2011 թվականի օգոստոսի 17-ին հայտարարվում է, որ Իմմոբիլեն միանում է Սերիա Բ-ում հանդես եկող «Պեսկարային»։ Իր առաջին գոլը նոր ակումբի կազմում խփել է 2011 թվականի օգոստոսի 26-ին։ Առաջին մրցաշրջանի առաջին կեսում նա արդեն խփել էր 14 գոլ։ 2012 թվականի հունվարի 30-ին Ջենոան հաստատեց, որ Իմմոբիլեն հաջորդ մրցաշրջանը կանցկացնի գենոայոիմ, քանի որ ակումբը նրա համար «Յուվենտուսին» վճարել է 4 միլիոն եվրո։ Սերիա Բ-ի արդյունքում նա ճանաչվեց լավագույն ռմբարկու խփած 28 գոլով։
2012 թվականի հուլիսի 1-ին Իմմոբիլեն պաշտոնապես ներկայացվեց որպես «Ջենոա»-յի ֆուտբոլիստ։ Առաջին անգամ դաշտ է դուրս եկել 2012 թվականի օգոստոսի 26-ին «Կալյարի»-ի դեմ խաղում(2։0)։ Երկրորդ անգամ նա դաշտ դուրս եկավ սեպտեմբերի 18-ին «Յուվենտուսի» դեմ խաղում (1։3)։ Առաջին մրցաշրջանում դաշտ է դուրս եկել 33 անգամ, որից 21 անգամ մեկնարկային կազմում և դարձել է 5 գոլի հեղինակ։
2013 թվականի հուլիսի 12-ին Իմմոբիլեն 2.75 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվում է «Տորինո»։ Նա իր դեբյուտը նշել է Իտալիայի գավաթի 1-ին տուրում։ Իսկ առաջին գոլը խփել է «Պեսկարայի» դարպասը։ Առաջին մրցաշրջանում մասնակցել է 15 խաղի և դարձել 12 գոլի հեղինակ։ 2014 թվականի մարտի 22-ին դառնում է իր առաջին հեթ-թրիկի հեղինակ «Լիվորնո»-ի հետ խաղում(3։1)։ Իր գեղեցիկ խաղի շնորհիվ նա գրավում է «Դորտմունդի Բորուսիայի» ուշադրությունը, և թիմերի մեջ ձեռք է բերվում նախնական համաձայնություն։
Առաջին անգամ հավաքական հրավիրվել է 2014 թվականի մարտի 2-ին մասնակցելու Իսպանիայի հետ ընկերական խաղին։ Իր դեբյուտը նշել է այդ խաղի 69-րդ րոպեին, որպես փոխարինող Ալեսսիո Չերչիին։ 2014 թվականի մայիսի 13-ին հրավիրվում է մասնակցելու 2014 թվականի Աշխարհի առաջնությանը։ Իր առաջին միջազգային գոլը խփել է 2014 թվականի սեպտեմբերի 4-ին` Հոլանդիայի հետ ընկերական խաղում։