Ռենատո Աուգուստո
![]() Աուգուստոն 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի ժամանակ | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Renato Soares de Oliveira Augusto | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 8, 1988[1][2] (35 տարեկան) | ||
Ծննդավայր | Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա | ||
Հասակ | 186 սմ | ||
Քաշ | 86 կգ | ||
Դիրք | կենտրոնական կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 5 | ||
Պատանեկան կարիերա | |||
2001-2005 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2005-2008 |
![]() | 55 | (2) |
2008-2012 |
![]() | 101 | (9) |
2012-2016 |
![]() | 75 | (7) |
2016-ներկա |
![]() | 60 | (10) |
Ազգային հավաքական‡ | |||
2005 |
![]() | 4 | (1) |
2007 |
![]() | 3 | (0) |
2016 |
![]() | 6 | (0) |
2011-ներկա |
![]() | 28 | (5) |
| |||
Պարգևներ
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ռենատո Աուգուստո (պորտ.՝ Renato Augusto, փետրվարի 8, 1988[1][2], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս չինական Բեյցզին Գոանի և Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[3]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆլամենգո[խմբագրել | խմբագրել կոդը]
Աուգուստոն Ֆլամենգոյի ակադեմիայի սան է[4][5]։ Իր դեբյուտը Սերիա A-ում նշեց 2006 թվականի օգոստոսի 5-ին՝ Գոյասի դեմ խաղում[6]։ Իր առաջին գոլը խփեց 2007 թվականի մայիսի 3-ին՝ Պալմեյրասի դեմ խաղում[7]։ Ֆլամենգոյի կազմում Աուգուստոն անցկացրեց 89 հանդիպում՝ դառնալով 8 գոլի հեղինակ։
Բայեր Լևերկուզեն[խմբագրել | խմբագրել կոդը]
2008 թվականի հուլիսին Աուգուստոն տեղափոխվեց Բայեր Լևերկուզեն։ Իր պաշտոնական դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 10-ին՝ Գերմանիայի գավաթի Ռոտ Վայս Օբերհաուզենի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[8]։ Իր առաջին հանդիպումը Բունդեսլիգայում նշեց օգոստոսի 16-ին՝ Բորուսիա Դորտմունդի դեմ խաղում[9]։ Նա միանգամից դարձավ թիմի հիմնական կազմի խաղացող՝ խաղալով աջ վինգերի և հարձակվողական կիսապաշտպանի դիրքում։ Իր առաջին գոլը Բունդեսլիգայում խփեց սեպտեմբերի 27-ին՝ Բոխումի դեմ խաղում[10]։ 2008-09 մրցաշրջանում Աուգուստոն անցկացրեց 39 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Բայերը հասավ Գերմանիայի գավաթի եզրափակիչ[11], սակայն այստեղ պարտվեց Վերդեր Բրեմենին 0-1 հաշվով[12]։
Իր դեբյուտը եվրոպական առաջնություններում Աուգուստոն նշեց 2010 թվականի օգոստոսի 19-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման փլեյ օֆֆ փուլի Տավրիայի դեմ խաղում[13]։ 2010 թվականի դեկտեմբերի 11-ին նա դուբլ ձևակերպեց Համբուրգի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-4 հաշվով[14]։ 2010-11 մրցաշրջանում Բայերը Աուգուստոյի հետ զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը Բունդեսլիգայում՝ զիջելով միայն Դորտմունդի Բորուսիային[15]։ Չեմպիոնների Լիգայում առաջին հանդիպումը անցկացրեց 2011 թվականի սեպտեմբերի 13-ին՝ Չելսիի դեմ խաղում[16]։ Բայերի կազմում Աուգուստոն անցկացրեց 4․5 մրցաշրջան՝ մասնակցելով 126 հանդիպման և դառնալով 12 գոլի ու 27 գոլային փոխանցման հեղինակ։
Կորինտիանս[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի դեկտեմբերի 20-ին Աուգուստոն տեղափոխվեց Կորինտիանս 3․5 միլիոն եվրոյի դիմաց[17]։ Իր դեբյուտը Կորինտիանսի կազմում նշեց 2013 թվականի հունվարի 27-ին՝ Միրասոլի դեմ խաղում[18]։ Իր առաջին գոլը խփեց մարտի 17-ին՝ Ունիան Բարբարենսեի դեմ խաղում[19]։ 2013 թվականին Աուգուստոն Կորինտիանսի հետ հաղթեց Ռեկոպա Սուդամերիկանան՝ եզրափակչի Սան Պաուլուի դեմ առաջին խաղում դառնալով գոլի հեղինակ[20]։
2015 թվականի հոկտեմբերի 18-ին՝ Ատլետիկո Պարանաենսեի դեմ խաղում Աուգուստոն դարձավ դուբլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 1-4 հաշվով[21]։ 2015 թվականին Կորինտիանսը հաղթեց Սերիա A-ն, իսկ Աուգուստոն ճանաչվեց առաջնության լավագույն ֆուտբոլիստ[22]։ Ակումբի կազմում բրազիլացին անցկացրեց 126 հանդիպում՝ դառնալով 14 գոլի հեղինակ։
Բեյցզին Գոան[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի հունվարի 6-ին Աուգուստոն տեղափոխվեց չինական Բեյցզին Գոան 8 միլիոն եվրոյի դիմաց[23][24]։ Իր դեբյուտը նշեց մարտի 16-ին՝ Տիանցզին Տեդայի դեմ խաղում[25]։ Իր առաջին գոլը խփեց ապրիլի 17-ին՝ Խանչժոու Գրինթաունի դեմ խաղում[26]։ 2017 թվականի նոյեմբերին նա երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ 4 տարով[27]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր դեբյուտը Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում Աուգուստոն նշեց 2011 թվականի փետրվարի 9-ին՝ Ֆրանսիայի դեմ ընկերական խաղում[28]։ Իր առաջին գոլը խփեց 2015 թվականի նոյեմբերի 18-ին՝ Պերուի դեմ խաղում[29]։ Աուգուստոն մասնակցեց 2016 թվականի Կոպա Ամերիկային՝ Հայիթիի դեմ խաղում դառնալով դուբլի հեղինակ[30], սակայն Բրազիլիան դուրս մնաց խմբային փուլից։
2016 թվականին Աուգուստոն մասնակցեց ամառային օլիմպիական խաղերին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով առաջնության բոլոր խաղերում և օգնելով իր թիմին նվաճել ոսկե մեդալ՝ եզրափակչում հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտության մատնելով Գերմանիային[31]։
2018 թվականի մայիսին Աուգուստոն ընդգրկվեց 2018 թվականի աշխարհի առաջնության համար Բրազիլիայի հավաքականի 23-հոգանոց թիմում[32][33]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թավկանի մայիսի 26-ի դրությամբ[34]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Մայրցամաքային | Այլ | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ֆլամենգո | 2005 | 2 | 0 | 0 | 0 | — | 0 | 0 | 2 | 0 | |
2006 | 24 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 26 | 0 | |||
2007 | 23 | 2 | — | 8 | 1 | 13 | 3 | 44 | 6 | ||
2008 | 6 | 0 | 3 | 1 | 8 | 1 | 17 | 2 | |||
Ընդհանուր | 55 | 2 | 2 | 0 | 11 | 2 | 21 | 4 | 89 | 8 | |
Բայեր Լևերկուզեն | 2008–09 | 33 | 2 | 6 | 2 | — | — | 39 | 4 | ||
2009–10 | 17 | 0 | 1 | 0 | 18 | 0 | |||||
2010–11 | 27 | 7 | 1 | 1 | 7 | 0 | 35 | 8 | |||
2011–12 | 18 | 0 | 1 | 0 | 4 | 0 | 23 | 0 | |||
2012–13 | 6 | 0 | 0 | 0 | 5 | 0 | 11 | 0 | |||
Ընդհանուր | 101 | 9 | 9 | 3 | 16 | 0 | 0 | 0 | 126 | 12 | |
Կորինտիանս | 2013 | 15 | 1 | 0 | 0 | 6 | 1 | 10 | 1 | 31 | 3 |
2014 | 30 | 1 | 7 | 2 | 0 | 0 | 5 | 0 | 42 | 3 | |
2015 | 30 | 5 | 2 | 0 | 10 | 0 | 7 | 2 | 49 | 7 | |
Ընդհանուր | 75 | 7 | 9 | 2 | 16 | 1 | 22 | 3 | 122 | 13 | |
Բեյցզին Գոան | 2016 | 23 | 4 | 4 | 2 | — | 27 | 6 | |||
2017 | 28 | 4 | 2 | 0 | 30 | 4 | |||||
2018 | 9 | 2 | 2 | 0 | 11 | 2 | |||||
Ընդհանուր | 60 | 10 | 8 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 68 | 12 | |
Կարիերայի ընդհանուր | 291 | 28 | 28 | 7 | 43 | 3 | 43 | 7 | 405 | 45 |
Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թավկանի մայիսի 26-ի դրությամբ[34]
Բրազիլիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2011 | 3 | 0 |
2015 | 2 | 1 |
2016 | 12 | 4 |
2017 | 10 | 0 |
2018 | 1 | 0 |
Ընդհանուր | 28 | 5 |
Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]
# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Նոյեմբերի 17, 2015 | Ֆոնտե Նովա մարզադաշտ, Սալվադոր, Բրազիլիա | ![]() |
2–0 | 3–0 | ԱԱ 2018 Որակավորում |
2. | Մարտի 25, 2016 | Արենա Պերնամբուկու, Ռեսիֆի, Բրազիլիա | ![]() |
2–0 | 2–2 | |
3. | Հունիսի 8, 2016 | Քեմփինգ Ուորլդ Ստադիում, Օռլանդո, ԱՄՆ | ![]() |
3–0 | 7–1 | Կոպա Ամերիկա 2016 |
4. | 6–1 | |||||
5. | Նոյեմբերի 15, 2016 | Ազգային մարզադաշտ, Լիմա, Պերու | ![]() |
2–0 | 2–0 | ԱԱ 2018 Որակավորում |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆլամենգո
- Բրազիլիայի գավաթ․ 2006
- Գուանաբարա գավաթ․ 2007, 2008
- Լիգա Կարիոկա․ 2007, 2008
- Կորինտիանս
- Լիգա Պաուլիստա․ 2013
- Ռեկոպա Սուդամերիկանա․ 2013
- Սերիա A․ 2015
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բրազիլիա Մ23
- Ամառային Օլիմպիական խաղեր․ ոսկե մեդալ․ 2016
Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սերիա A-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ․ 2015
- Սերիա A-ի տարվա խորհրդանշական հավաքական․ 2015
- Բոլա դե Ուրո․ 2015
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ «Brazil - Renato Augusto - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-05-25
- ↑ «PELÉ.NET - Revista»։ 2012-02-14։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-14-ին։ Վերցված է 2018-05-25
- ↑ «Zico torce para revelação decidir na final - Terra - Rio de Janeiro»։ esportes.terra.com.br (պորտուգալերեն)։ Վերցված է 2018-05-25
- ↑ «Clube de Regatas do Flamengo - Goiás Esporte Clube, Aug 5, 2006 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-25
- ↑ «Clube de Regatas do Flamengo - Sociedade Esportiva Palmeiras, May 3, 2007 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-25
- ↑ «Rot-Weiß Oberhausen - Bayer 04 Leverkusen, Aug 10, 2008 - DFB-Pokal - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-25
- ↑ «Bayer 04 Leverkusen - Borussia Dortmund, Aug 16, 2008 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-25
- ↑ «VfL Bochum - Bayer 04 Leverkusen, Sep 27, 2008 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-25
- ↑ «Bayer Leverkusen 0-1 Werder Bremen»։ DFB - Deutscher Fußball-Bund e.V. (գերմաներեն)։ 2014-05-10։ Վերցված է 2018-05-25
- ↑ «Bayer 04 Leverkusen - SV Werder Bremen, May 30, 2009 - DFB-Pokal - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-25
- ↑ «Bayer 04 Leverkusen - SK Tavriya Simferopol, Aug 19, 2010 - Europa League Qualifiers - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-25
- ↑ «Hamburger SV - Bayer 04 Leverkusen, Dec 11, 2010 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-25
- ↑ «Bundesliga (Sky Sports)»։ SkySports (անգլերեն)։ Վերցված է 2018-05-25
- ↑ «Chelsea FC - Bayer 04 Leverkusen, Sep 13, 2011 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-25
- ↑ «Bayer Leverkusen | Renato Augusto joins Corinthians - bundesliga.com»։ bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն)։ Վերցված է 2018-05-25
- ↑ «Mirassol vs. Corinthians - 27 January 2013 - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-05-25
- ↑ «Corinthians vs. União Barbarense - 16 March 2013 - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-05-25
- ↑ «São Paulo Futebol Clube - Sport Club Corinthians Paulista, Jul 4, 2013 - Recopa Sudamericana - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-25
- ↑ «Atlético Paranaense - Sport Club Corinthians Paulista, Oct 18, 2015 - Campeonato Brasileiro Série A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-25
- ↑ «Maestro Renato Augusto ready for Selecao strut - Goal.com»։ Goal.com (անգլերեն)։ 2015-10-09։ Վերցված է 2018-05-25
- ↑ «Renato Augusto accepts offer from Chinese side Beijing Guoan, and is close to leaving Corinthians - Sambafoot.com, all About Brazilian Football»։ www.sambafoot.com (ֆրանսերեն)։ Վերցված է 2018-05-25
- ↑ «Former Corinthians man Renato Augusto hopeful China switch won’t end Brazil career - Goal.com»։ Goal.com (անգլերեն)։ 2016-01-07։ Վերցված է 2018-05-25
- ↑ «Tianjin Teda - Beijing Sinobo Guoan, Mar 16, 2016 - Chinese Super League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-25
- ↑ «Zhejiang Greentown - Beijing Sinobo Guoan, Apr 17, 2016 - Chinese Super League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-25
- ↑ «Renato Augusto pens four-year Beijing Guoan contract extension | Football Tribe Asia»։ football-tribe.com (en-US)։ Վերցված է 2018-05-25
- ↑ «France - Brazil, Feb 9, 2011 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-25
- ↑ «Brazil - Peru, Nov 18, 2015 - World Cup qualification South America - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-25
- ↑ «Brazil - Haiti, Jun 9, 2016 - Copa América Centenario 2016 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-25
- ↑ «Brazil Olympic Team - Germany Olympic Team, Aug 20, 2016 - Olympic Games - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-25
- ↑ «World Cup: Neymar named in Brazil's 23-man squad»։ BBC Sport (en-GB)։ 2018-05-14։ Վերցված է 2018-05-25
- ↑ «China-based Renato Augusto selected for World Cup squad | Football Tribe Asia»։ football-tribe.com (en-US)։ Վերցված է 2018-05-25
- ↑ 34,0 34,1 «Renato Augusto»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-05-25
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ռենատո Աուգուստո Վիքիպահեստում |
---|
- Աուգուստոյի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Աուգուստոյի պաշտոնական Ինստագրամի էջը
- Աուգուստոն transfermarkt-ում
- Աուգուստոն soccerbase.com-ում
- Աուգուստոն WhoScored.com կայքում
- Աուգուստոն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
|
|
- Փետրվարի 8 ծնունդներ
- 1988 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ռիո դե Ժանեյրո քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Բրազիլացի ֆուտբոլիստներ
- Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ֆլամենգոյի ֆուտբոլիստներ
- Բայեր Լևերկուզենի ֆուտբոլիստներ
- Կորինտիանսի ֆուտբոլիստներ
- Բեյցզին Գուանի ֆուտբոլիստներ
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ