Ռաֆինյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաֆինյա
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Մարսիո Ռաֆայել Ֆերեիրա դե Սոուզա
Ազգությունը Բրազիլացի
Քաղաքացիությունը Բրազիլիա Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 12, 1985 (38 տարեկան)
Ծննդավայր Լոնդրինա, Պարանա, Բրազիլիա Բրազիլիա
Հասակ 72
Քաշ 68
Դիրք full-back
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Բավարիա Մյունխեն ՖԱ
Համար 13
Պատանեկան կարիերա
1992-1997 Բրազիլիա Լոնդրինա
1997-2001 Բրազիլիա Սան Պաուլո
2001-2002 Բրազիլիա Լոնդրինա Էսպորտե
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002-2005 Բրազիլիա Կուրիտիբա ՖԱ 37 (3)
2005-2010 Գերմանիա Շալկե 04 153 (7)
2010-2011 Իտալիա Ջենովա 34 (2)
2011- Գերմանիա Բավարիա 96 (2)
Ազգային հավաքական
2002-2005 Բրազիլիա Բրազիլիա մինչև 20 8 (2)
2008 Բրազիլիա Բրազիլիա օլիմպիական 6 (0)
2008- Բրազիլիա Բրազիլիա 2 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Մարսիո Ռաֆայել Ֆերեիրա դե Սոուզա(պորտ.՝ Marcio Rafael Ferreira de Souza, սեպտեմբերի 7, 1985(1985-09-07)[1][2], Լոնդրինա, Պարանա, Բրազիլիա), հայտնի է, որպես Ռաֆինյա (պորտ.՝ Rafinha), բրազիլացի ֆուտբոլիստ, աջ պաշտպան, 2011 թվականից հանդես է գալիս Մյունխենի Բավարիայում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին տեղափոխվում է Կուրիտիբա ՖԱ, որտեղ Բրազիլիայի առաջնությունում դեբյուտը նշել է 2004 թվականին։ Այդ մրցաշրջանում 19-ամյա ֆուտբոլիստը դառնում է թիմի հիմնական կազմի խաղացող։

2005 թվականին նա գնում է Եվրոպա, որտեղ 6 տարվա պայմանագիր է ստորագրում Շալկե 04-ի հետ, 5 միլիոն եվրոյի դիմաց։ Առաջին մրցաշրջանում նա անցկացրեց 29 խաղ։ Դեբյուտը նշեց 2005 թվականի օգոստոսի 27-ին Մյունխենգլադբախի Բորուսիայի դեմ խաղում։

2006/07 թվականների մրցաշրջանում նա հեղինակեց իր առաջին գնդակը։ Ընդհանուր առմամբ նա անցկացրեց 31 խաղ և դարձավ 2 գոլի հեղինակ։ Այդ մրցաշրջանում թիմը գրավեց 2-րդ տեղը։

2008 թվականին Բրազիլիայի հավաքականի մարզիչ Դունգան նրան հրավիրեց հավաքական, որի կազմում դեբյուտը նշեց Շվեյցարիայի հավաքականի դեմ խաղում, իսկ Բրազիլիան հաղթեց 1-0 հաշվով։

2010 թվականի օգոստոսի 4-ին նա տեղաոխվեց իտալական Ջենովա[3]։

2011 թվականի հունիսի 1-ին, նա պայմանագիր ստորագրեց Մյունխենի Բավարիայի հետ, մինչև 2014 թվականի հունիսի 30[4]։ Տրանսֆերի արժեքը կամեց 5.5 միլիոն եվրո։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիա Գերմանիա Բավարիա

  • Գերմանիայի չեմպիոն- 2013, 2014, 2015
  • Գերմանիայի գավաթակիր- 2012/13, 2013/14
  • Գերմանիայի սուպերգավաթակիր- 2012
  • ՉԼ-ի հաղթող- 2012
  • ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր- 2013
  • Աշխարհի Ակումբային Առաջնության հաղթող- 2013

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օլիմպիական խաղեր հաղթող- 2008

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  2. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Ufficiale: il Genoa acquista Rafinha» (իտալերեն). Sito ufficiale del Genoa CFC. 4.08.2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 1-ին.
  4. «FCB verpflichtet Rafinha bis 2014» (գերմաներեն). Offizielle Website des FC Bayern München. 1.06.2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռաֆինյա» հոդվածին։