Կասիո Ռամոս
Կասիոն Բրազիլիայի հավաքականի կազմում 2018 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը | Բրազիլիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 6, 1987[1][2][3] (37 տարեկան) | ||
Ծննդավայր | Veranópolis, Ռիու Գրանդի դու Սուլ, Բրազիլիա | ||
Հասակ | 195 սմ | ||
Քաշ | 92 կգ | ||
Դիրք | դարպասապահ | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Կորինտիանս | ||
Համար | 12 | ||
Պատանեկան կարիերա | |||
2004-2005 | Գրեմիո | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2006-2007 | Գրեմիո | 1 | (0) |
2007-2011 | ՊՍՎ Էյնդհովեն | 4 | (0) |
2009 | → Սպարտա Ռոտերդամ | 14 | (0) |
2012-ներկա | Կորինտիանս | 192 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2007 | Բրազիլիա Մ20 | 11 | (0) |
2007-ներկա | Բրազիլիա | 2 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Կասիո Ռամոս (պորտ.՝ Cássio Ramos, հունիսի 6, 1987[1][2][3], Veranópolis, Ռիու Գրանդի դու Սուլ, Բրազիլիա), կամ պարզապես Կասիո, բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Կորինտիանսի և Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[4]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]ՊՍՎ Էյնդհովեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կասիոն Գրեմիոյի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշել է 2006 թվականի հոկտեմբերի 26-ին՝ Ֆլումինենսեի դեմ խաղում[5][6]։ Սրանից հետո Կասիոն այլևս խաղադաշտ դուրս չեկավ Գրեմիոյի առաջին թիմի կազմում։
2007 թվականի ամռանը Կասիոն տեղափոխվեց ՊՍՎ Էյնդհովեն[7]։ Իր դեբյուտը նշեց 2009 թվականի հունվարի 18-ին՝ Ռոդայի դեմ խաղում[8]։ Մի քանի օր անց Կասիոն վարձավճարով միացավ Սպարտա Ռոտերդամին[9]։ Իր առաջին հանդիպումը անցկացրեց փետրվարի 4-ին՝ Ֆեյենորդի դեմ խաղում[10]։ Մրցաշրջանի ավարտին Կասիոն վերադարձավ ՊՍՎ՝ Սպարտայի կազմում անցկացնելով 14 հանդիպում։
Իր առաջին հանդիպումը Եվրոպայի Լիգայում Կասիոն անցկացրեց 2010 թվականի դեկտեմբերի 16-ին՝ Խարկովի Մետալիստի դեմ խաղում[11]։ Բրազիլացին այդպես էլ չկարողացավ ամրապնդվել ՊՍՎ-ի կազմում՝ 2011-12 մրցաշրջանում տեղափոխվելով ակումբի երկրորդ թիմ։ 2011 թվականի սեպտեմբերի 28-ին Կասիոն երկկողմանի համաձայնությամբ խզեց պայմանագիրը ՊՍՎ-ի հետ[12][13]։
Կորինտիանս
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի դեկտեմբերին Կասիոն միացավ Կորինտիանսին։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց 2012 թվականի մարտի 29-ին՝ XV նոյեմբերիի դեմ խաղում[14]։ 2012 թվականի ապրիլի 27-ին Կասիոն դարձավ թիմի հիմնական դարպասապահը[15]։ Իր առաջին հանդիպումը անցկացրեց մայիսի 3-ին՝ Լիբերտադորեսի գավաթի Էմելեկի դեմ խաղում[16]։ Այս մրցաշարում բրազիլացին անցկացրեց ևս 7 հանդիպում՝ բաց թողելով ընդամենը 2 գնդակ և օգնելով Կորինտիանսին հաղթել գավաթը[17]։
2012 թվականի դեկտեմբերին Կասիոն Կորինտիանսի կազմում մասնակցեց աշխարհի ակումբային առաջնությանը՝ անցկացնելով 2 հանդիպում, որոնցում նա բաց չթողեց ոչ մի գնդակ[18][19], ինչով օգնեց իր թիմին հաղթել մրցաշարը[20]։ Իր ելույթների համար Կասիոն ճանաչվեց առաջնության լավագույն ֆուտբոլիստ[21]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականին Կասիոն Բրազիլիայի Մ20 հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը[22], սակայն Բրազիլիան դուրս մնաց 1/8 եզրափակչում[23]։
Բրազիլիայի ազգային հավաքական Կասիոն առաջին անգամ հրավիրվեց 2007 թվականին Դունգայի կողմից՝ Չիլիի և Գանայի դեմ խաղերի համար, սակայն նա այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ։ Հաջորդ անգամ նա հրավիրվեց 2012 թվականի օգոստոսին՝ Հարավային Աֆրիկայի և Չինաստանի դեմ ընկերական խաղերի համար[24], սակայն նորից խաղադաշտ դուրս չեկավ։ 2015 և 2017[25][26] թվականներին Կասիոն կրկին հրավիրվեց հավաքական, սակայն նորից խաղաժամանակ չստացավ։
Իր դեբյուտը ազգային հավաքականի կազմում Կասիոն նշեց 2017 թվականի նոյեմբերի 10-ին՝ Ճապոնիայի դեմ խաղի ընդմիջման ժամանակ փոխարինելով Ալիսոնին[27]։ 2018 թվականի մայիսին նա ընդգրկվեց 2018 թվականի աշխարհի առաջնության համար Բրազիլիայի հավաքականի 23-հոգանոց թիմում[28][29]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի հունիսի 10-ի դրությամբ[30]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Մայրցամաքային | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Գրեմիո | 2005 | Սերիա A | 1 | 0 | — | — | — | 1 | 0 | |||
ՊՍՎ Էյնդհովեն | 2007–08 | Էրեդիվիզի | 0 | 0 | 0 | 0 | ||||||
2008–09 | 1 | 0 | 1 | 0 | 2 | 0 | ||||||
2009–10 | 1 | 0 | 1 | 0 | 2 | 0 | ||||||
2010–11 | 2 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 3 | 0 | ||||
Ընդհանուր | 4 | 0 | 2 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 7 | 0 | ||
Սպարտա Ռոտերդամ (վարձավճար) | 2008–09 | Էրեդիվիզի | 14 | 0 | 0 | 0 | — | 14 | 0 | |||
Կորինտիանս | 2012 | Սերիա A | 32 | 0 | 0 | 0 | 8 | 0 | 3 | 0 | 43 | 0 |
2013 | 29 | 0 | 3 | 0 | 7 | 0 | 10 | 0 | 49 | 0 | ||
2014 | 35 | 0 | 8 | 0 | 0 | 0 | 8 | 0 | 51 | 0 | ||
2015 | 35 | 0 | 2 | 0 | 10 | 0 | 13 | 0 | 60 | 0 | ||
2016 | 21 | 0 | 2 | 0 | 8 | 0 | 13 | 0 | 44 | 0 | ||
2017 | 35 | 0 | 6 | 0 | 6 | 0 | 17 | 0 | 64 | 0 | ||
2018 | 5 | 0 | 2 | 0 | 5 | 0 | 20 | 0 | 32 | 0 | ||
Ընդհանուր | 192 | 0 | 23 | 0 | 44 | 0 | 84 | 0 | 343 | 0 | ||
Կարիերայի ընդհանուր | 211 | 0 | 25 | 0 | 45 | 0 | 84 | 0 | 365 | 0 |
Միջազգային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի հունիսի 10-ի դրությամբ[30]
Բրազիլիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2017 | 1 | 0 |
2018 | 1 | 0 |
Ընդհանուր | 2 | 0 |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՊՍՎ Էյնդհովեն
- Նիդերլանդների առաջնություն․ 2007–08
- Նիդերլանդների սուպերգավաթ․ 2008
- Կորինտիանս
- Սերիա A․ 2015, 2017
- Լիգա Պաուլիստա․ 2013, 2017, 2018
- Լիբերտադորեսի գավաթ․ 2012[17]
- Ռեկոպա Սուդամերիկանա․ 2013
- ՖԻՖԱ աշխարհի ակումբային առաջնություն․ 2012[20]
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՖԻՖԱ աշխարհի ակումբային առաջնության լավագույն ֆուտբոլիստ․ 2012[21]
- Սերիա A-ի տարվա խորհրդանշական հավաքական․ 2015[31]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — (untranslated): PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Brazil - Cássio - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «Fluminense vs. Grêmio - Football Match Line-Ups - October 27, 2006 - ESPN». ESPN.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «Ficha Técnica: Fluminense 1 x 2 Grêmio - 28/10/2006 - Grêmiopédia, a enciclopédia do Grêmio». www.gremiopedia.com (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.(չաշխատող հղում)
- ↑ «PSV sign Cassio Ramos | The World Game». The World Game (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «Roda JC Kerkrade - PSV Eindhoven, Jan 18, 2009 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «Update: PSV verhuurt Cássio Ramos aan Sparta». Voetbalzone. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «Feyenoord Rotterdam - Sparta Rotterdam, Feb 4, 2009 - Eredivisie - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «PSV Eindhoven - Metalist Kharkiv, Dec 16, 2010 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «Goalkeeper Cassio Ramos leaves PSV Eindhoven to return to Brazil | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «PSV dissolve Cássio Ramos contract» (հոլանդերեն). 2011 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Corinthians vs. XV de Piracicaba - 29 March 2012 - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «Tite confirma Cássio no lugar do goleiro Júlio César no Corinthians - Esportes - Estadão». Estadão (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «CS Emelec - Sport Club Corinthians Paulista, May 3, 2012 - Copa Libertadores - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
- ↑ 17,0 17,1 Marshall, Euan (2012 թ․ հուլիսի 7). «Onwards to Tokyo! Corinthians win their first Libertadores title and are already looking forward to the Club World Cup». mirror. Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «El Ahly Cairo - Sport Club Corinthians Paulista, Dec 12, 2012 - FIFA Club World Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «Sport Club Corinthians Paulista - Chelsea FC, Dec 16, 2012 - FIFA Club World Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
- ↑ 20,0 20,1 FIFA.com (2012 թ․ դեկտեմբերի 17). «Corinthians halt European domination». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
- ↑ 21,0 21,1 FIFA.com. «FIFA Club World Cup Japan 2012 - Awards - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
- ↑ FIFA.com. «FIFA U-20 World Cup Canada 2007 - Teams - Brazil - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
- ↑ FIFA.com. «FIFA U-20 World Cup Canada 2007 - Matches - Spain-Brazil - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
- ↑ Dayaratna, Arnal (2012 թ․ օգոստոսի 27). «Brazil Drops Ganso from South Africa and China Friendlies». Huffington Post (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «Tite mantém Cássio e aumenta testes com Tardelli e Fred na seleção - Futebol - UOL Esporte». UOL Esporte (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «Sem Walter, Corinthians vai pedir dispensa de Cássio e deve criar impasse - Futebol - UOL Esporte». UOL Esporte (բրազիլական պորտուգալերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «Japan - Brazil, Nov 10, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «World Cup: Neymar named in Brazil's 23-man squad». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 14. Վերցված է 2018 թ․ մայիսի 25-ին.
- ↑ «Brazil's 2018 World Cup squad: Who made Tite's 23-man squad? | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
- ↑ 30,0 30,1 «Cássio». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «Vencedores do Prêmio Craque Brasileirão 2015 - Confederação Brasileira de Futebol». Confederação Brasileira de Futebol (բրազիլական պորտուգալերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կասիոյի պաշտոնական Ինստագրամի էջը
- Կասիոն transfermarkt-ում
- Կասիոն soccerbase.com-ում
- Կասիոն WhoScored.com կայքում
- Կասիոն Կորինտիանսի պաշտոնական կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կասիո Ռամոս» հոդվածին։ |
|
|
- Հունիսի 6 ծնունդներ
- 1987 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բրազիլիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Բրազիլացի ֆուտբոլիստներ
- Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Գրեմիոյի ֆուտբոլիստներ
- Կորինտիանսի ֆուտբոլիստներ
- ՊՍՎ Էյնդհովենի ֆուտբոլիստներ
- Սպարտա Ռոտերդամի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի դարպասապահներ