Խունիոր Ֆիրպո
![]() | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Héctor Junior Firpo Adamés | ||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 22, 1996[1] (26 տարեկան) | ||
Ծննդավայր | Սանտո Դոմինգո, Դոմինիկյան Հանրապետություն | ||
Հասակ | 184 սմ | ||
Քաշ | 78 կգ | ||
Դիրք | ձախ պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 24 | ||
Պատանեկան կարիերա | |||
2011-2012 |
![]() | ||
2012-2013 |
![]() | ||
2013-2014 |
![]() | ||
2014-2015 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2015-2018 |
![]() | 74 | (8) |
2018-2019 |
![]() | 38 | (5) |
2019-ներկա |
![]() | 0 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2018-2019 |
![]() | 4 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Խունիոր Ֆիրպո (իսպ.՝ Junior Firpo, օգոստոսի 22, 1996[1], Սանտո Դոմինգո, Դոմինիկյան Հանրապետություն), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բարսելոնայի կազմում։ Խաղում է ձախ պաշտպանի դիրքում[2]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեալ Բետիս[խմբագրել | խմբագրել կոդը]
Խունիորը Ռեալ Բետիսի ակադեմիայի սան է[3][4][5]։ 2017 թվականի օգոստոսի 1-ին նա 4 տարվա պայմանագիր կնքեց ակումբի հետ՝ տեղափոխվելով Բետիսի առաջին թիմ[6][7]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2018 թվականի փետրվարի 12-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Դեպորտիվո Լա Կորունյայի դեմ խաղում և գոլային փոխանցման հեղինակ դառնալով այս հանդիպման 54-րդ րոպեին[8]։ Իր առաջին գոլը խփեց մարտի 17-ին՝ Էսպանյոլի դեմ խաղում[9][10]։ Ապրիլի 19-ին Խունիորը խաղի ավելացված ժամանակում խփեց Լաս Պալմասի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Բետիսին[11]։ Իր առաջին մրցաշրջանում իսպանացին անցկացրեց 14 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[12]։
2018 թվականի օգոստոսի 19-ին Խունիորը երկարաձգեց իր պայմանագիրը Բետիսի հետ մինչև 2023 թվականը[13][14][15]։ Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում իսպանացին անցկացրեց հոկտեմբերի 25-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Միլանի դեմ խաղում[16]։ Նոյեմբերի 11-ին Խունիորը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բարսելոնայի դեմ խաղում՝ օգնելով Բետիսին հաղթել 4-3 հաշվով[17]։ Դեկտեմբերի 2-ին նա խփեց Ռեալ Սոսիեդադի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[18]։ Ռեալ Բետիսի կազմում Խունիորը անցկացրեց 43 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Բարսելոնա[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի օգոստոսի 4-ին Խունիորը 5 տարվա պայմանագիր կնքեց Բարսելոնայի հետ[19][20][21]։ Ակումբը նրա համար վճարեց 18 միլիոն եվրո[22], և կպարտավորվի վճարել ևս 12 միլիոն եվրո բոնուսների դեպքում[23][24][25]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Խունիորը իրավասու է ներկայացնել Իսպանիան և Դոմինիկյան Հանրապետությունը միջազգային ասպարեզում[26][27]։ 2015 թվականի հոկտեմբերի 9-ին նա Դոմինիկյան Հանրապետության ազգային հավաքականի կազմում մասնակցեց Բրազիլիայի Մ23 հավաքականի դեմ ոչ պաշտոնական ընկերական խաղին[28]։ 2018 թվականի օգոստոսի 31-ին Խունիորը հրավիրվեց Իսպանիայի մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքական[29]։ Իր դեբյուտը երիտասարդական թիմի կազմում նշեց սեպտեմբերի 6-ին՝ Ալբանիայի դեմ խաղում[30][31]։ 2019 թվականին Ֆիրպոն Մ21 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[32]՝ անցկացնելով 3 հանդիպում և օգնելով իր թիմին նվաճել գավաթը[33][34][35]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի օգոստոսի 5-ի դրությամբ[36]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ռեալ Բետիս | 2017–18 | Լա Լիգա | 14 | 2 | 0 | 0 | 0 | 0 | — | 14 | 2 | |
2018–19 | 24 | 3 | 1 | 0 | 4 | 0 | 29 | 3 | ||||
Ընդհանուր | 38 | 5 | 1 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 43 | 5 | ||
Բարսելոնա | 2019–20 | Լա Լիգա | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Կարիերայի ընդհանուր | 38 | 5 | 1 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 43 | 5 |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսպանիա Մ21
- ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ21 առաջնություն. 2019[33]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 FBref.com(բազմ․)
- ↑ «Spain - Junior Firpo - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com։ Վերցված է 2018-12-31
- ↑ «Who is Junior Firpo, the Arsenal and Manchester City target?»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-12-31
- ↑ «Who is Junior Firpo? The £45m full-back linked with Liverpool and Man United»։ talkSPORT (en-US)։ 2019-06-24։ Վերցված է 2019-08-04
- ↑ Zulmé Ney (2019-01-03)։ «Tactical Analysis: Who is Real Betis left-back Junior Firpo?»։ La Liga Analysis (en-GB)։ Վերցված է 2019-08-04
- ↑ «Junior amplía su vinculación con el Real Betis»։ realbetisbalompie (es-ES)։ Վերցված է 2018-12-31
- ↑ «Junior, ‘bético’ until 2021»։ Mediabase Sports։ Վերցված է 2018-12-31
- ↑ «Deportivo de La Coruña - Real Betis Balompié, Feb 12, 2018 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2018-12-31
- ↑ «Real Betis Balompié - RCD Espanyol Barcelona, Mar 17, 2018 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2018-12-31
- ↑ AS Diario (2018-03-17)։ «El Betis mira a Europa en la noche negra de Pau»։ AS.com (իսպաներեն)։ Վերցված է 2018-12-31
- ↑ «Real Betis Balompié - UD Las Palmas, Apr 19, 2018 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2018-12-31
- ↑ «Junior Firpo | Football Stats | Real Betis | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-12-31
- ↑ «Junior and Real Betis extend the existing contract between them until 2023»։ realbetisbalompie (en-EN)։ Վերցված է 2018-12-31
- ↑ IANS (2018-08-19)։ «Real Betis defender Junior Firpo extends contract»։ Business Standard India։ Վերցված է 2018-12-31
- ↑ «Real Betis defender Junior Firpo extends contract to 2023»։ www.efe.com (անգլերեն)։ Վերցված է 2018-12-31
- ↑ «AC Milan - Real Betis Balompié, Oct 25, 2018 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2018-12-31
- ↑ «FC Barcelona - Real Betis Balompié, Nov 11, 2018 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2018-12-31
- ↑ «Real Betis Balompié - Real Sociedad, Dec 2, 2018 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2018-12-31
- ↑ «Barça sign Junior Firpo»։ www.fcbarcelona.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-04
- ↑ «Barcelona sign Junior Firpo from Real Betis» (en-GB)։ 2019-08-04։ Վերցված է 2019-08-04
- ↑ «Barcelona sign Junior Firpo from Real Betis for £16.5m»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-08-04
- ↑ «Barcelona Confirm €18m Junior Firpo Signing From Real Betis on 5-Year Deal»։ 90min.com (անգլերեն)։ 2019-08-04։ Վերցված է 2019-08-04
- ↑ «Barcelona sign Junior Firpo: Bl;augrana sign Real Betis defender in €18m deal | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-08-04
- ↑ «Official: Barcelona sign Junior Firpo»։ MARCA in English (անգլերեն)։ 2019-08-04։ Վերցված է 2019-08-04
- ↑ Jones Matt։ «Barcelona Confirm Junior Firpo Signing on 5-Year Contract»։ Bleacher Report (անգլերեն)։ Վերցված է 2019-08-04
- ↑ España Madrid (2018-11-14)։ «Five things that you probably didn't know about Junior Firpo»։ Liga de Fútbol Profesional։ Վերցված է 2018-12-31
- ↑ «Who is Junior Firpo? The Arsenal and Man City-linked left-back who scored vs Barcelona | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-08-04
- ↑ «Seleção olímpica arrasa a frágil República Dominicana em Manaus»։ Rolando a Bola (pt-BR)։ 2015-10-10։ Վերցված է 2018-12-31
- ↑ «OFFICIAL | Luis de la Fuente names Spain U21 squad for Albania and Northern Ireland»։ www.sefutbol.com (անգլերեն)։ 2018-09-01։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-25-ին։ Վերցված է 2018-12-31
- ↑ «Spain U21 - Albania U21, Sep 6, 2018 - UEFA European Under-21 Championship Qualifying - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2018-12-31
- ↑ «Qualified for the European Championships: Spain Under-21's find way past dogged Albania to win 3-0»։ MARCA in English (անգլերեն)։ 2018-09-06։ Վերցված է 2018-12-31
- ↑ UEFA.com։ «Spain - U21 EURO - Squad»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-04
- ↑ 33,0 33,1 UEFA.com։ «Spain beat Germany for fifth U21 title»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-04
- ↑ «Euro Under-21 Championship: Spain beat Germany in Udine to win title» (en-GB)։ 2019-06-30։ Վերցված է 2019-08-04
- ↑ Brewin John (2019-06-30)։ «Spain U21 2-1 Germany U21: European Championship final – as it happened»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-08-04
- ↑ «Junior Firpo»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2018-12-31
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Խունիոր Ֆիրպո Վիքիպահեստում |
---|
- Խունիորի պաշտոնական Տվիտերի էջը
- Խունիորի պաշտոնական Ինստագրամի էջը
- Խունիորը transfermarkt-ում
- Խունիորը soccerbase.com-ում
- Խունիորը WhoScored.com կայքում
- Խունիորը Ռեալ Բետիսի պաշտոնական կայքում
- Խունիորը Լա Լիգայի պաշտոնական կայքում
- Խունիորը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
|
|