Էմիլ Հեսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Էմիլ Հասկի
անգլ.՝ Emile Heskey
Emile Heskey as a player of England national football team.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Էմիլ Ուիլյամ Այվենհո Հեսկի
Քաղաքացիությունը Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հունվարի 11, 1978(1978-01-11)[1] (41 տարեկան)
Ծննդավայր Լեսթեր Անգլիա
Հասակ 188
Քաշ 92 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Բոլտոն Ուոնդերերս
Համար 19
Պատանեկան կարիերա
Անգլիա Ռետբի Գրոբի Ջունիորս

1987—1994
Անգլիա Լեսթեր Սիթի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1994—2000 Անգլիա Լեսթեր Սիթի 154 (40)
2000—2004 Անգլիա Լիվերպուլ 150 (39)
2004—2006 Անգլիա Բիրմինգեմ Սիթի 68 (14)
2006—2009 Անգլիա Ուիգան Ատլետիկ 82 (15)
2009—2012 Անգլիա Աստոն Վիլլա 92 (9)
2012—2014 Ավստրալիա Նյուքասլ Յունայթեդ Ջետս 42 (10)
2014—մ․հ․ Անգլիա Բոլտոն Ուոնդերերս 38 (3)
Ազգային հավաքական
Անգլիա Անգիա (մինչև 16) 4 (0)
Անգլիա Անգլիա (մինչև 18) 8 (0)
1996—2000 Անգլիա Անգիայի (մինչև 21) 17 (6)
1998 Անգլիա Անգլիա(Բ) 1 (1)
1999—2010 Անգլիա Անգլիա 62 (7)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Էմիլ Հեսկի[2] (անգլ.՝ Emile William Ivanhoe Heskey), անգլիացի ֆուտբոլիստ, խաղում է հարձակվողի դիրքում։ 2015 թվականի սկզբին միանում է «Բոլթոն Ուոնդերերս» ֆուտբոլային ակումբին: Խաղացել է անգլիական «Լեսթեր Սիթի», «Լիվերպուլ», «Բիրմինգհեմ Սիթի», «Ուիգան Ատլետիկ», «Աստոն Վիլլա», «Բոլթոն Ուոնդերերս» և ավստրալական «Նյուքասլ Ջետս» ակումբներում։ Մասնակցել է Եվրոպայի երկու առաջնություններին, նաև 2002 և 2010 թվականների աշխարհի առաջնություններին՝ Անգլիայի կազմում։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեսկին ծնվել է Լեսթերում։ Նրա հայրը՝ Թայրոն Հեսկին, եղել է Լեսթեր ակումբի թիկնապահ։ Ֆուտբոլով Էմիլը հետաքրքրվել է դեռևս պատանի տարիքից և խաղացել է Ratby Groby Juniors ակումբում՝ Լեսթերի մանկապատանեկան թիմում։ Համեմատած իր թիմակիցների Էմիլը աչքի էր ընկնում իր ընդունակություններով և իր խաղով: Ինը տարեկան հասակում նրան ընդունել են «Լեսթե Սիթի» ֆուտբոլային ակումբ։ Հեսկին Լեսթերի մանկապատանեկան թիմում խաղացել է մինչև 1994 թվականը, հետո նրան ընդգրկել են թիմի հիմնական կազմ։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Լեսթեր Սիթի»[խմբագրել | խմբագրել կոդը]

Էիմլ Հեսկին Լեսթեր ակումբի մարզահագուստով

Երիտասարդական թիմում հանդես գալուց հետո ընդգրկվել է թիմի հիմնական կազմ։ Նորամուտը հիմնական կազմում տեղի է ունեցել 1995 թվականի մարտի 8-ին անգլիական «Կինուս Պարկ Ռենջերս» ակումբի դեմ խաղում։ Այդ նույն մրցաշրջանում Լեսթերը կարողացավ ճեղքել երկրորդ դիվիզիոնի արգելքը և հասնել առաջին դիվիզիոն։ Էմիլը իր պրոֆեսիոնալ պայմանագիրը ստորագրել է 1995 թվականի հոկտեմբերի 3-ին։ Հաջորդ մրցաշրջանում Հեսկին հասցրեց խաղալ 30 խաղ՝ դառնալով 7 գոլի հեղինակ, և օգնեց Լեսթերին բարելավվել իր դիրքերը մրցաշարային աղյուսակում։ Որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ՝ Հեսկին անդրանիկ գնդակը խփել է «Նորվիչ Սիթիի» դեմ խաղում։

1996/1997 մրցաշրջանում Հեսկին դարձել է 10 գոլի հեղինակ՝ խաղալով 35 խաղ՝ իր թիմի հետ հասնելով մինչև Անգլիայի գավաթի եզրափակիչ։ Հաջորդ՝ 1997/1998 մրցաշրջանում, նա կրկին դարձավ 10 գոլի հեղինակ և ճանաչվեց ակումբի լավագույն ռմբարկու։ Բայց 1999/2000 մրցաշրջանում Հեսկին կարողացավ խփել ընդամենը վեց գնդակ։ Այդ մրցաշրջանում Թոնի Կոտի շնորհիվ զարգացավ Լեսթերի հարձակման գիծը։ Հեսկին և Թոնին, իրար հիանալի հասկանալով, կարողացան դառնալ շատ գոլերի հեղինակներ։ Մարզիչը՝ Օ՛Նիլը, հաստատել է, որ Հեսկին օգնեց ակումբին շարունակել պայքարը Պրեմիեր լիգայում։ 2000 թվականին Լեսթերը կարողացավ արժանանալ երկար սպասված գավաթին։ Առաջնության եզրափակչում Լեսթեը 2։1 հաշվով հաղթեց «Տրանմիր Ռովերս» ակումբին։

«Լիվերպուլ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականի մարտի 10-ին Հեսկին դարձավ «Լիվերպուլի» անդամ։ Ակումբի տնօրինությունը Հեսկիի համար վճարեց 11 միլիոն ֆունտ։ Նա հայտարարեց, որ իր համար գինը կապ չունի, և ավելացրեց, որ ինքը Լիվերպուլում է՝ տքնաջան մարզվելու և լավ արդյունքներ գրանցելու համար։ Էմիլի դեբյուտը Լիվերպուլում կայացել է 2000 թվականի մարտի 11-ին «Սանդերլենդի» դեմ խաղում, հենց այդ խաղում Հեսկին կարողացավ դառնալ գոլի հեղինակ։ 1 մրցաշրջանի ընթացքում Հեսկին մասնակցեց 12 խաղի՝ դառնալով 3 գոլի հեղինակ։ 2000/2001 մրցաշրջանում Հեսկին Անգլիայի գավաթի առաջնության եզրափակչում էր, որտեղ Լիվերպուլը կարողացավ հաղթել Արսենալին։ Այդ մրցաշրջանում Հեսկին կարողացավ դառնալ 22 գոլի հեղինակ, իսկ Լեսթերը կարողացավ նվաճել Անգլիայի գավաթը։

Հեսկին սկսեց հետաքրքրվել «Տոտենհեմ» ակումբով, որը նրա համար առաջարկել էր 12 միլիոն ֆունտ, բայց Ուլեն ասաց, որ նրանք չեն կարող վաճառել Էմիլին։ Արժե նշել, որ Հեսկին մեծ հաջողություններ է բերել իր հարազատ ակումբին՝ Լեսթերին և փրկել մի շարք ֆինանսական խնդիրներից։ 2002/2003 մրցաշրջանում Էմիլն անցկացնելով 51 խաղ՝ կարողացավ դառնալ 9 գոլի հեղինակ:

2003/2004 թվականների մրցաշրջանում Հեսկիով հետաքրքրված էր իտալական Միլանը, որը նրան խոստացել էր ընդգրկել հիմնական կազմի մեջ: 2004 թվականի հունվարին Էմիլը վնասվածք ստացավ և բաց թողեց Նյուքասլի դեմ խաղը։

«Բերմինգհեմ Սիթի»[խմբագրել | խմբագրել կոդը]

2003/2004 մրցաշրջանի ավարտին Հեսկին պայմանագիր ստորագրեց Բերմինգհեմ Սիթիի հետ։ Ոտնաթաթի վնասվածքի պատճառով չկարողացավ մասնակցել «Օսասունայի» դեմ խաղին, բայց դա չխանգարեց նրան նշել իր նորամուտը Բերմինգհեմում։ Հեսկիի դեբյուտային գոլը Բերմիգհեմում տեղի ունեցավ «Մանչեսթեր Սիթի»ի դեմ խաղում։ Հեսկին ճանաչվեց ակումբի լավագույն հարձակվող (11 գոլ)։ Ամեն խաղից հետո Բերմինգհեմ ակումբը մրցանակներով ոգևորում էր խաղի լավագույն մարզիկներին։ Հեսկին ամենից շատն է արժանացել այդ մրցանակին։

Հաջորդ մրցաշրջանը անհաջող էր Հեսկիի համար։ Նա վնասեց ոտնաթաթը և չկարողացավ մասնակցել «Բլեքբերն Ռովերսի» հետ հանդիպմանը և մի ամբողջ մրցաշրջանի 34 խաղերում կարողացավ ընդամենը 4 գոլ տոնել։ Հեսկին այդ ժամանակաշրջանում խիստ քննադատության արժանացավ և ստիպված եղավ հեռանալ Բերմինգհեմից։ Հեսկին որոշեց ետ վերադառնալ Լիվերպուլ. թիմը նրա համար 12․5 միլիոն ֆունտ է առաջարկել։

«Ուիգան Ատլետիկ»[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի հուլիսի 7-ին Հեսկին 5․5 միլիոն ֆունտով տեղափոխվեց «Ուիգան Ատլետիկ»[3]: Նորամուտը նշել է 2006 թվականի օգոստոսի 19-ին «Նյուքասլ Յունայթեդի» դեմ խաղում, որտեղ նրանք պարտություն կրեցին[4]: Ուիգանի կազմում Հեսկին իր առաջին գոլը խփեց «Ռեդինգ» ակումբի դեմ խաղում, որտեղ Ուիգանը նվազագույն հաշվով հաղթեց Ռեդինգին[5]։ 36 խաղերում Հեսկին դարձավ 8 գոլի հեղինակ[6]: 2007 թվականին Էմիլը նորից վնասվածք ստացավ[7] և նոյեմբերին վերադարձավ թիմ, բայց դեկտեմբերին նորից վասվածք ստանալու պատճառով ստիպված եղավ բայց թողնել Բլեքբերինի դեմ խաղը[8]: 2008 թվականի ապրիլի 14-ին, Չելսիի դեմ խաղում Հեսկին փրկեց իր թիմին՝ գոլի հեղինակ դառնալով 90-րդ րոպեին։[9][10]: Դա վերջին գոլն էր մրցաշրջանում, ընդհանուր արդյունքը այդքան վատ չէր՝ 30 խաղ և 4 գոլ։

2008/2009 թվականի մրցաշրջանում Էմիլը իր առաջին գոլը խփել է «Հալլ Սիթիի» դեմ խաղում[11]։ 2008 թվականի հոկտեմբերին Հեսկին հայտարարեց, որ ուզում է մասնակցել ՈւԵՖԱյի առաջնությանը, բայց չի ուզում հեռանալ «Ուիգանից»։ Նրա նախկին ակումբը՝ Լիվերպուլը, ուզում էր ձմեռային տրասֆեր պատուհանի պայմանագիր ստորագրել Էմիլի հետ[12], բայց Ուգիանի տնօրեն Սթիվ Բրյուսը մերժեց՝ասելով, որ բաց չի թողնի Հեսկիին[13]։ Էմիլը մեկնաբանել է նախկին ակումբ Լիվերպուլի՝ իր նկատմամբ ցուցաբերած հետաքրքրությունների մասին՝ «Լավ կլիներ, եթե ես կարողանայի հետ վերադառնալ Լիվերպուլ: մենք կհետևենք գործարքի արդյունքին»[14]։ 2008 թվականի նոյեմբերի 1-ին Հեսկին իր 100-րդ գոլը տոնել է Պրեմիեր-Լիգայում՝ «Պորտսմուտի»դեմ խաղում, որն ավարտվել է Ուիգանի հաղթանակով[15]։ Ավելի ուշ նա հայտարարել է, որ չի մնա «Ուիգանում» և կտեղափոխվի այլ ակումբ:

Աստոն Վիլլա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեսկին «Աստոն Վիլլայի» կազմում

2009 թվականի հունվարի 23-ին Հեսկին, 3,5 տարով և 3,5 մլն ֆունտ ստերլինգի դիմաց պայմանագիր ստորագրեց «Աստոն Վիլլայի» հետ[16]։ Նա բիրմինգհեմցիների կազմում իր սկզբնախաղը անցկացրել է 2009 թվականի հունվարի 27֊ին «Պորտսմուտ» ակումբի դեմ խաղով, որտեղ առանձնացել է խփած գոլով[17]։ Նա մինչև մրցաշրջանի ավարտը ևս մեկ գոլ է հեղինակել՝ հաջողության հասնելով «Վեստ Հեմ Յունայթեդ»֊ի դեմ խաղում, որտեղ նաև փրկել է «Վիլլային» պարտությունից։

2009 թվականի հուլիսին Էմիլը նախամրցաշրջանային փուլում «Մալագայի» դեմ ընկերական խաղում ստացավ ուղեղի ցնցում[18][19]։ Հեսկին, ինչպես հաղորդվել է, հայտարարել էր, որ մտածում է 2010 թվականի հունվարին լքել թիմը: Մարտին Օ'Նիլը պատասխանել է, որ «Վիլլայում կան խաղացողներ, ովքեր ցանկանում են մասնակցել աշխարհի առաջնությանը և չէին ցանկանա այսպիսի իրավիճակում տեղափոխվել այլ ակումբ»[20]։ Այնուամենայնիվ, Հեսկին ավելի ուշ հերքեց, որ մտադրություն է ունեցել լքել թիմը[21]։ Թիմի մարզիչն իր հերթին հայտարարել է, որ մտահոգված էր այն բանով, որ Հեսկիի հաճախակի վնասվածքները կխանգարեն նրան լավագույն մարզավիճակի հասնել[22]։ Հեսկին 2009/10 մրցաշրջանում խաղադաշտ է դուրս եկել 42 անգամ և հեղինակել 5 գոլ։

2010/11 մրցաշրջանում «Աստոն Վիլլա»֊յի մարզիչը եղել է «Լիվերպուլ»֊ի նախկին մարզիչ Ժերար Ուլիեն, ով Հեսկիին տրամադրեց խաղային շատ ժամանակ։ Էմիլը հաղթական գոլեր է խփել «Վուլվերհեմպտոն Ուոնդերերս»֊ի և «Վեստ Բրոմվիչ Ալբիոն»֊ի դեմ դիմակայություններում։ 2011 թվականի մայիսի 7֊ին «Ուիգան»֊ի դեմ տնային խաղում Հեսկին սկսեց վիճաբանել գլխավոր մրցավար Մայք Ջոնսի հետ, քանի որ վերջինս հարկադրված տուգանային հարվածը չէր նշանակում։ Նա իր վարքի համար ստացավ դեղին քարտ։ Քարտեր ստացան նաև Բրեդ Ֆրիդելը և ավագ Ստիլիայն Պետրովը։ Ընդմիջման ժամանակ ստյուարդները կրկին ստիպված էին հանգստացնել Էմիլին։ Գարի Մակալիստերը որոշեց փոխարինել նրան Մարկ Ալբրայտանով։ Չնայած այդ բոլոր իրադարձություններին, Հեսկին խաղադաշտում ցուցադրած իր վատ վարքի համար չպատժվեց ո՛չ մրցավարի, և ո՛չ էլ Անգլիայի Ֆուտբոլի ասոցիացիայի կողմից։ Էմիլի համաակումբցի Լյուկ Յանգը ավելի ուշ Հեսկիի մասին ասել է, որ «նրա բախտը բերեց, որ չստացավ կարմիր քարտ» [23][24][25]։

2011 թվականի օգոստոսին «Բլեքբերն Ռովերս» ակումբի դեմ խաղում Հեսկին կարողացավ դառնալ ընդամենը 1 գոլի հեղինակ[26]։

Նյուքասլ Ջեթս[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեսկին «Նյուքասլ Ջեթս» ակումբի համազգեստով

2012 թվականի սեպտեմբերի 21-ին Հեսկին պայմանագիր ստորագրեց անգլիական «Նյուքասլ Ջեթս» ակումբի հետ[27]: Դեբյուտային խաղը այստեղ կայացել է «Ադելաիդա Յունայթեդ» ակումբի դեմ, որտեղ Հեսկին փոխարինման է դուրս եկել 72-րդ րոպեին[28][29]: Նյուքասլ Ջեթսում Հեսկին իր առաջին գոլը տոնել է 2012 թվականի հոկտեմբերի 13-ին, «Ջեթս» - «Սիդնեյ» հանդիպման ժամանակ[30]: Էմիլը շարունակեց կարիերան անգլիական ակումբում, և 5 խաղերում կարողացել է դառնալ 5 գոլի հեղինակ, այդ թվում՝ նաև ֆուտբոլային դերբիում՝ «Սենտրալ Կոստ Մարիներս» ակումբի դեմ խաղում Հեսկին աչքի է ընկել դուբլով, որի շնորհիվ կարողացել է դառնալ առաջնության լավագույն ռմբարկու: «Մելբուրն» ակումբի դեմ խաղում Հեսկիի երկրպագուները հատուկ սարք էին պատրաստել՝ «Heskey Cam», որը օգնում էր նրանց ամբողջ խաղի ընթացքում հետևել միմիայն Հեսկիի գործողություններին[31][32]: 2012/2013 մրցաշրջանը Հեսկին ավարտեց «Տարվա ֆուտբոլիստ» տիտղոսով, որը օգնեց նրան երկարաձգելու պայմանագիրը ակումբում: 2013 թվականին Էմիլը ակումբի հետ նոր պայմանագիր ստորագրեց[33]: Հաջորդ մրցաշրջանում 19 խաղերի ընթացքում նա կարողացավ ընդամենը մեկ գոլ խփել, որից հետո հեռացավ ակումբից[30][34]:

Բոլտոն Ուոնդերերս[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեսկին 2015 թվականին

2014 թվականի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ 36- ամյա հարձակվողը մարզվում է «Բոլտոն Ուոնդերերս» ակումբում[35]: Իսկ դեկտեմբերի 23-ին Հեսկին անցկացրեց իր առաջին՝ դեբյուտային խաղը՝ 63 րոպե խաղալով ընդդեմ «Ռեդինգի»: Խաղն ավարտվեց 1:3 հաշվով. Հեսկիի թիմը պարտություն կրեց[36]:

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդական հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեսկին խաղացել է Անգլիայի մինչև 16 տարեկանների (4 խաղ) և մինչև 18 տարեկանների (8 խաղ) հավաքականներում [37][38]: Պատանեկան հավաքականում նա խաղացել է Մայքլ Օուենի հետ, ով Ֆրանսիայի առաջնությունում կարողացել է գրավել 3-րդ տեղը: 1996 թվականին Հեսկին սկսեց խաղալ Անգլիայի երիտասարդական հավաքականում: Դեբյուտը կայացել է 1996 թվականի հոկտեմբերի 8-ին, Լեհաստանի երիտասարդական ակումբի դեմ խաղում[39]: Մեկ տարի անց՝ 1997 թվականի մայիսի 30-ին, նույն՝ Լեհաստանի երիտասարդական ակումբի դեմ խաղում, Հեսկին կարողացել է դառնալ գոլի հեղինակ և փրկել ակումբը պարտությունից: Խաղը ավարտվել է 1:1 հաշվով[40]: Դրանից հետո՝ Եվրոպայի առաջնությունում, Հարավսլավիայի դեմ խաղում Հեսկին կրկին աչքի է ընկել գոլով[39]: Նա երիտասարդական հավաքականում խաղացել է 17 խաղ՝ դառնալով 6 գոլի հեղինակ[41][42]: Էմիլը մասնակցություն է ունեցել Անգլիայի Երկրորդ հավաքականի՝ 1998 թվականի փետրվարի 10-ին կայացած Չիլիի դեմ խաղում, որտեղ 90-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ[43]:

Ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականի նոյեմբերի 18-ին Չեխիայի դեմ կայանալիք խաղում Հեսկին ազգային հավաքականի մեկնարկային կազմում էր, բայց խաղադաշտ դուրս չեկավ[44]: 1999 թվականի ապրիլի 28-ին Հունգարիայի դեմ խաղում կայացավ Հեսկիի դեբյուտը: Հեսկին առաջին անգամ հիմնական կազմ ընդգրկվել է Արգենտինայի դեմ խաղում[44]: Ազգային հավաքականում Էմիլը իր առաջին գոլը հեղինակել է 2000 թվականի հունիսի 3-ին՝ Մալթայի դեմ խաղում[45]: Առջևում 2000 թվականի Եվրոպայի առաջնությունն էր: Անգլիայի ազգային հավաքականը հրավիրել էր Հեսկիին մասնակցելու առաջնությանը[46]: Մրցաշարում Հեսկին անցկացրեց 2 խաղ՝ Պորտուգալիայի և Ռումինիայի դեմ[44]:

Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականը Հեսկիին հրավիրեց մասնակցելու 2002 թվականի աշխարհի առաջնությանը[47]: Հեսկին մասնակցեց Շվեյցարիայի և Դանիայի դեմ հանդիպումներին[48], որտեղ կարողացավ դառնալ գոլի հեղինակ[49]: Հեսկին մասնակցեց նաև առաջնության հաղթող Բրազիալիայի դեմ խաղում, որտեղ Անգլիայի հավաքականը պարտություն կրեց[50]: 2002 թվականի հոկտեմբերի 8-ին Սլովակիայի դեմ խաղում Հեսկիին և իր գործընկեր Էշլի Քոուլին վիրավորել էին ռասայական պատկանելիության համար (նրանք երկուսն էլ սևամորթ են)[51]: ՈւԵՖԱ-ն հետաքննեց և արդյունքում պատժեց Սլովակիայի հավաքականին. վերջինիս անցկացրած խաղերին չէր թույլատրվում հանդիսատեսի մուտքը մարզադաշտ[52]:

2003 թվականին ազգային հավաքականում հայտնվեց Ուեյն Ռունին, ով խանգարեց Էմիլին հաճախ ընդգրկվելու հիմնական կազմում[53]: Ժուռնալիստները քննադատում էին Հեսկիին իր անբավարար արդյունքների համար[54], և չնայած դրան, ազգային հավաքականը նրան միշտ էր հրավիրում կայանալիք խաղերին, Սերբիայի ու Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղում, փոխարինելով Մաքլ Օուենին, նա իր հայրենի քաղաք Լեսթերում 2003 թվականի հունիսին արժանացավ ավագի թևկապի[55]: Առջևում 2004 թվականի Եվրոպայի առաջնությունն էր[56]: Անգլիայի ազգային հավաքականը հրավիրել էր Հեսկիին մասնակցելու առաջնությանը: Մրցաշարում՝ Ֆրանսիայի դեմ խաղում, նա փոխարինման դուրս եկավ: Խաղը 1:0 հաշվով ընթանում է հօգուտ Անգլիայի, բայց հավաքականի հարձակվող Կլոդ Մակելեյի վրիպակի պատճառով Ֆրանսիան ստացավ տուգանային հարվածի իրավունք, որը գերազանց իրացնելու շնորհիվ հաշիվը դարձրեց 1:1: Ի վերջո, այդ խաղում Անգլիան պարտվեց 2:1 հաշվով[57]:

2006 թվականի աշխարհի առաջնությունում Հեսկին Անգլիայի հավաքականի մեկնարկային կազմում էր, նա կարողացավ 2005 թվականին մասնակցել Հյուսիսային Իռլանդիայի և Ադրբեջանի դեմ խաղերին[58]: Պիտեր Կրաուչի՝ Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նորընտիր մարզիչ դառնալուց հետո Էմիլը ավելի հազվադեպ էր հրավիրվում և մասնակցում հավաքականի խաղերին[59]:

Սթիվ Մակլարենի ղեկավարության ժամանակ ավելի հազվադեպ դարձան Հեսկիի միջազգային ելույթները: Սակայն Մայքլ Օուենի երաշխավորությամբ նրան սկսեցին հրավիրել հավաքական, քանի որ Մայքլը ուզում է խաղալ Հեսկիի հետ: Նա իր խաղը սկսեց Իսրայելի հավաքականի դեմ հանդիպման առաջին րոպեներից և մեծ դեր խաղաց Անգլիայի գրոհի մեջ: Հեսկիի հաջորդ խաղը Ռուսաստանի դեմ էր: Ալան Շիրերը մեկնաբանել է Հեսկիի ելույթները այս երկու հանդիպումներում՝ «Ես երբեք չեմ պնդի, թե հեսկին Ռունիից լավն է, բայց վերջին երկու խաղերում Էմիլը հրաշալի էր»:

Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզչի՝ Ֆաբիո Կապելոյի կողմից Հեսկին հրավիրվեց մասնակցելու Շվեյցարիայի դեմ խաղին[60], բայց վնասվածք ստացավ և չկարողացավ խաղալ[61]: 2008 թվականի օգոստոսին նրան հրավիրել էին խաղալու Չեխիայի հավաքականի դեմ ընկերական խաղում: Հեսկին խաղադաշտ դուրս եկավ 46-րդ րոպեին: Խաղը ավարտվեց 2:2 հաշվով[62]: Անգլիայի հավաքականի տնօրինությունը Էմիլին հրավիրեցին մասնակցելու 2010 թվականին կայանալիք աշխարհի առաջնությանը, որտեղ նա խաղաց Անդորրայի և Խորվաթիայի դեմ[63][64]: Հեսկին նորից ռասայական վիրավորանքների զոհ դարձավ, այս անգամ խորվաթների կողմից[65], որից հետո ՖԻՖԱ-ն սկսեց հետաքրքրվել կատարվածով[66], և Խորվաթիայի հավաքականին տուգանեց15000 ֆունտով[67]: 2008 թվականի հոկտեմբերի 15-ին ազգային հավաքականի կազմում Հեսկին անցկացրեց իր 50-րդ խաղը[68][69]: 2009 թվականին նա մասնակցեց Իսպանիայի դեմ խաղին, որից հետո Աստոն Վիլլայի մարզիչը քննադատեց Ֆաբիո Կապելոյին, որ նա վնասվածք ստացած ֆուտբոլիստին առանց բավարար բուժման թողել է մտնել խաղադաշտ[70]: Սլովակիայի դեմ խաղում Հեսկին կարողացավ դառնալ գոլի հեղինակ (6 տարի նա չէր կարողացել գոլ խփել հավաքականի կազմում)[71][72]: Նա գոլի հեղինակ դարձավ նաև 2010 թվականի աշխարհի առաջնության ժամանակ, որտեղ Անգլիան մրցում էր Ղազախստանի հետ[73]: Խաղն ավարտվեց 4:0 հաշվով՝ հօգուտ անգլիացիների:

2010 թվականի աշխարհի առաջնությունում Էմիլը մեկնարկային կազմում էր[74][75]: Արժե նշել, որ հավաքականի մարզումների ժամանակ Հեսկին պատահմամբ վնասել էր թիմի ավագին՝ Ռիո Ֆերդինանտին, և «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստը չկարողացավ հանդես գալ լիգայում[76]: Անգլիա-ԱՄՆ հանդիպման ժամանակ Հեսկին մեկնարկային կազմում էր: Էմիլը կարողացավ իր ներդրումն ունենալ ակումբի հաղթանակի մեջ՝ գոլային փոխանցոմ կատարելով Սթիվեն Ջերարդին[77]:

Հեսկին միջազգային ֆուտբոլը թողեց 2010 թվականի հուլիսի 15-ին, 32 տարեկանում՝ հօգուտ Անգլիայի հավաքականի ունենալով 7 գոլեր՝ 62 մրցախաղերում:

Խաղային ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեսկին հանդես է գալիս կենտրոնական հարձակվողի դիրքում, բայց ոչ մի կերպ չի կարողանում իրեն դրսևորել ձախ եզրագծում[78]: Էմիլը առանձնանում էր իր ֆիզիկական տվյալներով[48][79][80]: Էմիլի «աշխատող» ոտքը աջն է[81]: Հեսկին կարողանում է իր մոտ պահել գնդակը և շեղել պաշտպանների ուշադրությունը, որի շնորհիվ թիմակիցը ներխուժում է տուգանային հրապարակ և փոխանցում նրան, վերջինս էլ դառնում է գոլի հեղինակ[82]: Էմիլին նկարագրել են որպես անշահախնդիր ֆուտբոլիստ[83][83]: Մի առիթով Հեսկին ասել է. «Հարձակվողները ուզում են գոլ խփել, բայց ես մտածոււմ եմ, որ կարող եմ թիմին ավելի շատ օգուտ տալ՝ խաղալով թիմի հետ մասին»[84]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեսկին ամուսնացած է եղել Կայլի Պինսենտի հետ, զույգը բաժանվել է 2004 թվականին: Հեսկիի ներկայիս կինը Չանտիլ Տագոն է[85]: 2002 թվականից Էմիլը հանդիպում էր Տագոյի հետ: Տագոն ժամանակին աշխատել է ակումբում՝ որպես մատուցող[86]: Էմիլը 5 երեխաների հայր է, որից երեքը՝ Պինսենտից, երկուսը՝ Տագոյից[87]: 2008 թվականի հուլիսին Հեսկիին թալանել են[88]: 2009 թվականին Հեսկիի կարողությունը գնահատվել է 12 միլիոն ֆունտ[89]: Հեսկին և Անգլիայի հավաքականի մի շարք ֆուտբոլիստներ միացել են Shoe Aid for Africa ակցիային, որը միտված էր օգնելու Աֆրիկայում բնակվող աղքատ ընտանիքների երեխաներին[90]:

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Լիգա ԱԳ ԱԼԳ Եվրոգավաթ Ուրիշներ Միասին
Դիվիզիոն Խ Գ Խ Գ Խ Գ Խ Գոլեր Խ Գ Խ Գ
Լեսթեր Սիթի 1994/1995[91] Պրեմիեր Լիգա 1 0 0 0 0 0 1 0
1995/1996[92] Առաջնություն 30 7 0 0 2 0 3 0 35 7
1996/1997[93] Պրեմիեր Լիգա 35 10 3 0 9 2 47 12
1997/1998[94] Պրեմիեր Լիգա 35 10 2 0 0 0 2 0 39 10
1998/1999[95] Պրեմիեր Լիգա 30 6 2 0 8 3 40 9
1999/2000[96] Պրեմիեր Լիգա 23 7 4 0 8 1 35 8
Ընդհանուր 154 40 11 0 27 6 2 0 3 0 197 46
Լիվերպուլ 1999/2000[96] Պրեմիեր Լիգա 12 3 0 0 0 0 12 3
2000/2001[97] Պրեմիեր Լիգա 36 14 5 5 4 0 11 3 56 22
2001/2002[98] Պրեմիեր Լիգա 35 9 2 0 1 0 17 5 1 0 56 14
2002/2003[99] Պրեմիեր Լիգա 32 6 3 0 5 0 11 3 1 0 52 9
2003/2004[100] Պրեմիեր Լիգա 35 7 4 1 2 2 6 2 47 12
Ընդհանուր 150 39 14 6 12 2 45 13 2 0 223 60
Բիրմինգեմ Սիթի 2004/2005[101] Պրեմիեր Լիգա 34 10 2 1 2 0 38 11
2005/2006[102] Պրեմիեր Լիգա 34 4 3 0 3 1 40 5
Ընդհանուր 68 14 5 1 5 1 78 16
Ուիգան Ատլետիկ 2006/2007[103] Պրեմիեր Լիգա 34 8 1 0 1 0 36 8
2007/2008[104] Պրեմիեր Լիգա 28 4 2 0 0 0 30 4
2008/2009[105] Պրեմիեր Լիգա 20 3 0 0 2 0 22 3
Ընդհանուր 82 15 3 0 3 0 88 15
Աստոն Վիլլա 2008/2009[105] Պրեմիեր Լիգա 14 2 0 0 0 0 0 0 14 2
2009/2010[106] Պրեմիեր Լիգա 31 3 4 0 5 2 2 0 42 5
2010/2011[107] Պրեմիեր Լիգա 19 3 2 0 2 2 2 1 25 6
2011/2012[108] Պրեմիեր Լիգա 28 1 1 0 0 0 29 1
Ընդհանուր 92 9 7 0 7 4 4 1 110 14
Նյուքասլ Յունայթեդ Ջետս 2012/2013[30] Ա Լիգա 23 9 23 9
2013/2014[30] Ա լիգա 19 1 19 1
Ընդհանուր 42 10 42 10
Ամբողջ կարիերայի ընթացքում 588 127 40 7 54 13 51 14 5 0 738 161

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմ Տարի Խաղեր Գոլեր
Անգլիա[109] 1999 4 0
2000 7 1
2001 9 2
2002 11 1
2003 7 1
2004 5 0
2007 2 0
2008 5 0
2009 7 2
2010 5 0
Ընդհանուր 62 7

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիվերպուլ

  • 2001 թվականի Անգլիայի գավաթի հաղթող
  • 2000, 2001, 2003 թվականների Անգլիայի Լիգայի գավաթի հաղթող
  • 2001 թվականի Անգլիայի Սուպերգավաթի հաղթող
  • 2001 թվականի ՈւԵՖԱ-ի գավաթի հաղթող
  • 2001 թվականի ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի հաղթող

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt.com — 2000.
  2. Emile Heskey: Как произносится Emile Heskey, язык: Английский — Forvo.
  3. «Wigan seal £5.5m move for Heskey»։ BBC Sport։ 7 July 2006։ Վերցված է 11 July 2011 
  4. Chowdhury Saj (19 August 2006)։ «Newcastle 2–1 Wigan»։ BBC Sport։ Վերցված է 24 April 2011 
  5. Bevan Chris (26 August 2006)։ «Wigan 1–0 Reading»։ BBC Sport։ Վերցված է 24 April 2011 
  6. McNulty Phil (14 May 2007)։ «Sheff Utd 1–2 Wigan»։ BBC Sport։ Վերցված է 24 April 2011 
  7. «Heskey has suspected broken toe»։ BBC Sport։ 15 September 2007։ Վերցված է 11 July 2011 
  8. «Heskey faces weeks out of action»։ BBC Sport։ 16 December 2007։ Վերցված է 11 July 2011 
  9. Fletcher Paul (14 April 2008)։ «Chelsea 1–1 Wigan»։ BBC Sport։ Վերցված է 24 April 2011 
  10. Lewis Aimee (19 April 2008)։ «Wigan 1–1 Tottenham»։ BBC Sport։ Վերցված է 24 April 2011 
  11. Barder Russell (30 August 2008)։ «Hull 0–5 Wigan»։ BBC Sport։ Վերցված է 24 April 2011 
  12. McGarry Ian (17 October 2008)։ «Heskey: Come 'n get me, Rafa»։ The Sun (London)։ Վերցված է 17 October 2008 
  13. «Bruce hopes to keep Heskey»։ Sky Sports։ 17 October 2008։ Վերցված է 17 October 2008 
  14. «Heskey open to Liverpool return»։ BBC Sport։ 17 October 2008։ Վերցված է 24 April 2011 
  15. May John (1 November 2008)։ «Portsmouth 1–2 Wigan»։ BBC Sport։ Վերցված է 24 April 2011 
  16. «Villa sign England striker Heskey»։ BBC Sport։ 23 January 2009։ Վերցված է 11 July 2011 
  17. Fletcher Paul (27 January 2009)։ «Portsmouth 0–1 Aston Villa»։ BBC Sport։ Վերցված է 27 January 2009 
  18. «Aston Villa's Emile Heskey suffers concussion in pre-season friendly»։ Birmingham Mail։ 25 July 2009։ Վերցված է 23 November 2013 
  19. «Barry understands Heskey stance»։ BBC Sport։ 13 October 2009։ Վերցված է 24 April 2011 
  20. «O'Neill unmoved on Heskey future»։ BBC Sport։ 14 October 2009։ Վերցված է 11 July 2011 
  21. «Heskey denies Villa quit threat»։ BBC Sport։ 15 October 2009։ Վերցված է 11 July 2011 
  22. Kendrick Mat (20 February 2010)։ «Aston Villa striker Emile Heskey is told to build up a head of steam»։ Birmingham Mail։ Վերցված է 23 November 2013 
  23. «Emile Heskey escapes punishment over referee barge and tunnel row»։ The Guardian (London)։ 9 May 2011։ Վերցված է 23 November 2013 
  24. «Heskey 'lucky' not to see red»։ Sky Sports։ 8 May 2011։ Վերցված է 10 May 2011 
  25. Nakrani Sachin (9 May 2011)։ «Aston Villa's season of torment takes its toll on Emile Heskey»։ The Guardian (London)։ Վերցված է 23 November 2013 
  26. Scott Ged (7 May 2012)։ «Emile Heskey set to leave Aston Villa after no new deal is offered»։ BBC Sport։ Վերցված է 8 May 2012 
  27. «Newcastle Jets sign Emile Heskey»։ Newcastle Jets FC։ 21 September 2012։ Վերցված է 20 September 2012 
  28. FitzGibbon Liam (7 October 2012)։ «Travel-weary Adelaide spoil Heskey debut»։ The Sydney Morning Herald։ Վերցված է 7 October 2012 
  29. «Adelaide spoil Heskey's debut»։ Football Federation Australia։ 7 October 2012։ Վերցված է 15 February 2013 
  30. 30,0 30,1 30,2 30,3 «E. Heskey»։ Soccerway։ Վերցված է 25 September 2012 
  31. «Emile Heskey wows the Aussies with his starring role Down Under»։ Leicester Mercury։ 27 October 2012։ Վերցված է 23 November 2013 
  32. Rice Simon (25 October 2012)։ «Emile Heskey delights 'Heskeycam' viewers with stunning bicycle kick»։ The Independent (London)։ Վերցված է 15 February 2013 
  33. «Emile Heskey signs new contract with Newcastle Jets»։ The Independent (London)։ 3 April 2013։ Վերցված է 2 August 2014 
  34. Mail Simon (16 July 2014)։ «Leyton Orient linked with former Liverpool, England and Aston Villa striker Emile Heskey»։ Epping Forest Guardian։ Վերցված է 2 August 2014 
  35. http://www.sports.ru/football/1025452055.html Хески тренируется с «Болтоном»
  36. http://www.sports.ru/football/1025916362.html?source=liverpoolfc Хески провел первый матч за молодежную команду «Болтона»
  37. «Emile Heskey»։ The Football Association։ Վերցված է 4 April 2010 
  38. «Archive Material: Evington Echo (Issues 101 to 110)»։ Evington Echo։ Վերցված է 4 April 2010 
  39. 39,0 39,1 «England's Under 21 Matches featuring Black Players»։ England Football Online։ Վերցված է 20 June 2009 
  40. «Heskey's first England goal is not enough»։ The Independent։ 30 May 1997։ Վերցված է 29 September 2014 
  41. «England Under-21 Caps»։ The Football Association։ Արխիվացված է օրիգինալից 15 February 2009-ին 
  42. «England Under-21 Goalscorers»։ The Football Association։ Արխիվացված է օրիգինալից 16 December 2008-ին 
  43. Courtney Barrie (21 March 2004)։ «England – International Results B-Team – Details»։ Rec.Sport.Soccer Statistics Foundation։ Վերցված է 1 July 2007 
  44. 44,0 44,1 44,2 «Emile Heskey Profile»։ England Football Online։ Վերցված է 18 June 2007 
  45. «Emile Heskey retires from international football»։ BBC։ Վերցված է 2015-02-27 
  46. «Emile Heskey»։ BBC Sport։ 13 May 2000։ Վերցված է 24 April 2011 
  47. «England squad in full»։ CBBC Newsround։ 4 September 2002։ Վերցված է 24 April 2011 
  48. 48,0 48,1 «England»։ BBC Sport։ 9 June 2002։ Վերցված է 24 April 2011 
  49. «England brush Danes aside»։ BBC Sport։ 15 June 2002։ Վերցված է 24 April 2011 
  50. «Brazil end England's dream»։ BBC Sport։ 21 June 2002։ Վերցված է 24 April 2011 
  51. «Dyer out of England squad»։ BBC Sport։ 14 October 2002։ Վերցված է 24 April 2011 
  52. «Uefa closes doors on Slovakia»։ BBC Sport։ 13 January 2003։ Վերցված է 24 April 2011 
  53. McNulty Phil (31 March 2003)։ «Rooney puts pressure on Heskey»։ BBC Sport։ Վերցված է 24 April 2011 
  54. «21 – Emile Heskey»։ CBBC Newsround։ 18 May 2004։ Վերցված է 24 April 2011 
  55. «England National Football Team Match No. 803»։ England Football Online։ Վերցված է 15 June 2008 
  56. «Sven names squad for Euro 2004»։ CBBC Newsround։ 17 May 2004։ Վերցված է 24 April 2011 
  57. «France 2–1 England»։ BBC Sport։ 13 June 2004։ Վերցված է 24 April 2011 
  58. «Bruce ecstatic over Heskey recall»։ BBC Sport։ 21 March 2005։ Վերցված է 24 April 2011 
  59. Tynan Gordon (17 December 2005)։ «Heskey head and shoulders above Crouch, says Bruce»։ The Independent (London)։ Վերցված է 18 May 2011 
  60. «Beckham left out of England squad»։ BBC Sport։ 31 January 2008։ Վերցված է 24 April 2011 
  61. «Wright-Phillips fit for England»։ BBC Sport։ 24 February 2008։ Վերցված է 24 April 2011 
  62. Sanghera Mandeep (18 August 2008)։ «England 2–2 Czech Rep»։ BBC Sport։ Վերցված է 24 April 2011 
  63. Bevan Chris (6 September 2008)։ «Andorra 0–2 England»։ BBC Sport։ Վերցված է 24 April 2011 
  64. Stevenson Jonathan (10 September 2008)։ «Croatia 1–4 England»։ BBC Sport։ Վերցված է 24 April 2011 
  65. Mole Giles (12 September 2008)։ «Racial abuse aimed at Emile Heskey by Croatia fans reported to Fifa»։ The Daily Telegraph (London)։ Վերցված է 20 October 2010 
  66. «Fifa to probe Heskey racial abuse»։ BBC Sport։ 17 September 2008։ Վերցված է 18 May 2011 
  67. «Croatia fined over Heskey abuse»։ BBC Sport։ 25 September 2008։ Վերցված է 18 May 2011 
  68. McNulty Phil (15 October 2008)։ «Belarus 1–3 England»։ BBC Sport։ Վերցված է 24 April 2011 
  69. Fifield Dominic (17 October 2008)։ «Rooney's resurgence inspired by arrival of Berbatov, says Ferdinand»։ The Guardian (London)։ Վերցված է 23 November 2013 
  70. «O'Neill angry over Heskey start»։ BBC Sport։ 13 February 2009։ Վերցված է 11 July 2011 
  71. McNulty Phil (28 March 2009)։ «England 4–0 Slovakia»։ BBC Sport։ Վերցված է 24 April 2011 
  72. «Heskey pulls out of England squad»։ BBC Sport։ 29 March 2009։ Վերցված է 24 April 2011 
  73. McNulty Phil (6 June 2009)։ «Kazakhstan 0–4 England»։ BBC Sport։ Վերցված է 24 April 2011 
  74. «Fabio Capello makes surprise England World Cup choices»։ BBC Sport։ 11 May 2010։ Վերցված է 11 May 2010 
  75. «World Cup 2010: Theo Walcott left out of England squad»։ BBC Sport։ 1 June 2010։ Վերցված է 24 April 2011 
  76. «Rio Ferdinand out of England World Cup squad»։ BBC Sport։ 4 June 2010։ Վերցված է 24 April 2011 
  77. McNulty Phil (13 June 2010)։ «Capello's big calls backfire»։ BBC Sport։ Վերցված է 13 June 2010 
  78. Townsend Nick (9 July 2007)։ «Heskey relishes second chance»։ The Independent (London)։ Վերցված է 18 May 2011  (չաշխատող հղում)
  79. «1st Team»։ Wigan Athletic F.C։ Արխիվացված է օրիգինալից 4 January 2009-ին։ Վերցված է 25 September 2012 
  80. White Duncan (12 November 2008)։ «The Debate: Is Darren Bent the man to replace Emile Heskey for England?»։ The Daily Telegraph (London)։ Վերցված է 20 October 2010 
  81. «Emile Heskey» (անգլերեն)։ Transfermarkt։ Վերցված է 2015-02-14 
  82. Davies Christopher (18 October 2008)։ «Full steam ahead for England as Capello pushes all the right buttons»։ The Japan Times։ Վերցված է 23 November 2013 
  83. 83,0 83,1 Jacobs Ben (2 March 2010)։ «The Ben Jacobs Column: Will Emile make return journey to his beloved Leicester City?»։ Leicester Mercury։ Վերցված է 23 November 2013 
  84. «World Cup 2010: Emile Heskey tells critics – I do more for England than score goals»։ Daily Mail (London)։ 10 June 2010։ Վերցված է 13 June 2010 
  85. «Fiancee of Premier League star Emile Heskey held at knifepoint in her own home during daring daylight robbery»։ Evening Standard (London)։ 23 July 2008։ Վերցված է 23 November 2013 
  86. Tate Chris, Lennon, Simon (6 April 2003)։ «Article: Heskey has a partner and two kids but Chantelle is besotted ..she talks about him all the time; Exclusive: the pounds 11m soccer star and the cocktail waitress.(News)»։ HighBeam Research (taken from The People)։ Վերցված է 9 April 2010 
  87. Tozer James (24 July 2008)։ «Footballer Emile Heskey's fiancée threatened at knifepoint as robbers raid home»։ Daily Mail (London)։ Վերցված է 15 November 2008 
  88. «Heskey's wife held at knifepoint»։ The Independent (London)։ 23 July 2008։ Վերցված է 11 October 2008 
  89. «Balls to the Crunch»։ FourFourTwo: p. 50։ February 2009 
  90. Collins Tony (22 September 2009)։ «Aston Villa star Emile Heskey donates fooball boots to help African children»։ Birmingham Mail։ Վերցված է 23 November 2013 
  91. Rollin Jack, ed. (1995)։ Rothmans Football Yearbook 1995–96։ Headline Publishing Group։ էջեր 200–201։ ISBN 978-0-7472-7823-8 
  92. Rollin Glenda, ed. (1996)։ Rothmans Football Yearbook 1996–97։ Headline Publishing Group։ էջեր 200–201, 544–545, 577–578։ ISBN 978-0-7472-7781-1 
  93. «Games played by Emile Heskey in 1996/1997»։ Soccerbase։ Վերցված է 23 November 2013 
  94. «Games played by Emile Heskey in 1997/1998»։ Soccerbase։ Վերցված է 23 November 2013 
  95. «Games played by Emile Heskey in 1998/1999»։ Soccerbase։ Վերցված է 23 November 2013 
  96. 96,0 96,1 «Games played by Emile Heskey in 1999/2000»։ Soccerbase։ Վերցված է 23 November 2013 
  97. «Games played by Emile Heskey in 2000/2001»։ Soccerbase։ Վերցված է 23 November 2013 
  98. «Games played by Emile Heskey in 2001/2002»։ Soccerbase։ Վերցված է 23 November 2013 
  99. «Games played by Emile Heskey in 2002/2003»։ Soccerbase։ Վերցված է 23 November 2013 
  100. «Games played by Emile Heskey in 2003/2004»։ Soccerbase։ Վերցված է 23 November 2013 
  101. «Games played by Emile Heskey in 2004/2005»։ Soccerbase։ Վերցված է 23 November 2013 
  102. «Games played by Emile Heskey in 2005/2006»։ Soccerbase։ Վերցված է 23 November 2013 
  103. Rollin Glenda, Rollin Jack, eds. (2007)։ Sky Sports Football Yearbook 2007–2008։ Headline Publishing Group։ էջեր 410–411, 601, 621։ ISBN 978-0-7553-1664-9 
  104. «Games played by Emile Heskey in 2007/2008»։ Soccerbase։ Վերցված է 23 November 2013 
  105. 105,0 105,1 «Games played by Emile Heskey in 2008/2009»։ Soccerbase։ Վերցված է 23 November 2013 
  106. «Games played by Emile Heskey in 2009/2010»։ Soccerbase։ Վերցված է 23 November 2013 
  107. «Games played by Emile Heskey in 2010/2011»։ Soccerbase։ Վերցված է 23 November 2013 
  108. «Games played by Emile Heskey in 2011/2012»։ Soccerbase։ Վերցված է 23 November 2013 
  109. «Player Info: Emile William Ivanhoe Heskey»։ englandstats.com։ Վերցված է 15 November 2011