան)
Ծննդավայր Մանչեսթեր, Անգլիա Անգլիա
Հասակ 177
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
1991-1993 Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1993-2004 Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 270 (30)
2004-2010 Անգլիա Նյուքասլ Յունայթեդ 134 (5)
2005-2006 Անգլիա Բիրմինգհեմ Սիթի   24 (3)
2010-2011 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Սաութ Չայն 3 (1)
Ազգային հավաքական
1992-1993 Անգլիա Անգլիա մինչև 18 5 (0)
1992-1993 Անգլիա Անգլիա մինչև 19 1 (0)
1994-1995 Անգլիա Անգլիա մինչև 21 7 (0)
1997-2004 Անգլիա Անգլիա 39 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Նիկոլաս Բատտ (անգլ.՝ Nicholas Butt, ծնվել է 1975 թվականի հունվարի 21-ին, Մանչեսթեր, Անգլիա), ավելի հայտնի է որպես Նիկի Բատտ (անգլ.՝ Nicky Butt), անգլիացի ֆուտբոլիստ և մարզիչ։ Երկար ժամանակ աշխատել է Մանչեսթեր Յունայթեդում:

Նա խաղացել է կիսապաշտպանի դիրքում։ Հայտնի է իր ելույթներով, անգլիական Մանչեսթեր Յունայթեդում, Նյուքասլ Յունայթեդում, և չինական «Սաութ Չայն»-ում, և Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1975 թվականին, Մանչեսթերում: Հանդիսանում է Մանչեսթեր Յունայթեդ ՖԱ-ի սան։ Թիմում միասին խաղացել է այնպիսի ֆուտբոլիստների հետ, ինչպիսիք են Փոլ Սքոուլզը, Դեվիդ Բեքհեմը, Գարի Նևիլը։ 1994/1995 թվականների մրցաշրջանից դարձել է թիմի հիմնական կազմի խաղացող։ Թիմում անցկացրել է 11 մրցաշրջան, 6 անգամ նվաճել երկրի չեմպիոնի կոչումը, 4 անգամ նվաճել երկրի գավաթը, 1 անգամ էլ հաղթել Չեմպիոնների Լիգայում։ 2004 թվականի տրանսֆերային պատուհանի ժամանակ նրանով սկսեցին հետաքրքրվել էվերթոնը, Միդլսբրոն, Բիրմինգհեմը[1]: Սակայն նա որոշեց մնալ Յունայթեդում։ Հաջորդ տարի նա տեղափոխվեց Նյուքասլ Յունայթեդ: Թիմ շատ էր ցանկանում տեսնել նրան թիմում, սակայն վնասվածքը խանգարեց նրան[2]:

2005 թվականին նա վարձավճարով տեղափոխվեց Բիրմինգհեմ Սիթի։ Այնտեղ թիմի մարզիչ Սթիվ Բրյուսի քաղաքականության պատճառով թիմը դուրս մնաց Պրեմիեր Լիգայից, և Բատտը վերադարձավ Նյուքասլ, չնայած ասվում էր նրա Սանդերլենդ տեղափոխության մասին։

2006/07 թվականների մրցաշրջանում նա անցկացրեց 31 խաղ, 27 անգամ դուրս գալով մեկնարկային կազմում։ Երբ Նյուքասլը դուրս մնաց Պրեմիեր լիգայից և Մանչեսթեր Յունայթեդ տեղափոխվեց Մայքլ Օուենը, նա դարձավ թիմի ավագ[3]:

2009/2010 թվականների մրցաշրջանում նա հայտարարեց կարիերան ավարտելու և մարզչական կարիերան սկսելու մասին[4]: Սակայն 2010 թվականի սեպտեմբերի 23-ին նա վերադարձավ խաղացողի կարիերային և պայմանագիր ստորագրեց չինական «Սաութ Չայն»-ի հետ[5]:

Անգլիայի հավաքականի կազմում նա անցկացրեց 39 խաղ։ Թիմի հետ մասնակցեց 2002 թվականի Աշխարհի առաջնությանը, որի ընթացքում անցկացրեց 4 խաղ։ Վերջին խաղը անկացրեց նոյեմբերին Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ։

2012 թվականին դարձավ Մանչեսթեր Յունայթեդի երիտասարդական թիմի մարզիչ[6]:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ

  • Պրեմիեր Լիգայի հաղթող- 1995-96, 1996-1997, 1997-1998, 1998-1999, 1999-2000, 2000-01, 2002-03
  • Անգլիայի գավաթակիր- 1996, 1999, 1994
  • ՉԼ-ի հաղթող- 1999
  • Անգլիայի սուպերգավաթակիր- 1996, 1997, 2003
  • Միջմայրցամաքային գավաթի հաղթող- 1999
  • Ընդհանուր 14 տիտղոս

Անգլիա Նյուքասլ Յունայթեդ

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային Կարիերա
Ակումբ Սեզոն Լիգա Գավաթային[7] Եվրագվաթային/
Кубки АФК[8]
Այլ[9] Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Մանչեսթեր Յունայթեդ 1992/93 1 0 0 0 0 0 0 0 1 0
1993/94 1 0 1 0 0 0 0 0 2 0
1994/95 22 1 7 0 6 0 0 0 35 1
1995/96 32 2 7 1 2 0 0 0 41 3
1996/97 26 5 0 0 9 0 1 1 36 6
1997/98 33 3 1 0 7 0 1 0 42 3
1998/99 31 2 7 0 8 0 1 0 47 2
1999/2000 32 3 0 0 6 0 4 1 42 4
2000/01 28 3 2 0 11 1 0 0 41 4
2001/02 25 1 2 0 9 0 1 0 37 1
2002/03 18 0 3 0 8 0 0 0 29 0
2003/04 21 1 7 0 5 1 1 0 34 2
Ընդհանուր 270 21 37 1 71 2 9 2 387 26
Նյուքասլ Յունայթեդ 2004/05 18 1 3 0 5 0 0 0 26 1
2005/06 0 0 0 0 2 0 0 0 2 0
2006/07 31 1 4 0 12 0 0 0 47 1
2007/08 35 3 4 0 0 0 0 0 39 3
2008/09 33 0 4 0 0 0 0 0 37 0
2009/10 17 0 3 0 - - 0 0 20 0
Ընդհանուր 134 5 18 0 19 0 0 0 171 5
Բիրմինգհեմ Սիթի
(վարձավճար)
2005/06 24 3 5 0 0 0 0 0 29 3
Итого 24 3 5 0 0 0 0 0 29 3
Սաութ Չայն 2010/11 3 1 3 1 5 0 2 0 13 2
Ընդհանուր 3 1 3 1 5 0 2 0 13 2
Ամբողջ կարիերայի ընթացքում 431 30 63 2 95 2 11 2 600 36

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Эвертон (футбольный клуб)», «Мидлсбро (футбольный клуб)» и «Бирмингем Сити»«Мидлсбро» интересуется Ники Баттом.
  2. 3 декабря 2004. Футбол. Англия. Ники Батт выбыл до конца сезона.
  3. Nicky Butt insists Newcastle must win back fans to gain promotion to Premier League. Rob Stewart. Telegraph. 18 августа 2009
  4. Никки Батт объявит о завершении карьеры
  5. Ники Батт возобновил карьеру
  6. Батта приставили к молодежи
  7. Кубок Англии, Кубок Футбольной лиги, Кубок Гонконга, Большой кубок Гонконга.
  8. Кубок УЕФА, Кубок Интертото, Кубок АФК.
  9. Суперкубок Англии, Суперкубок УЕФА, Межконтинентальный кубок, Клубный чемпионат мира, Азиатский кубок вызова.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]