Ռաֆայել Ալկանտարա, նաև՝ Ռաֆինյա (իսպ.՝ Rafael Alсаntára do Nascimento, Rafinha, 12 մարտի1993 թ., Սան Պաուլու), բրազիլացի ֆուտբոլիստ, հարձակվողական ոճի կիսապաշտպան։ Ալկանտարաներից կրտսերը։
Ռաֆայել Ալկանտարան ծնվել է 1993 թվականիփետրվարի 12-ին ԲրազիլիայիՍան Պաուլո քաղաքում, չնայած նա ունի Իսպանիայի քաղաքացիություն։ Լեգենդար Մազինյոյի որդի ՌաֆայելըԻսպանիա տեղափոխվեց վաղ տարիքում, երբ իր հայրը դեռ հանդես էր գալիս Վալենսիայում, Սելտայում և Էլչեում։ 2006 թվականին` 13 տարեկան հասակում Ռաֆինյան իր եղբոր` Տիագոյի հետ միասին ընդունվեց Բարսելոնայի Լա Մասիա մարզադպրոց։
Ռաֆինյան հարձակվողական ոճի կիսապաշտպան է, ով շատ վտանգավոր է մրցակցի տուգանային հրապարակում։ Ռաֆինյան հաճախ աչքի է ընկնում գոլերով, սակայն մշտապես ապահովում է դրանք գոլային փոխանցումների տեսքով։ Ռաֆինյան խաղացել է Իսպանիայի Մ 16, Մ 17 և Մ 19 հավաքականներում, սակայն որպես իր վերջնական հավաքականը ընտրել է Բրազիլիան, որի Մ 20 տարեկանների հավաքականի կազմում մասնակցել է Կանահինայում կայացած հարավամերիկյան առաջնությանը։
Տաղանդավոր և ձախլիկ Ռաֆինյան հայտնի է թիմի գրոհներին ճիշտ ժամանակին միանալու հատկությամբ։ Որպես կիսապատշպան Ռաֆինյան ղեկավարում է խաղի տեմպը։ Վերջին մրցաշրջաններում Ռաֆինյան Հայտնի է եղել որպես հիանալի ասիստենտ, սակայն հեղինակել է բազմաթիվ գոլեր։